ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025 21:21 | ԼՐԱՀՈՍ
Վերաքննիչ քրեական դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավոր Գառնիկ Ստեփանյանին ներկայացված մեղադրանքը վերաբերում է պաշտոնեական անփութությանը, դատական ակտն ուշ ուղարկելուն, ինչի հետևանքով վաղեմության ժամկետ է անցել։
Պաշտպան Սերգեյ Մարաբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մեղադրանքն աբսուրդային գնահատեց՝ արձանագրելով, որ դատավորը տվյալ հանցագործության սուբյեկտ լինել չի կարող։ Միջազգային պրակտիկայում հստակ ամրագրված է՝ անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորի քրեական պատասխանատվությունը բացառվում է, հետևաբար, եթե առկա է կարգապահական պատասխանատվության միջոց, ապա պետք է կիրառվի այդ միջոցը, իսկ քրեական պատասխանատվությունը պետք է ծայրահեղ լինի, առավել ևս, ինչպես արձանագրեց փաստաբանը՝ այս դեպքում ընդհանրապես առկա չէ քրեական հանցակազմի տարրեր։
«Սա շատ վատ պրակտիկա է, որը պետք է կանխեր ԲԴԽ-ն, որը, ցավոք, կամք չդրսևորեց։ Սա դառնալու է խնդիր, որը կարող է կախված լինել բոլոր դատավորների գլխին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դատական ակտերն ուշ ուղարկելու, վաղեմության ժամկետներն անցնելու դեպքում սկսելու են դատավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթաց, և այդ պայմաններում խոսել՝ արդար դատարանի, դատավորի անձեռնմխելիության, երաշխավորված արդարադատության մասին՝ հնարավոր չէ։ Այդ մասին պարբերաբար խոսող մարդիկ գործնականում՝ այս քրեական վարույթներով, կարգապահական վարույթներով ոչնչացրել են անկախ անկախության կոնցեպտը։ Փաստաբանն ընդգծում է՝ դատավորների ծանրաբեռնվածության պայմաններում համակարգային խնդիրները լուծելու, բեռը թեթևացնելու փոխարեն՝ դատավորներին քրեական պատասխանատվության են ենթարկում՝ բացթողումների համար։
«Փոխարենը համակարգային խնդիրը լուծվի, հակառակն է արվում․․․ կարգապահական վարույթները քի՞չ էին, հիմա էլ՝ քրեական վարույթներ, այն էլ՝ մի բանի համար, ինչի համար կարող էին կարգապահական պատասխանատվության հարց բարձրացնել»,- նշեց փաստաբանը։
Հարցին՝ ինչ խնդիր են լուծում՝ դատավորին քրեական պատասխանատվության դաշտ բերելով, փորձու՞մ են մեկուսացնել՝ փաստաբանը զերծ մնաց նման գնահատականից, նշեց՝ չգիտի, թե ինչ մոտիվացիա կա այս գործընթացի հետ կապված, կողմերից մեկը բողոք էր ներկայացրել։
Ի սկզբանե, երբ քրեական վարույթը նախաձեռնվել էր, պաշտպանության կողմը կարծում էր, որ քննությամբ կպարզեն, որ որևէ դիտավորություն առկա չէ, պարզապես՝ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված աշխատանքային թերացում է, բայց երբ բարձրացվեց մեղադրանք ներկայացնելու, քրեական հետապնդման ենթարկելու համաձայնություն ստանալու համար ԲԴԽ միջնորդություն ներկայացնելու հարց, ապա փաստաբանը մտահոգություն հայտնեց ընդհանուր դատական իշխանության համար։ Մտածելու բան ունեն ԲԴԽ անդամները, որոնք համաձայնություն են տվել քրեական հետապնդում իրականացնել ոչ մեծ ծանրությամբ՝ անզգուշությամբ ենթադրյալ հանցանքի մեղադրանքի պայմաններում, ընդ որում, փաստաբանը նկատում է՝ այդտեղ մեղադրանք չկա, հանցակազմի մասին խոսք լինել չի կարող։
«Ցավում եմ ընդհանուր դատական իշխանության համար։ Ցավում եմ, որ քննարկում, խոսում են դատարանների անկախության, արդար դատարանի, արդարադատության սկզբունքների մասին, բայց իրական կյանքում ամեն ինչ արվում է դատավորներին անկախությունից, ինքնորույնությունից զրկելու, վախի մեջ պահելու համար»,- նշեց փաստաբանը։
Մարաբյանը հույս հայտնեց առ այն, որ գործի՝ դատարան ուղարկվելու դեպքում՝ դատարանների դատավորներն ավելի մեծ կամք կդրսևորեն, համարձակ որոշում կկայացնեն՝ արդարացման, քանի որ ընդհանրապես հանցակազմ չկա, քան՝ ԲԴԽ-ն, որը թույլ տվեց քրեական հետապնդում իրականացնել դատավորի նկատմամբ՝ նմանատիպ ինչ-որ վարքագծի համար։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն երեկ՝ հունվարի 21-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը՝ դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնության վերաբերյալ և կասեցրել դատավորի լիազորությունները։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել