Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Քրեական գործում առկա են ապացույցներ, որ Ավետիք Բուդաղյանին ավտոմեքենայում ծեծել է նաև Սուրիկ Խաչատրյանը. Փաստաբան 07/10/2014   21:27  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Դատարանն այսօր քննեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի  ներկայացուցիչ Հայկ Ալումյանի բողոքը: Փաստաբանը պահանջում է վերացնել Սուրիկ  Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշումն և այդ որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը:

Ներկայացնելով բողոքը դատարանում` Հայկ Ալումյանը խնդրեց նաև  որոշում կայացնել դիմողներ Արտակ և Էմիլ Բուդաղյանների իրավունքների և  ազատությունների խախտումները վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Ս.Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին վիճարկվող որոշումն ընդունվել է՝  «նրա արարքներում հանցակազմի բացակայության հիմքով»:

Քննիչը հաստատված է համարել, որ «Սդղի գյոլ» կոչվող տարածքից վերադառնալիս Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանին ծեծի է ենթարկել միայն Զարզանդ Նիկողոսյանը: Մինչդեռ Հայկ Ալումյանը գտնում է, որ  քրեական գործում առկա են ապացույցներ, որ ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանը ծեծի է ենթարկվել ոչ միայն Զարզանդ Նիկողոսյանի, այլ նաև Սուրիկ Խաչատրյանի կողմից: Ընդ որում, Զարզանդ Նիկողոսյանի մասնակցությունը ծեծին պայմանավորված է եղել հենց Սուրիկ Խաչատրյանի հրահանգով:

Քննիչը, հիմք ընդունելով Սուրիկ Խաչատրյանի, Զարզանդ Նիկողոսյանի և Արագած Ղևոնդյանի ցուցմունքները, գտել է, որ Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկողը եղել է միայն Զ.Նիկողոսյանը և վերջինս գործել է իր նախաձեռնությամբ:

Փաստաբանը գտնում է, որ քննիչի նման վարկածը ապացույցների միակողմանի գնահատման արդյունք է, դրանում նկարագրված հանգամանքներն անարժանահավատ են: Մասնավորապես, ըստ նրա, գործի նյութերից երևում է, որ Զարզանդ Նիկողոսյանի և Սուրիկ Խաչատրյանի փոխհարաբերությունները այնպիսինը չեն եղել, որ Նիկողոսյանն իրեն թույլ տար Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում սեփական նախաձեռնությամբ ծեծի ենթարկել վերջինիս կողմից մեքենա հրավիրված անձի: Բացի այդ, Խաչատրյանի ընտանիքի անդամներն իրենց ցուցմունքներում պնդում են, որ Դավիթ Բեկի 1 հասցեի հարևանությամբ տեղի ունեցած դեպքի ժամանակ Բուդաղյանները հատկապես բացասական են տրամադրված եղել հենց Սուրիկ Խաչատրյանի և նրա ազգականների նկատմամբ: Այդ դեպքում անտրամաբանական է և, ելնելով դրանից, անարժանահավատ, որպեսզի Զարզանդ Նիկողոսյանից տուժած Ավետիքը և նրա եղբայրը` Արտակը,  չարությամբ լցված լինեին ոչ թե Նիկողոսյանի, այլ Սուրիկ Խաչատրյանի հանդեպ:

Դրա հետ մեկտեղ, ստուգման չի ենթարկվել այն հանգամանքը, թե արդյո՞ք հնարավոր էր ավտոմեքենայում Զարզանդ Նիկողոսյանի կողմից Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելը, հաշվի առնելով, որ Ավետիք Բուդաղյանը զբաղեցնում էր վարորդի ետևում գտնվող նստատեղը, իսկ Զարզանդ Նիկողոսյանը նստած է եղել վարորդի կողքին:

Ինչպես հետեւում է Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանի ցուցմունքներից, Ավետիք Բուդաղյանին Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում ծեծի ենթարկելու պատճառները եղել են տնտեսական. վերջինիս դուր չի եկել, որ Ավետիք Բուդաղյանը տնտեսական գործունեություն է իրականացնում առանց իր հետ համաձայնեցնելու և «փա»յ է պահանջել նրանից: Սակայն այս հանգամանքներին քննիչը պատշաճ գնահատական չի տվել։ Հայկ Ալումյանը գտնում է, որ քննիչը պարտավոր էր այս ուղղությամբ ևս քննություն իրականացնել և` կամ նյութերով նոր քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ Շորթման համար կամ` այդ հոդվածով քրեական գործի հարուցումը մերժել, կամ էլ` այդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնել: Սակայն այս հանգամանքի շուրջ քննություն չի իրականացվել ընդհանրապես, այդ հանգամանքին որևէ գնահատական չի տրվել:

Փաստաբանի դիտարկմամբ՝ քննիչի կողմից գնահատական չի տրվել նաև գործի այն նյութերին, որոնցից բխում է, որ Գորիսի Դավիթ Բեկ 1 հասցեի հարևանությամբ 01.06.2013 թվականին տեղի ունեցած դեպքի ժամանակ Սուրիկ Խաչատրյանը իր առանձնատնից կրակոց (կրակոցներ)  է արձակել Ավետիք Բուդաղյանի ուղղությամբ: Այդպիսի ապացույցներ են, մասնավորապես, Արտակ Բուդաղյանի ցուցմունքը, տեսագրությունը (որում երևում է ասֆալտին դիպչած գնդակի կտրուկ վերև ուղղությամբ արտացոլումը), վերջին կրակոցի ձայնը, որը էապես տարբերվում է մյուս կրակոցների ձայնից, Ավետիք Բուդաղյանի գնդակային վնասվածքներից մեկի վերևից ներքև ուղղությունը: Քննիչի կողմից անտեսվել է այն փաստը, որ Սուրիկ Խաչատրյանի տանից առգրավված «PIETRO BERETTA» դրոշմվածքով ատրճանակն ինքնաշեն է, ուստի օրինական լինել չէր կարող:

ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով՝ Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելու համար  քրեական հետապնդում չիրականացնելու պատճառաբանությունները հիմնված են այն ելակետի վրա, որ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի կողմից զենքերը կիրառվել են հանրության համար վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով: Վերջին հանգամանքը Հայկ Ալումյանը վիճարկել է դատախազություն ներկայացված բողոքներում, իսկ այժմ վիճարկում է դատարանում:

Հայկ Ալումյանը գտնում է, որ քննիչի որոշումն աչքի է ընկնում իր միակողմանիությամբ. դրանում արտացոլված են գործի միայն այն նյութերը, որոնք կոչված են հաստատելու որոշումը և լիովին անտեսված են այն նյութերը, որոնցով հերքվում կամ կասկածի տակ են դրվում Սուրիկ Խաչատրյանի և նրա կողմնակիցների ցուցմունքները: Ընդ որում, քննիչի կողմից գնահատականի չեն արժանացվել այդ ցուցմունքների ներքին հակասությունները, այդ ցուցմունքները հերքող գործի ապացույցները, ինչպես նաև այն հակասությունները, որոնք առկա են նշված անձանց ցուցմունքների միջև:

Հուլիսի 24-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, կհրապարակի բողոքի վերաբերյալ որոշումը:
 


Հարակից հրապարակումներ`

18:57 07/07/2014  |  Քրեական խրոնիկոնԲուդաղյանները պահանջում են վերացնել Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը
14:50 26/05/2014  |  Քրեական խրոնիկոն Հերթական միջադեպը Սյունիքի նախկին մարզպետի շուրջ
10:06 27/03/2014  |  ՄամուլՍուրեն Աբրահամյանը Սդղի գյոլի՝ Սուրիկ Խաչատրյանի կողմից սեփականացնելու մասին
15:09 20/03/2014  |  ԼՐԱՀՈՍՍուրիկ Խաչատրյանը հրապարակավ խեղաթյուրել է փաստերը. Հայկ Ալումյան
09:24 08/03/2014  |  ՄամուլՀայկ Ալումյան. «Սուրիկ Խաչատրյանն ի՞նչ գիտի, որ Ավետիք Բուդաղյանի վրա հայտնաբերված բոլոր հրազենային վնասվածքները նույն զենքից են պատճառվել»
10:40 21/01/2014  |  ՄամուլՔննիչը դատարանի չէր ներկայացրել նույնիսկ մի քանի կարևոր ցուցմունքներ
14:25 13/01/2014  |  Քրեական խրոնիկոն Հայկ Ալումյանի բողոքների քննության գործով դատարանին քննիչը տրամադրեց փաստաթղթերի ցուցակները
19:50 27/09/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳևորգ Կոստանյան. Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի վերաբերյալ քննիչի որոշումներն օրինական են
20:46 02/08/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴիմումը՝ Լիսկայի վերաբերյալ հրապարակումներով, ուղարկվել է ՀՔԾ
19:22 18/07/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍյունիքի մարզպետն ընտանիքով մեկնում է ֆրանսիա

Արխիվ

[]