ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կհրապարակվի «Զանգեզուր Մայնինգ»-ն ընդդեմ ԶՊՄԿ-ի» գործով դատական ակտը. Ամերիկացիները զգուշացրել են Փաշինյանին՝ «Don’t flirt with Trotsenko» 07/16/2022 14:18 | Քաղաքացիական իրավունք
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ շուտով կհրապարակվի «Զանգեզուր Մայնինգ»-ն ընդդեմ ԶՊՄԿ-ի» գործով դատական ակտը եւ կառավարությունում արդեն հաշտվել են ԶՊՄԿ-ի գործով դատը պարտվելու մտքի հետ։
Ինչպես արդեն տեղեկագրել ենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Միխայիլ Զուրաբովը պահանջում է անվավեր ճանաչել կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի վաճառելու գործարքը ու կիրառել անվավերության հետևանքներ։ Բաժնետոմսերն արգելանքից հանելու դատարանի որոշումն արդեն իսկ անվավեր ճանաչվել է։
Սակայն Փաշինյանին ոչ այնքան իրավական իրենց ապօրինությունների արձանագրումն է նյարդայնացնում, որքան ԳՊՄ-ի վերահսկիչ բաժնետեր Ռոման Տրոցենկոյի խոստումների ձախողումը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը որոշակի հիասթափություն է ապրում , գիտակցել է, որ ԱՄՆ-ի կողմից սահմանված սանկցիաներում հայտնված Ռոման Տրոցենկոն «քցել է» իրեն և հանձնարարել է այլեւս գործին չմիջամտել, ինչպես նաև կանխել «Գեոպրոմայնինգ»-ի շահերից բխող ցանկացած կոռուպցիոն միջամտություն:
Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանի կոշտ դիրքորոշումը պայմանավորված է նաև նրա ստացած որոշ տեղեկություններով, այն է՝ Տրոցենկոն եւ իր թիմը անձնական ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով որոշել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին շուկայականից բազմակի թանկ գնով վաճառել իրենց իսկ սեփականություն հանդիսացող մեկ այլ «գույք»՝ Ագարակի (Մեղրի) պղնձամոլիբդենային կոմբինատը: Ընդ որում՝ գաղափարի հեղինակը, կարծես թե, «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլինն է։
Եվս մեկ կարեւոր հանգամանք՝ ԱՄՆ դեսպանատունը եւս զգուշացրել է Փաշինյանին, որ Ռոման Տրոցենկոն գտնվում է իրենց սեւ ցուցակում, այսինքն՝ այն ռուս գործարարների շարքում է, որոնց դեմ ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել։ Սա եւս որոշակի ազդեցություն է ունեցել Փաշինյանի դիրքորոշման վրա։
Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանին հորդորել են «Don’t flirt with Trotsenko», այն է՝ «խաղեր չտալ» նրա հետ:
«Փաստինֆո»-ի տվյալներով կառավարության կողմից ներգրավված փորձագետներն ուսումնասիրել են վերը հիշատակված դատական գործը և եզրահանգել, որ «Զանգեզուր մայնինգ»-ի հայցը հիմնավոր է, և որ գործով դատական «հաջողության» հասնելու համար ուժային միջամտությունն անգամ բացասական հետևանքներ է թողնելու թե ներդրումային միջավայրի վրա, թե միջազգային դատական ատյաններում, որտեղ շատ մեծ է հսկայական գումարներ պարտվելու հավանականությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ