Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2025   08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ» 01/21/2025   08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ» 01/21/2025   08:07 Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ» 01/21/2025   08:03 Կապանում պատրաստվում են ընտրությունների․«Հրապարակ» 01/21/2025   07:58 Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:50 Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ» 01/20/2025   21:00 Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը 01/20/2025   20:52 Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել 01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   19:01 Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   18:50 Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   18:42 Լիբանանի նորընտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին 01/20/2025   18:39 Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի 01/20/2025   18:37 Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար 01/20/2025   18:11 «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում 01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով

Պաշտպան. Մարզային դատարանը յուրացրել է Վերաքննիչ դատարանի լիազորությունները 03/11/2013   12:40  |  Վերլուծություններ

Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի կերպով զենք կրելու և պահելու վերաբերյալ քննված քրեական գործով դատախազության աշխատակիցների և դատավորի կողմից թույլ են տրվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներ, նրանց կողմից կայացվել են նախադեպը չունեցող ապօրինի որոշումներ: Նման կարծիք «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ամբաստանյալ Արմեն Գասպարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ, անցկացված դատաքննության ընթացքում, ապացույցների հետազոտումից հետո, ըստ կողմի, անհերքելիորեն հաստատվել է, որ Արմեն Գասպարյանը խուլիգանություն չի կատարել, ուստի մեղադրող դատախազ Ֆ.Բաղդասարյանի կողմից 2012թ. հունիսի 19-ին իրավացիորեն դատարան է ներկայացվել որոշում Արմեն Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, վերաորակելու վերաբերյալ:

Դատարանը նույն օրը մեղադրողի միջնորդության հիման վրա որոշում է կայացրել քրեական գործի վարույթի մասը, Արմեն Գասպարյանի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճելու վերաբերյալ` տուժողների բողոքների բացակայության և ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով:

Սակայն դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց շուրջ 3 ամիս անց մեղադրանքից հրաժարված դատախազ Ֆ.Բաղդասարյանը մարզի դատախազ Վ.Մարգարյանի կողմից հանկարծ փոխարինվել է դատախազ Վ.Լազարյանով, որն էլ 2012թ. սեպտեմբերի 20-ին գրավոր միջնորդություն է ներկայացրել դատավոր Յուրիկ Իսկոյանին` խնդրելով վերացնել քրեական գործի վարույթի մասը Արմեն Գասպարյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճելու վերաբերյալ իր իսկ կողմից 19.07.2012թ. կայացված որոշումը և քրեական գործը կրկին քննության առնել ըստ մեղադրանքի Արմեն Գասպարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով` պատճառաբանելով, որ մարզի դատախազը վերացրել է Ֆ.Բաղդասարյանի` մեղադրանքը փոփոխելու մասին որոշումը:

Պաշտպանը առարկություն է ներկայացրել վերոհիշյալ որոշման դեմ, քանի որ դատարանը իրավասու չէ վերացնել իր իսկ կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը, այդպիսի իրավասությամբ օժտված է միայն վերաքննիչ քրեական դատարանը: Առարկությունն անտեսվել է, և նույն օրը դատավոր Յուրիկ Իսկոյանը բավարարել է դատախազի միջնորդությունը և «աննախադեպ ապօրինի որոշում կայացրել իր իսկ կողմից 19.07.2012թ. կայացրած և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը վերացնելու և դատաքննությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով շարունակելու մասին»:

Իսկ արդեն 2012թ. հոկտեմբերի 5-ին կայացրած դատավճռով էլ դատարանը Արմեն Գասպարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել 5 տարի ժամկետով ազատազրկման: Դատավոր Յուրիկ Իսկոյանի կողմից կայացված վերը նշված որոշումը և դատավճիռը պաշտպանական կողմը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան և ներկայումս գործը գտնվում է վերաքննիչ քրեական դատարանի վարույթում (նախագահող դատավոր Կարինե Ղազարյան):

Պաշտպան Սարգսյանը գտնում է, որ ո՛չ միջազգային որևէ պայմանագրով, ո՛չ ՀՀ Սահմանադրությամբ, ո՛չ ՀՀ դատական օրենսգրքով, ո՛չ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և ո՛չ էլ որևէ այլ օրենքով ընդհանուր իրավասության առաջին ատյանի որևէ դատարանի իրավասություն տրված չէ վերանայելու, առավել ևս վերացնելու իր իսկ կողմից կայացրած` օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը (տվյալ դեպքում` քրեական գործով վարույթի մասը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը):

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված` օրինական ուժի մեջ չմտած և մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելու, առավել ևս բեկանելու լիազորությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով օժտված է միայն ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մեղադրողի միջնորդության հիման վրա վերանայելով և վերացնելով իր իսկ կողմից կայացրած և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը, ըստ պաշտպանի, յուրացրել է մեկ այլ դատարանի` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի լիազորությունները, ինչը ոչ միայն օրենքով պատժելի արարք է և ըստ էության նախագահող դատավոր Յու.Իսկոյանի կողմից ստեղծվել է օրենքով արգելված արտակարգ դատարան, այլ նաև «գլխիվայր շուռ է տրվել» արդարադատության հիմնաքարերը հանդիսացող` դատարանի որոշումների, դատական ակտերի բողոքարկման և վերադասության կարգով վերանայման ինստիտուտները:

Դատավոր Յուրիկ Իսկոյանի կողմից կայացված վերը նշված որոշմամբ խախտվել է նաև Արմեն Գասպարյանի` Եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 19-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածներով երաշխավորված` արդար դատաքննության հիմնարար իրավունքը:

Հենց վերը նշվածի հիման վրա էլ, փաստաբանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Արամայիսի Իսկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով 08.01.2013թ. դիմել է ՀՀ արդարադատության խորհուրդ: Կողմը մատնանշել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը` դատավոր Յուրիկ Իսկոյանը արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել քրեական և քրեադատավարական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ (ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր), ՀՀ դատական օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասով, 89-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով սահմանված դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ (ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ): Դատարանն, ըստ պաշտպանական կողմի, գործը քննելիս և լուծելիս չի ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, իր գործունեությամբ և վարքագծով չի ապահովել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը, չի նպաստել դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, այլ` ընդհակառակը, խախտել է հավասարության սկզբունքը, մեղադրանքի կողմին պաշտպանության կողմի համեմատ տվել է ակնհայտ առավելություններ, բավարարել է մեղադրանքի կողմի ակնհայտ անհիմն և ապօրինի միջնորդությունները: «Դրա արդյունքում այնպիսի տպավորություն և համոզմունք է ստեղծվել, որ Գեղարքունիքի մարզի դատախազ Վ.Մարգարյանը և մեղադրող դատախազ Վ.Լազարյանն իրենց պաշտոնական դիրքից ելնելով ակնհայտ ազդեցություն ունեն դատավորի վրա և որ դատարանի կողմից կայացված` գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ոչ մի իրավական արժեք չունի, այն ցանկացած պահի կարող է ինչ-որ անձանց քմահաճույքից ելնելով փոփոխվել և որ այն հենց դատավոր Յու. Իսկոյանի կողմից ստորադասվում է մարզի դատախազի կողմից կայացված որոշումներից»:

ՀՀ արդարադատության խորհուրդ դիմելուց հետո արդեն անցել է երկու ամիս, սակայն, ըստ պաշտպանի, դիմումին դեռևս որևէ պատշաճ ընթացք չի տրվել, չնայած որ դրա համար կոնկրետ ժամկետներ և ընթացակարգ է սահմանված: «Դիմումի քննարկման հետագա արհեստական ձգձգման պատճառով կարող են նաև որոշակի խախտումների համար անցնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար սահմանված վաղեմության ժամկետները»: Պաշտպանը հետագայում կներկայացնի նաև ՀՀ արդարադատության խորհրդից ստացված, կողմի կարծիքով, օրենքից չբխող պատասխանը, ինչպես նաև իր պատասխան գրությունը` օրենքի մեկնաբանմամբ:

Ե.Սարգսյանը համապատասխան դիմումներ է ներկայացրել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի նրանք նույնպես դատավոր Յուրիկ Իսկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ հանդես գան:

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]