ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արշալույս Փայտյան. Նախագահի մտահոգությունն այն էր, որ զինված ուժերը չպետք է քաղաքականությամբ զբաղվեն 10/04/2019 18:23 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել արդեն դատարանի վարույթում գտնվող՝ Հայաստանի քաղաքական եւ իրավական կյանքը կլանած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ եւս երեք այլ բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի նյութերը։
Մարտի 1-2 -ը Երևանում կատարված իրադարձությունների, բանակի մասնակցության, Արցախից զորքեր բերել-չբերելու և այլ հարցերի վերաբերյալ կադրային զինվորականի, նշանակալի մարտական ուղի անցած գեներալ լեյտենանտ Արշալույս Փայտյանի /2011 թվականից՝ կենսաթոշակառու/ ցուցմունքը ուշագրավ է և կարևոր, քանզի նա աշխատելով ՊՆ-ում և մարտի 1-2-ին անձամբ հերթապահություն իրականացնելով կառավարության շենքում, հնարավորություն է ընձեռնում տեղեկատվություն ստանալ առաջին ձեռքից: Այլ խոսքով՝ ոչ թե ածանցվող ցուցմունք է՝ հիմնված սրանից-նրանից լսածի վրա, որպիսիք շատ են քրեական գործում։
1992թթ. Վանաձորի «Նժդեհ» ջոկատի, ապա՝ նաև՝ Վանաձորի պայմանագրային գումարտակի հրամանատար, 1992-94թթ արցախյան ազատամարտի մասնակից, հրադադարից հետո՝ Վանաձորի մոտոհրաձգային գնդի հրամանատար, ՌԴ գլխավոր շտաբի ակադեմիայում 1996-97թթ. ուսանելուց հետո՝ ԼՂՀ 7-րդ պաշտպանական շրջանի շտաբի պետ, ապա՝ ՀՀ ՊՆ երրորդ, բանակային առաջին կորպուսի, իսկ ավելի ուշ՝ բանակային 4-րդ կորպուսի հրամանատար, ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի պետ, 2007-2011թթ. ՀՀ ԶՈՒ շտաբի պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Արշալույս Փայտյանը 2018 թվականի հուլիսի 10-ին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն և վկայի կարգավիճակում շուրջ 4 ժամ նրան հարցաքննել է ՀՔԾ վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանը:
Նույն հարցերը՝ տարբեր վարիացիաներով
Հարցաքննության սկզբից մինչև վերջ տրվող հարցերի միտք բանին, որ տարբեր վարիացիաներով տալիս էր ՀՔԾ ներկայացուցիչը գեներալ լեյտենանտ Փայտյանին՝ մարտի 1-ից առաջ, մարտի 1-ին և 2-ին Երևան բերված բանակային ուժերին էին վերաբերվում:
Ըստ այդմ, այն հարցին, թե՝ 2008թ. փետրվարի 23-ի թիվ հրամանն արձակելուց հետո, մինչև թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում և մինչև մարտի 1-ին ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրության ռեժիմ հայտարարելը, զինված ուժերի ստորաբաժանումները կենտրոնացվե՞լ են արդյոք Երևան քաղաքում, թե՞ ոչ, եթե այո՝ ե՞րբ, ո՞ր ստորաբաժանումներն են իրենց հիմնական տեղակայման վայրերից բերվել և Երևան քաղաքի ո՞ր փողոցներում են տեղակայվել, Ա. Փայտյանը հստակ պատասխանել էր. Զինված ուժերի այլ կայազորներից բանակային ստորաբաժանումներ Երևան չեն բերվել: Երևան քաղաքում կարևորագույն օբյեկտների պահպանության խնդիրներն իրականացվել են Երևանի կայազորի մեջ մտնող ստորաբաժանումների զինծառայողները՝ ոստիկանության զորքերի հետ համատեղ:Ամենակարևորն այն է, որ բանակի զինծառայողները ցուցարարների հետ որևէ շփում չեն ունեցել: Նրանք ընդամենը կատարել են կարևոր շենքերի պահպանության խնդիրներ:
Վարույթ իրականացնող մարմնի ներկայացմամբ՝ իրենց տրամադրության տակ կան վկայություններ, որ մարտի 1-ին, ցերեկը Հանրապետության Հրապարակում կայանել է ՀՀ ՊՆ «ԲԴՌՄ» տեսակի զրահամեքենա: Բացի այդ՝ վկայություններ են հայտնվել, ըստ որոնց՝ նշված ժամերին Երևան տեղափոխվող զինվորական շարասյուններին ուղեկցելու գործառույթն իրականացրել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, Մելիք-Ադամյան փողոցում էլ տեղակայված են եղել ՊՆ համարանիշերով տրանսպորտային միջոցներ և ինքնաձիգներով զինված զինվորականներ:
Այս համատեքստում՝ Փայտյանին ուղղված հարցին, թե վերը նշվածը զուգադրելով նա արդյոք կապ տեսնում է ՀՀ ՊՆ թիվ 0038 հրամանի և 2008թ. մարտի 1-ին ՀՀ ՊՆ զինված ուժերի ստորաբաժանումների՝ Երևանի տարբեր փողոցներում տեղակայվելու միջև, Արշալույս Փայտյանը ասել է. Ամենափոքր թվակազմով կայազորը Երևանինն է: Հաշվի առնելով այդ և նմանատիպ այլ հանգամանքներ, պահպանության խնդիրներն իրագործելու համար չի բացառվում, որ բանակային այլ կորպուսներից փոքր թվաքանակով զինծառայողներ ներգրավված լինեն և տեղափոխված Երևան: Ես դա ոչ տեսել եմ, ոչ էլ՝ կարող եմ պնդել, որ չի եղել: Ինքս գտնվել եմ կառավարության շենքում մինչև մարտի 1-ը, այդ օրը և դրանից հետո, դուրս չեմ եկել շենքից: Սակայն տեսել եմ ինքնաձիգներով զինված զինծառայողների, ոչ զինվորական գույնով ներկված , ռազմական ոստիկանության զրահամեքենաներ՝ 3-4 հատ: Բնականաբար, պահպանություն իրականացնող զորախմբերը պետք է զինված լինեն ինքնաձիգներով և տաբելային այլ զենքերով: Իհարկե, կապ եղել է 0038 հրամանի և 2008թ. մարտի 1-ին զինծառայողների՝ Երևանում տեղակայվելու միջև: Առանց այդ հրամանի չէին կարող զորամասերից զինծառայողներին Երևանի փողոցներում տեղակայել՝ կարևորագույն օբյեկտների պահպանությունն իրականացնելու համար:
Ոչ թե՝ խորհրդակցություն, այլ՝ հայտարարություն, որն իր մեջ ներառում էր ՀՀ նախագահի մտահոգությունը, այն է՝ զինված ուժերը չպետք է քաղաքականությամբ զբաղվեն
Հարց.- Քննությամբ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ դեռևս 2008-ի 22-ին ՀՀ ՊՆ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրվել ՀՀ նախագահի մոտ: Դուք մասնակցե՞լ եք այդ խորհրդակցությանը, եթե այո՝ անվանական նշեք մյուս բարձրաստիճան պաշտոնյաների անունները, այդ խորհրդակցության ընթացքում ի՞նչ հարցեր են քննարկվել, ի՞նչ որոշումներ կայացվել ո՞վ՝ ու՞մ, ի՞նչ հանձնարարություններ է տրվել:
Պատասխան.-Անձամբ ինքս մասնակցել եմ հարցում նշված միջոցառմանը: Դա խորհրդակցություն չէր, քանի որ խորհրդակցության ընթացքում հարցեր են քննարկվում, իսկ այդ օրը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրել էր հայտարարություններ անելու համար: Մասնավորաբար, նա նշել է, որ կան բարձրաստիճան զինվորականներ, որոնք այս ու այն կերպ մասնակցություն են ունենում բողոք-միտինգներին: Հատկապես նշվեց ԵԿՄ-ի մասին, որի վարչության անդամ էին մի խումբ գործող զինվորականներ, այդ թվում նաև՝ ես: Նախագահը մտահոգություն հայտնեց, որ զինված ուժերը չպետք է քաղաքականությամբ զբաղվեն, բանակն ունի իր խնդիրները: Իսկ եթե կան նման զինվորականներ, որոնք դա չեն գիտակցում, կարող են հենց հիմա զեկուցագիր գրել և դուրս գալ ծառայությունից: Նա նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանի անունը՝ որպես ԵԿՄ նախագահ: Ի դեպ, Մանվել Գրիգորյանը նշված միջոցառմանը չէր ներկայացել: Դա տևել է ընդամենը 15-20 րոպե:
Հարց.-Դուք նշեցիք, որ վտանգը սահմանում ավելի մեծ էր, քան՝ ներսում; Ասացեք՝ եթե այդպես էր, ինչո՞վ կբացատրեք բանակի ներգրավումը Երևանում տեղի ունեցող իրադարձություններին, թեկուզ կարևորագույն օբյեկտների պահպանության խնդիրների իրականացմանը, արդյո՞ք Ձեր նկարագրած լարված, վտանգավոր, ախոյան թշնամու արկածախնդրությունը կանխելու, որևէ պրովոկացիոն հարձակում ձախողելու համար զինծառայողներին Երևան տեղափոխելու փոխարեն չպե՞տք է տեղափոխեին սահմանների պաշտպանությունն ամրապնդելու, երկրի անվտանգությունն ապահովելու համար: Ի վերջո, բանակային զորամիավորումները՝ ինքնաձիգներով, զրահամեքենաներով Երևանում ումի՞ց՝ ինչը պետք է պաշտպանեին: Ի՞նչ կասեք:
Պատասխան.- Մի նախադասությամբ կփորձեմ պատասխանել՝ բացարձակ անընդունելի եմ համարում բանակի զինծառայողին, բանակի զրահատեխնիկայի օգտագործումը երկրի ներքին քաղաքական այլ նպատակների համար:
Պատճառահետևանքային կապը երկրի կայունությունն ու անվտանգությունը ապահովելն է
Արշալույս Փայտյանին ուղղված հարց-հարցադրումներում ՀՔԾ ներկայացուցիչը մի տեսակ ինտրիգներ է որոնում, ասենք, հեռվից գալով հարցնում է, թե՝ պաշտպանության նախարարի՝ 0038 հրամանը, որ վերնագրված էր՝ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ, արդյո՞ք պատճառահետևանքային կապի մեջ է ՀՀ նախագահի՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի հետ:
Հատուկ շեշտենք, որ Նախագահի հրամանագիրը կոչված էր ՀՀ-ում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելուն, բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելուն:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանին, ապա այն սկսվում էր հղում անելով 2008-ի նախագահական ընտրություններին, որը միջազգային հանրության կողմից բաց և թափանցիկ էր ճանաչվել, սակայն, որոշ քաղաքական ուժեր դրանք չէին ընդունում և հակաօրինական գործողություններով փորձում էին ապակայունացնել իրավիճակը: ՈՒստի ,, ՀՀ ԶՈՒ-ն հանդիսանալով պետության անվտանգության երաշխավորը, հենվելով ՀՀ սահմանադրության և օրենքների վրա պատրաստ է իր գործողություններով ապահովել երկրի կայունությունը:
Հիմա, ՀՔԾ ներկայացուցիչը հարցնում է՝ արդյոք պատճառահետևանքային կապ կա հրամանի և հրամանագրի միջև:
Ա. Փայտյանի պատասխանը տրամաբանական է՝ ,,Դա նրանք ստորագրել են՝ ելնելով քաղաքական իրավիճակից՝ երկրի կայունությունն ու անվտանգությունը ապահովելու կարևորագույն խնդիրներից և քանի որ 2 փաստաթղթերը նույնատիպ միտք են բովանդակում՝ սահմանադրական կարգի պահպանում, ես չէ, որ պետք է ասեմ պատճառահետևանքային կապի առկայության մասին:
Ա. Փայտյան. Ժողովրդի նկատմամբ ցանկացած բռնություն իմ կողմից անընդունելի է
Հարց.-Ի կատարումն թիվ 0038 հրամանի՝ ի՞նչ գործողություններ են իրականացրել Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը:
Պատասխան.-Խաչատուրովն էր կոորդինացնում հրամանով ստեղծված վարչակազմի գործառույթները, մասնավորապես, զինծառայողների կողմից իրականացվող կարևորագույն օբյեկտների պահպանության գործընթացը: Օհանյանը, որպես գլխավոր շտաբի պետ զբաղվել է իր ծառայողական պարտականությունների կատարմամբ, մասնավորապես, նրա վրա էր դրված սահմաններում մարտական հերթապահության ճիշտ և օպերատիվ կազմակերպումը: Երևանի կայազորի վարչակազմում կոնկրետ պարտականություններ չի ունեցել:
Հարց.-Բանակային տարբեր կորպուսներից զինվորների և զինտեխնիկայի տեղաշարժը, Երևան տեղափոխումը արդյո՞ք Ս. Օհանյանի գիտությամբ է իրականացվել:
Պատասխան.-Լինելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, բնականաբար, պետք է տեղյակ լիներ այդ առումով գրված հրամանների բովանդակությանը:
Հարց.- Եթե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օհանյանն իրականացրել է իր ծառայողական պարտականությունները, այն է՝ սահմաններում մարտական հերթապահության ճիշտ և օպերատիվ կազմակերպումը, ապա ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ նա 2008թ. մարտի 2-ին ուղիղ հեռարձակմամբ դիմել է ժողովրդին ուղերձով, որում մասնավորապես նշել է, որ նախորդ օրը Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով և առաջնորդվելով մեր երկրում կայունությունը վերականգնելու հրամայականով, ՀՀ նախագահը սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից օգտվելով, մարտի 1-ից Երևան քաղաքում հայտարարել է արտակարգ դրություն: Նա իր ուղերձում պարզաբանել է, որ արտակարգ դրությունն ի թիվս այլ խնդիրների ենթադրում է նաև հանրահավաքների, երթերի և այլ զանգվածային միջոցառումների կազմակերպման և դրանց մասնակցության ժամանակավոր արգելում, կոչ անելով ժողովրդին զերծ մնալ արտակարգ դրությամբ նախատեսված արգելքները շրջանցելու փորձերից, հանդես բերել բարձր քաղաքացիական գիտակցություն և ըմբռնումով մոտենալ պետության, այդ թվում, մեր ԶՈՒ կողմից արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների իրականացմանը: Օհանյանը նաև նախազգուշացրել է՝ արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպման կամ մասնակցության ցանկացած փորձ ՀՀ ԶՈՒ կողմից արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության, որ նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում ՀՀ զինված ուժերը պարտավոր են սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ՝ Ս. Օհանյանը, լինելով զինվորական, արդյոք իրավասություն ուներ նման կոչով հանդես գալ ժողովրդի առջև,ստանձնելով, ըստ էության, հասարակական կարգի և անվտանգության դեմ ոտնձգություն իրականացնող օրինազանց քաղաքացիների նկատմամբ որևէ միջոց ձեռնարկելու լիազորություն:
Պատասխան.-Իմ ժողովրդի նկատմամբ ցանկացած բռնություն իմ կողմից անընդունելի է, քանզի ես ու իմ շատ ընկերներ տարիներ շարունակ պայքարել ենք անկախ պետություն ունենալու և այդ անկախ պետության մեջ մեր ժողովրդի համար խաղաղ ու ստեղծագործ կյանք ապահովելու համար:
Հարց.-Այսինքն, Օհանյանի հիշյալ ելույթը Դուք բռնությու՞ն եք դիտարկում:
Պատասխան.- Ես չեմ մատնանշում ոչինչ, ներողություն, որ կրկնում եմ՝ ինձ համար անընդունելի է ցանկացած բռնություն: Ազատ կամքի արդարացի արտահայտման, մարդու իրավունքների սահմանափակման ցանկացած դրսևորում բռնություն է:
Արցախի պաշտպանության բանակի ծառայողների ներգրավման մասին տեղեկություն չունեմ
Հարց.-2008թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումներ ներգրավվե՞լ են արդյոք, թե՞ոչ, եթե այո, ապա հայտնեք, թե՝ որ ստորաբաժանումներն են ներգրավվել, յուրաքանչյուր ստորաբաժանումից քանի ծառայող են եղել, ի՞նչ զինատեսակներով են զինված եղել, տրանսպորտային ի՞նչ միջոցներով են տեղափոխվել Երևան, որտե՞ղ են տեղակայվել և ի՞նչ գործողություններ են կատարել: Այդ ստորաբաժանումները զենք և հատուկ միջոցներ կիրառե՞լ են, թե՞ոչ, եթե այո, ապա՝ ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում, կոնկրետ ովքե՞ր, ում հրամանով են գործադրել և դրա արդյունքում ի՞նչ հետևանքներ են առաջացել:
Պատասխան.-Քանի որ նշեցի, որ գտնվել եմ կառավարության շենքում, բնականաբար, 2008 թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններին Արցախի պաշտպանության բանակի ծառայողների ներգրավման մասին տեղեկություն չունեմ:
Հայց.-Դուք գտնվել եք կառավարության շենքում, նույն շենքում է գտնվել նաև այդ օրերին կայազորի աշխատանքները կոորդինացնող վարչակազմը՝ Յու. Խաչատուրովի գլխավորությամբ: Հետևապես, Դուք պետք է տեղյակ լինեիք նրան այցելած հրամանատարական կազմի, այդ թվում՝ ՊԲ ղեկավարների զեկույցների, վերջիններիս տրված՝ Խաչատուրովի հրամանների և հրահանգների մասին:
Պատասխան.-Կառավարության շենքում ես և Խաչատուրովը նույն սենյակում չենք եղել: Ինձ հատկացված է եղել առանձին սենյակ, որտեղ իրականացրել եմ կոնկրետ կառավարության շենքի պահպանության խնդիրները: Թե՝ ո՞վ և Ի՛նչ է զեկուցել Խաչատուրովին, կամ նա՝ ում և ի՞նչ հանձնարարություններ է տվել, տեղյակ չեմ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից