ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանում կայացան Մաս-ռեստլինգի Աշխարհի գավաթի 2-րդ փուլը և Եվրոպայի բաց առաջնությունը (Տեսանյութ, լուսանկարներ) 11/01/2015 10:44
Հոկտեմբերի 23-ից 25-ը ֆինանսների նախարարության մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզահամալիր) կայացավ Մաս-ռեստլինգի Աշխարհի գավաթի 2-րդ փուլը և Եվրոպայի բաց առաջնությունը։ Մրցույթի կազմակերպիչներն էին ՀՀ Մաս- ռեստլինգի ֆեդերացիան և Աշխարհի Մաս-ռեստլինգի ֆեդերացիան։ Բացման հանդիսավոր արարողությանը իրենց ողջույնի խոսքը հղեցին Աշխարհի Մաս-ռեստլինգի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ակիմովը, Աշխարհի Մաս-ռեստլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ինոկենտի Գրիգորևը, Հայաստանի Մաս-ռեստլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը և ՀՀ սպորտի նախարարության ներկայացուցիչը։ Նրանք մասնակիցներին ցանկացան հաջող ելույթներ, արժանի հաղթանակ, իսկ մրցավարներին արդար դատավարություն։ Աշխարհի Մաս-ռեստլինգի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ակիմովը Հայաստանի Մաս-ռեստլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանին շնորհեց շնորհակալագիր և մեդալ։
Հյուրերը հնարավորություն ստացան ծանոթանալ հայ ազգագրական երգին ու պարին, որից հետո սկսվեցին մարզիկների ելույթները։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Մաս-ռեստլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը, մրցույթին մասնակցում էին աշխարհի 8 երկրներիմոտ 100 մարզիկներ։ Հայաստանի հավաքականը ներկայանում էր 26 մարզիկով։
Մրցույթի առաջին օրը իրենց ուժերը փորձեցին կանանց` 55, 75, 85կգ-ից բարձր և տղամարդկանց` 60, 80, 105 կգ քաշային կարգերը։ 75 կգ քաշային կարգում տպավորիչ ելույթ ունեցավ Տաթև Հակոբյանը, ով դժվարին պայքարում եզրափակիչում իր ուժերը զիջեց Ռուսաստանը ներկայացնող Տույարա Օռլովային, Հայաստանի հավաքականին պարգևելով արծաթե մեդալ։ Նույն քաշային կարգում Աննա Գևորգյանն էլ զբաղեցրեց երրորդ պատվավոր հորիզոնականը։ Կանանց 85 կգ-ից բարձր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Աննա Մեսրոպյանը նվաճեց արծաթե մեդալ։
Հաջող հանդես եկավ նաև Հայաստանի տղամարդկանց հավաքականը, բրոնզե մեդալներ նվաճեցին Գևորգ Ստեփանյանը և Հովհաննես Դավթյանը` 60 և 80 կգ քաշային կարգերում։ 105 կգ քաշային կարգում մենք ունեցանք ևս մեկ արծաթե մեդալ, Արտյոմ Խուգոյանը դժվարին պայքարում աշխարհի չեմպիոնի կոչումը զիջեց ռուսաստանցի Ֆեդոր Ֆեդորովին, իսկ Սերոբ Ժամկոչյանը Միխայիլ Գոգոլևի հետ կիսեց երրորդ հորիզոնականը։ Ահա այսպիսին էին առաջին մրցակցային օրվա արդյունքները, անկասկած լավ էր ամեն ինչ, բայց սպասում էինք այդքան բաղձալի ոսկե մեդալին և հայազգի այն մարզիկին կամ մարզուհուն ով կդառնար մաս-ռեստլինգ մարզաձևից հայազգի առաջին աշխարհի չեմպիոնը։
Հոկտեմբերին 25-ին մեկնարկեց մրցակցային երկրորդ օրը, իրենց ուժերը փորձեցին կանանց` 65, 85 և տղամարդկանց 70, 90, 125 և 125կգ-ից բարձր քաշային կարգի մարզիկները։ Կանանց 65 կգ քաշային կարգում Կարինե Գևորգյանը Սվետլանա Արտախինովայի հետ կիսեց երրորդ հորիզոնականը։ Անչափ հետաքրքիր պայքար ծավալվեց 70 կգ քաշային կարգում, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Յակուտիայում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ասիայի երրորդ մրցանակակիր
Կարեն Մարտիրոսյանը։ Հենց նա էր այն մարզիկը, որից ամենաշատն էինք ակնկալում հաղթանակ, և նա կարողացավ արդարացնել իր մարզչի ` Արտավազդ Նալբանդյանի և մնացած բոլորի հույսերը։ Իսկ 125 և 125-ից բարձր քաշային կարգերում բրոնզե մեդալներ նվաճեցին Դավիթ Եղիազարյանը և Ոստան Գևորգյանը։
Մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով, գավաթներով և դրամական պարգևներով (1-ին տեղ 20000 ռուբլի, 2-րդ տեղ` 15000 և 3-րդ` 10000)։
Կազմակերպիչները ջանք չէին խնայել, որպեսզի Հայաստանը ներկայացվեր ըստ արժանավույն։ Փակման արարողության ժամանակ ներկայացվեց հայոց ազգագրական երգն ու պարը, հայոց եռագույնով պատկերվեց մեր սուրբ լեռը։ Մեդալների վրա ևս պատկերված էին Սիսն ու Մասիսը։ Սա ոչ միայն սպորտային տոն էր, այլև մշակութային։
Կանցնեն տարիներ , այս մարզաձևը կդառա ավելի մասսայական և մեծ ճանաչում ձեռք կբերի ամբողջ աշխարհում ու այդ ժամանակ սպորտային աշխարհը կհիշի, որ Եվրոպայի բաց առաջնություն առաջին անգամ կազմակերպվել է Հայաստանում։
Մաս-ռեստլինգի Եվրոպայի բաց առաջնության և Մաս-ռեստլինգի աշխարհի գավաթի երկրորդ փուլի հաղթողները և մրցանակակիրները
կանայք 55 կգ
1-ին տեղ- Տերենտեվա Աննա (Ռուսաստան)
2-րդ տեղ- Բոլոտովա Ելենա (Ռուսաստան)
3-րդ տեղ- Դյաչկովսկայա Տատյանա (Ռուսաստան)
կանայք մինչև 65 կգ
1-ին տեղ- Սեվրյուկ Իրինա (Ռուսաստան)
2-րդ տեղ- Ֆեդորենկո Մարինա (Ռուսաստան)
3-րդ տեղ- Արտախինովա Սվետլանա (Ռուսաստան)
3-րդ տեղ-Գևորգյան Կարինե (Հայաստան)
կանայք մինչև 75 կգ
1-ին տեղ- Օռլովա Տուարա (Ռուսաստան)
2-րդ տեղ- Հակոբյան Տաթև (Հայաստան)
3-րդ տեղ- Կորիցկա Ագնեշկա (Լեհաստան)
3-րդ տեղ-Գևորգյան Աննա (Հայաստան)
կանայք մինչև 85 կգ
1-ին տեղ- Սեդալիշեվա Սաինա (Ռուսաստան)
2-րդ տեղ- Գուրեևա Ալեսյա (ՈՒզբեկստան)
կանայք 85 կգ-ից բարձր
1-ին տեղ- Գրիգոր Տատյանա (Ռուսաստան)
2-րդ տեղ- Մեսրոպյան Աննա (Հայաստան)
տղամարդիկ մինչև 60 կգ
1-ին տեղ- Սավվին Դմիտրի (Ռուսաստան)
2-րդ տեղ- Դյակոնով Իգոր (Ռուսաստան)
3 -րդ տեղ- Նեուստրոեվ Դմիտրի (Ռուսաստան)
3 -րդ տեղ-Ստեփանյան Գևորգ (Հայաստան)
տղամարդիկ մինչև 70 կգ
1-ին տեղ- Մարտիրոսյան Կարեն (Հայաստան)
2-րդ տեղ-Բորիսով Գենադի (Ռուսաստան)
3 -րդ տեղ- Կովալիկ Միխայիլ (Ռուսաստան)
3 -րդ տեղ-Լոսակով Զվաիդ (Վրաստան)
տղամարդիկ մինչև 80 կգ
1-ին տեղ- Գլադկով Անատոլի (Ռուսաստան)
2-րդ տեղ- Կուդրին Եգոր (Ռուսաստան)
3 -րդ տեղ- Դավթյան Հովհաննես (Հայաստան)
3 -րդ տեղ- Կոպալլիանի Լաշա (Վրաստան)
տղամարդիկ մինչև 90 կգ
1-ին տեղ- Չերնոգրադսկի Պավել (Ռուսաստան)
2-րդ տեղ- Պոպով Դմիտրի (Ռուսաստան)
3 -րդ տեղ- Այվազյան Ադամ (Հայաստան)
3 -րդ տեղ-Բեսեդին Դմիտրի (Ուկրաինա)
տղամարդիկ մինչև 105 կգ
1-ին տեղ- Ֆեդորով Ֆեդոր (Ռուսաստան)
2-րդ տեղ- Խուգոյան Արտյոմ (Հայաստան)
3 -րդ տեղ- Ժամկոչյան Սերոբ (Հայաստան)
3 -րդ տեղ-Գոգոլեվ Միխայիլ (Ռուսաստան)
տղամարդիկ մինչև 125 կգ
1-ին տեղ- Ալեքսեև Վասիլի (Ռուսաստան)
2-րդ տեղ- Չիգլաձե Չաբուկի (Վրաստան)
3 -րդ տեղ- Եղիազարյան Դավիթ (Հայաստան)
3 -րդ տեղ-Խան Ֆուրկան (Պակիստան)
տղամարդիկ 125 կգ-ից բարձր
1-ին տեղ- Կոլիբաբչուկ Վիկտոր (Ռուսաստան)
2-րդ տեղ- Կաժահա Զվաիդ (Վրաստան)
3 -րդ տեղ- Ֆրոլկին Սերգեյ (Ռուսաստան)
3 -րդ տեղ-Գևորգյան Ոստան (Հայաստան)
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից