ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025 16:03 | Դատական ռեպորտաժներ
Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, այսօր նախ հրապարակեց մեղադրական վերդիկտ, ինչից հետո Գալեյանի կնոջ՝ Աստղիկ Գալեյանի, ինքնազգացողությունը վատացել է։ Աստղիկ Գալեյանը հայտարարել է, որ հենց այս օրն է իր որդին զորակոչվել բանակ։ Մասիս Մելքոնյանն այսօր հրապարակեց նաև դատավճիռը՝ դատապարտելով Գալեյանին ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, ապա, հաշվակցելով Գալեյանի՝ նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 6 ամիս 27 օր ժամկետը, վերջնական պատիժ նշանակեց 1 տարի վեց ամիս ժամկետը։ Դատարանը միևնույն ժամանակ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը՝ մինչև վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը։ Նշենք, որ դատաքննության ընթացքում Գալեյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր տնային կալանքով՝ համակցված գրավով, ապա՝ վարչական հսկողությամբ, ապա նաև՝ բացակայելու արգելքով։ Գալեյանի նկատմամբ բացակայելու արգելքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշման դեմ դատախազությունը վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել, իսկ այսօր՝ դատական նիստից առաջ Վճռաբեկ դատարանը մերժել է դատախազի բողոքը՝ իրավաչափ համարելով Գալեյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը դատավճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում «հեգնանքով» նշեց՝ դատարանը «մեծահոգաբար» փաստացի արգելանքի տակ գտնվելու վեց ամիս ժամկետը հանեց 2 տարվա ազատազրկման ժամկետից։
«Ինչու եմ ասում մեծահոգաբար, որովհետև դա օրենքի խստիվ պահանջն է, բայց նախագահող դատավորի դեպքում չէինք զարմանա, որ դա էլ չհանվեր։ Այնպիսի բաներ տեսանք դատալսումների ընթացքում, որ ոչինչ էլ զարմանալի չէր»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դատավճիռը բողոքարկվելու է, ավելին, սա ՄԻԵԴ գնացող գործ է և հերթական վճիռն է լինելու՝ ընդդեմ ՀՀ-ի։ Ըստ փաստաբանի՝ սա մեսիջ էր՝ ուղղված զոհված զինծառայողների ծնողներին՝ լռեցնելու։
«Ծնողներին կարելի է Եռաբլուրում ծեծել և չենթարկվել պատասխանատվության, կարելի է վիրավորել, նվաստացնել և չենթարկվել պատասխան, իսկ կես լիտր ջրի մի հատվածը անձի մեջքին լցնելու համար մարդը դատապարտվում է ազատազրկման, եթե մեկ լիտր ջուր լիներ, գուցե վեց տարի դատապարտվեր»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել էր 2023թ․ սեպտեմբերի 8-ին՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Հատկանշական է, որ Գալեյանի ձերբակալությանը նախորդել էր «Որդիների կանչ» ՀԿ հայտարարությունը, համաձայն որի՝ Երևանի ավագանու ընտրություններին սատարելու են «Մայր Հայաստան» դաշինքին։
Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել ՝ խմբի կազմում խուլիգանության և իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու հատկանիշներով։ Ընդ որում, խուլիգանության հատկանիշներով մեղադրանքը ներկայացվել է հենց Գալեյանի հաղորդման հիման վրա հարուցված գործով։ Մասնավորապես, անցած տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացվող ակցիայի ընթացքում իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր նրա գլխին, արարքը որակվել է որպես խմբի կազմում խուլիգանություն։ Միջադեպի ընթացքում վասվածքներ են ստացել հենց ծնողները՝ Վահիդ Սահակյանը, Գարիկ Գալեյանը, ինչով պայմանավորված էլ հաղորդում են ներկայացրել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/17/2025 08:31 609 մլրդ դրամ դեֆիցիտ, տագնապի մեջ հայտնված գործարարներ․ ԵԱՏՄ-ն ոսկոր է դարձել իշխանության համար․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:29 «Միասնական հայրենիքը» մասնակցել է, ապա հրաժարվել ստորագրությունից․«Հրապարակ»
- 01/17/2025 08:25 Գործողություն են ուզում, ոչ թե խոսքուզրույց ․«Հրապարակ»
- 01/17/2025 08:23 Սոցապ նախարարը սխալներով հրավեր է ուղարկել, ԱԺ աշխատակազմի ղեկավարն էլ ընթացք է տվել. ոչ պրոֆեսիոնալիզմ․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:20 Փետրվարի 10-ին կլինի առաջին նիստը․«Հրապարակ»
- 01/17/2025 08:18 Արցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունը․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
- 01/17/2025 13:26 «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ընկել է շինարարական փոսը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի