ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ֆեյքերի» միջոցով զրպարտություն տարածելու դեմ պետք է պայքարել դատական նախադեպեր ստեղծելով 03/14/2014 10:09 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Կեղծ օգտատերերի, այսպես կոչված` «ֆեյքերի», միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածման դեմ պայքարի համատեքստում իրավահարաբերությունները կարգավորելու համար օրենսդրական նորմի կարիք չկա: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանը:
Ըստ նրա, խնդիրը կարելի է և ավելի նպատակահարմար է կարգավորել դատական նախադեպով, որովհետև վերջինս շատ ավելի արագ և կոնկրետ գործով է կայացվում: Օրենսդրական ինչ նորմ էլ փորձ արվի ներմուծել՝ ըստ Ա.Ղազարյանի, հասարակական ընդվզումներ է առաջացնում լրագրողական համայնքում և դա շատ շուտ հնանում է, որովհետև խոսքը հարափոփոխ ինտերնետի մասին է:
Արա Ղազարյանը առաջարկում է կիրառել հետևյալ մոդելը` օրենքը չփոխել, որովհետև հնարավոր չէ ինտերնետի հետևից հասնել, այլ դրա փոխարեն օրենսդրական լայն դրույթներ պահել, որպեսզի դրա ներքո որքան հնարավոր շատ երևույթներ մտնեն և երբ որ կարիք է առաջանում, արդեն թույլ տալ, որ դատարանները դիրքորոշում արտահայտեն պարտադիր նախադեպային իրավունքով: «Վերջին 3 տարիներին մենք այդպես էլ անում ենք և, թվում է, թե ամեն ինչ լուծվում է, դաշտը նորմալ է, իսկ եթե ինչ-որ մեկի մտքով անցել է պայքարել «ֆեյքերի» դեմ, ուրեմն պետք է պայքարի ինտերնետի դեմ, ֆեյսբուքի դեմ, չենք կարող, ուրեմն գլոբալիզմի դեմ պետք է պայքարել, որովհետև այս ամբողջը դրա ծնունդն է, բայց դա անհնարին է, դա ռացիոնալ չէ»,- ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով՝«այս մոդելը շատ լավն է, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ամեն կես տարին մեկ փոփոխություններ կատարել օրենքում, ուղղակի դա անհնարին է ու կարիք էլ չկա»:
Արա Ղազարյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանը տվել է համապատասխան իրավակարգավորում՝ մեկնաբանելով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի (Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները) և՛ 6-րդ, և՛ 9-րդ մասերը, այդ երկու մասերի միջև կապը: Վճռաբեկ դատարանը մեկնաբանել է «աղբյուր», «միջոց», «հեղինակ» հասկացությունները և սրանով վերջնական ավարտական տեսք է հաղորդել այն երևույթին, երբ կա լրատվություն հանրային միջավայրում, բայց չկա դրա հետևում կանգնած իրական անձ և այդ դեպքում ով է պատասխանատվություն կրում, իհարկե, տարածողը, հրապարակողը, որը կարող է լինել առցանց լրատվամիջոց, թերթ և այլն, և այլն:
Դատական պրակտիկայից Ա.Ղազարյանը հիշատակեց «Հրապարակ» օրաթերթի գործը, որով դատարանը կիրառել է «ծանուցել և հանել» պաշտպանությունը: Ըստ դրա, լրատվամիջոցը այլոց խոսքերի համար պատասխանատու է այն դեպքում, եթե չի կարողանում հիմնավորել, որ ինքը չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ այդ հոսքը իր պորտալում կամ իր տարածքում հայտնվել է: «Հրապարակ»-ի գործով ասվել էր, որ թերթը չի կարող պատասխանատվության ենթարկվել այլոց «քոմենթների» համար, եթե դրանց հետևում չկա իրական անձ, քանի դեռ չի ծանուցվել անձի կողմից այն մասին, որ դրանք վիրավորական են: Բնականաբար, եթե ծանուցվում է լրատվամիջոցը, նա արդեն այդ պաշտպանությունից չի կարող օգտվել:
«Սրա վերաբերյալ նախադեպային իրավունքով արդեն կարգավորում կա, բայց եթե կարգավորում փորձում են տալ, շատ լավ, թող լինի, ուղղակի ես կավելացնեի, կամ նախադասությունը հետևյալ կերպ կձևակերպեի, որ «լրատվամիջոցը չի կարող պատասխանատվություն կրել այլոց խոսքերի կամ «ֆեյքի» համար, եթե չգիտեր կամ չէր կարող իմանալ կամ այդ մասին չի ծանուցվել»»,- ասաց Ա.Ղազարյանն՝ միաժամանակ ընդգծելով, որ չափազանց մեծ ապացուցման բեռ է դրվում լրատվամիջոցի վրա, որպեսզի նա ներկայացնի հեղինակի նույնականացնող տվյալները, դա, ըստ նրա, ժամանակի ընթացքում հնանալու է: «Ինտերնետը սահմաններ չի ճանաչում, ինտերնետն իր առջև ամեն ինչ ջարդուփշուր անելով՝առաջ է շարժվում, որովհետև դա ինքնակարգավորվող, ինքնազարգացող մարմին է: Դա վաղ շրջանի ինտերնետը չէ՝ մինչև 2005-2006թթ., սա այն շրջանն է, որտեղ օգտատերը միևնույն ժամանակ և՛ արտադրում է, և՛ սպառում է ինֆորմացիան: Այսինքն, օրենսդրական այս մեկ-երկու նախադասությունով փորձել կարգավորել այդ երևույթը չես կարող, բոլոր ֆեյքերի դեմ դատարան չես մտնի»:
Արա Ղազարյանը գտնում է, որ համատարած դատական գործեր չեն լինի այնպես, ինչպես չեմ եղել Հեղինակային իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելուց հետո:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից