Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

«Պրոբացիայի ծառայությունը օգտակար է թե՛ տուժողների, թե՛ հանցագործություն կատարած անձի համար». Սուրեն Քրմոյան (Տեսանյութ) 02/27/2015   11:20  |  Հարցազրույց

 
Մինչև 2016թ-ը ՀՀ-ում նախանշված է ներդնել նոր` Պրոբացիայի ծառայություն: Թե ինչ փուլում են ծառայության ներդրման նախապատսատական աշխատանքները, և երբ հասարակությունը կտեսնի այն գործողության մեջ, «Փաստինֆո»-ի հարցերին պատասխանել է ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
 
- Պարոն Քրմոյան, պրոբացիոն ծառայության ներդրման վերաբերյալ քննարկումները, կարծես արդեն իրականությանը մոտենալու եզրագծեր են ձեռք բերում: Ե՞րբ կունենանք ավելի կոնկրետ պատկեր, թեկուզ օրենսդրական ակտերի մակարդակով: Ե՞րբ ՀՀ-ում պարզ կդառնա, թե ինչ է պրոբացիոն ծառայությունը:
 
- Իրո'ք, արդեն ժամանակն է եկել, որ գործնական քայլեր կատարենք: Նախորդ տարվա ընթացքում մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել` պրոբացիայի ծառայության ներդրման հետ կապված, այս տարի արդեն գործնական քայլերի ժամանակն է: Մենք արդեն իսկ կառավարություն ենք ներկայացրել պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգը, որը, հուսով ենք, կառավարությունն արձանագրային որոշման տեսքով կհաստատի, և, որը ուղենիշ կլինի և’ Արդարադատության նախարարության, և' իրավապահ մարմինների համար` պրոբացիայի ծառայության ներդրման հարցում:
 
Բացի այդ, տեղեկացնեմ, որ մենք մշակել ենք համապատասխան օրենսդրական ակտեր: Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական օրենսգրքերում փոփոխությունների նախագծեր ենք մշակել, որը թույլ կտա պրոբացիայի ծառայությունը ներդնել և այլընտրանքային պատժատեսակները կիրառել հենց պրոբացիայի ծառայության կողմից: Մշակման փուլում է գտնվում նաև Պրոբացիայի ծառայության մասին օրենքը, որ ամբողջական կարգավորում կնախատեսի այդ բոլոր հարաբերությունների համար: Հուսով ենք, որ մարտի կեսերին մենք այդ օրենքը շրջանառության մեջ կդնենք, և ապրիլ ամսին կներկայացնենք ԱԺ քննարկմանը:
 
Որպես գործնական քայլ, ուզում եմ նշել, որ մենք մայիս ամսից արդեն պիլոտային ծրագրեր ենք իրականացնելու 2 մարզերում: Փորձարարական այդ ծրագրի տեսքով մենք փորձելու ենք ներդնել և պրոբացիայի ծառայությունը պիլոտային ռեժիմով աշխատեցնել, որից հետո կներդնենք նաև ամբողջ հանրապետությունում: Պետք է նշեմ, որ մենք ունենք որպես ուղենիշ ՀՀ նախագահի կողմից հաստատված իրավական և դատական ոլորտի բարեփոխումների ծրագիրը` 2012-16թթ համար, որտեղ հստակ նշված է, որ պետք է ստեղծվի քրեակատարողական ծառայությունից անջատ պրոբացիայի ծառայություն, և ժամկետները սահմանված են մինչև 2016թ.-ը: Եվ մենք այս տարվա ընթացքում բոլոր անհրաժեշտ գործնական և օրենսդրական քայլերը պետք է անենք, որ ծառայությունը գործի:
 
- Մտավախություն չկա՞, որ մեր հասարակությունը գիտակցական մակարդակով դեռ պատրաստ չէ այս ծառայությանը: Չէ՞ որ տեսակետ կա, որ եթե մարդը հանցանք է գործել, նա պետք է իր պատիժն անպայման կրի ազատազրկման վայրում: Արդարադատության համակարգից դա են պահանջում նաև տուժողները: Մտավախություն չկա՞, որ մարդիկ դա չեն ընդունի:
 
- Այդ մտավախությունը կա, և մենք դա կանխատեսում ենք, որ ծառայության գաղափարախոսությունը կարող են չհասկանալ թե’ մեր ազգաբնակչությունը, թե’ հենց պրոբացիայի ծառայություն իրականացնողը: Քանի որ անձնակազմի մի մասը մենք վերցնելու ենք Քրեակատարողական ծառայության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումից, մենք պետք է այս ժամանակահատվածում` մինչև ծառայության ներդրումը, ակտիվ տեղեկատվական ծրագրեր իրականացնենք, որպեսզի իրազեկենք մեր քաղաքացիներին և, ինչու չէ` ուսուցանենք մեր աշխատակիցներին պրոբացիայի ծառայության առավելությունների մասին:
 
Միայն շեշտեմ, որ պրոբացիայի ծառայությունը օգտակար է թե’ տուժողների, թե’ հանցագործություն կատարած անձի համար, որովհետև բերում է նրանց հաշտեցման, տուժողների խնդիրների ավելի արդյունավետ և արագ լուծման: Չէ՞ որ ոչ բոլոր դեպքերում է, երբ որ անձը պատժվում է, դրանով հարթվում են բոլոր պատճառված վնասները, իսկ այս համակարգը թույլ է տալիս բանակցելու, մեդիացիայի, նրանց` և’ տուժողի, և’ հանցագործություն կատարող անձի շահերը հաշվի առնելով, նաև ապագայում նշված անձի կողմից հանցագործությունների կատարումը կանխարգելելու նպատակով որոշակի գործողություններ կատարեն, որպեսզի պատճառված վնասը ավելի շուտ հարթվի և, կարծում եմ, այս պարագայում, տուժողները ավելի գոհունակությամբ կհեռանան այս ծառայությունից, իրենց շահերն ավելի շատ հաշվի կառնվեն, քան գործող համակարգի պայմաններում:
 
- Իսկ ի՞նչ միջոցներով է կատարվելու վերահսկողությունը պրոբացիայի ծառայության նկատմամբ:
 
- Նախ առաջին` վերահսկողությունը դա լավ ներդրված համակարգն է, մենք փորձելու ենք մանրամասն կանոնակարգել այս բոլոր հարաբերությունները, որպեսզի հստակ լինի և’ պրոբացիայի ծառայողի իրավունքներն ու պարտականությունները, և’ քաղաքացիների իրավունքների պաշտպանության մեխանիզմները, և’, ինչու չէ, նաև փորձելու ենք բոլոր կոռուպցիոն ռիսկերը հաշվի առնել և ռիսկերից ազատ համակարգ ներդնենք: Բայց, այդուհանդերձ, նախատեսվում է համապատասխան համակարգ ստեղծել Արդարադատության նախարարության համակարգում, և կարծում եմ, անհրաժեշտության դեպքում, մեր տեսչությունը հսկողություն կսահմանի այս ծառայության կողմից պատիժների իրականացման նկատմամբ: 

 

Արխիվ

[]