ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի տասներեքերորդ նիստի եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ 12/03/2012 13:39 | ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՆԻՍՏ
28-29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2012 Թ.
ԲՐՅՈՒՍԵԼ
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
համաձայն Գործընկերության և համագործակցության
համաձայնագրի 83-րդ հոդվածի
Պրն. Միլան ՑԱԲՐՆՈԽԻ (Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների խումբ) և պրն. Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆԻ (Հայաստանի հանրապետական կուսակցություն) համանախագահությամբ 2012 թ. նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) 13-րդ նիստը: Հանձնաժողովը լսեց պրն. Ջոն ԿՅԱԵՐԻՆ` Արտաքին հարաբերությունների ծառայությունից, ով ներկայացնում էր ԵՄ-ն և պրն. Ավետ ԱԴՈՆՑԻՆ` ԵՄ-ում ՀՀ դեսպանին, ով ներկայացնում էր ՀՀ կառավարությունը:
Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը
Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ
1. բարձր է գնահատում վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների ինտենսիվացումը եւ համագործակցության բացվող հավակնոտ հեռանկարները քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում,
2. հիշեցնում է, որ «Եվրոնեսթի» շրջանակներում Հայաստանի ակտիվ մասնակցությունը բազմակողմ խորհրդարանական համագործակցությունում եվրոպական արժեքներին և սկզբունքներին հավատարմության օրինակ է, ինչի կարեւորությունը հայաստանյան հասարակության մեջ ճանաչվում է հասարակական լայն կոնսենսուսով, ողջունում է Հայաստանի պատրաստակամությունը` 2014թ. հյուրընկալելու «Եվրոնեսթի» լիագումար նստաշրջանը,
3. ողջունում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ դինամիկ քաղաքական երկխոսությունը, ինչի մասին վկայում են բարձր մակարդակի վերջին արդյունավետ այցելությունները Երևանի և Բրյուսելի միջեւ,
4. ոգևորված է նրանով, որ 2012թ. համապետական ընտրությունների անցկացման շրջանակում Եվրախորհրդարանի դիտորդների հետ հանդիպման ժամանակ բոլոր շահագրգիռ կողմերը ընդգծել են իրենց հավատարմությունը միջազգային չափանիշներին, ինչպես նաև այն առաջընթացով, որի մասին վկայում են Ընտրությունների դիտարկման միջազգային առաքելության (ԸԴՄԱ) մաս կազմած Եվրախորհրդարանի պատվիրակները, առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում ընդգծում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համապատասխան առաջարկությունները կյանքի կոչելու կարեւորությունը որպես գործընթացի սկիզբ և ոչ թե ավարտ:
ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ
5. ողջունում է այն, որ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցությունները լավ տեմպով առաջ են ընթանում` համաձայն Եվրոպական խորհրդարանի կողմից 2012-ի ապրիլի 18-ին ընդունված բանաձեւի, որը վերաբերում է ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրին, նաև ճանաչում է Հայաստանի եվրոպական ձգտումները եւ դրանք համարում է կատալիզատոր, որը հանգեցնում է օրենքի գերիշխանության, մարդու իրավունքների հարգման և լավ կառավարման սկզբունքներին Հայաստանի հավատարմության ամրապնդմանը,
6. կոչ է անում բանակցող կողմերին գործադրել բոլոր ջանքերը ավարտին հասցնելու Ասոցացման եւ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին համաձայնագրերի շուրջ բանակցությունները` հնարավորության դեպքում նախքան Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը,
7. ընդգծում է, որ Ասոցացման համաձայնագիրը պետք է Հայաստանի և ԵՄ-ի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համապարփակ եւ հեռանկարային հիմք ապահովի` խթանելով քաղաքական ասոցացումը,, տնտեսական ինտեգրումը և օրենսդրական մոտարկումը,
8. ողջունում է փաստը, որ Ասոցացման համաձայնագիրը ներառելու է լուրջ խորհրդարանական չափում, որը ենթադրում է Հայաստանի Ազգային ժողովի եւ Եվրախորհրդարանի ամբողջական մասնակցություն դրա իրագործման եւ մշտադիտարկման հարցում,
9. ընդգծում է հիմնարար ազատությունների, ներառյալ հավաքների և միավորումների ազատության, քաղաքացիական հասարակության զարգացման, օրենքի գերիշխանության, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարի, շուկայական մրցակցության երաշխավորման և լրատվամիջոցների անկախության ապահովման մասին դրույթները Ասոցացման համաձայնագրում ներառելու կարեւորությունը,
10. ջերմորեն ողջունում է արդարադատության, ազատությունների եւ անվտանգության ոլորտներում հայաստանյան ազգային ծրագրերի նախապատրաստման ժամանակ ԵՄ առաջավոր փորձի և առաջարկությունների կիրառումը, նշում է մասնավորապես այն զգալի արդյունքները, որ գրանցվել են միգրացիոն ոլորտում Շարժունակության գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրմամբ,
11. ի գիտություն է ընդունում ցանկացած տեսակի խտրականության արգելմանն ուղղված օրենսդրության ընդունման անհրաժեշտության մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստի կոչը, խրախուսում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետագա ամրապնդումը՝ տրամադրելով լրացուցիչ ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ,
12. ողջնունում է ԵՄ-ի և Հայաստանի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման վերաբերյալ արձանագրությունների շուրջ բանակցությունների ավարտը և կոչ է անում շուտափույթ ստորագրել, վավերացնել և արդյունավետորեն կիրառել դրանք, վերահաստատում է ողջամիտ ժամկետներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի թույլտվության տեղաշարժման համատեղ խնդիրը` ելնելով հանգամանքից, որ ապահովված լինեն տեղաշարժման լավ կառավարվող և անվտանգ պայմանները,
13. ողջունում է Հայաստանի որոշումը, որով 2013թ. հունվարի 10-ից ԵՄ-ի և Շենգենյան համաձայնագրի երկրների բոլոր քաղաքացիների համար վերացվում է Հայաստան այցելության համար մուտքի թույլտվության անհրաժեշտությունը:
ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցության վերաբերյալ
14. ամբողջությամբ ճանաչում է Արեւելյան գործընկերության շրջանակներում հայաստանյան բարեփոխումների հավակնոտ ծրագիրը և կոչ է անում տամադրելու համարժեք օժանդակություն` համաձայն «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի, ողջունում է բարեփոխումների հետագա խորացմանը նպատակաուղղված և հաջորդ տարի նախատեսվող դոնորների միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը, ընդգծում է, որ ԵՄ-ն ակնկալելու է Հայաստանի ներկայացրած առաջարկության լրամշակված տարբերակը` հիմնված երկրի Կայուն զարգացման սեփական ռազմավարության վրա,
15. կիսում է համոզմունքը, որ ԵՄ-ն կարող է ֆինանսական եւ տեխնիկական առավել նպատակային օժանդակություն տրամադրել` ապահովելու Հայաստանի պարտավորությունների կատարումը, որոնք բխում են Ասոցացման համաձայնագրի եւ որպես դրանց անքակտելի մաս, ԽՀԱԱԳ-ի շուրջ բանակցություններից, շարունակելով Համապարփակ ինստիտուցիոնալ կառուցման ծրագրերն, այդ թվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսական կառավարումը, քաղաքացիական ծառայությունը, արդարադատության ոլորտի բարեփոխումները եւ խորհրդարանական ուղղությունը, ողջունում է ԵՄ բարձր մակարդակի Խորհրդատվական խմբի աշխատանքը և կոչ է անում վերջինիս գնալով էլ ավելի արդյունավետ դարձող առաքելության կայուն շարունակականության` մասնավորապես տրամադրելու խորհրդատվություն Ասոցացման համաձայնագրի և ԽՀԱԱԳ-ի ռազմավարության և իրականացման հարցերում:
Տարածաշրջանային կայունության հարցերի վերաբերյալ
16. համոզմունք է հայտնում, որ չի կարող որևէ այլընտրանք լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ափսոսանք է հայտնում բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության առթիվ և ընդգծում է առկա ստատուս քվոյի շրջանակներից այն կողմ` դեպի անվտանգ ու բարգավաճ ապագայի կառուցում ընթանալու կարևորությունը,
17. վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ինչպես նաև մադրիդյան սկզբունքների փաթեթին, առանց բացառության, որոնք ներկայացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների կողմից իրենց 2009թ. Լաքվիլայի և 2010թ. Մուսկոկայի համատեղ հայտարարություններում, նաեւ ամբողջությամբ աջակցում է երեք նախագահների 2011թ. մայիսի 26-ին ընդունված Դովիլի հայտարարությանը, որը հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար, ինչպես նաև աջակցում է 2012 թ. հունիսի 18-ին ընդունված Լոս Կաբոսի հայտարարությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում ընդգծում է հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու կարեւորությունը, որպես կարեւոր քայլ դեպի խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքում, որը կապահովի հարատև և կայուն խաղաղություն, նաև ընդգծում է բարենպաստ պայմաններ ստեղծելու կարեւորությունը` ապագայում իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար,
18. ընդգծում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կարեւոր նշանակությունը, ներառյալ ԵԱՀԿ առաջարկությունների համաձայն դիպուկահարների հետ քաշումը շփման գծից,
19. պաշտպանում է և կոչ է անում ստեղծել միջադեպերի կանխարգելման և շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների անկախ հետաքննություն իրականացնելու գործունյա մեխանիզմ, ինչպես հայտարարված է 2011թ. մարտին, Սոչիի գագաթաժողովում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ընդունած համատեղ հայտարարությունում և որը վերահաստատվել է նաև Մինսկի խմբի համանախագահների կողմից և ընդունվել Հայաստանի կողմից,
20. հայտարարում է, որ ԵՄ-ն, չնայած այն բանին, որ չի հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է ավելի ակտիվ դեր խաղա վստահության ամրապնդման միջոցառումներին հետագա աջակցության հարցում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի միջեւ խաղաղության, հաշտեցման և վստահության գաղափարների տարածման համար, և այս համատեքստում ընդգծում է այն նշանակությունը, որը վերջինս տալիս է ԵՄ ներկայացուցիչների, այդ թվում Եվրախորհրդարանի անդամների անվերապահ մուտքի հնարավորությանը տարածաշրջան,
21. դատապարտում է Ադրբեջանի նախագահի որոշումը, որով ներում է շնորհվել ԵՄ անդամ երկրի դատարանների կողմից դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին, խորը մտահոգություն է հայտնում Սաֆարովին` Ադրբեջանին արտահանձնելուց հետո վերջինիս հերոսացման կապակցությամբ, համարում է, որ այդ քայլը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքին, այլեւ նպաստում է տարածաշրջանում լարվածության հետագա աճին, սրելով անարդարության զգացումը, դատապարտում է նման ցանկացած սադրանք, որն էլ ավելի կմեծացնի լարվածությունն առանց այդ էլ լարված ու փխրուն իրավիճակում,
22. խորապես մտահոգված է, որ նման գործողությունները կարող են սպառնալիքի տակ դնել հաշտության փորձերը և էլ ավելի խափանել տարածաշրջանում մարդկային խաղաղ շփումների հետագա զարգացումը, ինչը կարևոր միջոց է կայուն խաղաղության հասնելու համար,
23. ողջունում է բոլոր այն հայտարարությունները, որոնք նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը և հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի ծրագրված բացման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բոլոր կողմերից ստացել են նոր հավաստիացումներ առ այն, որ համաձայն միջազգային իրավունքի` նրանք մերժում են քաղաքացիական օդանավերի դեմ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման ցանկացած փորձ և որ ձեռնպահ կմնան այդ հարցի քաղաքականացումից,
24. դատապարտում է Հայաստան-Թուրքիա երկու արձանագրությունների չվավերացված լինելը, որոնք ստորագրվել են 2009թ. Ցյուրիխում և այդ համատեքստում կոչ է անում կողմերին, մասնավորապես Թուրքիային, կատարելու իր պարտավորությունները, ընդգծում է առանց նախապայմանների ցյուրիխյան արձանագրությունների վավերացման և հարաբերությունների բարելավմանը նպաստելուն ուղղված ջանքեր գործադրելու կարևորությունը, բացելով միակողմանիորեն փակված սահմանը,
25. համոզված է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացը և ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները չպետք է փոխկապակցվեն և աջակցում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, այսպիսով վերջ դնելով տարածաշրջանի ցանկացած երկրի տնտեսական մեկուսացմանն ուղղված քաղաքականությունները,
26. հիշեցնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Եվրախորհրդարանի 1987թ. բանաձեւը, ինչևէ քաջալերված է, որ վերջին տարիներին բուն Թուրքիայում այդ հարցը դարձել է բաց եւ հրապարակային բանավեճի առարկա, որը կարող է նպաստել երկու հարևան ժողովուրդների միջեւ հաշտեցմանը՝ ապահովելով նրանց խաղաղ գոյակցությունը և երկարատև համագործակցությունը:
Ոլորտային հարցերի վերաբերյալ
27. ողջունում է ԵՄ կառույցների և Հայաստանի միջև աճող ոլորտային համագործակցությունը և իր գոհունակությունն է հայտնում Հայաստանի կառավարության կողմից գործադրված ջանքերի կապակցությամբ, որոնք հանգեցրել են 2012թ. հունիսի 19-ին ԽՀԱԱԳ-ի շուրջ բանակցությունների մեկնարկին,
28. նշում է, որ Եվրախորհրդարանը խրախուսում է Հայաստանին ամբողջությամբ օգտագործելու ԽՀԱԱԳ-ի ներուժը` ամրապնդելու իր տնտեսությունը, արտահանման հնարավորություններն ու մուտքը ԵՄ-ի շուկա՝ բարելավելով իր ազգային ստանդարտները, և ընդգծում է համաձայնագրի իրականացման կարևորությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնիկական կանոնակարգերը, սանիտարական եւ ֆիտոսանիտարական ստանդարտներն ու մտավոր սեփականությունը,
29. նաև ողջունում է Արժույթի համաշխարհային կազմակերպության Պետական գնումների մասին Բազմակողմ համաձայնագրերին միանալու 2011թ. սեպտեմբերի 15-ի Հայաստանի որոշումը,
30. ողջունում է դիտորդի կարգավիճակով Հայաստանի անդամակցությունը Էներգետիկ ընկերակցությանը, որը կարող է նպաստել էներգետիկ ոլորտում տարածաշրջանային համագործակցության բարելավմանը՝ ԵՄ-ի և գործընկեր երկրների միջև հետագա գործընկերության համար բարելավված նորմատիվ դաշտի միջոցով,
31. ի գիտություն է ընդունում այն նշանակությունը, որը Եվրախորհրդարանը տալիս է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացմանը, հատկապես եվրոպական նկրտումներ ունեցող երկրների կողմից,
32. ընդգծում է այն հնարավոր օգուտները, որ կարելի է ստանալ, օգտագործելով Ասոցացման համաձայնագիրը որպես տարածաշրջանային համագործակցության և փոխգործակցության զարգացման պլատֆորմ` հատկապես տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում,
33. վերջապես աջակցում է հայաստանյան քաղաքական ուժերի ինտեգրումն ու ակտիվ ներգրավումը Եվրամիության քաղաքական ընտանիքներին ԵՄ Խորհրդատվական խմբի շարունակական աջակցությամբ:
Ընդունված է 2012թ. նոյեմբերի 29-ին
**************
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից