Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Նարեգ Հարթունյանն՝ ընդդեմ իր կողմից լիազորված անձանց 11/23/2013   12:22  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննում է սփյուռքահայ գործարար ու բարերար Նարեգ Հարթունյանի բողոքը թվով 6 բնակարանների առուվաճառքի պայմանագրերը վերադարձնելուն պարտավորեցնելու և բնակարանների օտարման գործարքներով գոյացած գումարից 97.100.000 ՀՀ դրամը իրեն հանձնելու պահանջների մասին: 
 
Հունիսի 28-ի վճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանը՝   նախագահությամբ դատավոր Ա. Սուքոյանի, մերժել էր Նարեգ Հարթունյանի հայցն ընդդեմ Սևակ Արզարունիի, Արտյոմ Մարտիրոսյանի, երրորդ անձ «Ռենշին»  ՍՊ ընկերության` Երևանի Բաղրամյան պողոտա 2-րդ փակուղի, թիվ 8 հասցեի շենքի թիվ 19, 20, 21, 22, 23, 24 բնակարանների առուվաճառքի պայմանագրերը վերադարձնելուն պարտավորեցնելու և բնակարանների օտարման գործարքներով գոյացած գումարից 97.100.000 ՀՀ դրամը իրեն հանձնելու պահանջների մասին։  Վճռով   Նարեգ Հարթունյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձվի  1.942.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար։
 
Վճռում նշվում է, որ հայցվոր Հարթունյանը 27.02.2007թ. լիազորագրի հիմքով լիազորել է Սևակ Արզարունիին իր փոխարեն իր ուզած գնով և պայմաններով մասնակի կամ ամբողջությամբ վաճառել ք. Երևան, Բաղրամյան 2 նրբանցքի թիվ 8 հասցեում կառուցվելիք շենքի 0-ից բարձր 10 և 11 հարկերում 800,0քմ. մակերեսով տարածքի սեփականության իրավունքը, ստանալ գումար, հանդես գալ Նոտարական գրասենյակում, Անշարժ գույքի կադաստրում, կնքել անշարժ գույքի իրավունքի առուվաճառքի պայմանագիր, տալ հայտարարություն ձեռք բերելիս իր ընտանեկան վիճակի մասին..., «Ռենշին»  ՍՊԸ-ում ներկայացնել իր շահերը, կատարել բոլոր վճարումները...։
 
Հետագայում Ն. Հարթունյանը, հաշվի առնելով պատասխանողներից Սևակ Արզարունու տեղեկատվությունը վիճելի բնակարաններին հասցեներ և համարներ տրամադրելու հանգամանքը, համարել է, որ բնակարանների բոլոր փաստաթղթային ձևակերպումներով զբաղվելու է պատասխանողներից Արտյոմ Մարտիրոսյանը։   Ն. Հարթունյանը 19.09.2008թ.  լիազորագրի հիմքով` լիազորել է Արտյոմ Մարտիրոսյանին իր փոխարեն իր ուզած գնով և պայմաններով վաճառել /ինչպես գույքի գնի վճարման միանվագ, այնպես էլ` տարաժամկետ վճարման պայմանով/, գրավ դնել և գրավից հանել, վարձակալության, անհատույց օգտագործման հանձնել, փոխանակել, մասնատել, առանձնացնել, միավորել, սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 2-րդ փակուղի, հ. 8 շենքի թիվ 19, 20, 21, 22, 23 և 24 բնակարանները։ Դրա հետ կապված` հանդես գալ Նոտարական գրասենյակում` ստորագրել համապատասխան պայմանագիրը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում...։ ...Ստորագրել իր փոխարեն և կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները և ձևական կողմերը, որոնք կապված են տվյալ հանձնարարության հետ։
 
Դատարանն  արձանագրել  է, որ  գործարքներից հետևում է, որ նշված բնակարանների օտարման պայմանագրերում որպես վաճառող կողմ հանդես է եկել Նարեգ Հարթունյանը` ի դեմս ներկայացուցիչ` Արտյոմ Մարտիրոսյանի։  Հետևաբար լիազորագրից բխող իրավահարաբերությունները առաջացել են Ն. Հարթունյանի և Ա. Մարտիրոսյանի միջև և նշված բնակարանների նկատմամբ գործարքները կատարվել են Արտյոմ Մարտիրոսյանի կողմից։
 
Գործում առկա  նախավճարի պայմանագրերով Նարեգ Հարթունյանը, որի անունից հանդես է եկել Սևակ Արզարունին,  պարտավորվել է համապատասխան գնորդներին վաճառել ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 2-րդ նրբանցք, թիվ 8 հասցեում կառուցվող շենքի 0 նիշից բարձր հարկերից որոշակի մակերեսներով տարածքներ։  Գործով հաստատված փաստերի հիման վրա, դատարանը հիմնավոր է համարել պատասխանող կողմի դիրքորոշումն այն մասին, որ պատասխանողներից Սևակ Արզարունին չի կարող հանդիսանալ պատշաճ պատասխանող, քանի որ վերջինիս կողմից որևէ բնակարան չի օտարվել։
 
Դատարանը հիմնավոր է համարել  նաև պատասխանողի ներկայացուցչի տեսակետն այն մասին, որ հայցվորն իր խախտված իրավունքների պաշտպանության համար բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը: Արձանագրել, որ Ն. Հարթունյանի և Ա. Մարտիրոսյանի միջև 19.09.2008թ.  լիազորագրի հիման վրա առաջացած ներկայացուցչության իրավահարաբերությունում լինելով ներկայացվող անձ` Ն. Հարթունյանը պարտավոր էր տեղյակ լինել ներկայացուցչի` տվյալ դեպքում Ա. Մարտիրոսյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 2-րդ փակուղի, 8 շենքի թիվ 19, 20, 21, 22, 23 և 24 բնակարանների վերաբերյալ իրականացված գործարքների և դրանցից բխող իրավական հետևանքների մասին, այն հիմնավորմամբ, որ վերոնշյալ բնակարանների նկատմամբ գործարքները իրականացվել են նրա անունից և ի շահ նրա, ըստ էության որպես վաճառող կողմ հանդես է եկել հենց Ն. Հարթունյանը, հետևաբար վերջինս պետք է տեղյակ լիներ վիճելի գործարքների արդյունքներով իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին, հենց գործարքների կնքման օրը։ 
 
Դատարանը գտել է, որ հայցի իրավունքի ծագման համար անհրաժեշտ է ոչ միայն իրավախախտման առկայություն, այլև այդ մասին իրավազոր անձի` տվյալ դեպքում հայցվորի իմանալու կամ չիմանալու փաստը։ Դատարանը բացառել  է, որ հայցվորը իր խախտված իրավունքների մասին կարող էր չիմանալ անփութության, անտնտեսվարության կամ անզգուշության պատճառով, և վերջինս չի ներկայացրել դատարանին որևէ փաստ, որ առկա են եղել այնպիսի հանգամանքներ, որոնք թույլ կտային ենթադրելու, որ նա ուշ է իմացել իր խախտված իրավունքների մասին։
 
Գործով հաստատված փաստերի հիման վրա, դատարանը եկել է  եզրահանգման, որ եթե հայցվորը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը և պատասխանողն էլ պահանջում է կիրառել հայցային վաղեմություն, դատարանը պարտավոր է մերժել հայցն անգամ այն դեպքում, երբ գործի հանգամանքներից նույնիսկ հնարավոր է ենթադրել, որ պատասխանողը թույլ է տվել իրավախախտում։
 
Դատարանը չի անդրադարձել գործի մյուս փաստական հանգամանքներին` մասնավորապես, պատասխանող կողմի իրավախախտման փաստի առկայության կամ բացակայության վերաբերյալ, այն հիմքով, որ խախտված իրավունքների պաշտպանության ժամանակ հայցվոր Ն. Հարթունյանը պարտավոր էր ղեկավարվել հայցային վաղեմության` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ժամկետներով, որն էլ բաց է թողել։
Այս դատական ակտի դեմ Ն.Հարթունյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, եւ դեկտեմբերին նախատեսվում է Քաղաքացիական վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումը։
 
 

Արխիվ

[]