ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննիչները վախենում են հեղինակություն ունեցող դատավորների դեմ սուտ մատնություն կատարած անձանց գործողություններին իրավական գնահատական տալ. 5 տարի է՝ նախաքննություն են իրականացնում 11/08/2024 17:31 | ԼՐԱՀՈՍ
Դատավորներ Մխիթար Պապոյանի, Դավիթ Գրիգորյանի, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հաղորդումների հիման վրա հարուցված, ապա՝ մեկ վարույթում միացված քրեական գործով ավելի քան հինգ տարի է, ինչ նախաքննություն է իրականացվում, սակայն ո՛չ Ալեքսանդր Սիրունյանը, ոչ «Վանոյի Արտակը» պատասխանատվության չեն կանչվել՝ դատավորների զրպարտելու համար, իսկ դատախազությունը գործի քննության ողջամիտ ժամկետների խախտում չի տեսնում։ Ասել է թե՝ դատախազն էլ, քննիչն էլ համերաշխ են գործի քննության ձգձգման հետ։ Գործը պահվում է՝ առիթից առիթ հիշելու կամ հիշեցնելու, գուցե նաեւ ոմանց վերահսկելու համար։
Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի 2019թ մայիսի 18-ի որոշումից հետո: Նախ` փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դատավոր Դավիթ Գրիգորյանին սոցիալական ցանցում մեղադրեց կոռուպցիայի մեջ, ինչին անմիջապես արձագանքեց դատավորն ու հաղորդում ներկայացրեց, որ ստուգեն փաստաբանի հայտնած տվյալները ու կամ իրեն մեղադրանք առաջադրեն` կաշառակերության համար, կամ փաստաբանին` սուտ մատնության: Ինչպես գիտենք` դատավորին նման մեղադրանք չի առաջադրվել, այսինքն՝ այս 4 տարիների ընթացքում ԱԱԾ-ն օգտագործելով իր օպերատիվ ռեսուրսները չի գտել նման որեւէ ապացույց, բայց դատավորին վարկաբեկելու համար փաստաբանի գործողություններին գնահատական չի տրվել: Թերեւս չունեն թույլտվություն՝ փաստաբանին մեղադրանք առաջադրելու համար։
Մյուս դրվագը վերաբերում է վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Արշակ Վարդանյանին, Մխիթար Պապոյանին ու դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն: Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը, որը հայտնի է որպես «Վանոյի Արտակ», գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից:
Մխիթար Պապոյանը հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու վերաբերյալ, որի հիման վրա ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` դատավորին զրպարտելը: 2,5 տարի ԱԱԾ-ում իրականացված քննության արդյունքում, ի վերջո, դատավորներ Դավիթ Հարությունյանը, Մխիթար Պապոյանը, Արշակ Վարդանյանը տուժող են ճանաչվել, իսկ դատավորներ Վազգեն Ռշտունին և Արման Հովհաննիեսյանը՝ հարցաքննվել։ Ընդ որում, թեև քրեական գործը հարուցված է դատավորներին զրպարտելու մասին հաղորդման հիման վրա, օրենքի խախտմամբ օպերատիվ միջոցառումներ են իրականացվել հենց դատավորների նկատմամբ։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է թե՛ ՀՀ գլխավոր դատախազությանը, թե՛ ՔԿ-ին՝ պարզելու, թե ինչ փուլում է քրեական վարույթը, արդյո՞ք մեղադրյալներ կան գործով, թե՝ ոչ, ՔԿ վարույթում գտնվելու ընթացքում հարցաքննվել են արդյոք Ալեքսանդր Սիրունյանը, «Վանոյի Արտակը»՝ Արտակ Գալստյանը, դատավորները, արդյո՞ք վերացվել է տուժող դատավորների իրավունքների խախտումները՝ ոչնչացնելով նրանց նկատմամբ իրականացված օհմ-ների տվյալները։ Դատախազությունից նաև հետաքրքրվել ենք, թե արդյոք քրեական վարույթի ողջամիտ ժամկետների խախտման հիմքով քննիչի նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու միջնորդություն ներկայացվել է, թե ոչ։
Երկու կառույցից ստացված պատասխանների համաձայն՝ քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում, սակայն հարցադրումներին պատասխանելուց երկու կառույցն էլ զերծ է մնացել՝ հղում կատարելով նախաքննական գաղտնիքին, իսկ դատախազությունից նաև հայտնել են, որ քրեական վարույթի ողջամիտ ժամկետների խախտման հիմքով քննիչի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու միջնորդություն չի ներկայացվել։
Այսինքն՝ քրեական գործով շուրջ 5 տարի քննություն իրականացնելու հետ դատախազությունում բոլորովին համերաշխ են։ Ընդ որում, ի սկզբանե՝ քրեական գործի հարուցման պահին՝ մամուլը գրում էր, որ խնդիր էր դրված Ռ․ Քոչարյանի դատավարությունը «յուրայիններին» թողնելու համար որոշ դատավորների վարույթից այն հեռու պահելու , ինչպես նաև՝ քրեական գործը դատավորների գլխին որպես «մահակ» պահելու համար, ինչն էլ փաստացի հաստատվել է՝ դատավորներին զրպարտելու գործով հենց դատավորների նկատմամբ օհմ-ներ իրականացնելով։ Փոխարենը՝ ՔՊ կուսակցության վարչությունը որոշել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը՝ քննարկման ներկայացնել՝ ԲԴԽ անդամի պաշտոնում՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու փոխարեն։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից