Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

ՄԻԵԴ վճիռը չի ազդի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա 12/19/2013   12:05  |  Վերլուծություններ

 
Հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական  հետապնդման ենթարկված Դողու Փերինչեքն  ընդդեմ  Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը չի ազդի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ գործն ինքնին  գնահատելով  որպես «բավականին հաջող  թուրքական լոբբինգի արդյունք»:   
 
Ա.Ղազարյանը միաժամանակ գտնում է, որ այն կազդի ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքներ ընդունելու գործընթացի վրա, ինչը ցեղասպանության ճանաչման գործընթացի էլեմենտներից մեկն է: «Քաղաքական դաշտում գործընթացները կշարունակվեն, գնալով ավելի ու ավելի շատ պետություններ կընդունեն,  որ ցեղասպանություն է եղել, բայց  չեն ընդունի օրենքներ»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանը կպահպանի ցեղասպանության հերքման քրեականացնող դրույթը, ինչն իրավաչափ է և  պայմանավորված է հասարակական սուր պահանջով: «Մենք՝ հայերս, ցեղասպանության  առաջին զոհերն ենք»,- ասաց նա:
 
Եթե որևէ մեկը գա Հայաստան և հրապարակային հայտարարություններ կատարի՝ հերքելով 1915թ. դեպքերը՝ որպես ցեղասպանություն, դրա համար քրեական  հետապնդման ենթարկվի և գործը հասնի Եվրոդատարան, Ա.Ղազարյանի կարծիքով, կարող է այլ որոշում կայացվել: Հայաստանի պարագայում կարող է ընդունվել, որ այստեղ իսկապես հասարակական սուր պահանջ կա, որպեսզի քրեական հետապնդման ենթարկվեն նման անձինք: «Եվրոպական դատարանն  իր որոշումը միշտ տեղայնացնում է կոնկրետ հանգամանքների ներքո և ոչ թե համընդհանուր սկզբունք է սահմանում»,- ասաց Ա.Ղազարյանը՝ նկատելով, որ Շվեյցարիայի պարագայում Եվրոպական դատարանը չընդունեց, որ Շվեյցարիայում կա Հայոց ցեղասպանությունը հերքողներին քրեական պատասխանատվության ենթարկելու հասարակական  սուր պահանջ:   
 
Եվրոդատարանի եզրահանգմամբ՝ Հայոց ցեղասպանության հարցում համընդհանուր համաձայնություն աշխարհում չկա. 190 պետություններից միայն 20-ն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կան այլ պետություններ ևս, որոնք ճանաչել են Ազգային պառլամենտի, դրա մեկ պալատի կամ նահանգի մակարդակով: Դատարանը տարբերակում անցկացրեց Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև՝ վկայակոչելով Ռոժե Գարաուդին ընդդեմ Ֆրանսիայի  գործով նախադեպը,  նշվեց, որ  ուժի մեջ է մնում Հոլոքոստի առումով արված եզրահանգումն առ այն, որ  Հոլոքոստը՝ որպես ցեղասպանություն, աներկբայորեն ճանաչված փաստ է: Մինչդեռ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դեռ հանրային համաշխարհային քննարկումները շարունակվում են: 
 
Այս փաստարկների հիմքում դրվել է 2011թ. հունիսից նոր զարգացող տեսությունը. Մարդու իրավունքների կոմիտեն այդ ժամանակ հրապարակեց իր թիվ 34 մեկնությունը, որով ազատ խոսքի տրամաբանությանը և Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրին հակասող ճանաչվեց  որևէ անձի պատասխանատվության ենթարկելը՝ պատմական փաստի վերաբերյալ իր արտահայտած կարծիքի համար: 
 
Իհարկե, վճիռը Շվեյցարիան կարող է բողոքարկել, սակայն, Ա.Ղազարյանի կարծիքով՝ շատ քիչ հնարավորություններ կան, որ վարույթ կընդունվի կամ  եթե նույնիսկ վարույթ ընդունվելու դեպքում  այլ որոշում կկայացվի, որովհետև սա նոր զարգացող տեսության արձագանքն  է:  Նշենք, որ վճիռն առաջին կատեգորիայի վճիռ է, այսինքն՝ դասվում է այն վճիռների շարքին, որոնցով բոլորովին նոր նախադեպ է ստեղծվել: 
 
Գիտությունների դոկտոր, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը 2005 թվականի մայիսին, հուլիսին և սեպտեմբերին Շվեցարիայում մասնակցել է տարբեր կոնֆերանսների, որոնց ընթացքում հրապարակայնորեն ժխտել է, որ 1915 թվականին և դրանից հետո Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ: Նա հայկական ցեղասպանության գաղափարը համարել է «միջազգային սուտ»:
 
«Շվեցարիա-Հայաստան» ասոցիացիան բողոք է ներկայացրել նրա դեմ 2005 թվականի հուլիսի 15-ին, և 2007 թվականի մարտի 9-ին Լոզանի Ոստիկանության դատարանը Փերինչեքին մեղավոր է ճանաչել՝ ռասսայական խտրականության համար: Փերինչեքը  բողոքարկել է այդ վճիռը, որը մերժվել է Վճռաբեկ դատարանի կողմից: Ըստ այդ դատարանի՝ հայկական ցեղասպանությունը, ինչպես հրեաների ցեղասպանությունը, ապացուցված պատմական փաստ է, որը ճանաչվել է շվեյցարական օրենսդրական մարմնի կողմից: Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ Փերինչեքը ժխտել է միայն «ցեղասպանություն»  բնութագրումը՝ առանց կասկածի տակ դնելու հայերի սպանությունների և տեղահանման փաստը:
 
 Դաշնային դատարանը ևս մերժել է Փերինչեքի ներկայացրած 2007 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճռի բողոքը: 
 
2008 թվականի հունիսի 10-ին դիմելով ՄԻԵԴ՝ Փերինչեքը նշել է, որ շվեյցարական դատարանները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի  10-րդ հոդվածով (խոսքի ազատություն) երաշխավորված խոսքի ազատության՝ իր իրավունքը: Նա վիճարկել է շվեյցարական քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի 4-րդ մասը՝ այն գնահատելով որպես ոչ բավարար կանխատեսելի, իսկ դատավճիռը՝ ոչ  օրինական: 
 
 Թուրքիայի կառավարությունը ներկայացրել է գրավոր մեկնաբանություններ՝ որպես երրորդ կողմ:
 
Դատավճիռը կայացվել է 7 դատավորների կողմից՝ նախագահել է Իտալիան ներկայացնող դատավորը: Դատարանի կազմում են եղել նաև Դանիան, Սերբիան,  Հունգարիան, Մոնտենեգրոն, Պորտուգալիան և Շվեյցարիան ներկայացնող դատավորները: 
 
ՄԻԵԴ-ը վճռում նշել է, որ Փերինչեքը կասկածի տակ չի դրել սպանությունների և տեղահանումների փաստը, նա պարզապես ժխտել է այդ իրադարձությունների բնութագրումը՝ որպես «ցեղասպանություն»: 1915 թվականի դեպքերի՝ որպես «ցեղասպանություն» իրավական բնութագրման ժխտելը չի հետապնդել հայ ժողովրդի դեմ ատելություն սերմանելու նպատակ, Փերինչեքը արհամարհանք չի արտահայտել այդ իրադարձությունների զոհերի նկատմամբ: Հետևաբար, ըստ դատարանի վճռի՝  Փերինչեքը չի չարաշահել այսպիսի հարցեր ազատ քննարկելու իր իրավունքը, որքան էլ զգայուն և հակասական լինեին դրանք:
 
Համաձայնելով Փերինչեքի հետ՝ դատարանը կարծիք է հայտնել, որ «ցեղասպանություն» երևույթը ճշգրտորեն սահմանված իրավական հասկացություն է: Ըստ Արդարադատության միջազգային դատարանի և Ռուանդայի միջազգային քրեական դատարանի օրենքի՝ ցեղասպանություն կատարելու համար գործողությունները պետք է կատարված լինեին ոչ միայն որոշակի խմբի անդամներին կոտորելու, այլ խմբի մի մասը կամ ամբողջ խումբը վերացնելու մտադրությամբ: Ցեղասպանությունը շատ նեղ իրավական հասկացություն է, որը դժվար է հիմնավորել: 
 
Դատարանը հայտնել է, որ Շվեյցարիային չի հաջողվել ցույց տալ, որ այդ երկրում 1915 թվականին և հաջորդող տարիներին Օսմանյան կայսության օրոք կատարված գործողությունները որպես «ցեղասպանություն» ժխտելու հիման վրա՝ անձին ռասսայական խտրականության համար պատժելու սոցիալական անհրաժեշտություն կար:
 
Դատարանը հաշվի է առել երկու փաստ ևս. Առաջինը՝ Իսպանիայի Սահմանադրական դատարանը 2007թ. նոյեմբերին հակասահմանադրական է ճանաչել ժխտումը՝ որպես հանցագործություն դիտելը և տեսակետ է հայտնել, որ ցեղասպանության հանցանքի ժխտումը բռնություն չի կարող առաջացնել, և երկրորդ՝ 2012 թվականի փետրվարին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է համարել այն օրենքը, ըստ որի ցեղասպանության փաստի ժխտումը հանցագործություն է համարվում. այն, ըստ Սահմանադրական խորհրդի,  անհամատեղելի է խոսքի ազատության իրավունքի հետ: Ըստ դատարանի՝ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը ցույց էր տալիս, որ սկզբունքայնորեն, հակասություն չկա որոշակի դեպքերը պաշտոնապես որպես ցեղասպանություն ճանաչելու և այն եզրակացության միջև, ըստ որի՝ պաշտոնական տեսակետը կասկածի տակ առած անձանց հանդեպ պատասխանատվության ենթարկելը կարող է հակասահմանադրական լինել:
 
Վերջապես, դատարանը նշել է, որ Միացյալ ազգերի Մարդու իրավունքների Կոմիտեն դատապարտել է այն փաստը, որ «օրենքները, որոնք պատմական փաստերի վերաբերյալ արտահայտած մտքերի համար պատիժ են սահմանում, անհամատեղելի են Քաղաքացիական և քաղաքական իրավունքների վերաբերյալ համաձայնագրի պայմանների հետ և «Համաձայնագրով չի թույլատրվում արգելել անցյալում կատարված իրադարձությունների սխալ լինելու վերաբերյալ կարծիք արտահայտելը և մեկնաբանություններ անելը»:
 
 
Հեղինակներ՝ Սոնա Մաշուրյան
Անուշ Շահվերդյան
 

Արխիվ

[]