ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանը կրկին փորձել է ձայնագրառել հարցաքննությունը. ՀՔԾ-ն դիմել է Փաստաբանների պալատին 03/13/2013 17:06 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Փաստաբան Տիգրան Եգորյանը շարունակում է օրենքով արգելված միջոցներով ազդել գործով վարույթն իրականացնող մարմնի վրա, - այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, տեղեկացնելով, որ կրկին դիմել են Փաստաբանների պալատի նախագահին։
Ինչպես «Pastinfo.am»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դիմել է ՀՀ փաստաբանների պալատին՝ խնդրելով քննարկման առարկա դարձնել 2013թ. փետրվարի 18-ին կայացած՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընթացքում Արտաշատի թիվ 17/5 ընտրական տեղամասում քվեաթերթիկների լցոնման փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իր վստահորդ Նարինե Իսմայիլի շահերը մինչդատական վարույթում ներկայացնելու ընթացքում փաստաբան Տիգրան Եգորյանի դրսևորած վարքագիծն ու գործողությունները և նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հետագայում նմանատիպ գործողությունների կանխման անհրաժեշտությունից ելնելով:
Հաղորդման հիման վրա 2013թ. մարտի 7-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 6.1.1, 6.1.2 և 6.1.3 կետերի պահանջների խախտման հատկանիշներով հարուցվել է կարգապահական վարույթ:
«Վերոգրյալից համապատասխան հետևություններ կատարելու և վստահորդի շահերը մինչդատական վարույթում ներկայացնելու ընթացքում իր գործողությունները քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան իրականացնելու փոխարեն, փաստաբան Տիգրան Եգորյանը շարունակում է օրենքով արգելված միջոցներով ազդել հիշյալ գործով վարույթն իրականացնող մարմնի վրա»,- նշված է ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, վերը նշված քրեական գործով մեկ այլ վկա, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ լրագրող Արտակ Համբարձումյանը 2013թ. մարտի 12-ին Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության է ներկայացել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաններ Լուսինե Հակոբյանի և Տիգրան Եգորյանի հետ: Վերջինս կրկին սկսել է ձայնագրառել հարցաքննության ընթացքը, ինչի դեմ քննիչն առարկել ու պահանջել է դադարեցնել ձայնագրառումը՝ իրավացիորեն պատճառաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածով նման իրավունք փաստաբանին վերապահված չէ, և որ նման գործողությամբ կարող է խախտվել առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիության սկզբունքը: Միաժամանակ, փաստաբանին պարզաբանվել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ փաստաբանն իրավունք ունի ներկա գտնվել վկայի հարցաքննությանը, սակայն իրավասու չէ հարցեր տալու վկային կամ մեկնաբանելու նրա պատասխանները, իսկ վկայի՝ քրեադատավարական օրենքով նախատեսված իրավունքները խախտող հարցեր տալու կամ գործողություններ կատարելու դեպքերում փաստաբանն իրավունք ունի անելու հայտարարություններ, որոնք ներառվում են հարցաքննության արձանագրությունում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, փաստաբան Տիգրան Եգորյանը կրկին չի ենթարկվել քննիչի օրինական պահանջին, այլ տևական ժամանակ բանավիճել է նրա հետ՝ փորձելով արդարացնել իր անօրինական գործողությունները, և, անտեսելով անգամ իր վստահորդ Արտակ Համբարձումյանի՝ առանց ձայնագրառման ցուցմունք տալու ցանկությունն ու պատրաստակամությունը, չի անջատել ձայնագրիչը, որի պատճառով քննիչը հարկադրված դադարեցրել է հարցաքննությունը:
Այսինքն՝ փաստաբանի՝ վերը նկարագրված գործողությունների արդյունքում կրկին խոչընդոտվել է քննչական գործողության ընթացքը: Տեղի ունեցած միջադեպի մասին Հատուկ քննչական ծառայությունը գրավոր դիմել է ՀՀ փաստաբանների պալատին՝ փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ արդեն իսկ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում վերջինիս վերոհիշյալ գործողությունները նույնպես քննարկման առարկա դարձնելու խնդրանքով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից