ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025 12:24 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանյան քաղհասարակության շուրջ 2 տասնյակ կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածուի առաջադրման անթույլատրելիության վերաբերյալ .
«ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածու առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։
Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը: Այս սահմանադրական առաքելության պատշաճ իրականացումը պահանջում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն, ինչպես նաեւ օրենսդիր եւ գործադիր իշխանությունից անկախություն՝ ապահովելու դատական իշխանության նկատմամբ հանրային բարձր վստահությունը։
Մինչդեռ, Ալեքսանդր Սիրունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Քաղաքական մեծամասնությունը հանդիսացող կուսակցության անդամի ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում չի կարող ապահովել եւ երաշխավորել դատական իշխանության անկախությունը օրենսդիր եւ գործադիր մարմիններից։
Այս թեկնածուի քաղաքական չեզոքության եւ զսպվածության բացակայության, ինչպես նաեւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ գործադիր իշխանության ղեկավարին հավատարմության ապացույց է վերջինս սոցիալական ցանցերի անձնական էջում հրապարակված Նիկոլ Փաշինյանի լուսանկարները:
Ավելին, Ալեքսանդր Սիրունյանը աչքի է ընկնում անպարկեշտ հանրային վարքագծով եւ բացասական բարեվարքությամբ, ինչը կարող է բացասաբար ազդել դատական իշխանության եւ Բարձրագույն դատական խորհրդի հեղինակության եւ հանրային վստահելիության վրա։
Այսպես, դեռեւս 2019 թվականին վերջինս կարգապահական պատասխանատվության եւ խիստ նկատողություն կարգապահական տույժի է ենթարկվել ՀՀ փաստաբանների պալատի կողմից փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։ Մասնավորապես, հաստատվել է Ա. Սիրունյանի կողմից հայհոյախառն, ժարգոնային եւ վիրավորական բառապաշարի օգտագործումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
Փաստաբանների պալատի խորհուրդը փաստել է, որ նման արտահայտչաձեւի եւ բառապաշարի օգտագործումը հարիր չէ ոչ միայն փաստաբանի հանրային կարգավիճակ ունեցող անձին, այլեւ քաղաքավարության եւ հասարակական համակեցության ընդունված նորմերը պահպանող ցանկացած քաղաքացու եւ արատավորում է իր վարկանիշը թե՛ որպես փաստաբան եւ թե՛ որպես քաղաքացի:
Այս թեկնածուի ոչ պատշաճ վարքագիծը եւ բառապաշարը հանրային տիրույթում կրում է մշտական եւ շարունակական բնույթ եւ անհամատեղելի է բարեկրթության սկզբունքներին։ Ավելին, Ալեքսանդր Սիրունյանը ակնհայտ խտրական վերաբերմունք է դրսեւորում ըստ անձանց ծագման՝ իր հանրային խոսքով եւ սոցիալական ցանցերում կատարված գրառումներով վիրավորական արտահայտություններ կատարելով եւ ատելություն տարածելով արցախցիների նկատմամբ։
Այս թեկնածուի առաջադրումը վերստին հիմնավորում է դատական իշխանության պաշտոններում ընտրությունների եւ նշանակումների իրականացումը քաղաքական նպատակահարմարությամբ իրականացնելու՝ քաղաքական իշխանության միտումը՝ վտանգելով ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդի, այլեւ ողջ դատական իշխանության ապաքաղաքական լինելու կարեւորագույն սկզբունքը, հեղինակությունն ու վստահելիությունը, ինչպես նաեւ գործունեության արդյունավետությունը:
Խնդիրն էլ ավելի է սրվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող քաղաքական թիմի ձայները բավարար են Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների պաշտոնում ցանկացած թեկնածուի ընտրության համար՝ առանց ընդդիմության որոշիչ մասնակցության:
Խստորեն դատապարտում ենք մեծամասնություն ունեցող քաղաքական կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իր քաղաքական կուսակցական անդամի եւ անբարեվարք անձի առաջադրելու մոտեցումը եւ պահանջում ենք.
- Չեղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշումը եւ չեղարկել Ա. Սիրունյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության որոշումը,
- Ազգային ժողովում քվեարկություն կազմակերպելու դեպքում բացառել եւ ձեռնպահ մնալ Ալեքսանդր Սիրունյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելուց։
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ
Փինք իրավապաշտպան ՀԿ
Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Էկոլուր տեղեկատվական ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ
Հելսինկյան ասոցացիա իրավապաշտպան ՀԿ
Երեւանի մամուլի ակումբ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ
Փոփոխություն ՀԿ
Իրավունքի պաշտպանության եւ զարգացման հիմնադրամ
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից