Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում

Դատարանում անլուրջ մթնոլորտ էր. հնչեցին փոխադարձ մեղադրանքներ 12/13/2013   18:34  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանում այսօր սկսվեց 22-ամյա մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության աղմկահարույց գործով   դատաքննությունը: 
 
Ըստ մեղադրական եզրակացության` 26-ամյա Դավիթ Թամրազյանը 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի վարձակալած բնակարան, թե իբրև  վերջինիս անակնկալ նվեր ունի տալու, աղջկան խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է նրա կոկորդը, ինչի հետևանքով աղջիկը տեղում մահացել է:
 
Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով` հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս:   
 
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ աղջկան  «դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով» սպանությունը կատարվել է այն պատճառով, որ Դ.Թամրազյանը անձնապես վիրավորված է եղել այդ պահին իր հետ հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից:   
 
Սպանության մասին հայտնի էր դարձել հրդեհի վերաբերյալ ահազանգի հետևանքով: Հրդեհը մարելուց հետո օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի մահճակալին հայտնաբերել էր 1991 թ. ծնված Մարիամ Հունանյանի դիակը` պարանոցը կտրած վիճակում:
 
Մայիսի 19-ին` ժամը 09:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները, սպանություն կատարելու կասկածանքով` Ավանի Քուչակ թաղամասի շենքերից մեկից բերման էին ենթարկել 1987թ. ծնված Դավիթ Թամրազյանին, ով, ըստ ոստիկանության հաղորդագրության, խոստովանել էր, որ մայիսի 7-ին` ժամը 23:20-ի սահմաններում, հյուրընկալվել էր Մարիամ Հունանյանի մոտ և իր հետ նախապես վերցրած խոհանոցային դանակով պարանոցը կտրելով` սպանել էր նրան:
 
Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանությունը, և 185-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման եղանակով՝ պատճառելով  խոշոր չափերի վնաս:    
 
Ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն, իհարկե, մեղավոր չի ճանաչում: Ի դեպ, լրագրողների հետ զրույցում ամբաստանյալի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ Դ.Թամրազյանը առաջ է քաշում սպանության սեփական վարկածը: Ըստ այդմ, սպանությունը կատարել է ոմն Խաչիկը, ով Սատանայապաշտ ոհմակի ղեկավար է, և սպանությունը ոչ այլ ինչ է, քան ծիսակատարություն: Բացի այդ, պաշտպանական կողմը գտնում է, որ ըստ նախաքննության մարմնի՝ Դ.Թամրազյանը սպանություն է կատարել, սպանության պրոցեսը տեսանկարահանել ու տեսագրությունը ցույց տվել երրորդ անձի, ինչը  հիմնավոր կասկած պետք է հարուցեր մեղադրյալի հոգեկան վիճակի մասին ու  ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու հիմք հանդիսանար, ինչը նախաքննական մարմնի կողմից չի արվել:
 
Այսօր դատարանում սկսվեց վկաների հարցաքննությունը: Վկաներ, տաքսու վարորդներ Հայկ Խաչատրյանը և Տարոն Ջավադյանը շատ ժլատ տեղեկություններ հայտնեցին. դեպքի օրը առաջինը «Հին Ջրվեժ» ռեստորանի մոտից երիտասարդի է տեղափոխել, իսկ երկրորդը՝ աղջկա ու երիտասարդի: Երկու դեպքում էլ վարորդները՝  ի դեմս իրենց տղամարդ ուղևորի, չճանաչեցին Դավիթ Թամրազյանին. մութ էր, չեն տեսել: 
 
Առաջին վկային հարցաքննելու ընթացքում փոխադարձ անլուրջ ու անհարգալից մթնոլորտ էր տիրում դատարանի դահլիճում: Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի գնահատմամբ, դատավորն ու դատախազը «ձեռք  էին առնում» վկային: Դատարանն էլ իր հերթին տպավորություն ուներ, որ վկան ձեռք է առնում դատարանին:
 
Մասնավորապես, մեքենայի պետհամարանիշի մասին հարցին ի պատասխան  վկան  ներկայացրեց մեքենայի ողջ «հիվանդության պատմությունը»: Դատարանն էլ վկայի՝ «տեր եմ ցուցմունքներիս» հայտարարության վերաբերյալ արձագանքեց, թե տերը ո՞րն է, վկան հո չի՞ ամուսնանում:  
 
Սպանված աղջկա մայրը դատարանում հայտնեց, որ իմացել է, որ իր դուստրը ընկերություն է արել ամբաստանյալի հետ, որի հետ համատեղ աշխատում էին: Տուժողի մայրն իմացել է նաև, որ դեպքից 15 օր առաջ Դավիթի ընկերուհին ու իր դուստրը «ծեծել են իրար աղջիկներով»: Տուժողի իրավահաջորդը  պահահանջեց, որպեսզի  ամբաստանյալը դատապարտվի ցմահ ազատազրկման և նրա մայրն էլ տառապի այնպես, ինչպես ինքն է տառապում:
 
Իսկ սպանված աղջկան ու նրա ընկերուհիներին իր բնակարանը վարձակալության հանձնած տուժող Լուսինե Գալստյանը հայտնեց, որ նրանք իր բնակարանում բնակվել են մոտ վեց ամիս, իրեն տեղեկացրել են, որ իր բնակարանն այրվել է և բնակարանում հայտնաբերվել է կնոջ դիակ, ինքը դժվարությամբ է ճանաչել այրված կնոջը:
 
Մինչ դատաքննությունը սկսվելը՝ պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ ի դեմս նախագահող դատավոր Դավիթ Բալայանի: Ըստ պաշտպանի՝ նախաքննության ընթացքում դատավորը որոշում է կայացրել Դ.Թամրազյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու մասին: Դատարանն անհիմն համարեց միջնորդությունը և ՀՀ օրենսդրությունից չբխող:
 
 

Արխիվ

[]