ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարգեւավճարների համար գումար կա, իսկ մանկական պոլիկլինիկաների համար՝ ոչ. Ասում են՝ ֆինանսավորումը հերիքում է, որ ռենտգենն աշխատի երեք օր.. 01/23/2025 20:28 | ԼՐԱՀՈՍ
Մայրաքաղաքի պոլիկլինիկաները բավարար չափով ֆինանսավորում չի ստանում, ինչով պայմանավորված բժշկական օգնության մի շարք տեսակներ մատուցվում են սահմանափակ։ Համենայն դեպս, հենց նման պատճառաբանություն են հայտնել «Փաստինֆո»-ին Երեւանի քաղաքապետարանից։
Քաղաքացի Սաթենիկ Հայրապետյանը նախօրեին ահազանգել էր, որ երեխային 40 աստիճան ջերմությամբ պոլիկլինիկա են տարել, թոքաբորբի կասկածով բժիշկն ուղարկել է ռենտգեն հետազոտության, բայց այդպես էլ անցնել չի հաջողվել։ «Վիճակախաղում շահածի ոգևորությամբ բժիշկն ուղարկում է ռենտգենի, թե, իբր, բախտդ բերել է, որ հենց այսօր ես եկել, քանի որ ամսվա մեջ 1-2 օր աշխատող ռենտգենի մասնագետն այսօր եկել է։ Հասնում ես կաբինետի մոտ ու հասկանում, որ ճիշտ հակառակը` բախտդ հեչ չի բերել, որ էսօր ես եկել։ Դռան վրա կախված տետրի թղթի վրա 40 նորակիչիկ է հերթագրված ու թղթի վրա տեղ չկա, որ դու էլ հերթագրվես, պետք է նոր էջ կախես։ Ի՞նչ է անում բժիշկը։ Ստիպված օդի մեջ թոքաբորբի բուժում է նշանակում, ուղեգրել այլ տեղ չի կարող, որովհետև իրենց ռենտգենն այսօր աշխատում է։ Հա, ի դեպ, ռենտգենն էլ մինչև ժամը 2-ն է աշխատում»,- նշել էր քաղաքացին։
Հարցի վերաբերյալ «Փաստինֆո»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ Երեւանի քաղաքապետարանից, ու պարզվեց թերի ֆինանսավորումը նորություն չէ։ Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանի փոխանցմամբ՝թիվ 19 մանկական պոլիկլինիկայում ռենտգենոլոգն շաբաթվա ընթացքում 3 օր է աշխատում։
«Ունենք նեղ մասնագետներ, փորձել ենք մաքսիմալ կարգավորել նրանց աշխատանքը», - ասել է Դավիթ Կարապետյանը՝ ավելացնելով, որ «Երևանի Մալաթիա –Սեբաստիա վարչական շրջանի թիվ 19 մանկական պոլիկլինիկայի ֆինասավորումը բավականացնում է, որ ռենտգենոլոգը շաբաթվա 3 օր աշխատի»։
Թե ինչու չի ապահովվում պոլիկլինիկաների պատշաճ ֆինանսնավորումը, բյուջեում գումար չկա՞, թե հարցը չեն կարեւորում ու առկա ֆինանսները նախընտրում են ուղղել ՔՊ-ականների կարիքները հոգալուն։ Համենայն դեպս, հանրության շրջանում նման ընկալման մասին նախօրեին ԱԺ-ում բարձրաձայնեց նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքապետարանի պաշտոնյան այդ մասին որեւէ պատճառաբանություն չնշեց, ու ոչ էլ խոսել ֆինանսնավորումն ավելացնելու մտադրության մասին։ Պարզվում է, մտադիր են միավորել պոլիկլինական։ «Երևանի ավագանու դեկտեմբերին կայացված որոշմամբ՝ այս պահին դե յուրե Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի թիվ 19 մանկական պոլիկլինիկան միացվել է քաղաքապետարանին վերջերս վերադարձված, նախկինում հավատարմագրումով մասնավորի մոտ գտնվող ավելի խոշոր պոլիկլինիկայի, որը մի քանի քայլ հեռավորությամբ է գտնվում։ Նորոգում է գնում, շուտով միացումը դե ֆակտո կլինի, այնտեղ ավելի մեծ ռենտգեն սարքավորում կա, շենքն ավելի լավն է»,- ասել է քաղաքային պաշտոնյան՝ ավելացնելով, որ փոքր պոլիկլինիկաները չեն կարողանում գոյատևել, իրենք անպայման մի մեծ եղբոր թևի տակ պետք է գործեն։ Միաժամանակ շտապեց ավելացնել, թե սա խոշորացման գործընթաց չէ, այլ մասնավոր դեպք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել