Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   19:00 Սափրված Նիկոլ Փաշինյանը դառնում է ընդդիմություն՝ չսափրված Նիկոլ Փաշինյանին․ Վարոսյան

Արշալույս Փայտյան. Նախագահի մտահոգությունն այն էր, որ զինված ուժերը չպետք է քաղաքականությամբ զբաղվեն 10/04/2019   18:23  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել արդեն դատարանի վարույթում գտնվող՝ Հայաստանի քաղաքական եւ իրավական կյանքը կլանած  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ եւս երեք այլ բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի նյութերը։

Մարտի 1-2 -ը Երևանում կատարված իրադարձությունների, բանակի մասնակցության, Արցախից զորքեր բերել-չբերելու և այլ հարցերի վերաբերյալ կադրային զինվորականի, նշանակալի մարտական ուղի անցած գեներալ լեյտենանտ  Արշալույս Փայտյանի /2011 թվականից՝ կենսաթոշակառու/ ցուցմունքը ուշագրավ է և կարևոր, քանզի նա աշխատելով ՊՆ-ում և մարտի 1-2-ին անձամբ  հերթապահություն իրականացնելով կառավարության շենքում,  հնարավորություն է ընձեռնում տեղեկատվություն ստանալ առաջին ձեռքից: Այլ խոսքով՝ ոչ թե ածանցվող ցուցմունք է՝ հիմնված սրանից-նրանից լսածի վրա, որպիսիք շատ են քրեական գործում։

1992թթ. Վանաձորի «Նժդեհ» ջոկատի, ապա՝ նաև՝  Վանաձորի պայմանագրային գումարտակի  հրամանատար, 1992-94թթ արցախյան ազատամարտի մասնակից, հրադադարից հետո՝ Վանաձորի մոտոհրաձգային գնդի հրամանատար, ՌԴ գլխավոր շտաբի ակադեմիայում 1996-97թթ. ուսանելուց հետո՝ ԼՂՀ 7-րդ պաշտպանական շրջանի շտաբի պետ, ապա՝ ՀՀ ՊՆ երրորդ, բանակային առաջին կորպուսի, իսկ  ավելի ուշ՝ բանակային 4-րդ կորպուսի հրամանատար,  ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի պետ,  2007-2011թթ. ՀՀ ԶՈՒ շտաբի պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ  Արշալույս Փայտյանը 2018 թվականի հուլիսի 10-ին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն և վկայի կարգավիճակում   շուրջ 4 ժամ նրան հարցաքննել է ՀՔԾ վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանը:

 Սկիզբը՝ նախորդիվ

                        Նույն հարցերը՝ տարբեր վարիացիաներով

Հարցաքննության սկզբից մինչև վերջ տրվող հարցերի միտք բանին, որ տարբեր վարիացիաներով տալիս էր ՀՔԾ ներկայացուցիչը գեներալ լեյտենանտ Փայտյանին՝ մարտի 1-ից առաջ, մարտի 1-ին և 2-ին Երևան բերված բանակային ուժերին էին վերաբերվում:

Ըստ այդմ, այն հարցին, թե՝ 2008թ. փետրվարի 23-ի թիվ հրամանն արձակելուց հետո, մինչև թվականի  մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում և մինչև մարտի 1-ին ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրության ռեժիմ հայտարարելը, զինված ուժերի ստորաբաժանումները կենտրոնացվե՞լ են արդյոք Երևան քաղաքում, թե՞ ոչ, եթե այո՝ ե՞րբ, ո՞ր ստորաբաժանումներն են իրենց հիմնական տեղակայման վայրերից բերվել և Երևան քաղաքի ո՞ր փողոցներում են տեղակայվել, Ա. Փայտյանը հստակ պատասխանել էր. Զինված ուժերի  այլ կայազորներից  բանակային ստորաբաժանումներ Երևան չեն բերվել: Երևան քաղաքում կարևորագույն օբյեկտների պահպանության խնդիրներն իրականացվել են Երևանի կայազորի մեջ մտնող ստորաբաժանումների զինծառայողները՝ ոստիկանության զորքերի հետ համատեղ:Ամենակարևորն այն է, որ բանակի զինծառայողները ցուցարարների հետ որևէ շփում չեն ունեցել: Նրանք ընդամենը կատարել են կարևոր շենքերի պահպանության խնդիրներ:

Վարույթ իրականացնող մարմնի ներկայացմամբ՝  իրենց տրամադրության տակ կան վկայություններ, որ մարտի 1-ին, ցերեկը Հանրապետության Հրապարակում կայանել է ՀՀ ՊՆ «ԲԴՌՄ» տեսակի զրահամեքենա: Բացի այդ՝ վկայություններ են հայտնվել, ըստ որոնց՝ նշված ժամերին Երևան տեղափոխվող զինվորական շարասյուններին ուղեկցելու գործառույթն իրականացրել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, Մելիք-Ադամյան փողոցում էլ տեղակայված են եղել ՊՆ համարանիշերով տրանսպորտային միջոցներ և ինքնաձիգներով զինված զինվորականներ:

Այս համատեքստում՝ Փայտյանին ուղղված հարցին, թե վերը նշվածը զուգադրելով նա արդյոք կապ տեսնում է ՀՀ ՊՆ թիվ 0038 հրամանի և 2008թ. մարտի 1-ին ՀՀ ՊՆ զինված ուժերի ստորաբաժանումների՝ Երևանի տարբեր փողոցներում տեղակայվելու միջև, Արշալույս Փայտյանը ասել է. Ամենափոքր թվակազմով կայազորը Երևանինն է: Հաշվի առնելով այդ և նմանատիպ այլ հանգամանքներ, պահպանության խնդիրներն իրագործելու համար չի բացառվում, որ բանակային այլ կորպուսներից փոքր թվաքանակով զինծառայողներ ներգրավված լինեն և տեղափոխված Երևան: Ես դա ոչ տեսել եմ, ոչ էլ՝ կարող եմ պնդել, որ չի եղել: Ինքս գտնվել եմ կառավարության շենքում մինչև մարտի 1-ը, այդ օրը և դրանից հետո, դուրս չեմ եկել շենքից: Սակայն տեսել եմ ինքնաձիգներով զինված զինծառայողների, ոչ զինվորական գույնով ներկված , ռազմական ոստիկանության զրահամեքենաներ՝ 3-4 հատ: Բնականաբար, պահպանություն իրականացնող զորախմբերը պետք է զինված լինեն ինքնաձիգներով և տաբելային այլ զենքերով: Իհարկե, կապ եղել է 0038 հրամանի և 2008թ. մարտի 1-ին զինծառայողների՝ Երևանում տեղակայվելու միջև: Առանց այդ հրամանի չէին կարող զորամասերից զինծառայողներին Երևանի փողոցներում տեղակայել՝ կարևորագույն օբյեկտների պահպանությունն իրականացնելու համար:

 Ոչ թե՝ խորհրդակցություն, այլ՝ հայտարարություն, որն իր մեջ  ներառում էր  ՀՀ նախագահի մտահոգությունը, այն է՝ զինված ուժերը չպետք է քաղաքականությամբ զբաղվեն

 Հարց.- Քննությամբ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ դեռևս 2008-ի 22-ին ՀՀ ՊՆ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրվել ՀՀ նախագահի մոտ: Դուք մասնակցե՞լ եք այդ խորհրդակցությանը, եթե այո՝ անվանական նշեք մյուս բարձրաստիճան պաշտոնյաների  անունները, այդ խորհրդակցության ընթացքում ի՞նչ հարցեր են քննարկվել, ի՞նչ որոշումներ կայացվել ո՞վ՝ ու՞մ, ի՞նչ հանձնարարություններ է տրվել:

Պատասխան.-Անձամբ ինքս մասնակցել եմ հարցում նշված միջոցառմանը: Դա խորհրդակցություն չէր, քանի որ խորհրդակցության ընթացքում հարցեր են քննարկվում, իսկ այդ օրը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրել էր հայտարարություններ անելու համար: Մասնավորաբար, նա նշել է, որ կան բարձրաստիճան զինվորականներ, որոնք այս ու այն կերպ մասնակցություն են ունենում բողոք-միտինգներին: Հատկապես նշվեց ԵԿՄ-ի մասին, որի վարչության անդամ էին մի խումբ գործող զինվորականներ, այդ թվում նաև՝ ես: Նախագահը մտահոգություն հայտնեց,  որ զինված ուժերը չպետք է քաղաքականությամբ զբաղվեն, բանակն ունի իր խնդիրները: Իսկ եթե կան նման զինվորականներ, որոնք դա չեն գիտակցում, կարող են հենց հիմա զեկուցագիր գրել և դուրս գալ ծառայությունից: Նա նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանի անունը՝ որպես ԵԿՄ նախագահ: Ի դեպ, Մանվել Գրիգորյանը նշված միջոցառմանը չէր ներկայացել: Դա տևել է ընդամենը 15-20 րոպե:

Հարց.-Դուք նշեցիք, որ վտանգը սահմանում ավելի մեծ էր, քան՝ ներսում; Ասացեք՝ եթե այդպես էր, ինչո՞վ կբացատրեք բանակի ներգրավումը Երևանում տեղի ունեցող իրադարձություններին, թեկուզ կարևորագույն օբյեկտների պահպանության խնդիրների իրականացմանը, արդյո՞ք Ձեր նկարագրած լարված, վտանգավոր, ախոյան թշնամու արկածախնդրությունը կանխելու, որևէ պրովոկացիոն հարձակում ձախողելու  համար զինծառայողներին Երևան տեղափոխելու փոխարեն չպե՞տք է տեղափոխեին սահմանների պաշտպանությունն ամրապնդելու, երկրի անվտանգությունն ապահովելու համար: Ի վերջո, բանակային զորամիավորումները՝ ինքնաձիգներով, զրահամեքենաներով Երևանում ումի՞ց՝ ինչը պետք է պաշտպանեին: Ի՞նչ կասեք:

Պատասխան.- Մի նախադասությամբ կփորձեմ պատասխանել՝ բացարձակ անընդունելի եմ համարում բանակի զինծառայողին, բանակի զրահատեխնիկայի օգտագործումը երկրի ներքին քաղաքական այլ նպատակների համար:

 Պատճառահետևանքային կապը երկրի կայունությունն ու անվտանգությունը ապահովելն է

Արշալույս Փայտյանին ուղղված հարց-հարցադրումներում ՀՔԾ ներկայացուցիչը մի տեսակ ինտրիգներ է որոնում, ասենք, հեռվից գալով հարցնում է, թե՝ պաշտպանության նախարարի՝ 0038 հրամանը, որ վերնագրված էր՝ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ, արդյո՞ք պատճառահետևանքային կապի մեջ է ՀՀ նախագահի՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի հետ:

Հատուկ շեշտենք, որ Նախագահի հրամանագիրը  կոչված էր ՀՀ-ում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելուն, բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելուն:

Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանին, ապա այն սկսվում էր հղում անելով 2008-ի նախագահական ընտրություններին, որը միջազգային հանրության կողմից բաց և թափանցիկ էր ճանաչվել, սակայն, որոշ քաղաքական ուժեր դրանք չէին ընդունում և հակաօրինական գործողություններով փորձում էին ապակայունացնել իրավիճակը: ՈՒստի ,, ՀՀ ԶՈՒ-ն հանդիսանալով պետության անվտանգության երաշխավորը, հենվելով ՀՀ սահմանադրության և օրենքների վրա պատրաստ է իր գործողություններով ապահովել երկրի կայունությունը:

Հիմա, ՀՔԾ ներկայացուցիչը հարցնում է՝ արդյոք պատճառահետևանքային կապ կա հրամանի և հրամանագրի միջև:

Ա. Փայտյանի պատասխանը տրամաբանական է՝ ,,Դա նրանք ստորագրել են՝ ելնելով քաղաքական իրավիճակից՝ երկրի կայունությունն ու անվտանգությունը ապահովելու կարևորագույն խնդիրներից և քանի որ 2 փաստաթղթերը  նույնատիպ միտք են բովանդակում՝ սահմանադրական կարգի պահպանում, ես չէ, որ պետք է ասեմ պատճառահետևանքային կապի առկայության մասին:

Ա. Փայտյան.  Ժողովրդի նկատմամբ ցանկացած բռնություն իմ կողմից անընդունելի է

Հարց.-Ի կատարումն թիվ 0038 հրամանի՝ ի՞նչ գործողություններ են իրականացրել Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը:

Պատասխան.-Խաչատուրովն էր կոորդինացնում հրամանով ստեղծված վարչակազմի գործառույթները, մասնավորապես, զինծառայողների կողմից իրականացվող կարևորագույն օբյեկտների պահպանության գործընթացը: Օհանյանը, որպես գլխավոր շտաբի պետ զբաղվել է իր ծառայողական պարտականությունների կատարմամբ, մասնավորապես, նրա վրա էր դրված  սահմաններում մարտական հերթապահության ճիշտ և օպերատիվ կազմակերպումը: Երևանի կայազորի վարչակազմում կոնկրետ պարտականություններ չի ունեցել:

Հարց.-Բանակային տարբեր կորպուսներից զինվորների և զինտեխնիկայի տեղաշարժը, Երևան տեղափոխումը արդյո՞ք Ս. Օհանյանի գիտությամբ է իրականացվել:

Պատասխան.-Լինելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, բնականաբար, պետք է տեղյակ լիներ այդ առումով գրված հրամանների բովանդակությանը:

Հարց.- Եթե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օհանյանն իրականացրել է իր ծառայողական պարտականությունները, այն է՝   սահմաններում մարտական հերթապահության ճիշտ և օպերատիվ կազմակերպումը, ապա ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը,  որ նա 2008թ. մարտի 2-ին ուղիղ հեռարձակմամբ դիմել է ժողովրդին ուղերձով, որում մասնավորապես նշել է,  որ նախորդ օրը Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով և առաջնորդվելով մեր երկրում կայունությունը վերականգնելու հրամայականով, ՀՀ նախագահը սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից օգտվելով, մարտի 1-ից Երևան քաղաքում հայտարարել է արտակարգ դրություն: Նա իր ուղերձում պարզաբանել է, որ արտակարգ դրությունն ի թիվս այլ խնդիրների ենթադրում է նաև հանրահավաքների, երթերի և այլ զանգվածային միջոցառումների կազմակերպման  և դրանց մասնակցության ժամանակավոր արգելում, կոչ անելով ժողովրդին զերծ մնալ արտակարգ դրությամբ նախատեսված արգելքները շրջանցելու փորձերից, հանդես բերել բարձր քաղաքացիական գիտակցություն և ըմբռնումով մոտենալ պետության, այդ թվում, մեր ԶՈՒ կողմից արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների իրականացմանը: Օհանյանը նաև նախազգուշացրել է՝ արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպման կամ մասնակցության ցանկացած փորձ  ՀՀ ԶՈՒ կողմից արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության, որ նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում ՀՀ զինված ուժերը  պարտավոր են սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ՝ Ս. Օհանյանը, լինելով զինվորական, արդյոք իրավասություն ուներ նման կոչով հանդես գալ ժողովրդի առջև,ստանձնելով, ըստ էության, հասարակական կարգի և անվտանգության դեմ ոտնձգություն իրականացնող օրինազանց քաղաքացիների նկատմամբ որևէ միջոց ձեռնարկելու լիազորություն:

Պատասխան.-Իմ ժողովրդի նկատմամբ ցանկացած բռնություն իմ կողմից անընդունելի է, քանզի ես ու իմ շատ ընկերներ տարիներ շարունակ պայքարել ենք անկախ պետություն ունենալու և այդ անկախ պետության մեջ մեր ժողովրդի համար խաղաղ ու ստեղծագործ կյանք ապահովելու համար:

Հարց.-Այսինքն, Օհանյանի հիշյալ ելույթը Դուք բռնությու՞ն եք դիտարկում:

Պատասխան.- Ես չեմ մատնանշում ոչինչ, ներողություն, որ կրկնում եմ՝ ինձ համար անընդունելի է ցանկացած բռնություն: Ազատ կամքի արդարացի արտահայտման, մարդու իրավունքների սահմանափակման ցանկացած դրսևորում բռնություն է:

 Արցախի պաշտպանության բանակի ծառայողների ներգրավման մասին տեղեկություն  չունեմ

Հարց.-2008թ. մարտի 1-ին և 2-ին  տեղի ունեցած իրադարձություններին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումներ ներգրավվե՞լ են արդյոք, թե՞ոչ, եթե այո, ապա հայտնեք, թե՝ որ ստորաբաժանումներն են ներգրավվել, յուրաքանչյուր ստորաբաժանումից քանի ծառայող են եղել, ի՞նչ զինատեսակներով են զինված եղել, տրանսպորտային ի՞նչ միջոցներով են տեղափոխվել Երևան, որտե՞ղ են տեղակայվել և ի՞նչ գործողություններ են կատարել: Այդ ստորաբաժանումները զենք և հատուկ միջոցներ կիրառե՞լ են, թե՞ոչ, եթե այո, ապա՝ ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում, կոնկրետ ովքե՞ր, ում հրամանով են գործադրել և դրա արդյունքում ի՞նչ հետևանքներ են առաջացել:

Պատասխան.-Քանի որ նշեցի, որ գտնվել եմ կառավարության շենքում, բնականաբար, 2008 թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններին Արցախի պաշտպանության բանակի ծառայողների ներգրավման մասին տեղեկություն  չունեմ:

Հայց.-Դուք գտնվել եք կառավարության շենքում, նույն շենքում է գտնվել նաև այդ օրերին կայազորի աշխատանքները կոորդինացնող վարչակազմը՝ Յու. Խաչատուրովի գլխավորությամբ: Հետևապես, Դուք պետք է տեղյակ լինեիք նրան այցելած հրամանատարական կազմի, այդ թվում՝ ՊԲ ղեկավարների զեկույցների, վերջիններիս տրված՝ Խաչատուրովի հրամանների և հրահանգների մասին:

Պատասխան.-Կառավարության շենքում ես և Խաչատուրովը նույն սենյակում չենք եղել: Ինձ հատկացված է եղել առանձին սենյակ, որտեղ իրականացրել եմ կոնկրետ կառավարության շենքի պահպանության խնդիրները: Թե՝ ո՞վ և Ի՛նչ է զեկուցել Խաչատուրովին, կամ նա՝ ում և ի՞նչ հանձնարարություններ է տվել, տեղյակ չեմ:

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

00:21 27/09/2019  |  Քրեական խրոնիկոն«Մարտի 1»-ի գործով Գևորգ Կոստանյանը կանչվել է ՀՔԾ
19:34 25/09/2019  |  Քրեական խրոնիկոնԵս ոչ մի կապ չունեմ Մարտի 1-ի հետ. Ալիկ Սարգսյան
16:21 25/09/2019  |  ՔաղաքականՀայաստանի անորոշ ապագան բերել-պարփակել են Մարտի 1-ի գործի «բացահայտման» շրջանակում. Ալբերտ Բաղդասարյան
18:04 24/09/2019  |  Քրեական խրոնիկոնՄարտի 1-ի գործով ցուցարարի սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում դեռ չկա
13:37 24/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀայկ Հարությունյանը հրամանները կամակատարի հոգեբանությամբ կատարող չէր. Նա ժողովրդի վրա զենք չէր բարձրացնի. Ալիկ Սարգսյան (տեսանյութ)
16:58 16/09/2019  |  ԼՐԱՀՈՍՄարտի 1-ի գործը բացահայտված է. Մեր զինվորներին օգտագործել են որպես վարձկան
14:55 13/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱրշալույս Փայտյան. Ես հստակ տարանջատում եմ խաղաղ ցուցարարների բոլոր միտինգները սադրիչների գործողություններից
09:27 12/05/2016  |  ՄամուլԳոմեշի մսի գործով պաշտոնանկ արված գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն Արցախում տհաճ իրավճակում Է հայտնվել. «Ժողովուրդ»

Արխիվ

[]