ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Խաչատրյանի մահափորձի գործով դատապարտված «Չղջիկների» հրամանատարի առողջությունը վտանգված է. Արթուր Գրիգորյան 09/04/2014 09:14 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով 2011թ. հոկտեմբերի 14-ի դատավճռով 14 տարվա ազատազրկման դատապարտված Գագիկ Մաթևոսյանը տառապում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությամբ, այդուհանդերձ ՔԿՀ վարչակազմը չի դիմում դատարան՝ նրան պատժից ազատելու հարցով: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց դատապարտյալ Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանը` նշելով, որ նա ներկայումս պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
ՀՀ նախկին ՆԳՆ «Չղջիկներ» ջոկատի հրամանատար Գագիկ Մաթևոսյանն (Մուսկուլ Գագո) ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղի ինքնապաշտպանական մարտական գործողություններին, դրանցից մեկում վիրավորվել է, կորցրել ձախ աչքը: Իսկ դատապարտվելուց հետո քրեակատարողական հիմնարկում նրա տեսնող աջ աչքի տեսողությունը գնալով վատթարացել է. անցյալ տարվա դրությամբ տեսնող աչքի տեսողության սրությունը 008 է եղել, իսկ այսօրվա դրությամբ այդ աչքի տեսողության սրությունն արդեն իսկ դարձել է 005:
Ա.Գրիգորյանը նշեց, որ տեսողության վատթարացման պատճառով Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում դեռևս անցյալ տարի Գագիկ Մաթևոսյանը ճանաչվել է որպես երկրորդ խմբի հաշմանդամ, հաշմանդամության կարգը պահպանվում է այսօր էլ: «Չէր կարող չպահպանվել, քանի որ տեսնող աչքի տեսողության սրությունը դեռ մի բան էլ իջել է, և այն ավելի կվատթարանա, քանի որ որևէ բուժում բանտային պայմաններում պատիժը կրելու ընթացքում հայաստանյան ՔԿՀ-ներում չի կատարվում»,- ասաց Ա.Գրիգորյանը:
Փաստաբանը նշեց, որ իր վստահորդի հիվանդությունը համապատասխանում է ՀՀ կառավարության կողմից 2006 թ. մայիսի 26-ին ընդունված որոշմամբ հաստատված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություննների ցանկի երկու կետերին: Հիշյալ ցանկի 26-րդ կետին համապատասխանող որպես պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն է նախատեսվել «տեսողության սրության արտահայտված իջեցումը՝ կայուն ախտաբանական փոփոխությունների հիման վրա, երբ լավ տեսնող աչքի տեսողության սրությունը չի գերազանցում 005-ը»: Այդ կետը ենթադրում է, որ անձի երկու աչքն էլ պետք է տեսնի, մինչդեռ Գ.Մաթևոսյանի դեպքում չկա լավ տեսնող աչք, գոյություն ունեցող աչքի տեսողության սրությունը 005 է: Իսկ նույն ցանկի 27-րդ կետով պատժի կրումից ազատվելու ենթակա են այն դեպքերը, երբ 10 և ցածր աստիճանով զույգ աչքերի տեսադաշտի արտահայտված կոնցենտրետիկ նեղացում կա:
Թեև Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր էր միջնորդագիր ներկայացնել դատարան՝ պատժի հետագա կրումից ազատելու հարցով, սակայն մինչ օրս կառավարության որոշման պահանջները չեն կատարվում, ՔԿՀ-ի վարչակազմը չի ներկայացրել միջնորդագիր ու մտադրություն էլ չունի որևէ միջոց ձեռնարկել այդ ուղղությամբ:
Անցյալ տարվա հոկտեմբեր ամսին դատապարտյալի ներկայացուցիչն է դիմել դատարան, քանի որ քրեական դատավարության օրենսգիրքն ըստ էության չի արգելում, որպեսզի դատապարտյալն անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով դիմի դատարան: Դատարանը մերժել է դիմումն՝ պատճառաբանելով՝ «գործի նյութերի ուսումնասիրությունից պարզվեց, որ ՔԿՀ-ի միջնորդագիրը չկա»: Մերժվեց նաև կողմի վերաքննիչ բողոքը, ու թեև վճռաբեկ բողոքի վարույթը դեռևս ավարտված չէ, սակայն կողմը հույսեր չի փայփայում, որ «Վճռաբեկ դատարանը հանկարծ նմանատիպ բողոքը կբավարարի»:
Արթուր Գրիգորյանը նշեց, որ արդարադատութան նախարարություն, քրեակատարողական հիմնարկ ներկայացված իր դիմումներին պատասխանատուները «ամեն կերպ խուսափել են պատասխան տալուց»՝ մի կողմից հիվանդության առկայությունը չեն կարող ժխտել, մյուս կողմից էլ՝ չեն կարող հերքել, որ հիվանդությունը համապատասխանում է կառավարության հաստատած ցանկի միանգամից երկու կետի: Նա տեղեկացրեց, որ օգոստոսի 19-ին հերթական հարցումն է ներկայացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին: Փաստաբանի ունեցած տեղեկություններով, նրանք ոչ էլ պատրաստվում են դրան պատասխանել:
Արդյունքում ստացվում է, որ Հայաստանը, լինելով Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ- ի անդամ պետություն և վավերացնելով «Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, Խոշտանգումների կանխարգելման կոնվենցիան, սեփական Սահմանադրության մեջ ամրագրելով, որ որևէ անձ չի կարող ենթարկվել խոշտանգումների, անմարդկային կամ դաժան վերաբերմունքի, խնդիր չի տեսնում մարդուն խոշտանգելու: «Սա միջազգային իրավունքի չափանիշներով խոշտանգման կլասիկ օրինակ է: Մենք ունենք դեպքեր, երբ մարդուն հիվանդ վիճակով ՔԿՀ-ում պահելով հասցրել են մահվան»,- ասաց փաստաբանը՝ փաստելով, որ 2010թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել՝ ճանաչելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների՝ կյանքի իրավունք, խոշտանգումների արգելում, խախտում: «Ներկայումս հանգուցյալ Աշոտ Հարությունյանին այնքան պահեցին քրեակատարողական հիմնարկում ծայրաստիճան հիվանդ վիճակում, որ հասցրեցին մահվան»,- ասաց փաստաբանը՝ հավելելով՝ «թվում էր, թե վճիռը պետք է ստիպեր, որպեսզի մտածեին իրավիճակը բարելավելու համար, բայց տեսնում ենք, որ անգամ չեն էլ պատրաստվում որևէ բան անել: Հայաստանի բանտային համակարգը այսօր որևէ բանով չի տարբերվում Լավրենտի Բերիայի, Ստալինի ժամանակվա ԷնԿաՎեԴեական ուղղիչ աշխատանքային համակարգից, որտեղ մարդուն տանում էին կորցնելու համար: Մեկնաբանություններն ավելորդ են»:
Արթուր Գրիգորյանը հայտնեց նաև, որ անպայման դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խոշտանգումների արգելման հոդվածի հիմքով: «Ես խիստ մտահոգված եմ Գագիկ Մաթևոսյանի առողջական անվտանգության հարցով»,- ասաց Ա.Գրիգորյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/27/2025 17:17 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարից
- 01/27/2025 17:11 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Սարգսյան
- 01/27/2025 13:06 Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը. Օսկանյան
- 01/27/2025 13:01 Փաշինյանի կողմից փորձ է արվում Ցեղասպանության մեղքը գցել զոհի վրա, գնալ ժխտողականության ճանապարհով. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2025 23:09 Սյունիքի մարզում մի քանի տոննա ալյումինի փաթեթներով բարձված «ԿամԱԶ» է կողաշրջվել
- 01/27/2025 21:41 Մեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը մահացել է
- 01/27/2025 21:07 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ կինը դանակահարել է իր ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն, որին ներկա են եղել նաև դանակահարվածի ընկերները
- 01/27/2025 20:42 Հրդեհ է բռնկվել Անթալիայի շինհրապարակում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում