Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com

«Սահմանադրությունը ճիշտ չի հասկացվում՝ հայկական սահմանադրական իրավունքի չափազանց ցածր մակարդակի պատճառով» 05/03/2014   17:31  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Շուրջ մեկ ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը: Այս ընթացքում նախագիծն արդեն իսկ մասնագետների կողմից տարբեր վերլուծությունների է արժանացել, այդ թվում նաև` մեր կայքի էջերին:
 
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի, մասնավորապես` դրա դատական իշխանությանը վերաբերող որոշ դրույթների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Իրավաբանական գիտությունների դոկտոր (Բեռլին) Գոռ Հովհաննիսյանի հետ:
 
-Սահմանադարական բարեփոխումների հրապարակված հայեցակարգի «Դատական իշխանություն» գլուխը մի շարք հետաքրքիր փոփոխություններ է ենթադրում: Օրինակ, առաջարկվում է անցում կատարել եռաստիճան դատական համակարգից դեպի երկաստիճանի: Որքանո՞վ այս փոփոխությունը կազդի դատական համակարգի աշխատանքի արդյունավետության վրա, և որքանո՞վ է այս առաջարկն այսօր արդիական:
 
- Ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս միշտ ասել եմ, որ այսօր մենք մեր երկրում շատ ավելի լուրջ խնդիր ունենք՝ Սահմանադրությունը ճիշտ հասկանալու խնդիր: Եթե Սահմանադրությունը ճիշտ չի հասկացվում՝ հայկական սահմանադրական իրավունքի չափազանց ցածր մակարդակի պատճառով, ապա վերջին հաշվով լրիվ միևնույն է դառնում, թե ինչ կփոխվի Սահմանադրության տեքստում:
 
Չէ՞ որ այն մեկնաբանողներն ու կիրառողները նույնն են մնում: Հետևյալ պատկերավոր օրինակի վրա ամեն ինչ պարզ կդառնա: Եթե մի պահ ենթադրենք, թե ՀՀ-ն ու Գերմանիան փոխանակում են իրենց Սահմանադրությունները և այսուհետ առաջնորդվում մեկը մյուսի Սահմանադրությամբ, ապա համոզված եղեք՝ ո՛չ ՀՀ-ն կդառնա Գերմանիայի նման հզոր ու գերզարգացած պետություն, ո՛չ էլ Գերմանիան կդառնա ՀՀ-ի նման թշվառ երկիր:
 
Պատճառն այն է, որ ՀՀ Սահմանադրությունը գերմանացի իրավաբանի համար լրիվ այլ իմաստ ունի, քան հայ իրավաբանի համար: Օրինակ՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը բառացիորեն արտագրված է Գերմանիայի Սահմանադրության 1-ին հոդվածի 3-րդ մասից: Կարդացեք այդ երկու նույն դրույթների մեկնաբանությունները գերմանական ու հայկական գրականության մեջ: Երբեք գլխի չեք ընկնի, թե միևնույն դրույթի մասին եք կարդում: Հետևաբար, ՀՀ-ում նախ պետք է ճիշտ սահմանադրական իրավունք սովորել ու դրանից հետո միայն նոր մտածել Սահմանադրությունը բարեփոխելու մասին:
 
Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա, իմ խորին համոզմամբ, դատական ատյանների քանակն այդքան էլ կարևոր չէ արդարադատության որակի համար: Կարևոր է, թե ովքեր են արդարադատություն իրականացնողները: Դատավորի պաշտոն պետք է զբաղեցնի միայն այն մարդը, ով ունի հրաշալի իրավական գիտելիքներ և ում արժեհամակարգում արդարությունը գտնվում է ամենաբարձր աստիճանի վրա: Դա նշանակում է, որ դատավորը նախ պետք է գոնե իրավունքից բան հասկանա: Երկրորդ՝ դատավորը պետք է պատրաստ լինի իրականացնելու արդարադատություն՝ անկախ ամեն ինչից:
 
Երկրորդ պահանջը ենթադրում է, որ դատավորն իր էությամբ պետք է լինի բացարձակ անկախ ու համարձակ մարդ, ով կարող է արհամարհել ցանկացած ճնշում իր նկատմամբ և կայացնել արդար վճիռ նույնիսկ պաշտոնազրկվելու և հետապնդումների ենթարկվելու սպառնալիքի տակ: Պարզ ասած՝ արդարությունը պետք է դատավորի համար լինի ամենաթանկ արժեքը, որին հասնելու համար նա պատրաստ է զոհելու ցանկացած բան, այդ թվում՝ իր բարեկեցությունն ու աշխատանքը: Եթե արդարադատություն իրականացնող անձը չունի այս երկու հատկանիշները միաժամանակ, ապա մոռացեք արդարադատության մասին: Ամեն ինչ կմնա այնպիսին, ինչպիսին այսօր է՝ անկախ նրանից, թե դատական ատյանների քանակը 2 է, թե 12:
 
- Հայեցակարգում առաջին ատյանի դատարանների բեռնաթափման խնդիր է դրված: Այդ նպատակով առաջարկվում է տեղական դատարաններ հիմնել, որոնք մասնագիտացված գործառույթներով օժտված ատյաններ կլինեն: Արդյոք սահմանադրական կարգավորումն այս խնդրի միակ լուծման ճանապա՞րհն է: Հնարավոր չէ՞ արդյոք հարցը լուծել դատավորների մասնագիտացման տարանջատման միջոցով:
 
-Դա ամենևին սահմանադրական կարգավորման հարց չէ: Գործող Սահմանադրությունը նախատեսում է մասնագիտացված դատարաններ հիմնելու հնարավորություն: Մնացածն օրենսդրի կողմից օրենքով կարգավորման հարց է: Դրա համար պետք չէ Սահմանադրություն փոխել:
 
- Հայեցակարգում բարձրացվում է նաեւ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորության հարցը: Այդ հնարավորությունն, ի դեպ, ընձեռում էր նաև 1995թ. ընդունված Սահմանադրությունը: Բայց այս ինստիտուտն այդպես էլ օրենսդրական կարգավորում չստացավ և հետագայում հանվեց 2005թ. ընդունված Սահմանադրության տեքստից: Փաստորեն, վերադառնում ենք անցյալում այդպես էլ չկիրառված այդ դրույթին: Ինչպե՞ս եք գնահատում սա, և արդյոք մտավախություն չկա՞, որ այն դարձյալ կմնա թղթի վրա:
 
-Հայեցակարգը ոչ մի հիմնավորում չի պարունակում այդ հարցի վերաբերյալ: Անհասկանալի է, թե ինչու է կրկին առաջարկվում ներմուծել երդվյալների ինստիտուտը, որի հնարավորությունը նախատեսված էր 1995 թ. Սահմանադրության տեքստում և որը հանվեց 2005 թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում: Հայեցակարգը պետք է մանրամասն հիմնավորեր դրա անհրաժեշտությունը՝ ներկայացնելով վերջին 10 տարում իրադրության այն փոփոխությունները, որոնք այսօր կրկին նպատակահարմար են դարձնում 10 տարի առաջ աննպատակահարմար համարված ինստիտուտի ներդրումը: Թղթի վրա մնալու մտավախություն, հետևաբար, կա:
 
- Նախագծում նաև ՍԴ լիազորությունների ընդլայնման խնդիր է առաջ քաշվում` պետական մարմինների լիազորություններին առնչվող վեճերի լուծման առումով: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այսօր ՍԴ-ն առավելապես իր որոշումների կատարումն ապահովելու խնդիր ունի: Գուցե շատ ավելի հրատա՞պ է՝ ՍԴ-ին օժտել իր իսկ որոշումները պարզաբանելու, կամ, ասենք դրանց կատարումն ապահովելու գործառույթներով:
 
-Ես ՍԴ-ի լիազորությունների ընդլայնման հարցի մասին արդեն շատ եմ խոսել: Գործող սահմանադրական կարգավորումների լույսի ներքո պարտադիր է ՍԴ-ին միայն դատական ակտերի վերահսկողության լիազորությամբ օժտելը: Հիմնական իրավունքներով պետության համակողմանի կաշկանդվածության պահանջը (Սահմ. 3-րդ հոդ. 3-րդ մաս) անխուսափելիորեն ենթադրում է ՍԴ-ում հիմնական իրավունքների նույնպիսի համակողմանի պաշտպանության հնարավորություն իշխանության ցանկացած ճյուղի, այդ թվում՝ դատական իշխանության խախտումներից: ՍԴ-ին պետական մարմինների միջև լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծման իրավասություն տալը պարտադիր չէ, այլ սահմանադրի հայեցողության հարց է:
 
Ինչ վերաբերում է ՍԴ-ին՝ իր իսկ որոշումները պարզաբանելու լիազորություն տալուն, ապա նախ ՍԴ-ի որոշումները պետք է լինեն այնքան պարզ ու հասկանալի, որ դրանք լրացուցիչ պարզաբանելու կարիք չառաջանա: Նման պահանջ առաջադրում է ՍԴ մասին օրենքի 61-րդ հոդվածի 2.1-րդ կետը: Բայց բոլոր դեպքերում ՍԴ-ն իր որոշումները պարզաբանելու լիազորություն ունի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի կամ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի հիման վրա: Հիշյալ դրույթները սահմանափակված չեն միայն քաղաքացիական ու վարչական դատավարությամբ:
 
Ընդհանուր դատավարական իրավունքի սկզբունքները պարտադիր են նաև սահմանադրական դատավարության համար, որովհետև սահմանադրական դատավարությունն ընդհանուր դատավարական իրավունքի բաղկացուցիչ մասն է և չի կարող դրանից կտրված դիտարկվել: Քանի որ ՍԴ-ի մասին օրենքը դատավարության համապարփակ կանոններ չի նախատեսում, ուստի՝ քաղաքացիական ու վարչական դատավարության օրենսգրքերի դրույթները կարող են անալոգիայով կիրառվել՝ ՍԴ-ի կողմից իր դատավարությունը պատշաճ կազմակերպելու համար: Այլ հարց է, որ ՍԴ-ն չի գիտակցում իրեն տրված այս հնարավորությունն ու չի օգտվում դրանից:
 
 
Հարցազրույցը` Նելլի Դանիելյանի
 

Հարակից հրապարակումներ`

10:10 30/04/2014  |  ՄամուլԳևորգ Դանիելյան. Ինչպես սահմանադրական, այնպես էլ քաղաքական ճգնաժամ չկա
17:52 29/04/2014  |  ԼՐԱՀՈՍԱղվան Վարդանյան. Եթե գնան կիսանախագահականը բարեփոխելու ճանապարհով, կարող ենք մերժել Սահմանադրական բարեփոխումները
16:32 28/04/2014  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական զարգացումները նման են մարդու սրտի աշխատանքին. բոլոր խողովակները պետք է միշտ բաց լինեն. Գագիկ Հարությունյան
13:58 26/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳևորգ Դանիելյան. Եթե նախապատվություն տրվի կիսանախագահական կառավարման ձևին, ապա այն էական վերանայումների կենթարկվի
16:53 22/04/2014  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Ռուստամյան. «Սահմանադրական բարեփոխումների հարցում ՀՅԴ-ի և Ռոբերտ Քոչարյանի տեսակետների մեջ կա տարբերություն»
11:52 15/04/2014  |  ՀարցազրույցՀայկ Ալումյան. Սահմանադրական դատարանի շատ որոշումներն ավելի անորոշ վիճակ են ստեղծում, քան գոյություն է ունեցել մինչև այդ
22:25 12/04/2014  |  ԼՐԱՀՈՍՌուբիկ Հակոբյան. Սահմանադրական փոփոխություններ անպայման պետք է լինեն, բայց հիմա ճիշտ պահը չէ
10:23 12/04/2014  |  ՄամուլԱրա Ղազարյան. Եթե պետք է Սահմանադրություն փոխենք, բայց քաղաքական որոշում չկայացվի, միևնույն է, դա չի գործելու
21:30 11/04/2014  |  ԼՐԱՀՈՍ ՀԱԿ-ը դեմ է Սահմանադրական փոփոխությունների գործընթացին և ներկայացված նախագծին
17:46 10/04/2014  |  ԼՐԱՀՈՍ«Ժառանգությունը» մշտապես կողմ է եղել կառավարման խորհրդարանական համակարգին

Արխիվ

[]