Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com

ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը թիվ ՎԴ/1912/05/10 քաղաքացիական գործով 10/05/2012   13:43  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ



ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ թիվ ՎԴ/1912/05/10

դատարանի որոշում 2011թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1912/05/10

Նախագահող դատավոր`

Դատավորներ` Ա. Աբովյան

Գ. Ղարիբյան

Ա. Առաքելյան
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ



Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական  և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2011 թվականի դեկտեմբերի 27-ին դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.04.2011 թվականի որոշման դեմ` ըստ <<Հայփոստ>> ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Կոմիտեի` 01.04.2010 թվականի թիվ 1305804 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, և ըստ Կոմիտեի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` 300.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
 

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 01.04.2010 թվականի թիվ 1305804 ակտը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է բռնագանձել Ընկերությունից 300.000 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Բեդևյան) (այսուհետ` Դատարան) 19.10.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.04.2011 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.10.2010 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել <<Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի <<ա>>, <<գ>>, <<ե>> ենթակետերը, ՀՀ Կառավարության 30.11.2006 թվականի <<Փոստային կապի ազգային օպերատորի կողմից իրականացվող գործունեության տեսակների ցանկը հաստատելու մասին>> թիվ 1656-Ա որոշումը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է <<Փոստային կապի մասին>> ՀՀ օրենքի 3-րդ, 6.1-րդ հոդվածները (6.1-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.05.2011 թվականի թիվ ՀՕ-157-Ն օրենքով), որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել <<Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ բջջային կապի օպերատորների կանխավճարային քարտերին առնչվող Ընկերության գործարքները ենթակա են գնահատման որպես <<այլ տեսակի գումարների ընդունման, մշակման, փոխադրության և քարտերի հանձնման գծով>> գործարքներ, և որ Ընկերության նշված գործարքներն իրականացվել են փոստային գործունեության շրջանակներում: Մինչդեռ, լիցքավորման քարտերի վաճառքից առաջացած գումարները չի կարելի դիտել որպես <<այլ տեսակի գումարների ընդունման, մշակման, փոխադրության և քարտերի հանձնման գծով>> գործարքներ, քանի որ դրանք առաջացել են ոչ թե գումարների ընդունման, մշակման, փոխադրության կամ քարտերի հանձնման գործարքներով, այլ բջջային հեռախոսների լիցքավորման քարտերի վաճառքի արդյունքում:

Վերաքննիչ դատարանը եկել է նաև այն եզրահանգման, որ կանխավճարային քարտերը ապրանք չեն, քանի որ այդ քարտերը չունեն ինքնուրույն սպառողական արժեք, այլ դրանք ընդամենը վճարային փաստաթղթեր են: Մինչդեռ, տնտեսագիտության տեսանկյունից ապրանք է այն արտադրանքը կամ իրը, որն արտադրվում է վաճառքի նպատակով և վաճառվում է, իսկ Ընկերությունն իրականացրել է լիցքավորման քարտերի կանխիկ դրամով վաճառք:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 19.04.2011 թվականի որոշումը բեկանել և փոփոխել:

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Բողոք բերած անձը, հղում կատարելով <<Փոստային կապի մասին>> ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածին (ուժը կորցրել է 11.05.2011 թվականի թիվ ՀՕ-157-Ն օրենքով) և դրա հիման վրա ընդունված ՀՀ Կառավարության 30.11.2006 թվականի <<Փոստային կապի ազգային օպերատորի կողմից իրականացվող գործունեության տեսակների ցանկը հաստատելու մասին>> թիվ 1656-Ա որոշմանը, փորձել է հիմնավորել, որ Ընկերությունը, մատուցելով վճարահաշվարկային ծառայություններ, իրականացրել է ապրանքների մանրածախ և մեծածախ վաճառք: Մինչդեռ, վճարահաշվարկային ծառայությունները չեն կարող մատուցվել ապրանքների մանրածախ կամ մեծածախ առուվաճառքի ձևով:

Բողոք բերած անձն անտեսել է, որ բջջային օպերատորների կողմից թողարկված կանխավճարային գործիք հանդիսացող լիցքավորման քարտերը չեն կարող դիտարկվել որպես ապրանք` դրանց անվանական արժեքով, քանի որ լիցքավորման քարտի վրա նշված անվանական արժեքը բջջային ծառայության դիմաց փոխանցվող (վճարվող) կանխավճարի գումարն է, և այդ քարտն ինքնին նման անվանական արժեքով չի կարող դիտարկվել որպես ապրանք:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի նախագահի 25.03.2010 թվականի թիվ 1305804 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում (գ.թ. 30):

2) Նշված ստուգման արդյունքում 01.04.2010 թվականին կազմվել է թիվ 1305804 ակտը: Նույն ակտում որպես խախտում արձանագրվել է, որ Ընկերության թվով 5 փոստային բաժանմունքից 26.03.2010 թվականին` ժամը 11:15-ից մինչև 11:25-ն ընկած ժամանակահատվածում, կատարվել են կանխիկ դրամով գնումներ (գնվել են տարբեր օպերատորների լիցքավորման քարտեր), որոնց դիմաց հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններ չեն տրամադրվել (հատկացվել), քանի որ հսկիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրված չեն եղել: Նույն ակտով Ընկերությունը ենթարկվել է 300.000 ՀՀ դրամ տուգանքի (գ.թ. 5-15):

3) <<ԱրմենՏել>> ՓԲԸ-ի և Ընկերության` դիլերի միջև 03.08.2009 թվականին կնքվել է թիվ ARM-C329/09 պայմանագիրը, որի 2-րդ` <<Պայմանագրի առարկան>> կետի 2.1-րդ ենթակետի համաձայն` <<ԱրմենՏել>> ՓԲԸ-ն հանձնարարում է, իսկ Ընկերությունը` դիլերը, պարտավորվում է Հայաստանի Հանրապետության տարածքում <<ԱրմենՏել>> ՓԲԸ-ի անունից և վերջինիս հաշվին կատարել նույն պայմանագրով նախատեսված իրավաբանական և (կամ) այլ գործողություններ` <<ԱրմենՏել>> ՓԲԸ-ի կողմից կապի ծառայությունների մատուցման հետ կապված բաժանորդային պայմանագրեր կնքելու և (կամ) վճարման քարտերի իրացման համար` առանց լիցենզիոն իրավունքների փոխանցման: Նույն պայմանագրի 1-ին` <<Հիմնական սահմանումները>> կետի 1.17-րդ ենթակետով <<ԱրմենՏել>> ՓԲԸ-ի կապի ծառայության վճարման քարտը բնորոշվում է որպես <<ԱրմենՏել>> ՓԲԸ-ի ցանկացած ստվարաթղթե կամ պլաստիկ քարտ կամ ինֆորմացիայի ցանկացած կրիչ, որը պարունակում է որոշակիորեն կոդավորված ինֆորմացիա, ինչն օգտագործվում է բաժանորդի կողմից <<ԱրմենՏել>> ՓԲԸ-ի կապի ծառայությունների դիմաց վճարման տեղեկությունների ստացման համար (գ.թ. 70-99):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ <<Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ` կազմակերպություններ) և անհատ ձեռնարկատերերի վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի (ներառյալ` դուստր բանկերի), դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, վարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց` այդ գործունեության մասով, ֆոնդային բորսաների և Կենտրոնական դեպոզիտարիայի վրա:

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ <<Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը, նույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամանակացույցին համապատասխան, պարտադիր է, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի <<ժդ>> ենթակետի համաձայն` գործունեության կամ գործունեության իրականացման (գտնվելու) վայրի առանձնահատկություններից ելնելով` կանխիկ դրամով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ հետևյալ գործունեության տեսակների մասով` փոստային և սուրհանդակային գործունեության իրականացման:

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ <<Փոստային կապի մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

փոստային կապ` փոստային առաքանու, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը ապահովող կապի տեսակ, որն իրենից ներկայացնում է տեխնիկական և տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր.

դրամական միջոցների փոստային փոխադրություններ` փոստային կապի օպերատորի կողմից մատուցվող ծառայություն դրամական միջոցների, ինչպես նաև գանձված կոմունալ վարձերի և այլ տեսակի գումարների ընդունման, մշակման, փոխադրության և քարտերի հանձնման գծով, որոնք ոչ բանկային գործարքներ են, սակայն հավասարեցվում են դրամական (փողային) փոխանցումներին` փոստային կապի և հեռահաղորդակցության ցանցերի օգտագործմամբ.

փոստային կապի ծառայություններ` գործողություն կամ գործունեություն փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման և պարբերականների բաժանորդագրության գծով:

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող <<Փոստային կապի մասին>> ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն` փոստային կապի ազգային օպերատորը` որպես վճարահաշվարկային կազմակերպություն, կարող է իրականացնել առևտրային և ցանկացած այլ գործունեություն, որի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:

ՀՀ Կառավարության 30.11.2006 թվականի <<Փոստային կապի ազգային օպերատորի կողմից իրականացվող գործունեության տեսակների ցանկը հաստատելու մասին>> թիվ 1656-Ա որոշման 1-ին կետով հաստատված <<Փոստային կապի ազգային օպերատորի կողմից իրականացվող գործունեության տեսակների>> ցանկում ներառված է նաև <<մեծածախ և մանրածախ առևտուր, ապրանքների ներկրում և արտահանում>> գործունեության տեսակը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վիճելի իրավահարաբերության ծագման պահին փոստային կապի ազգային օպերատորին` որպես վճարահաշվարկային կազմակերպության, իրավունք էր վերապահված իրականացնել առևտրային և ցանկացած այլ գործունեություն, այդ թվում` մեծածախ և մանրածախ առևտուր, ապրանքների ներկրում և արտահանում, որոնց իրականացման հետ կապված հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման վերաբերյալ վերջինիս մասով որևէ բացառություն սահմանված չէր: Այսինքն` փոստային կապի ազգային օպերատորի` որպես վճարահաշվարկային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր էր: Նշված կանոնից բացառություն էր սահմանված միայն փոստային և սուրհանդակային գործունեության իրականացման մասով: Մասնավորապես` վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող կանոնակարգմամբ փոստային կապը բնորոշվում էր որպես փոստային առաքանու, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը ապահովող կապի տեսակ` տեխնիկական և տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր, իսկ դրամական միջոցների փոստային փոխադրությունները բնորոշվում էին որպես փոստային կապի օպերատորի կողմից մատուցվող ծառայություն` դրամական միջոցների, ինչպես նաև գանձված կոմունալ վարձերի և այլ տեսակի գումարների ընդունման, մշակման, փոխադրության և քարտերի հանձնման գծով` փոստային կապի և հեռահաղորդակցության ցանցերի օգտագործմամբ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ բջջային կապի օպերատորների կանխավճարային քարտերին առնչվող Ընկերության գործարքները ենթակա են գնահատման որպես <<այլ տեսակի գումարների ընդունման, մշակման, փոխադրության և քարտերի հանձնման գծով>> գործարքներ` փոստային կապի և հեռահաղորդակցության ցանցերի օգտագործմամբ:

Այսինքն` Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժել է այն հիմնավորմամբ, որ Ընկերության վերոգրյալ գործարքներն իրականացվում են փոստային գործունեության շրջանակներում:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանությունը հիմնավոր չէ, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը դրամական միջոցների փոստային փոխադրություններ չի կատարել, այլ ընդամենն իրականացրել է բջջային կապի տարբեր օպերատորների կողմից թողարկված կանխավճարային քարտերի մանրածախ վաճառք, ինչը որևէ իրավական նորմով չի կարող դիտարկվել որպես Ընկերության կողմից փոստային կապի և հեռահաղորդակցության ցանցերի օգտագործմամբ <<այլ տեսակի գումարների ընդունման, մշակման, փոխադրության և քարտերի հանձնման գծով>> ծառայության մատուցում:

Այսպես, սույն գործով Կոմիտեի 01.04.2010 թվականի թիվ 1305804 վիճարկվող ակտով արձանագրվել է, որ Ընկերության թվով 5 փոստային բաժանմունքից 26.03.2010 թվականին ժամը 11:15-ից մինչև 11:25-ն ընկած ժամանակահատվածում կատարվել են կանխիկ դրամով գնումներ (գնվել են տարբեր օպերատորների լիցքավորման քարտեր), որոնց դիմաց հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններ չեն տրամադրվել (հատկացվել), քանի որ հսկիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրված չեն եղել, իսկ գործում առկա <<ԱրմենՏել>> ՓԲԸ-ի և Ընկերության` դիլերի միջև 03.08.2009 թվականին կնքված թիվ ARM-C329/09 պայմանագրի 2-րդ` <<Պայմանագրի առարկան>> կետի 2.1-րդ ենթակետի համաձայն` <<ԱրմենՏել>> ՓԲԸ-ն հանձնարարում է, իսկ Ընկերությունը` դիլերը, պարտավորվում է Հայաստանի Հանրապետության տարածքում <<ԱրմենՏել>> ՓԲԸ-ի անունից և վերջինիս հաշվին կատարել նույն պայմանագրով նախատեսված իրավաբանական և (կամ) այլ գործողություններ` <<ԱրմենՏել>> ՓԲԸ-ի կողմից կապի ծառայությունների մատուցման հետ կապված բաժանորդային պայմանագրեր կնքելու և (կամ) վճարման քարտերի իրացման համար:

Հետևաբար, անհիմն է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Ընկերության վերոգրյալ գործարքներն իրականացվում են փոստային գործունեության շրջանակներում:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն այն մասին, որ կանխավճարային քարտերն ապրանք չեն հանդիսանում, քանի որ այդ քարտերը չունեն ինքնուրույն սպառողական արժեք, այլ դրանք ընդամենը վճարային փաստաթղթեր են, ինչպես նաև այն մասին, որ կանխավճարային քարտերը հանդիսանում են վճարային գործիք, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է և չունի որևէ իրավական հիմք հետևյալ պատճառաբանությամբ.

<<Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի <<գ>> ենթակետով վճարահաշվարկային փաստաթուղթը բնորոշվում է որպես Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց համապատասխան` բանկային կանոններով սահմանված կարգով կազմված և հավաստված (վավերացված) ցանկացած թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ, որը պարունակում է կարգադրություն վճարահաշվարկային համակարգի մասնակցին` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու կամ փոխանցելու վերաբերյալ, իսկ նույն հոդվածի <<ե>> ենթակետով վճարային գործիքը բնորոշվում է որպես թղթային, էլեկտրոնային, ձայնային (կամ այլ եղանակով ներկայացված) հաղորդագրություն, փաստաթուղթ կամ համաձայնություն, որը, անկախ օգտագործման, կիրառման կամ իրականացման ձևից ու եղանակից, հնարավորություն է ընձեռում դրա տիրապետողին և (կամ) օգտագործողին կատարելու վճարումներ:

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ <<Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի <<զ>> ենթակետով քլիրինգը բնորոշվում էր որպես վճարահաշվարկային փաստաթղթերի հավաքագրումը, համաձայնեցումը, խմբավորումը, փոխանակումը, ինչպես նաև վերջնահաշվարկի համար վճարահաշվարկային համակարգի մասնակիցների դիրքերի հաշվարկումը կամ դրանց մի մասը ներառող գործընթաց, իսկ նույն հոդվածի <<ժ>> ենթակետով պրոցեսինգը բնորոշվում էր որպես վճարահաշվարկային փաստաթղթերի հավաքագրումը, պահպանումը, դրանցում պարունակվող տեղեկատվության մշակումը, փոխանցումը, որոշ դեպքերում նաև մասնակցող կողմերի նույնականացումը, վճարահաշվարկային փաստաթղթի (վճարային գործիքի) վավերության ստուգումը, միջոցների փոխանցման հավաստագրումը կամ դրանց մի մասը ներառող գործընթաց:

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ <<Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի <<բ>> ենթակետի համաձայն` նույն օրենքի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող` Հայաստանի Հանրապետության այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի իմաստով վճարահաշվարկային կազմակերպությունների տեսակներն են` վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունները, որոնք իրականացնում են պրոցեսինգ և (կամ) քլիրինգ երրորդ անձանց համար, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարահաշվարկային ծառայություններ, որոնք կապված են տվյալ տեսակի վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ:

Մինչդեռ, տվյալ դեպքում իրականացնելով բջջային կապի տարբեր օպերատորների կողմից թողարկված կանխավճարային քարտերի մանրածախ վաճառք` Ընկերությունը վերոգրյալ նորմերի իմաստով չի իրականացրել վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունն իրականացրել է մանրածախ վաճառք, սակայն կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկները կատարել է առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, ինչը պարտադիր էր, և նման պայմաններում Կոմիտեի 01.04.2010 թվականի թիվ 1305804 ակտն իրավաչափ վարչական ակտ է, և այն ենթակա է կատարման:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանով բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի վերոգրյալ հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
 

ՈՐՈՇԵՑ


1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.04.2011 թվականի որոշումը և այն փոփոխել. <<Հայփոստ>> ՓԲԸ-ի հայցը մերժել: ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հակընդդեմ հայցը բավարարել` <<Հայփոստ>> ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 300.000 ՀՀ դրամ:

2. <<Հայփոստ>> ՓԲԸ-ից հօգուտ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 6.000 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցադիմումի և 30.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարներ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:


Արխիվ

[]