ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վենդետայի վտանգը. Իրավապահները ձախողել են «Ֆազի» սպանության տաք հետքերով բացահայտումը, կատարողներն ազատության մեջ են 06/25/2024 13:12 | ԼՐԱՀՈՍ
Իրավապահ մարմիններին չի հաջողվել տաք հետքերով բացահայտել քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի», սպանությունը։ Երկու շաբաթ անց՝ քրեական վարույթում կասկածյալներ չկան։ Զուգահեռ իր «հետաքննությունն է» իրականացնում հանցավոր աշխարհը ու իրավապահների ձախողման ֆոնին ավելի է մեծանում Երեւանում նոր արյունահեղության՝ վենդետայի վտանգը։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Աջափնյակ վարչական շրջանում. մահաբեր կրակոցներն արձակվել են բնակելի շենքի մոտ։
Նախ ՆԳՆ-ից հայտնեցին, որ հունիսի 11-ին՝ ժամը 23.17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էստոնական փողոցում զենքով կրակում են, ապա՝ ժամը 23.53-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդել են, որ «պարանոցի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 1988թ.ծնված և «գլխի մարմնի տարբեր հատվածների հրազենային վնասվածք» ախտորոշմամբ 1980թ.ծնված երկու տղամարդ։
«Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 23.13-ին Շինարարների 25 շենքի դիմացի հատվածում անհայտ անձը հրազենից կրակել է հիվանդանոց տեղափոխված տղամարդկանց ուղղությամբ, որտեղ 1980թ.ծնված Սերգեյ Գ-ն գիտակցության չգալով մահացել է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- նշել են ՆԳՆ-ից։
Ավելի ուշ արդեն ՔԿ-ից հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են եղել «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների ավտոմեքենաներ: «LAND CRUISER» մակնիշի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել են կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում արնանման նյութի հետքեր: «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և փամփուշտ:
Դեպքից շուրջ երկու շաբաթ անց, սակայն, իրավապահներին դեռ չի հաջողվել անգամ դուրս գալ հանցագործությունը կատարած անձանց հետքի վրա։ ՔԿ-ից, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ քրեական հետապնդման ենթարկվող անձ դեռևս չկա, միևնույն ժամանակ, վստահեցրին, որ լայնածավալ նախաքննություն է իրականացվում։
Փաստն այն է, որ չարագործներն առ այս պահը բացահայտված չեն, ինչն ավելի է մեծացնում հանցավոր աշխարհում վենդետայի վտանգը, որոնք դառնում են ավելի սանձարձակ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/24/2024 15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգըՄամուլ
- 06/29/2024 08:17 Մի ապահարզանի պատմություն․ «Հրապարակ»
- 06/29/2024 08:14 Ում տանն է հյուրընկալվել Բագրատ սրբազանը․ «Հրապարակ»
- 06/29/2024 08:11 «Նման որոշում այս պահին չկա». ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրով ՀՀ-ի կողմից՝ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու պահանջի մասին. «Ժողովուրդ»
- 06/29/2024 08:08 ՔՊ-ականներն անցել են ժեստերի լեզվին․ Նիկոլ Փաշինյանը հետեւում է բոլորին․«Հրապարակ»
- 06/29/2024 08:05 Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում․ «Հրապարակ»
- 06/29/2024 07:49 ՔՊ նոր գրասենյակը դեռեւս վերանորոգվում է, սակայն շուրջ երկու տարի ամիսը մոտ 4 մլն վարձավճար է տրվում. «Ժողովուրդ»
- 06/29/2024 07:46 Ինչո՞ւ էին այդքան ուրախացել ոստիկանությունում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/19/2024 13:30 Փողոցով իշխանության գալը ՔՊ֊ի մենաշնորհն է, մյուսներին հակացուցված է
- 06/03/2024 20:11 Էն մարտավարությունը, որ կար նախկինում, երբ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց կալանավորում էին, Սրբազանի շնորհիվ փոխվեց. Հարությունյան (տեսանյութ)
- 05/28/2024 20:29 Մենք համարում ենք, որ կառավարության քայլերը ճիշտ չեն, բայց դեմ չենք դրան,վերապահումներով, բայց աջակցում ենք կառավարության ջանքերին. Խզմալյան
- 05/24/2024 19:59 Շարժումը հաջողելու շանս ունի, բայց անհրաժեշտ է հրաժարվել փնթի պետություն ստեղծելու մեր դարավոր սխալից. Հարություն Մեսրոբյան
Մեկնաբանություն
- 06/29/2024 11:22 Մարտի 1-ին ցուցարարների մեջ հրազենով զինված անձինք են եղել, հունիսի 12-ին՝ ոչ․ Խուդոյան
- 06/27/2024 18:52 Ռուս-իրանական նախաձեռնությունը նվազեցնում է Թուրքիայի և Ադրբեջանի կարևորությունը եվրասիական նոր էներգետիկ ճարտարապետության մեջ. Վահե Դավթյան
- 06/27/2024 17:56 Այսօր Աջափնյակի դատարանում քննվելու է քաղբանտարկյալ Գնել Պետրոսյանի կալանքը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը. փաստաբան
- 06/27/2024 15:37 Վազգեն Սաղաթելյանը կմնա ազատության մեջ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/29/2024 11:39 Խոշոր ավտովթար՝ Երևանում․ ավազավ բարձված «Կամազը» Հերացիից Խանջյան թունելի հատվածում կողաշրջվել է․ կա վիրավոր
- 06/28/2024 21:09 Մաստարա գյուղում տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
- 06/28/2024 19:19 Lexus-ը 3-րդ անգամ տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք. Վարորդը տարիներ առաջ ՌԴ-ում վթարի մասնակից է եղել
- 06/28/2024 19:12 Գետամեջ գյուղի փողոցներից մեկում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք․ տուժածներ չկան
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 06/28/2024 20:47 Եվրոպայի հայտնի հանգստավայրում զբոսաշրջիկներին կտուգանեն ծովում միզելու համար
- 06/28/2024 14:58 Յակուտիայում ոստիկանը կնոջ հետ ներխուժել է ուրիշի տուն, կենակցել նրա հետ և հարձակվել վերադարձած տանտերերի վրա (տեսանյութ)
- 06/27/2024 18:01 Ինչպես արձակուրդից հետո առանց սթրեսի վերադառնալ աշխատանքային պրոցեսին
- 06/26/2024 22:08 Իլոն Մասկը երկրորդ եւ երրորդ կնոջ հարսանիքին ժամանել է անձնական ինքնաթիռով
Հետաքրքիր է իմանալ
- 06/28/2024 13:46 Փաստաթղթում տառասխալի պատճառով բանտից ազատ է արձակվել վտանգավոր հանցագործ
- 06/27/2024 18:18 Քաղաքապետարանում աշխատող ռոբոտն ինքնասպան է եղել
- 06/26/2024 18:21 Ինչպես ազատվել աղմկոտ լրահոսից. հոգեբանի խորհուրդները
- 06/25/2024 16:28 Բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսը հայտնել է 32-ամյա որդու ինքնասպանության մասին