Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   23:58 Իսրայելը հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել է պանրի վնասակարության մասին 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   23:00 Պենտագոնը պաշտոնապես հաստատել է՝ Կիևին Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվությունը 11/26/2024   22:44 Բժիշկը խորհուրդներ է տվել ձմռանը քրոնիկ ցավը նվազեցնելու համար 11/26/2024   22:33 Նեթանյահուն հաստատման կներկայացնի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   22:23 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/26/2024   22:14 Նիկոլ Փաշինյանը որոշել է Գյումրիում նախնական ընտրություն անցկացնել. հայտնի են օրերը 11/26/2024   22:07 Բեյրութում ՑԱԽԱԼ-ի հարվածի զոհերի թիվը հասել է 10-ի 11/26/2024   21:56 Ուկրաինային կարող են դրդել մի քանի ամսվա ընթացքում բանակցել ՌԴ-ի հետ․ Washington Post 11/26/2024   21:44 Քյարամյանին աշխատանքից ազատում է, գլխավոր դատախազին՝ ոչ, նրան հսկում է դատախազը. բանակում սպանությունները դարձնում են ինքնասպանություններ, այդպես քննում, գործերը դատարան ուղարկում. իրավապաշտպան 11/26/2024   21:26 Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է» 11/26/2024   21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում 11/26/2024   21:17 Հայտնի է Արմավիրի նոր մարզպետի անունը 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   20:43 Իսրայելական ինքնաթիռները Բեյրութի վրա ինտենսիվ թռիչքներ են իրականացնում 11/26/2024   20:36 Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ. Վարդանյան (տեսանյութ) 11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»

ՏՎԽ-ն Գևորգ Սիմոնյանն ընդդեմ «Փաստինֆո»-ի գործով հաստատել է «Փաստինֆո»-ի բարեխղճությունը 03/08/2024   14:03  |  ԼՐԱՀՈՍ

2023 թ. մարտի 10-ին ժամը 15:05-ին pastinfo.am լրատվական կայքում հրապարակվել է «ԱԱԾ—ն այս պահին խուզարկում է փոխքաղաքապետի աշխատասենյակը» հոդվածը, որում նշվել է, որ խուզարկության լուրը հաստատվել է Երևանի քաղաքապետարանից՝ ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը։

Նույն օրը, ժամը 17:37-ին խմբագրությունը հրապարակել է ևս մի հոդված՝ «Իրավապահները պահանջում են կալանավորել Երեւանի քաղաքապետի տեղակալ Գեւորգ Սիմոնյանին», ըստ որի՝ Գևորգ Սիմոնյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, և որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է նաև Թոքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենին կալանավորելու հարցը։ Լրատվամիջոցը նաև հիշեցրել է, որ դեռ հունվար ամսին հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին, որ նախաձեռնվել են մի քանի վարույթներ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով գումարներ վատնելու կամ յուրացնելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ։

2023 թվականի մարտի 11-ին կայքը շարունակել է ուշադրության կենտրոնում պահել այդ թեման և հրապարակել է «Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկությամբ հետաքրքիր փաստաթղթեր են հայտնաբերվել. Տիգրան Ավինյանի վիճակը լրջանում է» հոդվածը, որում նշել է, որ, ըստ լրատվամիջոցին մոտ կանգնած աղբյուրների, այդ փաստաթղթերը պոլիկլինիկաների և շտապօգնության աշխատակիցների ցուցակներ են Երևանի ավագանու ընտրություններում նրանց ներգրավելու վերաբերյալ։ Հրապարակման համաձայն՝ «արդեն ցուցակագրել են այն գլխավոր բժիշկներին, ու ընդհանրապես այն բժիշկներին, որոնք պատրաստակամություն են հայտնել աշխատել ընտրություններում Ավինյանի համար»։

Նույն օրը լրատվամիջոցն իր Յութուբյան էջում հրապարակել է «Կտրուկ զարգացումներ Ավինյանի ու Թորոսյանի շուրջ» վերնագրով մոտ 2 րոպեանոց տեսանյութ, որում ոչ միայն ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի մասին փաստեր, այլև տեղ են գտել նախորդ օրը կատարված խուզարկության և ընտրությունների հետ կապված ցուցակների հայտնաբերման մասին դիտարկումներ։

2023 թ. մարտի 12-ին լրատվամիջոցի ներկայացուցիչն իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Գևորգ Սիմոնյանի փաստաբանի հետ ու նրան հարցեր ուղղել փոխքաղաքապետի կալանավորման վերաբերյալ։ Սրա մասին լրատվամիջոցը հրապարակել է իր հաջորդ լրատվական նյութը։ Դրանում, մասնավորապես, նշվել է, որ Գևորգ Սիմոնյանը մեղադրվում էր առողջապահության փոխնախարար աշխատած ժամանակահատվածում (2020-2022 թթ․) իր ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, ինչն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաև՝ որ փաստաբանը պատրաստվում էր բողոքարկել կալանավորման որոշումը։

2023 թ․ մարտի 13-ին pastinfo.am—ն հրապարակել է «Որեւէ հետաքրքիր նյութ չի հայտնաբերվել. Սիմոնյանի փաստաբանը հերքել է» հոդվածը, որում նշել է, որ Երեւանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի փաստաբանը հերքել է, որ նրա աշխատասենյակում կատարված խուզարկությամբ խնդրահարույց փաստաթղթեր են հայտնաբերվել։

2023 թ․ մարտի 24-ին լրատվամիջոցը կրկին կապ է հաստատել Գևորգ Սիմոնյանի փաստաբանի հետ և քրեական գործի քննությանը վերաբերող նրա պատասխանների ներկայացմամբ հերթական նյութն է հրապարակել։

2023 թ․ ապրիլի 13-ին Գևորգ Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ «Փաստինֆո» ՍՊԸ-ի՝ խնդրելով պարտավորեցնել ընկերությանը հերքել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունները և բռնագանձել նրանից 6 միլիոն դրամի փոխհատուցում։ Հայցվորը նշել է, որ 2023թ․ մարտի 11-ին հրապարակված «Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկությամբ հետաքրքիր փաստաթղթեր են հայտնաբերվել. Տիգրան Ավինյանի վիճակը լրջանում է» հոդվածում և «Յութուբ» սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում տեղ գտած հրապարակային հայտարարությունները զրպարտող են, քանի որ դրանք իրենց բնույթով արատավորող, իրականության չհամապատասխանող տեղեկություններ են։

Դատաքննության նախնական փուլում լրատվամիջոցը ներկայացրել է առարկություններ և պնդել, որ հրապարակումների իրավաչափության հարցը անհրաժեշտ է դիտարկել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի «ողջամիտ հրապարակում» իրավական պաշտպանության ներքո՝ հաշվի առնելով մի շարք գործոններ։ Դրանք են՝ նյութի հանրային նշանակությունը, թեմայի հրատապությունը, հրապարակումը հավասարակշռված եղանակով ներկայացնելը, ինչպես նաև այն, որ խմբագրությունը շարունակաբար ուսումնասիրել է վիճահարույց իրադարձությունների ողջ համատեքստը, օրինակ, այն հանգամանքը, որ բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ Գևորգ Սիմոնյանը ակտիվորեն ներգրավված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի նախընտրական քարոզարշավին։ Ի մի բերելով իր փաստարկները՝ պատասխանողը, հիմնվելով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի վրա, պնդել է, որ խնդրո առարկա հրապարակումները պայմանավորված էին գերակա հանրային շահով, և որ փաստացի տվյալները ներկայացվել են դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը պարզելու համար ողջամտության սահմաններում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելով, հավասարակշռված կերպով ու բարեխղճորեն։

Դատաքննության նախնական փուլն ընթացքի մեջ է։ Առաջիկա դատական նիստը նշանակված է 2024 թվականի մայիսի 8-ին։

Եզրահանգում

Խորհուրդը գտնում է, որ նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք լրատվամիջոցի գործողությունները համապատախանել են վերը նշված իրավական պաշտպանության տարրերին, որոնք հավաքական կերպով ամփոփված են Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում։

Հրապարակված իր նախկին կարծիքներում[1] ՏՎԽ-ն անդրադարձել է այդ խնդրի կարգավորմանը, որը միջազգային իրավունքում և այլ երկրների իրավական համակարգերում հայտնի է նաև «բարեխիղճ հրապարակում» (fair comment), «ողջամիտ հրապարակում» (reasonable publication) և այլ եզրույթներով։ Այս հասկացությունները կարևոր նշանակություն ունեն և կոչված են պաշտպանել լրագրողական ազատությունը նույնիսկ այնպիսի վիճահարույց հանգամանքում, երբ հրապարակած տեղեկությունը չի համապատասխանել իրականությանը։ Թեև դա կարող է առաջացնել հակասական կարծիքներ, այդուհանդերձ, ողջամտության և բարեխղճության սկզբունքի կիրառմամբ արտահայտման ազատության պաշտպանությունը անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում։

Նշվածը չի նշանակում, իհարկե, որ լրագրողները կարող են այդ սկզբունքի պաշտպանությունից օգտվել անվերապահորեն։ Նման հանգամանքում պետք է հաշվի առնել, մի կողմից, զրպարտության ենթարկված անձի արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, մյուս կողմից՝ տեղեկություններ ու գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքը։ Այսպիսի վեճերում, նույնիսկ եթե փաստացի հայտարարության ճշմարտացիությունը չի հաստատվել, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե արդյո՞ք դրսևորվել է լրագրողական բարեխղճություն, և արդյո՞ք հնարավոր պատասխանատվության միջոցը համաչափ է այն նպատակին, որի համար կիրառվում է այդ միջոցը։

Հաշվի առնելով վերը նշվածը, Խորհուրդը գտնում է, որ խնդրո առարկա նյութի բովանդակությունը, անկասկած, պայմանավորված էր հանրային շահով։ Տվյալ ժամանակահատվածում Երևանի ավագանու ընտրություններում ենթադրյալ խախտումների վերաբերյալ եղել են բազմաթիվ հրապարակումներ, հաղորդումներ, հնչել են կարծիքներ, գնահատականներ։ Իշխանության ներկայացուցիչներն էլ, իրենց հերթին, հրապարակային հայտարարություններում խոսել են ընտրախախտումների դեմ պայքար մղելու իրենց կամքի մասին։ Այդ ամենի լույսի ներքո լրատվամիջոցի ընտրած թեման և բուն նյութն ուներ հանրային նշանակություն և ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հանրային իրավունքի իրականացման կարևոր գործիք էր։

Հաջորդ հարցն այն է, թե արդյո՞ք վիճահարույց նյութերը ներկայացվել են հավասարակշռված։ Այս առումով Խորհուրդը գտնում է, որ խնդրո առարկա երկու լրատվական նյութերը պետք է դիտարկել լրատվամիջոցի հետագա՝ մարտի 12-ի, 13-ի և մարտի 24-ի հրապարակումների համատեքստում։ Մասնավորապես, լրատվամիջոցը կապ է հաստատել Գևորգ Սիմոնյանի փաստաբանի հետ, հրապարակել է նրա նկատառումները քրեական հետապնդման մասին, որոնցից կարելի է բխեցնել, որ խուզարկությունները կատարվել են հարուցված քրեական գործի շրջանակներում, և որ դրանք կապ չեն ունեցել ընտրությունների հետ։ Բացի այդ, ապրիլի 13-ի նյութում լրատվամիջոցը մեջբերել է փաստաբանի ասածը, որով նա հերքել է ցուցակների վերաբերյալ լուրերը։ Ընդ որում՝ փաստաբանի խոսքերը խմբագրությունը ներկայացրել է հրապարակման վերնագրում։ Բացի այդ, իր բովանդակությամբ ու հետևանքով ապրիլի 13-ի նյութը կարելի է համարել ապրիլի 11-ի երկու վիճահարույց հրապարակումներով տարածված լուրերի հերքում և դրանց վերաբերյալ պատասխանի տարածում։ Այդ առումով կարելի է եզրահանգել, որ խմբագրությունը ձեռնարկել է բավարար միջոցներ հրապարակումների թիրախ հանդիսացած անձին հերքման և պատասխանի հնարավորություն տրամադրելու համար։ Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ լրատվամիջոցը որպես առցանց հարթակ, ինչպես նաև Յութումբ սոցիալական ցանցը, որտեղ տարածվել են վիճահարույց նյութերը, հնարավորություն են տալիս հրապարակել հերքում և/կամ պատասխան, մինչդեռ փաստերը ցույց են տալիս, որ հայցվորը չի օգտվել այդ հնարավորություններից։ Նա չի օգտվել նաև պատասխանի կամ հերքման պահանջով լրատվամիջոցին դիմելու հնարավորությունից, ինչն օրենքով նախատեսված արտադատական իրավական պաշտպանության միջոց է, որն, ի դեպ, խրախուսվում է դատարանների կողմից։ Եվ վերջապես, ուշադրության է արժանի նաև այն, որ խնդրո առարկա պնդումները լրատվամիջոցը կատարել է աղբյուրների վկայակոչմամբ, որոնց չբացահայտելը լրատվամիջոցի իրավունքն է։ Հաշվի առնելով այս ամենը՝ Խորհուրդը գտնում է, որ վիճարկվող հրապարակումներն ընդհանուր առմամբ հավասարակշռված են։

Վերը նշված լույսի ներքո պետք է գնահատել նաև լրատվական նյութի հրատապության հարցը։ Արդյո՞ք տվյալ դեպքում հեղինակը պետք է ավելի շատ ժամանակ ու ջանքեր հատկացներ փաստերը ճշգրտելու համար։ Այս հարցի առումով լրատվամիջոցները և լրագրողները հաճախ հայտնվում են երկընտրանքի առջև։ Մի կողմից, նրանք պարտավոր են հանրային հետաքրքրություն ներկայացնող ու հրատապ իրադարձություններին վերաբերող լուրերը հաղորդել առանց հապաղելու, քանի որ հակառակ դեպքում նյութը կկորցնի իր նշանակությունը։ Մյուս կողմից՝ իրական վտանգ կա, որ անհրաժեշտ արագությամբ հրապարակված տեղեկությունը ի վերջո, post factum, կարող է չհամապատասխանել իրականությանը և այդ հանգամանքը հանգեցնի իրավական պատասխանատվության։ Դրան կարող է գումարվել նաև աղբյուրների գաղտնիությունը և այն պաշտպանելու լրատվամիջոցի պարտավորությունը։ Հաշվի առնելով բոլոր նշված գործոնները, ինչպես նաև նյութերի հանրային նշանակությունը և տվյալ դեպքում պատասխանի հնարավորություն ընձեռելու խմբագրության պատրաստակամությունը, Խորհուրդը գտնում է, որ վիճահարույց հրապարակումների բովանդակությունը պահանջում էր դրանք տարածել հրատապորեն։

Ի մի բերելով վերը նշվածը, Խորհուրդ եզրակացնում է, որ տվյալ իրավիճակում լրատվամիջոցը իրավասու է օգտվել «ողջամիտ հրապարակում» իրավական պաշտպանության հնարավորությունից՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիմքով, քանի որ խնդրո առարկա հրապարակումներն իրենց բովանդակությամբ պայմանավորված էին գերակա հանրային շահով, և խմբագրությունը ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ՝ պարզելու փաստական տվյալների ճշմարտությունը և հիմնավորվածությունը, հավասարակշռված ու բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները, ինչպես նաև պատրաստակամ է եղել տրամադրելու հերքման կամ պատասխանի հնարավորություն։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:02 04/03/2024  |  ԼՐԱՀՈՍԱշխատանքի է հրավիրվում նկարահանող օպերատոր
08:37 19/07/2023  |  ՄամուլՓոխքաղաքապետի շուրջ կատարվածը՝ շոու. նա աշխատանքի է հաճախում. «Ժողովուրդ»
08:32 01/06/2023  |  ՄամուլՀիմա էլ Սերգեյ Մարաբյանին են թիրախավորել․ «Հրապարակ»
08:32 04/04/2023  |  ՄամուլՓոխքաղաքապետի հաշիվների վրա կալանք չի դրվի. «Ժողովուրդ»
07:39 15/03/2023  |  ՄամուլՆույն խցում են նստեցրել, որ գաղտնալսեն․ «Հրապարակ»
17:25 14/03/2023  |  Քրեական խրոնիկոն«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ փոխտնօրեն Լիլյա Հակոբյանը կալանավորվեց
07:20 14/03/2023  |  ՄամուլԳեւորգ Սիմոնյանի ձերբակալության պահից սկսած՝ ներիշխանական «բազառներ» են սկսվել․ «Հրապարակ»
19:11 13/03/2023  |  ԼՐԱՀՈՍՈրեւէ հետաքրքիր նյութ չի հայտնաբերվել. Սիմոնյանի փաստաբանը հերքել է
12:44 13/03/2023  |  ԼՐԱՀՈՍCovid-19-ի կանխարգելման, վերահսկման, բուժման միջոցառումների իրականացման ծրագրի վերաբերյալ հանրությունը պետք է ստանա բոլոր ճշմարիտ պատասխանները.«Մեդլայն Կլինիկ»
15:55 11/03/2023  |  ԼՐԱՀՈՍԳևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկությամբ հետաքրքիր փաստաթղթեր են հայտնաբերվել. Տիգրան Ավինյանի վիճակը լրջանում է

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]