Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան

Փաստաբանները պահանջում են նորից գործ հարուցել ոստիկանների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու առթիվ 05/08/2014   14:28  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, այդ թվում՝ ավազակության ու բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկան Էդգար Վարագյանի փաստաբաններ Աննա Թամազյանն ու Երվանդ Վարոսյանը բողոք են ներկայացրել դատարան: Նրանք պահանջում են վերացնել  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  Է.Վարագյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու քննիչի որոշումը և դրա դեմ Է.Վարագյանի բողոքը մերժելու դատախազի որոշումը, պարտավորեցնել քրեական գործ հարուցել:

Գործը հարուցվել էր ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի և ՔԳՎ  Կենտրոնականի քննչական  բաժնի  առանձին պաշտոնատար անձանց  կողմից  բռնությամբ զուգորդված  պաշտոնեական  լիազորությունների  անցում կատարելու  հատկանիշներով՝   Էդգար Վարագյանին ծեծի ենթարկելու և  մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ: Ըստ ՀՔԾ որոշման,  ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մկրտչյանի, Ամրամ Մակինյանի, Արգիշտի Տոնոյանի, Արման Մացակյանի, Գարիկ Մակարյանի և Կարեն Ավետիսյանի արարքում հանցակազմը բացակայում է:  Նույն հիմքով ՀՔԾ-ն քրեական հետապնդում չի իրականացրել  ամբաստանյալի ու նրա ծնողների  նկատմամբ՝ «ակնհայտ սուտ  մատնություն կատարելու և սուտ ցուցմունք տալու կապակցությամբ»:

Էդգար Վարագյանը նախաքննության ընթացքում ցուցմունք էր  տվել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական  հիմնարկ ընդունվելու ժամանակ մարմնի վրա հայտնաբերված մարմնական վնասվածքներն ստացել է 2013թ.  սեպտեմբերի 24-26-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ ոստիկանության  Կենտրոնական բաժնի  աշխատակիցների կողմից ծեծի և բռնության ենթարկվելու հետևանքով: Ըստ  Է.Վարագյանի,  ձախ ձեռքի և ոտքի  վնասվածքներն ստացել է 2013 սեպտեմբերի 24-ին ոստիկանության Երևանի  վարչության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի պետ Արթուր Մկրտչյանի և ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի պետ Ամրամ Մակինյանի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով,  իսկ 2013թ. սեպտեմբերի  26-ին ի հայտ եկած վնասվածքները  իրեն դատարան ուղեկցած  ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու, իսկ դաստակների կարմրավուն հետքերը ձեռքերին ձեռնաշղթաներ գցելու հետևանք են:

Քննչական մարմինը, սակայն, գտել էր, որ  բացի Էդգար Վարագյանի ու նրա ծնողների ցուցմունքներից հիմնավորող այլ ապացույց ձեռք չի բերվել  և սպառվել են այդպիսիք ձեռք բերելու հնարավորությունները:

Է.Վարագյանի փաստաբանները դատարանում նշեցին, որ գործը հարուցվել է դեպքից երկու ամիս անց, իսկ  Է.Վարագյանի դատաբժշկական  փորձաքննությունը կատարվել է դեպքից երեք ամիս անց:  Ե.Վարոսյանը նշեց, որ ՀՔԾ-ի կողմից քննությունն անցկացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սահմանած մի շարք չափորոշիչների՝ մասնավորապես անհապաղ քննություն կատարելու պահանջի խախտմամբ: Ւսկ քննության անկախությունը խախտվել է, քանի որ նախապատրաստված նյութերը գտնվել են ոստիկանությունում այն դեպքում, որ ոստիկանները գործով  կողմ են: Խախտվել է նաև քննության ամբողջականությունը՝ դիմող կողմի կարծիքով, նախաքննական մարմնի կողմից չեն կատարվել բոլոր հնարավոր քննչական ու դատավարական գործողությունները: Մասնավորապես,  չեն զննվել Վարագյանի հայտարարությամբ իրեն ծեծի ենթարկելու վայրերը, մասնավորապես, չեն կատարվել մատնահետքերի,  միկրոմասնիկային փորձաքննություններ: Ավելորդ է խոսել քննության օբյեկտիվության մասին, գտնում են փաստաբանները, երբ արժանահավատ են համարվել  միայն  ոստիկանների՝ ենթադրաբար խոշտանգումներ կատարած  անձանց ու նրանց ենթակաների,  ժխտողական ցուցմունքները, իսկ հակառակ կողմի փաստարկները համարվել  են  ոչ արժանահավատ:

ՀՔԾ քննիչը, հակառակը, գտնում է, որ բողոքն անհիմն է ու ենթակա է մերժման, ըստ քննիչի,  իրենք կատարել են բոլոր քննչական գործողությունները, որոնք հնարավոր էր կատարել,  որոշումն էլ կայացվել է գործով ձեռք բերված բոլոր ապացույցների գնահատման արդյունքում:  Ըստ նրա,   Վարագյանին բերման ենթարկելու հաջորդ իսկ օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ  ոստիկանների կողմից Վարագյանի համազգեստը պատռելու, ուսադիրները պոկելու մասին վերջինիս հայտարարությունը հերքվում է ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության կողմից  կատարված նկարահանումներով՝  այն կատարվել է  «4 կողմից»՝  Վարագյանի մատնանշած դեպքից հետո, և որևէ պատռվածք կամ նորոգման հետքեր  հագուստի վրա չկան, տեղում են նաև ուսադիրները: Քննիչը Վարագյանի ձեռքի վնասվածքի վերաբերյալ նշեց, որ  բուն ավազակության գործով, որով մեղադրվում է Վարագյանը,  տուժողը հայտնել է, որ    «ավազակի ձեռքի վրա եղել է արյունահոսող վերք»:  Քննիչը հայտնեց նաև, որ քրեական գործ հարուցելու ուշացման պատճառը, մասնավորապես, այն էր, որ Վարագյանը սկզբնապես ասում էր, որ վնասվածքները ընկնելու հետևանք են:

Ըստ փաստաբանների, հակափաստարկներն առ այն, որ Էդգար Վարագյանը վնասվածքներ ստացել է կալանավորելու վերաբերյալ դատական նիստի ընթացքում գլուխն ու ձեռքերը սեղանին հարվածելու, այսինքն՝ ինքնավնասելու հետևանքով, հակասում է նիստի ձայնագրությանը՝   հարվածների որևէ ձայնային արձագանք չկա: Փոխարենը հստակ լսվում է, թե ինչպես է Վարագյանը հեծկլտալով ջուր ու գլխացավի դեղ խնդրում և հայտարարում ՝ «4 օր ինձ սոված են պահում», իսկ դատարանն էլ, ըստ դիմող կողմի, հումանիստական վերաբերմունք չի դրսևորում՝ խոստանալով կատարել Վարագյանի խնդրանքները նիստից հետո:

Դիմող կողմի միջնորդությամբ, այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝  մինչ հաջորդ դատական նիստը կողմը հնարավորություն կունենա  ծանոթանալ գործի նյութերին, որոնք ժամանակին չեն տրամադրվել:  Քննիչի պատճառաբանությամբ, Ա.Թամազյանը գործի շրջանակում ոչ թե պաշտպան է, այլ փաստաբան, ուստի չկա նրան գործի նյութեր տրամադրելու օրենքով նախատեսված ընթացակարգ: Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը նկատեց, որ անիմաստ է դառնում այս իրավունքը սահմանափակելը, միևնույն է, փաստաբանը կարող է դիմել դատարան, պահանջել ու ստանալ դրանք:   

 


Հարակից հրապարակումներ`

18:03 23/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանի եւ խցակիցների միջեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վեճ է տեղի ունեցել
19:23 14/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱվազակության, բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանի փաստաբանն առանձին հանդիպել է վկային
23:07 05/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈստիկանի խոշտանգումը հիմնավորող ապացույցներ ձեռք բերել ՀՔԾ-ն չի կարողացել
18:53 24/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈստիկանին խոշտանգել են.Փաստաբան
16:20 24/02/2014  |  Քրեական խրոնիկոնԲռնաբարության եւ ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանի գործով տուժողը հարցաքննվում է դռնփակ
16:59 14/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Ավազակ-սեռական մոլագար», դիմակավոր ոստիկանի գործը կքննի Մեսրոպ Մակյանը
22:34 28/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈստիկա՞ն, թե՞ ավազակ ու սեռական մոլագար
11:52 26/11/2013  |  Քրեական խրոնիկոնՈստիկանը հայտարարել է, թե ոստիկանության բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրվել
11:05 07/10/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈստիկան Էդգար Վարագյանը մեղադրվում է ավազակային հարձակում գործելու եւ բռնաբարելու մեջ

Արխիվ

[]