ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորների նկատմամբ սպառնալիքներն ունեցան ազդեցություն. նախկինում մերժված օրակարգին այսօր դեմ է քվեարկել միայն 17 դատավոր 08/04/2023 15:39 | ԼՐԱՀՈՍ
ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցով մեկնարկել է Դատավորների ընդհանուր ժողովը՝ առանց նախկինում մերժված օրակարգի փոփոխության։ Նախկինում՝ հուլիսի 19-ին, դատավորները դեմ են քվեարկել նույն օրակարգին, քանի որ դատական դեպարտամենտը ԲԴԽ անդամի ընտրության համար ծանուցել էր բացառապես մարզերի դատարանների դատավորներին, ինչով փաստացի խախտվել է հավասարության սկզբունքը, ինչպես նաև դատավորների՝ ԲԴԽ անդամ ընտրվելու իրավունքը։
Նշված օրակարգով հրավիրված նախորդ նիստի տապալումից կարճ ժամանակ անց կրկին ժողով է հրավիրվել՝ առանց օրակարգի փոփոխության. ԲԴԽ անդամի թեկնածուները նույնն են, իսկ ԲԴԽ անդամին հետ կանչելու ինստիտուտի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների հարցն օրակարգում, ինչպես պարզվեց, ներառված չէ։ Նշենք, որ «Փաստինֆո»-ն բազմաթիվ ահազանգեր էր ստացել, որ դատավորներին սպառնացել են՝ պահանջելով, որ վերջիններս ներկայանան, կողմ քվեարկեն Կարեն Անդրեասյանի «սրտի» թեկնածու Էդգար Հովհաննիսյանին։ Սպառնալիքները, փաստորեն, ազդեցություն ունեցել են. Այսօրվա նիստում հաստատվեց օրակարգը, մասնակցող 201 դատավորից օրակարգի ընդունմանը դեմ էր միայն 17-ը։
Հիշեցնենք, որ Մեսրոպ Մակյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները հունիսի 16-ին դադարեցվել են՝ սեփական դիմումի համաձայն և, ըստ այդմ, ԲԴԽ-ում առաջացել է դատավոր անդամի թափուր տեղ։ Ծանուցումներ չեն ստացել Երևանի քրեական դատարանի դատավորները, ինչն առաջին անգամ չէ։ Ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովին ևս Դատական դեպարտամենտը ծանուցագրեր ուղարկել է միայն Սնանկության դատարանի դատավորներին՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է ԲԴԽ-ում ապահովել նաև Սնանկության դատարանի դատավորների մասնակցությունը։ Ինչպես նախորդ, այնպես էլ՝ այս անգամ ԲԴԽ-ից ստացված պարզաբանման համաձայն՝ անհարժեշտ է ԲԴԽ-ում ապահովել մարզերից դատավորների մասնակցությունը, մինչդեռ ակնհայտ է, որ ԲԴԽ-ն խուսափում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների մասնակցությունից, քանի որ Երևանում կան դատավորներ, որոնց կառավարել իշխանություններին չի հաջողվում, և նրանց ԲԴԽ-ում հայտնվելը, մեղմ ասած, խնդրահարույց կլինի Կարեն Անդրեասյանի և իշխանությունների համար։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները ցանկանում են ԲԴԽ-ում ներառել Էդգար Հովհաննիսյանին, որի հայրը ԱԱԾ նախկին պաշտոնյա էր։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ