Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը

Տրոցենկո & Փաշինյան. Հարյուրավոր միլիարդների ներդրումների խոստումները փուչիկի նման պայթել են. Նոր ատոմակայանի, պղնձաձուլարանի աշխատանքները ձախողված են 11/02/2023   14:56  |  Վերլուծություններ

Կառավարության՝ կասկածելի կոռուպցիոն գործարքից անցել է երկու տարի, սակայն «Գեոպրոմայնինգի» խոստացված ներդրումներն այդպես էլ  մնացել են որպես օդում տրված խոստումներ՝ ոչ նոր պղնձաձուլարանի շողքն է երեւում, ոչ էլ՝ առավել եւս ատոմակայանի։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տրված գրությամբ հաստատվում է՝ պղնձաձուլարանի կառուցման աշխատանքները չեն սկսվել, թեեւ Փաշինյանի հայտարարած ժամկետին մնացել է մեկ տարի։

Լրացավ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերը խլելու օպերացիայի երկրորդ տարին

2021թ. սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ ԶՄՊԿ-ն  ունի նոր բաժնետեր՝ ի դեմս  կրեմլամերձ ռուս միլիարդատեր, կասկածելի կենսագրություն ունեցող   Ռոման Տրոցենկոյի։ Պարզվեց՝ վերջինիս ընկերությունը՝  «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, ձեռք է բերել Հայաստանի թիվ մեկ հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ը ու շտապել ընդհանուր կապիտալի 15%֊-ը նվիրել ՀՀ կառավարությանը։  Պատճառն ու պայմաններն առ այսօր հայտնի չեն, համենայն դեպս պաշտոնապես որեւէ պարզաբանում չի տրվել, թե ՀՀ թիվ մեկ հարկատուն ինչպես հայտնվեց կրեմլամերձ միլիարդատիրոջ մոտ ու ինչու բաժնետոմսերը նվիրեց Փաշինյանի կառավարությանը։

Այս գործարքը  քննադատվեց ոչ միայն ընդդիմության կողմից, այլեւ բողոք առաջացրեց  Փաշինյանի հենարան հանդիսացող  թիմում։ Անգամ  «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հրապարակավ հայտարարեց, որ  բացասական է գնահատում դրա գործընթացը, որը տեղի է ունեցել գիշերը: «Մասնավորապես, ինձ համար անհասկանալի է, թե ինչու է ինչ-որ մեկը նվերներ տալիս պետությանը, և ինչ կստանա այդ մեկը՝ փոխարենը»,- հարցազրույցում ասել էր Արամ Սարգսյանը։

Տրոցենկո & Փաշինյանը կոմբինացան գրավեց նաեւ միջազգային կառույցների ուշադրությունը։ Ու թերեւս պատահական չէր, որ  «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» միջազգային հեղինակավոր կազմակերպության  կողմից 2023 թվականին հրապարակված զեկույցում կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը 3 միավորով հետընթաց  արձանագրեց։

Մութ ու կոռուպցիոն այս գործարքի օրինականությունը կասկածի տակ դնելու լուրջ հիմքեր կային ու կան ոչ միայն այն պատճառով, որ նոր սեփականատերը կրեմլամերձ շրջանակն է ներկայացնում, այլ, թե ինչպես է  նա իր ձեռքը վերցրել Հայաստանի  թիվ մեկ հարկատուին։ Թեեւ ՀՀ կառավարությունը ջանք չխնայեց այս տարիներին  գործարքի մանրամասները հանրությունից թաքցնելու համար, սակայն ինչպես  «Փաստինֆո»-ն, այնպես էլ մի շարք այլ ԶԼՄ-ների իրենց հետաքննության, ուսումնասիրությունների արդյունքում բացահայտեցին մի տխուր պատկեր առ այն, որ Փաշինյանի իշխանությունն ուղղակի եւ անուղղակի մասնակցություն է ունեցել բիզնես խլելու ու այն կրեմլամերձ շրջանակը ներկայացնող անձին հանձնելու գործում։

Այսպես՝ «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։ Այսինքն՝ եթե բաժնետերերից որեւէ մեկը որոշի  վաճառքի հանել իր բաժնեմասը, ապա հարգվեն դրանք առաջնային  ձեռք բերելու իր իրավունքը։  Թե ինչու էր բաժնետերերից մեկի մոտ, տվյալ պարագայում «Զանգեզուր Մայնինգ» ընկերության մոտ կասկածներ առաջացել, որ ընկերության ղեկավարությունը, ովքեր միաժամանակ ներկայացնում էին մյուս բաժնետիրոջը,  հանկարծ կարող են վաճառքի հանել ընկերությանը պատկանող բաժնետոմսերը, դրանով իսկ նվազեցնելով իրենց՝ կայուն եկամուտ ապահովող բաժնեմասը, դա հարցի մի կողմն է, որին կանդրադառնանք հաջորդիվ։ Բայց հիմա թե ինչ եղավ հայցադիմումից հետ։

Դեռեւս 2021թ. օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել, այլ նաեւ կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։ Սակայն սեպտեմբերի 30-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամում նիստ անցկացրեց,  ինչից ժամեր անց՝ աշխատանքային ժամից հետո, այդ  բաժնետոմսերն արդեն ձեւակերպվեցին Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերության՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի անվամբ, իսկ վերջինս էլ արդեն ուշ գիշերով 15 %-ն էլ  նվիրաբերվեց ՀՀ կառավարությանը, որը,  թերեւս, կարող ենք  գնահատել նաեւ էժան գնով եկամտաբեր ընկերությունը ձեռք բերելու դիմաց տրվող փայաբաժին։

Հատկանշական է, որ դատական նիստից հետո որոշումը պաշտոնապես կայացվել է հաջորդ օրը, ինչը չխանգարեց գնման և նվիրաբերության գործընթացները կատարել մինչ այդ որոշումը ստանալը: Բայց այս պատմության մեջ դրանք ընդամենը «մանրուքներ» են: Հետագայում վերաքննիչ դատարանը, ճիշտ է, առաջին ատյանի դատարանի նշված որոշումը անօրինական համարեց ու բեկանեց, բայց գործարքն արդեն ձեւակերպված էր։

Հետաքրքրականն այն է, որ Փաշինյանը եւս հրապարակավ ընդունում է, որ  գործ ունենք պետական ռեկետի յուրօրինակ դրսեւորման հետ։ «Ասում են խոստումները չեք կատարում։ Կապանում խոստացանք, ասացինք, որ հերիք եղավ, բոլ եղավ, ԶՄՊԿ-ում կառավարությունն իր մասնաբաժինն է ունենալու»,- 2023 թվականի ապրիլի 21-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խոստումը կատարվել է։  

Իսկ հիմա դառնանք հարցին, թե ինչու էր 12,5 տոկոսի բաժնետիրոջ մոտ կասկածներ առաջացել, որ ընկերության ղեկավարությունը և համատեղությամբ մյուս համարյա հավասար բաժնետերը կարող է հրաժարվել եկամտաբեր բիզնեսից։ Բանն այն է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն քրեական գործ էր հարուցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գլխավոր տնօրենի Մհեր Պոլոսկովի դեմ, որը նաեւ հանդիսանում էր հիմնական սեփականատերերից մեկը։

«Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, օտարերկրյա պետություններում գրանցված և իր հետ փոխկապակցված ոչ ռեզիդենտ համարվող կազմակերպությունների միջոցով և վերջիններիս անունից հատուկ մշակված և կիրառված սխեմայով, կատարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ, որի հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել և արդյունքում պետական բյուջե չի վճարվել 15.017.640.469 ՀՀ դրամ հարկեր և վճարներ»,- սա մեջբերում է Պոլոսկովին մեղսագրվող մեղադրանքի վերաբերյալ  պաշտոնական հաղորդագրությունից։ Պոլոսկովի նկատմամբ հայտարարվեց նաեւ հետախուզում, ընդ որում՝ գաղտնի։ Այսինքն՝ հետախուզման նպատակը ոչ թե նրան կալանավորելն էր, այլ՝ նրա որոշ իրավունքներ սահմանափակելն ու ինչ-ինչ որոշումներ պարտադրելը։ Անգամ «Փաստինֆո»-ի գրավոր հարցումներին ի պատասխան իրավապահ մարմինները  տվել են ավելի քան զավեշտալի պատասխան՝ պատճառաբանելով, թե հետախուզման մեջ գտնվելու մասին տեղեկատվությունն անհատական տվյալ է, որը առանց թույլտվության չեն կարող հրապարակել։ Այդպիսով՝ անուղղակի հաստատել են, որ նրա հետախուզման մեջ գտնվելու մասին մեր տեղեկությունը ճիշտ է, սակայն ոստիկանությունն այն հրապարակելու թույլտվություն չունի հետախուզվողից։ Սա թերեւս նոր պրակտիկա էր ընդհանրապես հանցավորության դեմ պայքարում, որովհետեւ որպես կանոն հետախուզում հայտարարվելու դեպքում հրապարակվում է նաեւ նրա նկարը, որ  հանրության օգնությամբ կարողանան հայտնաբերել, սակայն իրավապահների նպատակը , այս պարագայում, ինչպես նշեցինք, հայտնաբերելը չէր։ Այլ հենց նման գործիքներով պարտադրելը, որ Պոլոսկովը վաճառի սկզբում ընկերությանը պատկանող 75 տոկոսը, հետո էլ նաև իր բաժնեմասը, ինչն էլ տեղի ունեցավ, իսկ 2022 թվականին արդեն հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման, քանզի վերականգնել է պետությանը պատճառված վնասը....։

Տպավորություն է, որ պետությունը քրեական հետապնդումը նախաձեռնել էր հենց նրա ձեռքից բաժնետոմսերը խլելու ու սեփականատերերի փոփոխությունն իրականացնելու համար։ Իսկ այդ դեպքում հարց է առաջանում, ինչու Փաշինյանի իշխանությունը թույլ չտվեց, որ բաժնետոմսերի վաճառքն իրականացվի օրինական ընթացակարգով, խախտեց նաեւ մյուս բաժնետերերի՝դրանք ձեռք բերելու իրավունքը ու  Հայաստանի տնտեսության կառուցվածքում կարեւոր դերակատարում ունեցող գործարանը հանձնեց կրեմլամերձ համարում ունեցող Տրոցենկոյին։

Ով է Տրոցենկոն

Ինչպես արդեն նշել ենք՝ Ռոման Տրոցենկոն բնավ պատահական մարդ չէ, նա խիստ կասկածելի վարկանիշ ունի նույն Ռուսաստանում եւ ռուսական մամուլը նրան ներկայացնում է որպես բիզնես խլելու մեջ մասնագիտացած գործչի։  

ՌԴ-ում քիմիական գործարան խլելու մեջ մեղադրվող Տրոցենկոն Հայաստանում հանքարդյունաբերությունն իր ձեռքում կենտրոնացնելու լուրջ հայտ է ներկայացրել. նա հանդիսանում է Սոթքի ոսկու հանքավայրի խոշոր բաժնետերը, նրան է պատկանում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, Մեղրաձորի հանքավայրը, ուզում է տիրանալ նաեւ Թեղուտին։ Այլ խոսքով՝ ՌԴ -ի հետ դիվանագիտական սառը պատերազմի մեջ գտնվող Փաշինյանի  իշխանությունը երկրի ամենակարեւոր ոլորտներից մեկը հանձնել է ՌԴ-ի վարկաբեկված միլիարդատերերից մեկին ։ Ու սա այն դեպքում, երբ ամերիկյան շրջանակները հորդորել էին   Փաշինյանին՝  «Don’t flirt with Trotsenko», այն է՝ «խաղեր չտալ» նրա հետ,  իսկ նման հորդորի մասին տեղեկությունն իշխանությունները չեն հերքել։

Եւ այստեղ շատ լուրջ հարց է առաջանում, թե ինչ ցնցումների կարող է ենթարկվել Հայաստանի տնտեսությունը, եթե Փաշինյանի իշխանությունը խզի ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Սառույցին գրված ներդրումներ

Կոռուպցիոն ու մութ գործարքը արդարացնելու եւ այն, իբր, ՀՀ շահերից բխելը հիմնավորելու համար Նիկոլ Փաշինյանը դիմել է իր հարազատ մանիպուլյացիաներին՝ ընդհուպ հայտարարելով,  թե նոր սեփականատերը խոշոր ներդրումներ է անելու՝ մասնավորապես նոր ատոմակայան եւ պղնձաձուլարան կառուցելու ուղղությամբ։

««Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից ՀՀ-ին արվել է առաջարկ, մենք այդ առաջարկը քննարկել ենք և տեսել ենք, որ այդ առաջարկը համապատասխանում է ՀՀ պետական շահերին, որովհետև ներառում է երկու շատ կարևոր բաղադրիչ. առաջինը՝ պղնձաձուլարանի կառուցում, որը նշանակում է, որ ՀՀ-ն այլևս ոչ թե խտանյութ պետք է արտահանի, այլ ՀՀ-ում պետք է թողարկվի մետաղը, և երկրորդ՝ այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը: Այդ խոշոր ընկերությունը ստանձնել է պղնձաձուլարանի հիմնման մասով ներդրումային պարտավորություններ և արդեն իսկ բանակցություններ են սկսել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ։ Ատոմակայանը լիարժեք մասնավոր կառույց չի կարող լինել, և կառավարությունն ակտիվ մասնակցություն պետք է ունենա։ Եվ այնպես է ստացվել, որ մեր հետաքրքրությունները համընկել են», - 2021 թվականի հոկտեմբերին ԱԺ ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նոր պղնձաձուլարանի շինարարությունը նախատեսվում է սկսել մինչեւ 2025 թվականը։

Ավելին, պաշտոնապես հայտարարվեց, թե Ռոման Տրոցենկոն մտադիր է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացնել երկարաժամկետ լայնամասշտաբ ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր ծավալը կհասնի շուրջ 4 մլրդ դոլարի:  Ներդրումների այս թիվը ուռճացված էր համարել անգամ  ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը՝ նշելով, որ այդտեղ պղնձաձուլարան կարելի է կառուցել ընդհուպ 800 մլն դոլարով։  «Ռուսաստանի հետ մեր տնտեսությունը ոչ էկոլոգիական առումով է պիտանի լինելու, ոչ արտադրաարդյունաբերական առումով է պիտանի լինելու, ոչ էլ ներդրումների առումով»,- Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր նա։

Ինչեւէ, խոշոր ներդրումներ խոստւմներից երկու տարի անց «Փաստինֆո»-ն փորձեց  պարզել, թե որ հանգրվանին են հասել խոստացված ներդրումները, եւ ինչպես կանխատեսվում էր՝  ոչ մի։

«Պղնձաձուլարանի հարցը գտնվում է ներդրումային առաջարկի փուլում եւ լիազոր պետական մարմիններն իրականացնում են համապատասխան աշխատանքներ»,- 2023 թվականի սեպտեմբերին պաշտոնապես հայտնել են ՀՀ  էկոնոմիկայի նախարարությունից։ Ինչ վերաբերում է ատոմակայանին, ապա այստեղ ընդհանրապես հետընթաց է արձանագրվել։

ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարման ձախողում

Տրոցենկոն չի կատարում ներդրումների խոստումները, իսկ կառավարությունն էլ չգիտի ինչպես կառավարի նվեր ստացած բաժնետոմսերը։ Մեկ տարվա մեջ 3 կառավարող մարմին փոխվեց։

Ի սկզբանե կառավարումն իրականացնում էր Փաշինյանի աշխատակազմը, այնուհետեւ՝ 2022 թվականի հունվարին, կառավարության որոշմամբ այն վերապահվեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)։ Վերջինս շտապեց հայտարարել, որ դրական է գնահատում  կառավարության՝ ԶՊՄԿ-ում իր բաժնեմասնակցությունը մասնագիտական կառույցի միջոցով իրականացնելու որոշումը։ Նշենք, որ ընդհանուր առմամբ խոսքը գնում էր 21.9%  բաժնեմասի մասին, քանի որ Տրոցենկոյից հետո կառավարությունը գաղտնի որոշմամբ «նվեր էր» ստացել նաեւ  մյուս փոքր բաժնետերերի բաժնեմասից՝ մոտ 7 տոկոս։

Սակայն կառավարումն ԱՆԻՖ-ում չէր ստացվել, ինչը բացահայտվեց նաեւ «Փաստինֆո»-ի հետեւողական հարցումների միջոցով։

ԱՆԻՖ-ը ՀՀ կառավարության ներքո գտնվող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2019թ․-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ Տնօրենների խորհուրդն ունի երեք անդամ, որոնցից միայն մեկն է հայ՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մյուս երկուսը օտարերկրացիներ են՝ իտալացի ձեռնարկատեր Իսիդորո Լուչիոլան եւ ֆրանսիացի պետական, քաղաքական գործիչ Դոմինիկ Դը Վիլպենը։

ԱՆԻՖ-ն ունի նաեւ Ներդրումային կոմիտե, որի 3 անդամներից երկուսը, այդ թվում կոմիտեի նախագահը օտարերկրացի են։

2022 թվականի ամռանը գրավոր հարցումներ ուղարկեցինք ԱՆԻֆ-ի տնօրենների խորհրդի իտալացի ու ֆրանսիացի անդամներին, ներդրումային կոմիտեի օտարերկրացի նախագահին՝ նպատակ ունենալով ստանալ գործարքի վերաբերյալ մի շարք կարեւոր հարցերի պատասխաններ։ Մասնավորապես՝

-  ԱՆԻՖ-ի կառավարման հանձնելու գործընթացի օրինականությունը, կամ առնվազն պահանջել են որևէ մեկից այդ մասով պարզաբանումներ

-  Ինչու՞ են հավատարմագրային կառավարման ընդունել ԶՊՄԿ բաժնետոմս, եթե դրանց նկատմամբ կա վեճ․ չկա արդյո՞ք այստեղ հակասություն իրենց քաղաքականության, ներքին ակտերի, այդ թվում՝ էթիկական ստանդարտների կամ կորպորատիվ կառավարման ստանդարտների, ներառյալ անձնական, որպես ճանաչում ունեցող մասնագետի՝ համոզմունքների հետ: Արդյո՞ք գտնում են, որ դատարանը չի ընդունի մի որոշում, որով Հայաստանի Հանրապետության անցած բաժնետոմսերը կարող են վերադարձվել ԶՊՄԿ կամ անցնել այլ բաժնետիրոջ: Եթե այո, հարց է առաջանում, արդյո՞ք մոտեցման հիմքում այն համոզմունք է, որ Կառավարությունը թույլ չի տալու դատարանին կայացնել Կառավարության դեմ որոշում:

- Հնարավոր է արդյո՞ք արդյունավետ կառավարել մի ընկերություն, որտեղ բաժնետիրոջ և ընկերության ու այլ բաժնետերերի մեջ կա վեճ: Կարողանում եք արդյո՞ք նման պայմաններում ապահովել բաժնետերերի միջև հավասարությունը, թե մասնակից եք «կորպորատիվ պատերազմի» և կռվում եք որոշակի ճակատում: Արդյո՞ք սա համապատասխանում է այն քաղաքականությանը և նպատակներին, որին հետամուտ է Ձեր կազմակերպությունը:

Բացի այդ՝ խնդրել էինք նաեւ տնօրենների խորհրդի անդամներին, ներդրումային կոմիտեի նախագահին ու օտարերկրացի անդամին պատասխանել՝ անձամբ մասնակցե՞լ են ԶՊՄԿ բաժնետոմսերի հետ կապված որոշումների կայացմանը, օրինակ՝ արդյոք կողմ են քվեարկել վեճի առարկա գույք կառավարման ընդունելուն: Եթե չեն մասնակցել, հաշվի առնելով առկա հրապարակային տեղեկատվությունը, արդյո՞ք ձեռնարկել են միջոցառումներ՝ գործընթացի բարեվարքությունը ստուգելու համար, թե իրենց համար էական չի իրենց կողմից կառավարվող ընկերությունում առկա կոռուպցիոն հնարավոր գործընթացները, եթե այդ հարցերով որոշումներ անձամբ չեք ընդունել։ Բացի այդ հետաքրքրվել էին,  որ  կառավարումն ստանձնելով պահանջե՞լ են արդյոք անցկացնել աուդիտ՝ պարզելու, թե ինչ վիճակ է  ԶՊՄԿ-ում, եթե ոչ, ապա ինչու է  մերժվում մյուս  բաժնետիրոջը, որը դեռ պահպանում է 12,5 տոկոս բաժնեմասը՝  ստուգում անցկացնելու  առաջարկը։  Սակայն մեր հարցումները հասցեատերերին չէին հասել։ ԱՆԻՖ-ից անստորագիր մի նամակ ուղարկեցին, թե «ԶՊՄԿ-ի վերաբերյալ Ձեր հարցադրումներին ի պատասխան, տեղեկացնում ենք, որ ԱՆԻՖ-ը, որպես փոքրամասնային բաժնետիրոջ բաժնեմասի կառավարիչ (ինչպես ցանկացած փոքրամասնային բաժնետիրոջ բաժնեմասի կառավարիչ) չի մասնակցում ընկերության, տվյալ դեպքում՝ ԶՊՄԿ-ի ամենօրյա կառավարման խնդիրների մեծ մասին: Ձեր հարցերի մեծ մասը, կարծում ենք, ուղղված են ընկերությանը։ Բաժնետերերի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով, և այդ մասով Ձեր կողմից ուղղված հարցադրումներին ի պատասխան կարող ենք հայտնել, որ բոլոր հարցերը, այդ թվում՝ տեղեկատվության հրապարակայնությունը կարգավորվում են օրենքի շրջանակներում»։  

Փաստացի բոլոր հիմքերը կար եզրակացնելու, որ ԱՆԻՖ-ում մեկուսացնում են օտարերկրացի անդամներին ու փորձում են նրանցից հեռու պահել, եթե չասենք գաղտնի է պահվում այն ամբողջ առերեւույթ անօրինական գործընթացը, որի արդյունքում ՀՀ կառավարությունը թիվ մեկ հարկատու հանդիսացող ընկերությունում դարձել է բաժնետեր։ «Փաստինֆո»-ի հրապարակումների շարքից հետո հայտնի դարձավ, որ ԱՆԻՖ-ը  ձերբազատվել է  ԶՄՊԿ -ի բաժնետոմսերի կառավարումից ու 2022 թվականի դեկտեմբերին այն փոխանցվեց պետական գույքի կառավարման կոմիտեին, ինչի մասին եւս շտապեց հայտարարել ԱՆԻՖ-ը. « ԱՆԻՖ-ն այսուհետ չի կառավարելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ՀՀ կառավարության բաժնեմասը, որն ԱՆԻՖ-ի կառավարմանն էր հանձնվել 2022 թ. ՀՀ կառավարության որոշմամբ։ Եվ որ ՀՀ կառավարության նոր որոշմամբ ԶՊՄԿ-ի ՀՀ կառավարությանը պատկանող բաժնեմասը կառավարման կհանձնվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին»,- ասվում էր 2022 թվականի դեկտեմբերին տարածված հայտարարության մեջ։

Կարող ենք ենթադրել, որ հենց օտարերկրացի անդամները չեն ցանկացել որեւէ առնչություն  ունենալ մի գործարքի հետ, որն ըստ ամենայնի հասնելու է միջազգային ատյաններ, իսկ դրա բոլոր հիմքերն ու հեռանկարները կան։ Հարյուրավոր միլիոնների ներդրումներ խոստացած Տրոցենկոն այլեւս չի երեւում թատերաբեմում՝ իր ձեռքերում պահելով Հայաստանի ընդերքը, իսկ  Հայաստանի իշխանություններին թողնելով  կոռուպցիոն  գործարքի գլխացավանքը. ԶՄՊԿ-ի փոքր բաժնետերերից մեկը մտադիր է միջազգային ատյաններում բացահայտել այս գործարքի բոլոր մութ կողմերը, իր իրավունքների խախտումները՝ հասնելու ոչ միայն գործարքի չեղարկմանը, այլ նաեւ վնասների փոխհատուցմանը։

 

Դատարանը պարտավորեցրել է կառավարությանը՝ տրամադրել ԶՊՄԿ-ի բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն անուղղակի հաստատում է՝ կառավարության հետ քաղաքական կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված լինելը

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

07:55 30/09/2023  |  ՄամուլԶՊՄԿ-ն Սյունիքում զգալի աշխատանք է կատարել. ի՞նչ է հայտարարել տնօրենը. «Փաստ»
21:11 15/08/2023  |  Դատական ռեպորտաժներԱդրբեջանցու կողմից սպանված ԶՄՊԿ պահնորդի իրավահաջորդները համաձայն չեն դատավճռի հետ. Վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով ցմահ ազատազրկման դատապարտել ադրբեջանցի զինծառայողին
13:07 08/08/2023  |  ԼՐԱՀՈՍԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինաբար ներխուժելու, ինչպես նաև՝ ԶՄՊԿ պահնորդին սպանելու համար դատապարտված ադրբեջանցի զինծառայողներին
13:17 05/06/2023  |  Դատական ռեպորտաժներԱդրբեջանցին կկանգնի Հայաստանի դատարանի առաջ՝ ՀՀ տարածքում ՀՀ քաղաքացու՝ ԶՄՊԿ պահնորդի սպանության համար. Հայտնի է նիստի օրը
07:57 01/06/2023  |  ՄամուլԲնապահպանական նպատակներով միլիոնավոր դրամներ կծախսվեն. «Փաստ»
16:17 29/05/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը պնդում է, թե ԶՄՊԿ-ն սկսել է ավելի շատ հարկեր վճարել, մինչդեռ այս տարվա առաջին եռամսյակում վճարվող հարկերի ծավալը կրկնակի նվազել է
20:12 19/05/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի հետ կասկածելի գործարք կնքած Ռոման Տրոցենկոն մասնակցել է իսլամիստների ֆորումին
10:28 13/05/2023  |  ՄամուլԻնչո՞ւ է ԶՊՄԿ-ն ֆինանսավորում հենց «Իմ քայլը» հիմնադրամի ծրագիրը․ «Փաստ»
08:04 12/05/2023  |  ՄամուլԶՊՄԿ-ն ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, այլ նաեւ նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին է մուծվում․«Հրապարակ»
21:26 27/04/2023  |  ՏնտեսությունԶՄՊԿ-ն այս եռամսյակում ավելի քիչ հարկ է վճարել պետբյուջե

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]