ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբն ահազանգում է 02/06/2013 17:26 | Ընտրական իրավունք
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը փետրվարի 6-ի մամլո ասուլիսում ներկայացրել են նախընտրական քարոզչության ընթացքում խախտումների վերաբերյալ արձանագրված փաստերը:
Նշվել է, որ ասուլիսը, ըստ էության, Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի կողմից արձանագրված խախտումների մասին իրազեկում է, այդ թվում՝ նաև նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ու ԿԸՀ-ին: Արձանագրված խախտումների վերաբերյալ նյութերը կներկայացվեն ԿԸՀ, որը պարտավոր է իր վերստուգիչ-վերահսկիչ ծառայության միջոցով ֆիքսել այդ ամենը և խախտումները վերացնելու ուղղությամբ որոշում կայացնել եռօրյա ժամկետում:
Ինչպես հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից, մասնավորապես, ստացվել են մի քանի տասնյակ ահազանգեր Երևանից և մարզերից` անձնագրերի տվյալների հավաքագրման կապակցությամբ: Դրանք հավաքագրվում են դպրոցների ուսուցիչներից, մանկապարտեզների, հիվանդանոցների և պոլիկլինիկաների, պետական հաստատությունների, ՏԻՄ-երի, սուպերմարկետների, խոշոր գործարանների աշխատակիցներից` այդ հաստատությունների ղեկավարության հրահանգով: Պարտադրվում է ներկայացնել ոչ միայն սեփական անձնագրերի պատճենները և/կամ տվյալները, այլև՝ ընտանիքի անդամների:
Կան ահազանգեր կոմունալ վճարների մարման դիմաց Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու առաջարկների մասին:
Վարչական ռեսուրսի կիրառման փաստերն արձանագրված են նաև «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում` www.youtube.com: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 31-ին գրություն է ուղարկել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որում առաջարկել է Ագարակի դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` Ագարակ գյուղ ՀՀ նախագահի այցելության ժամանակ մշակույթի տանը կայացած հանդիպմանը գյուղի դպրոցի ուսուցիչների և աշակերտների մասնակցությունը թույլ տալու համար, ինչի արդյունքում խաթարվել է ուսումնական գործընթացը:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հայտնում է, որ նման խախտումները համատարած են և որևէ իրական պատիժ չի կիրառվում կարգազանց տնօրենների հանդեպ: Նման խախտումների մասին ահազանգեր են գրանցվել նաև iditord.org կայքում:
Կան մի քանի ահազանգեր նաև դպրոցներում ծնողական ժողովների մասին, որոնց ընթացքում դպրոցների տնօրենները և ուսուցիչները բացահայտ քարոզչություն են իրականացնում Սերժ Սարգսյանի օգտին: «Մեր աղբյուրները ցանկացել են մնալ անանուն` մտահոգ լինելով, որ իրենց երեխաներին կարող է սպառնալ վատ վերաբերմունք դպրոցի տնօրինության կողմից: Սա էլ փաստում է երկրում վախի մթնոլորտի առկայության մասին: Որոշ դպրոցների տնօրեններ միջնորդավորված զանգահարում է դպրոցի ուսուցիչներին և հարցնում, թե ում են ընտրելու: Եթե ուսուցիչը պատասխանում է, որ ընտրելու է Րաֆֆի Հովհաննիսյանին, աշխատանքից ազատվելու սպառնալիքի է ենթարկվել»,-մասնավորապես ասված է թեկնածուի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ նույն աղբյուրի, Նախագահի թեկնածու, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից թույլ են տրվել նախընտրական քարոզչության իրականացման խախտումներ: Այսպես՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Քարոզչական պաստառներ կարող են փակցվել միայն սույն հոդվածով նախատեսված տեղերում: Արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում` անկախ սեփականության ձևից»:
Ի խախտումն վերը նշված դրույթի, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառները փակցված են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների վրա: Ըստ Ր.Հովհաննիսյանի նախընտրական շտաբի, դրանք համատարած բնույթ են կրում Երևան քաղաքում` հատկապես Երևանի Շինարարների և Ազատության (Ռայկոմ) փողոցներում գտնվող խանութների վրա, Ապարան քաղաքում` խանութների վրա, այլ բնակավայրերում (այդ թվում Երևան քաղաքի)` խանութների վրա և արգելված այլ վայրերում:
Խախտումների ամփոփագիրը և դրանց վերաբերյալ լուսանկարները տեղադրված են Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական կայքում` հետևյալ հասցեով` raffi4president.am:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ