Թեմաներ
Երկուշաբթի 01 / 27 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/27/2025   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/27/2025   23:09 Սյունիքի մարզում մի քանի տոննա ալյումինի փաթեթներով բարձված «ԿամԱԶ» է կողաշրջվել 01/27/2025   22:59 Տիգրան Ավինյանը շնորհավորել է հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 86-ամյակը 01/27/2025   22:44 Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նկատմամբ վերջին ընտրությունների ֆոնին․ Ցանկում ներառված է Լուկաշենկոյի կինը 01/27/2025   22:35 Բաքվի դատարանում խախտվել են Ռուբեն Վարդանյանի իրավունքները. Հրաժարվել են տրամադրել ողջամիտ ժամկետ ադրբեջանցի դատախազների 422 հատոր մտավարժանքին ծանոթանալու համար 01/27/2025   22:22 Բժիշկը նախազգուշացրել է «լռին» հիվանդության վտանգի մասին 01/27/2025   22:11 Դատավոր Նաիրա Հովսեփյանը գործը քննել է շուրջ 9 տարի, դատական ակտը՝ տրամադրել հրապարակելուց երեք տարի անց, իսկ տույժն ու տուգանքը վճարելու պարտավորությունը դրել քաղաքացու վրա. դիմում է ներկայացվել 01/27/2025   21:58 «Արմավիր» ՔԿՀ-ում այս պահին երեք կալանավոր հացադուլ է իրականացնում․ Նավիկյան 01/27/2025   21:41 Մեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը մահացել է 01/27/2025   21:31 Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին 01/27/2025   21:21 Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա խնդիրների մասին 01/27/2025   21:12 Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը. Ռուբեն Մելքոնյան 01/27/2025   21:07 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ կինը դանակահարել է իր ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն, որին ներկա են եղել նաև դանակահարվածի ընկերները 01/27/2025   20:54 Հետանկախության շրջանի մեր ամենաինքնիշխան որոշումներից մեկը եղել է հենց Արցախի ազատագրումը․ Ոսկանյան 01/27/2025   20:43 «Մանթաշյանց» գործարարների ակումբը 6 տարեկան է (տեսանյութ) 01/27/2025   20:42 Հրդեհ է բռնկվել Անթալիայի շինհրապարակում 01/27/2025   20:29 Իսպանիայում ձերբակալել են իր պատուհանից թմրանյութ վաճառող 87-ամյա կնոջը 01/27/2025   20:14 Եթե ուզում ես կռվել՝ քեզ զենք տվող միշտ էլ լինելու է. Արկադի Կարապետյան 01/27/2025   19:53 Փաշինյանը և «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 01/27/2025   19:40 Բժիշկը բացահայտել է հակասեպտիկների հաճախակի օգտագործման անսպասելի վտանգը 01/27/2025   19:10 Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել բելառուսական ընկերությունների դեմ 01/27/2025   18:58 Պատմական հիշողությունը շարունակում է մնալ սերունդների ընդհանուր հիմնախնդիրը. Գերմանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ 01/27/2025   18:35 Բաքվի օդանավակայանում ձերբակալել են ռուս նախկին դատավորին, որը հայտնի «ոսկե» մականվամբ 01/27/2025   18:30 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ժամկետային զինծառայողների 01/27/2025   18:27 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 01/27/2025   18:22 Իրաքի դեսպանատունը հրդեհվել է 01/27/2025   18:00 Նորավանքի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել 01/27/2025   17:59 Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագրի առաջին բաժինը 01/27/2025   17:50 Ադրբեջանում տղամարդը ձերբակալվել է մզկիթում հրազենով խուլիգանության համար 01/27/2025   17:42 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի դպրոցների աշակերտական խորհրդի աշակերտներին 01/27/2025   17:37 Հրդեհ Գյումրու եկեղեցիներից մեկի նկուղում 01/27/2025   17:33 Վարչապետը ներկա է գտնվել «Արյան բանկ» կենտրոնի բացման արարողությանը 01/27/2025   17:27 Փաշինյանը պատվեր է կատարում՝ Ցեղասպանության պատասխանատվությունը մեր ժողովրդի վրա դնելով, ստացվում է՝ ոչ թե ցեղասպան թուրքն է մեղավոր, այլ ցեղասպանված հայը. պատմաբան 01/27/2025   17:20 Վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց հարթակը հնարավորություն է տալիս ընտրել քննության օրն ու ժամը 01/27/2025   17:17 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարից 01/27/2025   17:13 Դատախազությունն ուսումնասիրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավորի գույքի օրինականությունը 01/27/2025   17:11 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Սարգսյան 01/27/2025   17:06 Ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ․ Արուսյակ Ջուլհակյան 01/27/2025   17:04 «Պետությունից թաքցված գույքի գողը գո՞ղ չէ»․ գողացված ոսկյա զարդերը Հրաչյա Հակոբյանի կողմից հայտարարագրումից թաքցնելու դեպքը քննության առարկա կդառնա՞ 01/27/2025   16:57 ԱԺ հանձնաժողովին են ներկայացվել ՌԱԿ 2024թ. գործունեության ցուցանիշները. քննարկվել են ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր 01/27/2025   16:54 ՊԵԿ նախագահը ՀՀ Հարկային օրենսգրքով լիազորված է սահմանել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի լրացման կարգը և դրանում լրացման տվյալները 01/27/2025   16:50 Տիգրան Բալայանը Բելգիայում մասնակցել է ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը 01/27/2025   16:24 Հայաստանի համար դժվար կլինի առանց ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության. Լեբեդև 01/27/2025   16:24 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 01/27/2025   15:56 ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ամփոփել է անցած տարվա գործունեության արդյունքները 01/27/2025   15:48 Ի հակազդումն տգիտության 01/27/2025   15:45 Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Ստամբուլում 01/27/2025   15:40 Մահացել է քաղաքական մեկնաբան Արմեն Դուլյանը 01/27/2025   15:19 Լեհաստանի ածխահանքերից մեկում հզոր ցնցում է տեղի ունեցել. կան վիրավորներ ու զոհ 01/27/2025   15:07 Գլխավոր հարկադիր կատարողն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/26/2025   18:22 Հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ` Գյումրիում փրայմերիզի ժամանակ. երկու տղամարդ հայտնվել է մեղադրյալի աթոռին 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/27/2025   18:35 Բաքվի օդանավակայանում ձերբակալել են ռուս նախկին դատավորին, որը հայտնի «ոսկե» մականվամբ 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/26/2025   19:12 «Օպելի» վարորդներին «համբալ» ասելու համար Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցը կքննի դատավոր Գոհար Գրիգորյանը 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/26/2025   17:14 Վաղվանից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/26/2025   20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com 01/27/2025   15:40 Մահացել է քաղաքական մեկնաբան Արմեն Դուլյանը 01/27/2025   14:49 «Երևան», «Ռոսիա» և «Մալաթիա» տոնավաճառների տերերը սպառնացել են առևտրականներին և արգելել մասնակցել բողոքի ակցիաների. ահազանգ 01/26/2025   14:49 33-ամյա տղամարդը բռնություն է գործադրել ՔԿՀ աշխատակցի նկատմամբ 01/27/2025   21:07 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ կինը դանակահարել է իր ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն, որին ներկա են եղել նաև դանակահարվածի ընկերները 01/27/2025   17:59 Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագրի առաջին բաժինը 01/27/2025   17:13 Դատախազությունն ուսումնասիրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավորի գույքի օրինականությունը

«Ատկատների» գործով՝ դատարանը կապահովի քաղաքաշինության նախկին նախարարի ներկայությունը 02/18/2014   17:42  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվում է Ազգային գրադարանում և այլ օբյեկտների շինհրապարակներում հավելագրումների, այսպես կոչված, «ատկատների» գործով դատաքննությունը: 
 
Գործով դատաքննությունն ընդմիջվել էր նախագահող դատավոր Մխիթար Պապոյանի՝ այլ դատարանում աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ այժմ գործը քննվում է դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:
 
Այսօրվա դատական նիստում հարցաքննված վկա, ՀՀ քաղաքաշինության նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ Անուշավան Այվազյանը հայտնեց, որ Ազգային գրադարանի  հիմնանորոգման ընթացքում հայտնաբերված չարաշահումների հետ կապված իրականացվել են ակնադիտարկումներ՝ ստուգելու համար կատարված շինարարական աշխատանքների համապատասխանությունը ծավալաթերթում նկարագրվածին՝ ծավալային ու որակական առումով:
 
Արդյունքում՝ ակնհայտ է եղել անհամապատասխանություն լամինատի, ինչպես նաև  անհամապատասխանություններ են արձանագրվել նաև՝ դռների ու պատուհանների, կերամիկական սալիկների, կախովի առաստաղների  հետ կապված:
 
Հարցաքննված վկա Նարինե Օհանյանը հաստատեց, որ իր անվամբ շինարարությամբ զբաղվող ընկերություն է գրանցվել, ինքը ձևական է եղել «Ն. Մ. Օհանյան» ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, անհրաժեշտության դեպքում՝ ստորագրել ինչ-ինչ փաստաթղթեր: Ընկերությունն իրականում, ըստ նրա, պատկանել է  Հայկազ Էլոյանին: Ապա ավելի ուշ՝ իր խնդրանքով, տեղի է ունեցել հիմնադրի ու տնօրենի փոփոխություն:      
 
Դատարանն այսօր որոշեց մինչև հաջորդ դատական նիստը ևս մեկ անգամ ծանուցել գործով երկու վկաների, այդ թվում՝ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին:  
 
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին Հայաստանի ազգային գրադարանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները համակարգող պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Գոռ Քամալյանը դրական եզրակացություններ է տվել՝ 28.385.280 ՀՀ դրամի ծավալային հավելագրումներով կազմված կատարողական ակտերի՝ կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացրած հսկիչների կողմից իրենց աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարելու վերաբերյալ:
 
Դրա հետևանքով, ըստ մեղադրական եզրակացության, «Հիդրոշինարար-5» ԲԲ ընկերության տնօրեն Հարություն Անդրեասյանի կողմից յուրացվել են պետբյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարներ։
 
Ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր ճարտարագետ Գևորգ Սոսյանին առաջադրված մեղադրանքի՝  նա Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում, կատարողական ակտերում նշված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի շուրջ 11.010.020 դրամ գումար հափշտակելու պայմաններում, աշխատանքներն, ամբողջությամբ և պատշաճ կատարված լինելու մասին տվել է դրական եզրակացություններ, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:
 
Իսկ «Ճաննախազիծ» ինստիտուտ ՍՊ ընկերության տեխնիկական հսկիչ Աշոտ Մամիկոնյանը մեղադրվում է այն բանում, որ տեխնիկական հսկողության իրականացնելով Շիրակի մարզի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում նախատեսված և իրականացված հիմնանորոգման աշխատանքների նկատմամբ, իր լիազորություններն ի օգուտ «Ն. Մ. Օհանյան» ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Հայկազ Էլոյանի օգտագործելով, առանց կատարողական ակտերի ծավալները կատարված լինելը ստուգելու, 2011-2012 թվականների ընթացքում ստորագրել է աշխատանքների լրիվ կատարված լինելու մասին թվով 13 կատարողական ակտեր, որոնց հիման վրա «Ն. Մ. Օհանյան» ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Հայկազ Էլոյանին հնարավորություն է ընձեռել ՀՀ պետական բյուջեից ստանալ փաստացի չկատարված 11.010.020 ՀՀ դրամ ծավալով աշխատանքների համար վարձատրություն, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ, այն է՝ յուրացվել են պետբյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները։
 
Գոռ Քամալյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
 
Գևորգ Սոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, իսկ Աշոտ Մամիկոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
 
 

 


Արխիվ

[]