Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել

ՏՎԽ-ն Գևորգ Սիմոնյանն ընդդեմ «Փաստինֆո»-ի գործով հաստատել է «Փաստինֆո»-ի բարեխղճությունը 03/08/2024   14:03  |  ԼՐԱՀՈՍ

2023 թ. մարտի 10-ին ժամը 15:05-ին pastinfo.am լրատվական կայքում հրապարակվել է «ԱԱԾ—ն այս պահին խուզարկում է փոխքաղաքապետի աշխատասենյակը» հոդվածը, որում նշվել է, որ խուզարկության լուրը հաստատվել է Երևանի քաղաքապետարանից՝ ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը։

Նույն օրը, ժամը 17:37-ին խմբագրությունը հրապարակել է ևս մի հոդված՝ «Իրավապահները պահանջում են կալանավորել Երեւանի քաղաքապետի տեղակալ Գեւորգ Սիմոնյանին», ըստ որի՝ Գևորգ Սիմոնյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, և որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է նաև Թոքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենին կալանավորելու հարցը։ Լրատվամիջոցը նաև հիշեցրել է, որ դեռ հունվար ամսին հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին, որ նախաձեռնվել են մի քանի վարույթներ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով գումարներ վատնելու կամ յուրացնելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ։

2023 թվականի մարտի 11-ին կայքը շարունակել է ուշադրության կենտրոնում պահել այդ թեման և հրապարակել է «Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկությամբ հետաքրքիր փաստաթղթեր են հայտնաբերվել. Տիգրան Ավինյանի վիճակը լրջանում է» հոդվածը, որում նշել է, որ, ըստ լրատվամիջոցին մոտ կանգնած աղբյուրների, այդ փաստաթղթերը պոլիկլինիկաների և շտապօգնության աշխատակիցների ցուցակներ են Երևանի ավագանու ընտրություններում նրանց ներգրավելու վերաբերյալ։ Հրապարակման համաձայն՝ «արդեն ցուցակագրել են այն գլխավոր բժիշկներին, ու ընդհանրապես այն բժիշկներին, որոնք պատրաստակամություն են հայտնել աշխատել ընտրություններում Ավինյանի համար»։

Նույն օրը լրատվամիջոցն իր Յութուբյան էջում հրապարակել է «Կտրուկ զարգացումներ Ավինյանի ու Թորոսյանի շուրջ» վերնագրով մոտ 2 րոպեանոց տեսանյութ, որում ոչ միայն ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի մասին փաստեր, այլև տեղ են գտել նախորդ օրը կատարված խուզարկության և ընտրությունների հետ կապված ցուցակների հայտնաբերման մասին դիտարկումներ։

2023 թ. մարտի 12-ին լրատվամիջոցի ներկայացուցիչն իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Գևորգ Սիմոնյանի փաստաբանի հետ ու նրան հարցեր ուղղել փոխքաղաքապետի կալանավորման վերաբերյալ։ Սրա մասին լրատվամիջոցը հրապարակել է իր հաջորդ լրատվական նյութը։ Դրանում, մասնավորապես, նշվել է, որ Գևորգ Սիմոնյանը մեղադրվում էր առողջապահության փոխնախարար աշխատած ժամանակահատվածում (2020-2022 թթ․) իր ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, ինչն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաև՝ որ փաստաբանը պատրաստվում էր բողոքարկել կալանավորման որոշումը։

2023 թ․ մարտի 13-ին pastinfo.am—ն հրապարակել է «Որեւէ հետաքրքիր նյութ չի հայտնաբերվել. Սիմոնյանի փաստաբանը հերքել է» հոդվածը, որում նշել է, որ Երեւանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի փաստաբանը հերքել է, որ նրա աշխատասենյակում կատարված խուզարկությամբ խնդրահարույց փաստաթղթեր են հայտնաբերվել։

2023 թ․ մարտի 24-ին լրատվամիջոցը կրկին կապ է հաստատել Գևորգ Սիմոնյանի փաստաբանի հետ և քրեական գործի քննությանը վերաբերող նրա պատասխանների ներկայացմամբ հերթական նյութն է հրապարակել։

2023 թ․ ապրիլի 13-ին Գևորգ Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ «Փաստինֆո» ՍՊԸ-ի՝ խնդրելով պարտավորեցնել ընկերությանը հերքել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունները և բռնագանձել նրանից 6 միլիոն դրամի փոխհատուցում։ Հայցվորը նշել է, որ 2023թ․ մարտի 11-ին հրապարակված «Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկությամբ հետաքրքիր փաստաթղթեր են հայտնաբերվել. Տիգրան Ավինյանի վիճակը լրջանում է» հոդվածում և «Յութուբ» սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում տեղ գտած հրապարակային հայտարարությունները զրպարտող են, քանի որ դրանք իրենց բնույթով արատավորող, իրականության չհամապատասխանող տեղեկություններ են։

Դատաքննության նախնական փուլում լրատվամիջոցը ներկայացրել է առարկություններ և պնդել, որ հրապարակումների իրավաչափության հարցը անհրաժեշտ է դիտարկել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի «ողջամիտ հրապարակում» իրավական պաշտպանության ներքո՝ հաշվի առնելով մի շարք գործոններ։ Դրանք են՝ նյութի հանրային նշանակությունը, թեմայի հրատապությունը, հրապարակումը հավասարակշռված եղանակով ներկայացնելը, ինչպես նաև այն, որ խմբագրությունը շարունակաբար ուսումնասիրել է վիճահարույց իրադարձությունների ողջ համատեքստը, օրինակ, այն հանգամանքը, որ բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ Գևորգ Սիմոնյանը ակտիվորեն ներգրավված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի նախընտրական քարոզարշավին։ Ի մի բերելով իր փաստարկները՝ պատասխանողը, հիմնվելով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի վրա, պնդել է, որ խնդրո առարկա հրապարակումները պայմանավորված էին գերակա հանրային շահով, և որ փաստացի տվյալները ներկայացվել են դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը պարզելու համար ողջամտության սահմաններում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելով, հավասարակշռված կերպով ու բարեխղճորեն։

Դատաքննության նախնական փուլն ընթացքի մեջ է։ Առաջիկա դատական նիստը նշանակված է 2024 թվականի մայիսի 8-ին։

Եզրահանգում

Խորհուրդը գտնում է, որ նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք լրատվամիջոցի գործողությունները համապատախանել են վերը նշված իրավական պաշտպանության տարրերին, որոնք հավաքական կերպով ամփոփված են Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում։

Հրապարակված իր նախկին կարծիքներում[1] ՏՎԽ-ն անդրադարձել է այդ խնդրի կարգավորմանը, որը միջազգային իրավունքում և այլ երկրների իրավական համակարգերում հայտնի է նաև «բարեխիղճ հրապարակում» (fair comment), «ողջամիտ հրապարակում» (reasonable publication) և այլ եզրույթներով։ Այս հասկացությունները կարևոր նշանակություն ունեն և կոչված են պաշտպանել լրագրողական ազատությունը նույնիսկ այնպիսի վիճահարույց հանգամանքում, երբ հրապարակած տեղեկությունը չի համապատասխանել իրականությանը։ Թեև դա կարող է առաջացնել հակասական կարծիքներ, այդուհանդերձ, ողջամտության և բարեխղճության սկզբունքի կիրառմամբ արտահայտման ազատության պաշտպանությունը անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում։

Նշվածը չի նշանակում, իհարկե, որ լրագրողները կարող են այդ սկզբունքի պաշտպանությունից օգտվել անվերապահորեն։ Նման հանգամանքում պետք է հաշվի առնել, մի կողմից, զրպարտության ենթարկված անձի արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, մյուս կողմից՝ տեղեկություններ ու գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքը։ Այսպիսի վեճերում, նույնիսկ եթե փաստացի հայտարարության ճշմարտացիությունը չի հաստատվել, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե արդյո՞ք դրսևորվել է լրագրողական բարեխղճություն, և արդյո՞ք հնարավոր պատասխանատվության միջոցը համաչափ է այն նպատակին, որի համար կիրառվում է այդ միջոցը։

Հաշվի առնելով վերը նշվածը, Խորհուրդը գտնում է, որ խնդրո առարկա նյութի բովանդակությունը, անկասկած, պայմանավորված էր հանրային շահով։ Տվյալ ժամանակահատվածում Երևանի ավագանու ընտրություններում ենթադրյալ խախտումների վերաբերյալ եղել են բազմաթիվ հրապարակումներ, հաղորդումներ, հնչել են կարծիքներ, գնահատականներ։ Իշխանության ներկայացուցիչներն էլ, իրենց հերթին, հրապարակային հայտարարություններում խոսել են ընտրախախտումների դեմ պայքար մղելու իրենց կամքի մասին։ Այդ ամենի լույսի ներքո լրատվամիջոցի ընտրած թեման և բուն նյութն ուներ հանրային նշանակություն և ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հանրային իրավունքի իրականացման կարևոր գործիք էր։

Հաջորդ հարցն այն է, թե արդյո՞ք վիճահարույց նյութերը ներկայացվել են հավասարակշռված։ Այս առումով Խորհուրդը գտնում է, որ խնդրո առարկա երկու լրատվական նյութերը պետք է դիտարկել լրատվամիջոցի հետագա՝ մարտի 12-ի, 13-ի և մարտի 24-ի հրապարակումների համատեքստում։ Մասնավորապես, լրատվամիջոցը կապ է հաստատել Գևորգ Սիմոնյանի փաստաբանի հետ, հրապարակել է նրա նկատառումները քրեական հետապնդման մասին, որոնցից կարելի է բխեցնել, որ խուզարկությունները կատարվել են հարուցված քրեական գործի շրջանակներում, և որ դրանք կապ չեն ունեցել ընտրությունների հետ։ Բացի այդ, ապրիլի 13-ի նյութում լրատվամիջոցը մեջբերել է փաստաբանի ասածը, որով նա հերքել է ցուցակների վերաբերյալ լուրերը։ Ընդ որում՝ փաստաբանի խոսքերը խմբագրությունը ներկայացրել է հրապարակման վերնագրում։ Բացի այդ, իր բովանդակությամբ ու հետևանքով ապրիլի 13-ի նյութը կարելի է համարել ապրիլի 11-ի երկու վիճահարույց հրապարակումներով տարածված լուրերի հերքում և դրանց վերաբերյալ պատասխանի տարածում։ Այդ առումով կարելի է եզրահանգել, որ խմբագրությունը ձեռնարկել է բավարար միջոցներ հրապարակումների թիրախ հանդիսացած անձին հերքման և պատասխանի հնարավորություն տրամադրելու համար։ Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ լրատվամիջոցը որպես առցանց հարթակ, ինչպես նաև Յութումբ սոցիալական ցանցը, որտեղ տարածվել են վիճահարույց նյութերը, հնարավորություն են տալիս հրապարակել հերքում և/կամ պատասխան, մինչդեռ փաստերը ցույց են տալիս, որ հայցվորը չի օգտվել այդ հնարավորություններից։ Նա չի օգտվել նաև պատասխանի կամ հերքման պահանջով լրատվամիջոցին դիմելու հնարավորությունից, ինչն օրենքով նախատեսված արտադատական իրավական պաշտպանության միջոց է, որն, ի դեպ, խրախուսվում է դատարանների կողմից։ Եվ վերջապես, ուշադրության է արժանի նաև այն, որ խնդրո առարկա պնդումները լրատվամիջոցը կատարել է աղբյուրների վկայակոչմամբ, որոնց չբացահայտելը լրատվամիջոցի իրավունքն է։ Հաշվի առնելով այս ամենը՝ Խորհուրդը գտնում է, որ վիճարկվող հրապարակումներն ընդհանուր առմամբ հավասարակշռված են։

Վերը նշված լույսի ներքո պետք է գնահատել նաև լրատվական նյութի հրատապության հարցը։ Արդյո՞ք տվյալ դեպքում հեղինակը պետք է ավելի շատ ժամանակ ու ջանքեր հատկացներ փաստերը ճշգրտելու համար։ Այս հարցի առումով լրատվամիջոցները և լրագրողները հաճախ հայտնվում են երկընտրանքի առջև։ Մի կողմից, նրանք պարտավոր են հանրային հետաքրքրություն ներկայացնող ու հրատապ իրադարձություններին վերաբերող լուրերը հաղորդել առանց հապաղելու, քանի որ հակառակ դեպքում նյութը կկորցնի իր նշանակությունը։ Մյուս կողմից՝ իրական վտանգ կա, որ անհրաժեշտ արագությամբ հրապարակված տեղեկությունը ի վերջո, post factum, կարող է չհամապատասխանել իրականությանը և այդ հանգամանքը հանգեցնի իրավական պատասխանատվության։ Դրան կարող է գումարվել նաև աղբյուրների գաղտնիությունը և այն պաշտպանելու լրատվամիջոցի պարտավորությունը։ Հաշվի առնելով բոլոր նշված գործոնները, ինչպես նաև նյութերի հանրային նշանակությունը և տվյալ դեպքում պատասխանի հնարավորություն ընձեռելու խմբագրության պատրաստակամությունը, Խորհուրդը գտնում է, որ վիճահարույց հրապարակումների բովանդակությունը պահանջում էր դրանք տարածել հրատապորեն։

Ի մի բերելով վերը նշվածը, Խորհուրդ եզրակացնում է, որ տվյալ իրավիճակում լրատվամիջոցը իրավասու է օգտվել «ողջամիտ հրապարակում» իրավական պաշտպանության հնարավորությունից՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիմքով, քանի որ խնդրո առարկա հրապարակումներն իրենց բովանդակությամբ պայմանավորված էին գերակա հանրային շահով, և խմբագրությունը ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ՝ պարզելու փաստական տվյալների ճշմարտությունը և հիմնավորվածությունը, հավասարակշռված ու բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները, ինչպես նաև պատրաստակամ է եղել տրամադրելու հերքման կամ պատասխանի հնարավորություն։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:02 04/03/2024  |  ԼՐԱՀՈՍԱշխատանքի է հրավիրվում նկարահանող օպերատոր
08:37 19/07/2023  |  ՄամուլՓոխքաղաքապետի շուրջ կատարվածը՝ շոու. նա աշխատանքի է հաճախում. «Ժողովուրդ»
08:32 01/06/2023  |  ՄամուլՀիմա էլ Սերգեյ Մարաբյանին են թիրախավորել․ «Հրապարակ»
08:32 04/04/2023  |  ՄամուլՓոխքաղաքապետի հաշիվների վրա կալանք չի դրվի. «Ժողովուրդ»
07:39 15/03/2023  |  ՄամուլՆույն խցում են նստեցրել, որ գաղտնալսեն․ «Հրապարակ»
17:25 14/03/2023  |  Քրեական խրոնիկոն«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ փոխտնօրեն Լիլյա Հակոբյանը կալանավորվեց
07:20 14/03/2023  |  ՄամուլԳեւորգ Սիմոնյանի ձերբակալության պահից սկսած՝ ներիշխանական «բազառներ» են սկսվել․ «Հրապարակ»
19:11 13/03/2023  |  ԼՐԱՀՈՍՈրեւէ հետաքրքիր նյութ չի հայտնաբերվել. Սիմոնյանի փաստաբանը հերքել է
12:44 13/03/2023  |  ԼՐԱՀՈՍCovid-19-ի կանխարգելման, վերահսկման, բուժման միջոցառումների իրականացման ծրագրի վերաբերյալ հանրությունը պետք է ստանա բոլոր ճշմարիտ պատասխանները.«Մեդլայն Կլինիկ»
15:55 11/03/2023  |  ԼՐԱՀՈՍԳևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկությամբ հետաքրքիր փաստաթղթեր են հայտնաբերվել. Տիգրան Ավինյանի վիճակը լրջանում է

Արխիվ

[]