ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չեմ կարծում, որևէ բան կկարողանան հիմնավորել. այն, ինչ ներկայացված է մեղադրանքով՝ ինչ-որ քավոր-սանիկական, նախկին աշխատանքային հարաբերություններ, դրանք ուղղակի պատրվակ են. Սիմոնյանի փաստաբան 03/24/2023 22:13 | ԼՐԱՀՈՍ
Երևանի փոխքաղաքապետ, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գևորգ Սիմոնյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գևորգ Սիմոնյանը կալանավորվել է մարտի 12-ին՝ «Քովիդի» հայտնի գործով։
Պաշտպան Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պնդեց, որ հիմնավոր կասկածի համար նախատեսված նվազագույն շեմը հաղթահարված չէ։
«Բավականին երկար ժամանակ դատական նիստում փորձում էինք վարույթն իրականացնող մարմնից պարզել, թե իրենց կողմից ներկայացված 2000 թերթ նյութից կոնկրետ որ նյութն էր վկայում Գևորգ Սիմոնյանի առնչության մասին։ Այդպես էլ պատասխան չստացանք, հաստատապես նշում ենք, որ չի ներկայացվել որևէ ապացույց, որ կվկայեր, որ Գևորգ Սիմոնյանը հնարավոր է առնչություն ունենա, չգիտեմ, դատարանն ինչ կանխավարկածով է առաջնորդվել»,- նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է դատարանի կողմից հաստատված համարած ռիսկին՝ խոչընդոտման հավանականությանը, ապա, ըստ պաշտպանի, ստանդարտ ձևակերպումներ էին՝ զբաղեցրած պաշտոնի, դիրքի վերաբերյալ։ Կալանավորվելուց հետո Գևորգ Սիմոնյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի եղել։ Պաշտպանը միջնորդել է առերես հարցաքննություն իրականացնել Գևորգ Սիմոնյանի և նրա դեմ ցուցմունք տված անձանց հետ, սակայն առերեսումներ առ այս պահը չի կատարվել, միջնորդություններն էլ մերժելու վերաբերյալ տեղեկություն էլ չկա, ինչով պայմանավորված պաշտպանն արձանագրում է, որ Սիմոնյանի դեմ ցուցմունք տված անձինք չկան։ Իսկ թե արդյո՞ք մինչ կալանավորումը Սիմոնյանի նկատմամբ ՕՀՄ-ներ, այլ գործողություններ իրականացվել են, պաշտպանը հայտնեց, որ, եթե ՕՀՄ-ներ անցկացվեր, մեղադրանքն առհասարակ չէր լինի։
«Խուզարկություն է կատարվել, քննությանը հետաքրքրող որևէ նյութ չի առգրավվել։ Մենք չկարողացանք վարույթն իրականացնող մարմնից հասկանալ, թե պաշտոնեական դիրքի չարաշահումն ինչպես է ձևավորվել, վերացական ձևակերպումներով մեղադրանք է առաջադրված, այդպես էլ չհասկացանք,թե ինչ է արել Սիմոնյանը կամ ինչ պետք է աներ, որ չի արել»,- նշեց պաշտպանը։
Պաշտպանը, զերծ մնալով փակագծեր բացելուց, հայտնեց, որ Սիմոնյանը չի ընդունել մեղադրանքը, ցուցմունքում ողջամիտ պատճառաբանություններ է ներկայացրել. «Չեմ կարծում, որ որևէ բան կկարողանան հիմնավորել, որովհետև այն, ինչ ներկայացված է մեղադրանքով՝ ինչ-որ քավոր-սանիկական հարաբերություններ, նախկին աշխատանքային հարաբերություններ, դրանք ուղղակի պատրվակ են՝ նման մեղադրանք առաջադրելու համար»։
Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանին, Խաչատրյանը նշեց, որ այդ ժամանակ մի շարք հրամաններ է արձակվել առողջապահության նախարարի կողմից, որն Արսեն Թորոսյանն էր, բայց այդ հրամաններով, ԱՆ կանոնադրություններով որևէ վերահսկողական լիազորություն ոչ Գևորգ Սիմոնյանը, ոչ այլ փոխնախարար ունենալ չէր կարող։ Պաշտպանը նաև տարակուսանք հայտնեց, որ Արսեն Թորոսյանի հայտարարություններից հետո նրան այդպես էլ չեն հարցաքննել, նրա հայտարարությունները կա՛մ տեսել, կա՛մ չտեսնելու են տալիս. «Անձը կարևոր հայտարարություն է անում, ասում է՝ եթե ինձ հարցաքննեն, ես այնքնա ողջամիտ պատճառաբանություններ, տվյալներ կներկայացնեմ վարույթն իրականացնող մարմնին, որ մեղադրանքն առոչինչ կդառնա։ Հիմա այս պայմաններում անձին չհարցաքննելը, մեկ վայրկյան շուտ չհարցաքննելը առնվազն կասկածներ է առաջացնում մեզ մոտ՝ գործի քննության օբյեկտիվության վերաբերյալ։ Հիմա, եթե ես ասեմ, որ այնպիսի տեղեկություններ ունեմ, որ ինչ-որ գործի վերաբերյալ օբյեկտիվ իրականությունը կբացահայտվի ու ինձ չհարցաքննեն, կասկած չի՞ առաջանա, որ ինչ-որ շահագրգռվածություն կա»։
Դիտարկմանը, որ գուցե՞ իրավապահները կամ իշխանությունները մտավախություն ունեն, որ իրենց կոռուպցիոն դրսևորումները կարող են բարձրաձայնվել, Խաչատրյանն արձագանքեց՝ նշելով, որ որևէ նման իրադարձության ականատես չի եղել, նայում է իրավաբանորեն. «Ունենք քրեական վարույթ, ունենք անձանց, ում ներգրավվել են որպես մեղադրյալ, ունենք առողջապահության նախկին նախարար, ում օրոք մի շարք հրամաններ են արձակվել, որոնք նաև կարգավորել են ոլորտը կամ անձանց գործողությունը, այժմ անձը հայտարարում է, որ բազմիցս դիմել է, որ իրեն հարցաքննեն, բայց ապարդյուն»։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին իրավապահները խուզարկություն են իրականացրել Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում՝ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին կորոնավիրուսի դեմ պայքարի թնթացքում հայտնաբերված մի շարք չարաշահումներին առնչվող քրեական գործի շրջանակներում։ Ընդ որում, քրեական գործը հարուցվել է շատ ավելի վաղ՝ ավելի մեկ տարի առաջ՝ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով գումարներ վատնելու կամ յուրացնելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքի առթիվ, սակայն քննությանը նոր թափ հաղորդվել է միայն վերջերս: Քրեական գործով ձերբակալվել էին 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ տնօրեն Բաբկեն Շահումյանը, «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանը, այլ բժիշկներ։ Քրեական վարույթի շրջանակներում կալանավորված են Երևանի փոխքաղաքապետ, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը,«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ տնօրեն Բաբկեն Շահումյանը, նույն ԲԿ փոխտնօրեն Լիլյա Հակոբյանը, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից