ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սիսիանում ՔՊ խմբակցությունը բոյկոտում է Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված համայնքի ղեկավարին՝ Ա. Հակոբջանյանին 09/23/2024 18:47 | ԼՐԱՀՈՍ
Սիսիանում հետաքրքիր իրավիճակ է՝ ՔՊ-ն բոյկոտում է Նիկոլ Փաշինյանի նշանակած անձին, այն է՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքում որեւէ ուժ չի ստացել առավելագույն ձայներ՝ համայնքում իշխանություն ձեւավորելու համար։ Սիսիանում ավագանու անդամի մանդատ են ստացել 5 կուսակցություն և դաշինք, իսկ նրանցից առավելագույն ձայներ ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 34,49% և ավագանու կազմում ստացել է 8 մանդատ։ Երկրորդ տեղում՝ «Աշխատանք և արդարություն» դաշինքն է՝ 22,79% և ստացել է 5 մանդատ։ Այնուհետև՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4 մանդատ, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 2 մանդատ, «Մեկ Հայաստան» կուսակցությունը՝ 2 մանդատ։
«Ապրելու երկիր» կուսակցությունը հոկտեմբերի 12-ին չմասնակցեց համայնքի ղեկավարի ընտրությանը, իսկ հետո հայտարարեց մանդատներից հրաժարվելու մասին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանին Սիսիան համայնքի ղեկավար ընտրվելու հարցում աջակցեց «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունից ավագանու մանդատ ստացած Նախշուն Յազուլյանը։ Նրա քվեն որոշիչ դարձավ Արմեն Հակոբջանյանի ընտրվելու հարցում և դա անսպասելի չէր, որովհետև այս քաղաքական ուժը իշխանամետ է, նրա ղեկավար Արման Բաբաջանյանը իշխանությանը սատարողներից է։ Սակայն Հակոբջանյանն այդպես էլ չստանձնեց համայնքի ղեկավարի ղեկը, քանզի երդման արարողության համար հրավիրված ավագանու նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով։ Այսօր նա համայնքի ղեկավար է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ըստ որի 2022 թվականի դեկտեմբերին նշանակվեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Հիմա Սիսիանում «ՔՊ» խմբակցությունը պահանջում է Ն.Փաշինյանի նշանակած մարդու հրաժարականն ու բոյկոտում է ավագանու նիստերը։
Ինքը՝ Ա. Հակոբջանյանը, հրաժարվում է հրաժարական տալ, որի արդյունքում սեպտեմբերի 13-ին հրավիրված ավագանու նիստին ներկայացել էր միայն համայնքապետ Արմեն Հակոբջանյանը։ «Փաստինֆո»-ին Սիսիանից հայտնում են, որ ՔՊ-ի ու համայնքի ղեկավարի միջեւ տարաձայնության պատճառն այն է, որ վերջինս հրաժարել է կատարել քպական պատգամավորի ասածները։ ՔՊ-ն պաշտոնապես չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը, սակայն ոչ պաշտոնական խողովակներով, այսպես կոչված, արտահոսքերի միջոցով տեղեկություններ են դրվում շրջանառության մեջ Արմեն Հակոբջանյանի, նրա առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանի ու տեղակալ Գարիկ Հակոբյանի առաջիկայում աշխատանքից ազատվելու ու ավագանու մանդատից հրաժարվելու մասին։ «Փաստինֆո»-ն փորձում է մեկնաբանություն ստանալ Ա. Հակոբջանյանից, այն կներկայացնենք հաջորդիվ, եթե, ի վերջո, վերջինս պատասխանի զանգերին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/19/2024 21:00 Իրանը հասավ իր նպատակին.Բաքուն պարտադրված է հրաժարվել միջանցքից. ինչու է Շոյգուն մեկնել ԻրանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/21/2024 08:27 Այսօր այցելելու են Արմեն Աշոտյանին․ «Հրապարակ»
- 09/21/2024 08:25 ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից ․«Հրապարակը»
- 09/21/2024 08:21 ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ. «Ժողովուրդ»
- 09/21/2024 08:17 Բեմում կլինեն Բագրատ Սրբազանը եւ շատ երիտասարդներ․ «Հրապարակ»
- 09/21/2024 08:16 Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է. «Ժողովուրդ»
- 09/21/2024 08:13 ՔՊ-ում փոշմանել են, չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․«Հրապարակ»
- 09/21/2024 08:11 5 մլն 470 հազար դրամ հուշանվերների համար. ինչո՞ւ են ԱԺ-ում նախապես նվերներ գնում եւ պահեստավորում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
Մեկնաբանություն
- 09/23/2024 17:11 Հանրային սննդի կետում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է
- 09/23/2024 16:47 Կանադայի այցը չեղարկելը որոշել եմ ես, միայն ես. Ալեն Սիմոնյան
- 09/23/2024 13:43 Տգետ քաղաքականության արդյունքում այսօր ունենք գլխատված Արցախ ու արյունածոր վերքի վերածված Հայաստան, որտեղ ամենաապահով դպրոցը, պարզվում է, Կիրանցում է…Հակոբյան
- 09/23/2024 12:25 Եկեղեցին վերջին միջազգային փաստաթղթերում պիտակավորվում է որպես «կարծրատիպ», ինչը գլոբալիզմի համատեքստում է. Գևորգ Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/23/2024 19:06 Գեղարքունիքի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը. Վերջինս կողաշրջվել է
- 09/22/2024 20:17 18-ամյա քաղաքացուն սարալանջից իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային
- 09/22/2024 20:05 «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»-ի դիմաց վրաերթ են ենթարկել 32-ամյա կնոջ. shamshyan.com
- 09/22/2024 16:46 Երևանում մեքենան բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. 2 մարդ տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/20/2024 23:14 Հայտնել են հացը բորբոսից պաշտպանելու միջոցը
- 09/20/2024 18:33 Պաշտոնյա կինը իր ենթակաների շրջանում 58 սիրեկան է ձեռք բերել
- 09/19/2024 21:21 Ուսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա պատանու հետ․ Նա մեղադրվել է նաև թմրանյութեր և պոռնոգրաֆիկ նյութեր տրամադրելու մեջ
- 09/19/2024 18:31 Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար
Հետաքրքիր է իմանալ
- 09/20/2024 18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ
- 09/20/2024 15:49 Երկրին աստերոիդ է մոտենում
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի