Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2025   07:58 Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:50 Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ» 01/20/2025   21:00 Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը 01/20/2025   20:52 Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել 01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   19:01 Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   18:50 Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   18:42 Լիբանանի նորընտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին 01/20/2025   18:39 Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի 01/20/2025   18:37 Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար 01/20/2025   18:11 «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում 01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով

Արշալույս Փայտյան. Ես հստակ տարանջատում եմ խաղաղ ցուցարարների բոլոր միտինգները սադրիչների գործողություններից 09/13/2019   14:55  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել արդեն դատարանի վարույթում գտնվող՝ Հայաստանի քաղաքական եւ իրավական կյանքը կլանած  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ եւս երեք այլ բարձրաստիճան պաշտոնյաների քրեական գործի նյութերը։

Մարտի 1-2 -ը Երևանում կատարված իրադարձությունների, բանակի մասնակցության, Արցախից զորքեր բերել-չբերելու և այլ հարցերի վերաբերյալ կադրային զինվորականի, նշանակալի մարտական ուղի անցած գեներալ լեյտենանտ  Արշալույս Փայտյանի /2011 թվականից՝ կենսաթոշակառու/ ցուցմունքը ուշագրավ է և կարևոր, քանզի նա աշխատելով ՊՆ-ում և մարտի 1-2-ին անձամբ  հերթապահություն իրականացնելով կառավարության շենքում,  հնարավորություն է ընձեռնում տեղեկատվություն ստանալ առաջին ձեռքից: Այլ խոսքով՝ ոչ թե ածանցվող ցուցմունք է՝ հիմնված սրանից-նրանից լսածի վրա, որպիսիք շատ են քրեական գործում։

1992թթ. Վանաձորի «Նժդեհ» ջոկատի, ապա՝ նաև՝  Վանաձորի պայմանագրային գումարտակի  հրամանատար, 1992-94թթ արցախյան ազատամարտի մասնակից, հրադադարից հետո՝ Վանաձորի մոտոհրաձգային գնդի հրամանատար, ՌԴ գլխավոր շտաբի ակադեմիայում 1996-97թթ. ուսանելուց հետո՝ ԼՂՀ 7-րդ պաշտպանական շրջանի շտաբի պետ, ապա՝ ՀՀ ՊՆ երրորդ, բանակային առաջին կորպուսի, իսկ  ավելի ուշ՝ բանակային 4-րդ կորպուսի հրամանատար,  ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի պետ,  2007-2011թթ. ՀՀ ԶՈՒ շտաբի պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ  Արշալույս Փայտյանը 2018 թվականի հուլիսի 10-ին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն և վկայի կարգավիճակում   շուրջ 4 ժամ նրան հարցաքննել է ՀՔԾ վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանը: 

 Դեպքերի սկզբից մինչ ավարտը պահպանել եմ կառավարության շենքը

Ցուցմունքի սկզբում նա հայտնել է իր կենսագրական տվյալները, ապա անդրադարձել խնդրո առարկային. 2008 թվականը, եղել եմ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը և մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կատարել եմ իմ ծառայողական պարտականությունները: Կոնկրետ այդ օրերին վերաբերվող իրադարձությունների մասին կարող եմ ասել, որ եղել եմ կառավարության շենքը պահպանող զորախմբի մեջ, մշտապես գտնվել եմ այդ շենքում մինչև դեպքերի ավարտը:

Նախագահն արտակարգ դրություն էր հայտարարել, կոնկրետ հրամանագրի ամսաթիվը չեմ հիշում: Գիտեմ նաև, որ հասարակական կարգուկանոնը պահպանելու համար օգտագործվել են ներքին զորքերը: Պաշտպանության նախարարությունը հիմնականում կատարել է իր հանձնարարությունը՝ կարևորագույն շենքերի պահպանությունը: Մնացած մանրամասնություններին տիրապետում եմ այնքանով, որքանով լրատվամիջոցներով և հեռուստատեսությամբ է հայտնվել:

Հարց.-Դուք, որպես ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, ի՞նչ լիազորություններով եք օժտված եղել, և որո՞նք են եղել Ձեր գործառութային պարտականությունները:

Պատասխան.- Որպես ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ ես հիմնականում զբաղվել եմ ՀՀ ՊՆ և ԶՈՒ կառուցվածքային փոփոխություններով: Այսինքն, այն ժամանակ խնդիր էր դրված պարտականությունների և իրավունքների սկզբունքով տարանջատել գլխավոր շտաբը՝ պաշտպանության նախարարությունից, իհարկե,  դիտարկելով դրանք որպես մեկ կառուցվածքային մարմին: Որպես ԳՇ պետի տեղակալ դա է եղել իմ առաջնահերթ ծառայողական խնդիրը:

Հարց.-Ո՞վ է հանդիսացել  նույն  ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, ՀՀ պաշտպանության նախարարը:

Պատասխան.- ՀՀ պաշտպանության նախարարն այդ ժամանակ Միքայել Հարությունյանն էր, իսկ ԳՇ պետը՝ Սեյրան Օհանյանը:

Հարց.- ԶՈՒ գլխավոր շտաբի պետը քանի՞ տեղակալ է ունեցել, ովքե՞ր են հանդիսացել այդ ժամանակ տեղակալները և ի՞նչ գործառույթներ են իրականացրել:

Պատասխան.- 2008 թվականին ԶՈՒ ԳՇ պետն ունեցել է, կարծեմ, 3 տեղակալ՝ Էնրիկո Ապրիամովը, ես, մյուսին չեմ հիշում: Ծառայությունները բաժանված էին տեղակալների միջև, իմ գործառույթներն ասացի, մյուսներինը՝ չեմ հիշում: Այդ ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբում ներառված են եղել զինվորական կառույցներ:Նշված կառույցների, ընդհանուր՝ զորքերի սահմաններում մարտական հերթապահությունների կոորդինացումն ու ղեկավարումը, ինչպես նաև՝ զինված ուժերի զարգացման մոտակա և հեռանկարային պլանների մշակումն իրականացրել է գլխավոր շտաբի պետը՝ Սեյրան Օհանյանը:

Սահմանից հաճախ ստացվում էին հակառակորդի ուժերի կուտակման տեղեկություններ, ուստի հրամանը միտված էր նաև իրադրության ցանկացած փոփոխությանը պատրաստ լինելուն

Հարց.- Ձեր ցուցմունքում հիշատակեցիք ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ստորագրված թիվ 0038 հրամանը, որի համաձայն ինչպես բոլոր զինվորականները, այնպես էլ՝ Դուք իրականացրել եք Ձեր ծառայողական պարտականությունները: Առաջարկում եմ մանրամասնել, թե ե՞րբ, ի՞նչ նպատակով, ում հանձնարարությամբ է ՀՀ պաշտպանության նախարարը ստորագրել 0038 հրամանը և ի՞նչ էր բովանդակում  նշված հրամանը, այն ով եւ ինչ ձեւով է ծանոթացրել  Ձեզ։

Պատասխան.-Թիվ 0038 հրամանը ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ստորագրվել է արտակարգ դրություն հայտարարելուց հետո: Այն բովանդակում էր, եթե չեմ սխալվում, զորանոցային վիճակի բերել ՀՀ զինված ուժերը, ավելի մեծ ուշադրություն դարձնել ծառայությանը, օպերատիվ հերթապահների կողմից արվելիք զորքերի ծառայությանը, օպերատիվ իրավիճակների վերաբերյալ զեկույցները դարձնել հաճախակի, ուժեղացնել կարևորագույն օբյեկտների վերահսկողությունը և այդ ամենից բխող տարբեր ծառայողական գործողություններ:

Քանի որ սահմանամերձ հատվածից հաճախակի ստացվում էին հակառակորդի ուժերի կուտակման տեղեկություններ, նաև հրամանը միտված էր մարտական հերթապահության ավելի խստագույնս կազմակերպելուն՝ պատրաստ լինելով իրադրության ցանկացած փոփոխության:

Հրամանի հիմնական իմաստը, բացի այն, որ վերը նշվեց,  տեղակայման վայրերում ծառայության նկատմամբ ավելի մեծ ուշադրություն դարձնելու, այլ մարտական դիրքերում մեր զորքերի օպերատիվ իրավիճակի ճիշտ գնահատումը, և նորից եմ կրկնում՝ պատրաստ լինելն էր  իրադրության ցանկացած փոփոխության:

Այս գործառույթները պետք է յուրաքանչյուր զորամաս իրականացներ իր տեղակայման վայրում:

Բնականաբար, երբ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին իրադարձությունները տեղի էին ունենում Երևան քաղաքում և ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարված էր իրականացնել պետական կարևորագույն նշանակություն ունեցող կառույցների պահպանությունը, ստեղծված սպայական խմբով, որում ընդգրկված եմ եղել նաև ես, կազմակերպել ենք կառավարության շենքի պահպանությունը: Իհարկե, շենքի պահպանությանը ներգրավված էին ինչպես ԶՈՒ ստորաբաժանումների, այնպես էլ՝ ոստիկանության զորքերի ստորաբաժանումների ծառայողները:

Թե ինչպես եմ ծանոթացել հրամանին, ապա նշեմ, որ այդ օրերին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ Սեյրան Օհանյանի մոտ ինչպես ամեն օր, այնպես էլ՝ այդ օրը տեղի ունեցող առավոտյան խորհրդակցության ժամանակ, չեմ հիշում՝ ում կողմից ընթերցվել է հրամանը:Խորհրդակցությունն անցկացրել է Սեյրան Օհանյանը, մասնակցել են ԳՇ պետի տեղակալները և վարչությունների և առանձին բաժինների ղեկավարները:

Հարց.- Դուք նշեցիք, որ թիվ 0038 հրամանը ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը հայտարարելուց հետո: Քննությամբ պարզվել է, որ ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը ստորագրվել է 2008թ. մարտի 1-ին: Ըստ ձեր ցուցմունքի տրամաբանության՝արդյոք 2008 թ. մարտի 1-ին է զինված ուժերը բերվել զորանոցային վիճակի եւ արդյոք նույն օրն էլ Դուք եւ մյուս զինվորական ծառայողներն անցել եք ՀՀ կառավարության շենքի պահպանությանը, եթե այո, ապա հայտնեք, թե օրվա ո՞ր ժամին է հրամանագիրը ստորագրվել և և ո՞ր ժամից եք անցել Ձեր նշված պարտականությունների կատարմանը:

Պատասխան.-Միգուցե ժամանակագրական խնդիրներն են, որ իմ կողմից ճիշտ չեն վերարտադրվել  Բացի այդ ես նշեցի, որ թիվ 0038 հրամանը տրամաբանորեն պետք է ստորագրված լինի ՀՀ նախագահի հրամանագրից հետո: Ես հիշողությամբ եմ իրադարձությունները նկարագրում; Նշեմ, որ մեր զինվորական խումբը Կառավարության շենքի պահպանությանն է անցել ոչ թե մարտի 1-ին կամ 2-ին, այլ՝ 1-2 օր շուտ: Բայց որ մենք մարտի 1-ին արդեն Կառավարության շենքում ենք եղել, դա հաստատ է: Այլ կերպ ասենք մեր խումբն արդեն իսկ կառավարության շենքում է եղել, երբ ՀՀ նախագահը հրապարակել է արտակարգ դրության հրամանագիրը: Թե 0038 հրամանը ե՞րբ է ստորագրվել, այս պահին կդժվարանամ մտաբերել, չեմ հիշում:

Հարց.- ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից թիվ 0038 հրամանը ստորագրվել է 2008թ. փետրվարի 23-ին, որում նշվել է. Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով Հրամայում եմ՝ ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին, ժամը՝ 18.00-ից տեղափոխել զորանոցային վիճակի՝ մինչև հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում , առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով: Նույն հրամանով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յու. Խաչատուրովի աշխատանքն ապահովելու նպատակով ստեղծվել է կայազորի պետի աշխատակազմ, որում ընդգրկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ ԳՇ գրեթե բոլոր կարևորագույն վարչություններն ու բաժինները։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ, որ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից թիվ 0038 հրամանը ստորագրվել է դեռևս 2008թ. փետրվարի 23-ին, այլ ոչ թե՝ ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը հրապարակելուց հետո:

-Պատասխան.-Կարծում եմ, որ քանի որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ցույցեր էին տեղի ունենում՝ անհնազանդության կոչերով և խաթարվում էր մայրաքաղաքի և շրջակայքի բնականոն հանգիստը և պաշտպանության նախարարության  ենթակա  տարբեր ստորաբաժանումներ տեղակայված են մայրաքաղաքում ու նրա մերձակա տարածքում, այդ իսկ պատճառով նշված զորամասի զգոնությունը բարձրացնելու նպատակով տրվել է նմանատիպ հրաման: Բացի այն, որ կար ժողովրդի արդարացի բողոք՝ ցույցի տեսքով, կային նաև ենթադրվող սադրիչ խմբեր, որոնք կարող էին ամեն վայրկյան սադրիչ գործողությունների դիմել մտնելով զորամաս, ոտնձգություններ կատարել զորամասի նկատմամբ, դրանով էլ պայմանավորված այդ հրամանով զորքի զգոնությունը բարձրացնելը:

Ինչպես արդեն նշեցի՝ սահմանից ստացվող ահազանգերը նույնպես առիթ հանդիսացան մեր երկրի սահմաններն ուժեղացնելու նպատակով ամբողջ զինված ուժերը զորանոցային վիճակի բերել: Վտանգն ավելի շատ դրսում էր, քան՝ ներսում: Ինչ վերաբերում է ամսաթվերին, ապա ես մտաբերեցի, որ 0038 հրամանն  ավելի շուտ՝ փետրվարի 23-ն է  արձակվել:

Հարց.-Սահմանից ի՞նչ բնույթի ահազանգեր են ստացվել: Արտաքին թշնամու կողմից այդ օրերին ի՞նչ բնույթի ոտնձգություններ կամ ոտնձգությունների փորձեր են կատարվել , այդպիսիք հատկապես սահմանային որ հատվածներում են նկատվել և տեղի ունեցել:

Պատասխան.-Հիմնականում նմանատիպ զեկույցներ մենք ստացել ենք Արցախի պաշտպանության հատվածներից, իսկ ավելի քիչ նաև Հայաստանի հյուսիս-արևելյան սահմաններից: Բացի այդ՝ հաճախակիացել են կրակոցները, թշնամու դիվերսիոն փոքր խմբերի առկայությունը շփման գծի մոտ և ամենավտանգավորը՝ ուժերի կուտակումներ շփման գծի մոտ տարածքներում: Դրա համար ես հստակորեն նշեցի, որ վտանգը սահմանում ավելի մեծ էր, քան՝ ներսում:

Հարց.-Դուք նշեցիք, որ վտանգը սահմանում  ավելի մեծ էր, քան ներսում : ,,Ներսի վտանգ,, ասելով ի՞նչ նկատի ունեք:

Պատասխան.-Քիչ առաջ էլ նշեցի սադրիչ խմբերի առկայությունն ամբողջ քաղաքում: Ես հստակ տարանջատում եմ խաղաղ ցուցարարների բոլոր միտինգները սադրիչների գործողություններից, օրինակ՝ խանութների թալանը, մեքենաներ  այրելը: Կարծում եմ, որ դրանք ցուցարարների գործողությունները չեն, այլ սադրիչների; Սա նկատի ունեմ՝ «ներսի վտանգ» ասելով:

Ամենակարևորն այն է, որ բանակի զինծառայողները ցուցարարների հետ որևէ շփում չեն ունեցել:

Հարց.- 2008թ. փետրվարի 23-ի թիվ հրամանն արձակելուց հետո, մինչև թվականի  մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում և մինչև մարտի 1-ին ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրության ռեժիմ հայտարարելը, զինված ուժերի ստորաբաժանումները կենտրոնացվել են արդյո՞ք Երևան քաղաքում, թե՞ ոչ, եթե այո՝ ե՞րբ, ո՞ր ստորաբաժանումներն են իրենց հիմնական տեղակայման վայրերից բերվել և Երևան քաղաքի ո՞ր փողոցներում են տեղակայվել։

Պատասխան.-Զինված ուժերի  այլ կայազորներից  բանակային ստորաբաժանումներ Երևան չեն բերվել: Երևան քաղաքում կարևորագույն օբյեկտների պահպանության խնդիրներն իրականացվել են Երևանի կայազորի մեջ մտնող ստորաբաժանումների զինծառայողները՝ ոստիկանության զորքերի հետ համատեղ:

Ամենակարևորն այն է, որ բանակի զինծառայողները ցուցարարների հետ որևէ շփում չեն ունեցել: Նրանք ընդամենը կատարել են կարևոր շենքերի պահպանության խնդիրներ:

Շարունակելի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:58 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍահմանադրության 5-րդ և 6-րդ հոդվածներն ապահովում են անձեռնմխելիության ինստիտուտի պարտադիր կիրառման անհրաժեշտությունը. Տիգրան Եգորյան
18:51 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՄարտի 1-ը պատմական ոճրագործություն էր. Արամ Մանուկյան
18:45 12/09/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ինձ ասել է թուրք, բալեդ թաղեմ, ես էլ հարվածել եմ ու էլի կհարվածեմ». Արամ Հարությունյան
18:07 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի խափանման միջոցի հարցով միջնորդության քննարկումն ավարտվեց. որոշումը կհրապարակվի 5 օրից
17:16 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը․ Գեւորգ Բաղդասարյան
17:02 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՏասը տարի Դուք էիք երկրի տերը՝ բացահայտեիք․ Սարգիս Քլոյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
16:13 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱյս գործով որպես այդպիսին տուժող հիմա լինել չի կարող․ Հայկ Ալումյան
15:02 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՊաշտպանները միջնորդեցին անհապաղ վերացնել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը
14:59 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍա ՀՀ պատմության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է․ Ռոբերտ Քոչարյան
14:41 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը«2,5 ամիս ես սպասում եմ, թե կալանքի հարցը երբ է քննվելու». Քոչարյան (տեսանյութ)

Տեսանյութեր

01/14/2025   18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետ

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]