Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Արագած Ախոյանի որդու վրա հարձակվողները եղել են դիմակներով 04/15/2013   15:38  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

‹‹Ուժ են կիրառել որդուս նկատմամբ, պառկացրել են հատակին, էլեկտրաշոկով չորս անգամ փորձել են ուշաթափ անել››,- այսօր ‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում որդու հետ ապրիլի 14-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ասաց ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը:

Վերջինիս տեղեկացմամբ՝ Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի մուտքի մոտ ս. թ. ապրիլի 14-ի գիշերը, ժամը 02։30-ի սահմաններում 4 դիմակավորված և առայժմ անհայտ անձինք էլեկտրաշոկով հարձակվել են որդու` 19-ամյա Հայկ Ախոյանի վրա: Ինչպես արդեն հայտնի է, հարձակվողները փախուստի են դիմել միայն այն բանից հետո, երբ պատգամավորի հարևաններից մեկը լսելով աղմուկի ձայնը, միացրել է լույսը:

Ի պատասխան մեր հարցին, թե որդին հարձակվողների մոտ էլեկտրաշոկից բացի, դանակ, ատրճանակ կամ որևէ այլ առարկա նկատե՞լ է արդյոք, Ա. Ախոյանն ասաց.

‹‹Չէ, չի նկատել, բավական մութ է եղել: Նրանք դիմակներով, ձեռնոցներով պատրաստված են եղել››:

Իսկ ավազակային հարձակում կատարողները Հայկ Ախոյանին ինչ-որ բան ասե՞լ են, որևէ պահանջ, սպառնալիք ներկայացրե՞լ են…

‹‹Ոչ, միայն ասել են` սուս›› ,- պատասխանեց պատգամավորը:

Ավելի վաղ Արագած Ախոյանը հայտնել էր, որ կատարվածը գողության նպատակով ավազակային հարձակում էր, և դրանում չպետք է քաղաքական որևէ ենթատեքստ փնտրել կամ կապել իր գործունեության հետ: Այնուամենայնիվ, ուշագրավ է այն հանգամանքը, որ պատգամավորի որդու` Հայաստանի Ճարտարապետագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողի նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձինք նրա դրամապանակը չեն տարել, այն գտնվել է դեպքի վայրում: Փոխարենը տարել են իրենից գրեթե նյութական արժեք չներկայացնող բանալիները, կարծում ենք, շատ լավ հասկանալով, որ դրանք անպետք են լինելու, քանի որ Ախոյանները հարձակումից կարճ ժամանակ անց կփոխեն տան դռան փականները:

Այո, տարել են նաև պատգամավորի որդու բջջային հեռախոսը, բայց դժվար է պատկերացնել, թե դիմակավորված, ձեռնոցներով հարձակում կատարած և ժամանակակից տեխնիկայով` էլեկտրաշոկով զինված չորս անձանցից որևէ մեկին հայտնի չէր, որ բջջային հեռախոսը նույնպես իրենց պետք չի գալու, քանի որ դրանով հենց առաջին զանգը կամ զանգին պատասխանելն իրավապահներին կարող է օգնել, որ բացահայտեն իրենց կամ գոնե պարզեն իրենց գտնվելու վայրը: Ախր դա այսօր հայտնի է նույնիսկ դպրոցում սովորող պատանիներից շատերին:

Վերը շարադրվածից ելնելով չե՞նք կարող արդյոք եզրակացնել, որ ավազակային հարձակում կատարողների բուն նպատակը Հ. Ախոյանի մոտից նյութական արժեքների հափշտակությունը չի եղել, և տան բանալիներն ու բջջային հեռախոսը վերցրել են սոսկ նյութական արժեքների հափշտակման նպատակով ավազակային հարձակման երևութականություն ստեղծելու միտումով:

Իհարկե, կարելի է մտածել, թե ավազակային հարձակում կատարողների հիմնական նպատակը պատգամավորի որդու դրամապանակը տանելն է եղել, բայց մթի մեջ ու խառն իրավիճակում (Հ. Ախոյանը դիմադրել է) դա չի հաջողվել, այն ընկել է գետնին ու կարճ ժամանակ անց հայտնաբերվել դեպքի վայրում: Բայց այս դեպքում մեկ այլ հարց է առաջանում` հարսանիքից ուշ գիշերով վերադարձող այդ ո՞ւմ, առավել ևս` ուսանողի դրամապանակում է մեծ գումար լինում, որ չորս հոգի նախապես խումբ կազմելով, նպատակադրվեն ավազակային հարձակմամբ հափշտակել այն: Դիմակավորված, ձեռնոցներ հագած, էլեկտրաշոկով զինված, այսինքն` հանցագործությունը նախապես պլանավորած անձինք դժվար թե Հայկ Ախոյանին հետևած չլինեին ու չիմանային, որ նա, ասենք, ոչ թե խաղատնից մեծ գումար շահած, այլ հարսանիքից է վերադառնում տուն:

Մեզ հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ որդու մոտ, իրոք, ո՛չ մեծ գումար է եղել, ո՛չ ոսկյա զարդեղեն, ո՛չ էլ որևէ բրենդային ֆիրմայի թանկարժեք ժամացույց: Նրա կարծիքով նույնպես` տրամաբանական չէր ակնկալելը, որ հարսանիքից վերադարձող մարդու մոտ կարող է մեծ գումար լինել:

‹‹Ուղղակի ինչ-որ մեկը, ինձ թվում է, սխալ ինֆորմացիա է տվել հարձակվողներին››,- կատարվածին իր բացատրությունը տվեց Ա. Ախոյանը, որն ավելի վաղ հայտնել էր նաև, որ հարսանիքի ժամանակ որևէ միջադեպ չի եղել, որդին թշնամիներ չունի:

Մեր հարցին, թե կատարվածն, այնուամենայնիվ, չի՞ կապում իր գործունեության հետ, հարձակումը չի՞ համարում վախեցնելու նպատակով ուղարկված ‹‹մեսիջ››, ԱԺ ‹‹Բարգավաճ Հայաստան›› խմբակցության անդամն ասաց.

‹‹Երբեք, որովհետև սա զուտ կենցաղային է, ‹‹մեսիջներն›› այլ կերպ են լինում, սա ‹‹մեսիջ›› չէ, սա թալանի նպատակով ավազակային հարձակում է ընդամենը:

Ա. Ախոյանի հավաստմամբ՝ որդու առողջական վիճակը նորմալ է, բուժհաստատություն դիմելու անհրաժեշտություն չի եղել, նա վաղը ներկայանալու է դատաբժշկական փորձաքննության:

Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Արագած Ախոյանի որդու նկատմամբ ավազակային հարձակում գործելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի («Ավազակությունը») հատկանիշներով: Ավազակային հարձակում կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: Հիշյալ վարչությունից դժվարացան պատասխանել մեր այն հարցին, թե դեպքի վայրում կամ դրա մոտերքում արդյոք կա՞ որևէ տեսախցիկ:

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Արխիվ

[]