ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. միջազգայնագետ 01/22/2025 10:32 | Քաղաքական
ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ լիբերալիզացիայից քաղաքացիների բողոքի արդյունքում և հետևանքով՝ գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Ընդհանրապես, կրոնի գործոնը չի կարող կարևոր չլինել Թրամփի վարչակազմի համար: Վերջիվերջո 82% ավետարանական բողոքականներ նշել են, որ նախապատվությունը տվել են Թրամփին: Նույնը վերաբերում է 61% կաթոլիկներին և 58% ոչ ավետարանական բողոքականներին։ Թրամփի երդմնակալության ողջ ընթացքը համեմված էր քրիստոնեական թեմատիկայով: Բացի "God Bless America" և "So Help Me God" ավանդական ձևակերպումներից, քրիստոնեական տարբեր եկեղեցիների հոգևոր սպասավորների աղոթքներից՝ Թրամփն Աստծուն շնորհակալություն էր հայտնում իր կյանքը փրկելու համար: Իր երդմնակալության ելույթում Թրամփը տալիս էր այսպիսի ձևակերպումներ "I Was Saved by God", "We Will Not Forget Our God", "One Glorious Nation Under God", "People of Religion, Faith and Goodwill" և այլն:
Աջակիցների հետ իր հանդիպումներում Թրամփը խոստանում էր բարձրացնել ոչ միայն պահպանողական քրիստոնյաների քաղաքական դերկատարումը, այլև նրանց գաղափարական ազդեցությունը։ Նա խոստացել էր, որ կարգելի այլ սեռերի կիրառումը քանի որ Աստված ստեղծել է միայն երկու սեռ՝ արական և իգական։ Նա խոստացել էր հիմնել դաշնային հանձնաժողով՝ հակաքրիստոնեության դեմ պայքարելու համար և առավել մեծ դերակատարություն ապահովել պահպանողական քրիստոնյա երիտասարդ առաջնորդներին: Նա նաև խոստանում էր փրկել կրոնը Ամերիկայում:
Այս խոստումներից որոշներն արդեն իսկ կյանքի է կոչել:
Ի դեպ, շատ գրագետ և հաշվարկված այս հարցին մոտեցավ Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին: Ճիշտ ժամանակին (երդմնակալությունից մեկ օր առաջ) ճիշտ տեղում (հանրապետականների Foxnews-ում) հայտարարեց, որ Վրաստանն աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է՝ նոր գաղափարական հիմք դնելով Թրամփի վարչակազմի հետ հարաբերություններ ձևավորելու համար: Դե, եթե Հայաստանից նման մեսիջներ չեն գնում, դա պետք է անեն այլ երկրներ:
Հիմա գանք Հայաստան
Հայաստանի իշխանությունները բացեիբաց աջակցում էին դեմոկրատներին: Չեմ բացառում, որ Վաշինգտոնից դեսպան Մակունցը վստահեցնում էր, որ Հարիսը հաղթելու է և պետք է նրա վրա ամբողջական խաղադրույք կատարել: Սա ճակատագրական սխալ էր և «պլան Բ» բնականաբար չկար: Հանրապետականները շատ լավ գիտեն իրենց նկատմամբ այս տեսակ վերաբերունքի մասին: Մակունցն այնքան անթաքույց վերաբերմունք ունի հանրապետականների նկատմամբ, որ նրանց միջոցառումներին մասնակցելուց էլ դրա մասին խուսափում է գրառումներ կատարելուց դեսպանության ֆեյսբուքյան էջում (թեկուզ երդմնակալության պաշտոնական արարողություններից մեկին ի թիվս այլ դեսպանների մասնակցելու վերաբերյալ): Հատկանշական է, որ Մակունցը դեսպան է նշանակվել 2021թ. և պարտադրել է, որ նախագահի հրամանագրում ամրագրվի նրա պաշտոնավարման ժամկետը՝ չորս տարով: Սովորաբար դեսպաններին ժամկետով չեն նշանակում, գործում է 2+1 ավանդույթը և ընդհանրապես դեսպանի հետկանչի ժամկետի ընտրությունը քաղաքական որոշում է:
Հույսս կտրելով «դիվանագետներից» կարծում եմ Թրամփի վարչակազմի հետ մեր լոբբիստական և շահերի պաշտպան (advocacy group) կազմակերպություններից զատ կարող է շատ արդյունավետ աշխատել Հայ Առաքելական եկեղեցին, մանավանդ, որ Արամ Առաջինի հետ Թրամփի կոնտակտն արդեն իսկ ստացվել է, վստահ եմ Գարեգին Երկրորդի հետ էլ կստացվի:
Ի դեպ, 1994թ., երբ Հայաստանում կասեցվել էր ՀՅԴ գործունեությունը, կուսակցության և իշխանության հարաբերությունները ոչ պակաս լարված էին՝ քան այսօր: Սակայն, ի պատիվ ԱՄՆ-ում մեր առաջին դեսպան Շուգարյանի և Հայ Դատի (ANCA) գրասենյակի ղեկավարների, նրանք համագործակցության եզրեր գտնում էին հանուն Հայաստանի Հանրապետության՝ մի կողմ դնելով քաղաքական սուր հակասությունները: Գործող դեսպանն այդպես էլ չկարողացավ Վաշինգտոնում համագործակցության եզրեր գտնել ազդեցիկ այս կառույցի հետ»,-գրել է Սուրեն Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել