ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025 16:43 | Դատական ռեպորտաժներ
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը՝ լարված մթոնոլորտում։
Նիստի ընթացքում մեղադրյալ Եղիշե Հակոբյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով դատարանին թույլատրել՝ հանդիպում ունենալ տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանի հետ՝ գործի հանգամանքների հետ կապված։ Եղիշե Հակոբյանը, որը նախորդ նիստին խնդրել էր թույլ չտալ նկարահանում իրականացնել՝ իր պնդմամբ՝ տուժող զինծառայողներին հարգելով, որովհետև խոսելու էր նրանց ալկոհոլ և թմրանյութ օգտագործելու մասին, բայց հարցազրույցներում բոլորովին այլ տեսանկյունից են ներկայացրել, տուժողներից մեկը հարցազրույցում հայտարարել էր, թե «Եղոն նարկոշ» է, իր թմրանյութ օգտագործելու մասին էին խոսում, դրա համար էլ խնդրել էր նկարահանում չիրականացնել, ուստի, այժմ ինքը ուղիղ հեռարձակումով է հայտարարություններ անելու։ Հակոբյանն անդրադարձավ նաև դասակի նախկին հրամանատար Տիգրան Մանասերյանի ցուցմունքին։
«Պարզ էր և հասկանալի էր բոլորին, որ միջնորդավորված եկել կանգնել է այստեղ, ինչ-որ ապուշություն է դուրս տալիս։ Այդ անձի պարզ նկարագիրը տաս՝ զինծառայողները բռնում ծեծում են, խզակոթին տալիս են, մի քանի անգամ նման դեպք է եղել, մարդուն խղճում, տանում ենք մեր տունը պահում ենք, ուզում ենք մի քիչ բացատրել, հասկացնել, թե ինչպես պետք է վարվի ծառայության մեջ, ինչպես ծառայություն իրականացնել, բայց մարդը գալիս այստեղ կանգնում է, վարկաբեկում է։ Հասկանում եմ, որ միջնորդել են մարդուն կամ հանդիպել, ինչ-որ բան են ասել։ Կամ էլ ծնողներին գնացել տեսել է։ Իր խոսելուց շատ լավ հասկացա, որ ինքը գնացել առաջին հերթին տեսել է ծնողին, ասել ինչ-որ բան ու էլ հետ չի կարող կանգնել»,- հայտարարեց Հակոբյանը։
Միևնույն ժամանակ, Եղիշե Հակոբյանը միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով դատարանին՝ թույլատրել առանձին հանդիպում ունենալ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանի հետ՝ գործի հանգամանքների հետ կապված տեղեկություններ հայտնելու, որը չի ցանկանում հիմա հայտնել։ Եղիշե Հակոբյանն ահազանգեց, որ իր իրավունքները պաշտպանված չեն, ոչ մի իրավունք չի պաշտպանվում, դրա համար էլ՝ չի հասկանում ինչ է կատարվում։
Նա նշեց, որ մինչև Նորիկյանի հետ չխոսի՝ ինքը համաձայն չէ, որ լրատվամիջոցներն ընդհանրապես լուսաբանեն։ Նորայր Նորիկյանի հետ առանձնազրույց ունենալու հարցը Եղիշե Հակոբյանը քննարկել է իր փաստաբանի՝ Հովսեփ Սարգսյանի հետ, հանրային պաշտպանը տեղեկացված չի եղել։ Հանրային մեղադրողները և տուժող կողմը չառարկեցին։ Մեղադրողը նշեց՝ տուժող կողմի և մեղադրյալի դիալոգը քրեական դատավարությամբ արգելված չէ, բայց հարց է առաջանում, որ եթե խոսելու են դեպքի հետ կապված, ապա ինքը հորդորում է, որ դա բարձրաձայնել դատաքննության ընթացքում։ Փաստաբան Նորայր Նորիկյանն էլ պատրաստակամություն հայտնեց հանդիպելու, միևնույն ժամանակ ինքն իր անունից խոստացավ, երաշխավորեց՝ Եղիշե Հակոբյանի որևէ իրավունք իր կողմից չի կարող խախտվել։ Դատարանը թույլատրեց տուժողի ներկայացուցչին և Հակոբյանին հանդիպել և առանձնազրույց ունենալ, հանդիպումը կլինի ՔԿՀ-ում՝ փաստաբան Հովսեփ Սարգսյանի ներկայությամբ, որն առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկա լինել դատական նիստերին։ Հրդեհի հետևանքով մահացած զինծառայողներից մեկի հայրը՝ Կիրակոսյանը, որն էլ նախորդ նիստից հետո ԶԼՄ-ների հետ որոշակի հայտարարություններ է արել, ըստ Հակոբյանի՝ խեղաթյուրելով, անդրադարձավ Եղիշե Հակոբյանի հայտարարությանը՝ նշելով․ «Ձենդ կտրի։ Բանը անելուց առաջ, բոլորի մասին էլ հետաքրքրվել եմ, թող քո մասին ուրիշ բան ասեին։ Մյուսներն աչքիս լույսը չեն։ Կանգնել ասում ես՝ երեխուս սպանողը ես եմ, ե՞ս եմ այ տղա, ե՞ս եմ արա, որ երեխա եմ տվել բանակին»։ Իրավիճակը լարվեց, Եղիշե Հակոբյանի և Կիրակոսյանի միջև վիճաբանություն սկսեց, կարգադրիչները դժվարությամբ հեռացրին Կիրակոսյանին՝ նիստերի դահլիճից։
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։ Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել