ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025 18:45 | Դատական ռեպորտաժներ
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պնդում է՝ Երևանում ոչ մի թիզ հող չի վերցրել։
«Գլխավոր դատախազ էի։ Եթե ցանկանայի, ապա Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե՝ կասեի քո հողն իմ անունով գրանցի»,- դատական նիստում հայտարարեց Աղվան Հովսեփյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստին այսօր շարունակվեց գործով որպես տուժող անցնող Վարշամ Ղարիբյանի՝ «Շանթի Յուրայի» եղբոր՝ Մանվել Ղարիբյանի, հարցաքննությունը։
Մանվել Ղադիբյանը գործով հարցաքննվում է երրորդ անգամ, ըստ մեղադրող Կորյուն Սերոբյանի՝ պայմանավորված է դատարանում տրված ցուցմունքների էական հակասություններով։ Վերջինս հետաքրքրվեց՝ արդյոք հիշողության խնդիր ունի, ինչին արձագանքելով Ղարիբյանը նշեց՝ այո, 17 անգամ վիրահատվել է։ Ղարիբյանը պնդեց իր դիրքորոշումն առ այն, որ հողատարածքն իրենն է եղել, իրավիճակը փոխվել է և իր եղբայրը դադարել է լինել եղբայր։ Վարշամի հետ հարաբերությունները վատ են.«Ինքը հանցագործ է, բոլորին հանցագործ է սարքել»։ Հարցուպատասխանի ընթացքում Մանվել Ղարիբյանը ծիծաղով արձագանքեց դիտարկմանը, թե Վարշամ Ղարիբյանն Աղվան Հովսեփյանին կաշառք է տվել հեռուստաընկերությունը։
«Վարշամին փետով ծեծես, 100 դոլար փող չի տա ոչ մեկին։ Վարշամը չի կարող կաշառք տալ Հովսեփյանին, իմ նման ընկերը չի կարողացել տա, Վարշամը ոնց կարող է տալ»,- նշեց վկան՝ արձանագրելով, որ Վարշամը որևէ կապ չունի ՀԸ հետ, ավելին, այդ ՀԸ-ն շահութաբեր չի եղել։ Հովսեփյանը հետաքրքրվեց՝ ինչն է իրեն իբրև կաշառք տրվել, եկամուտ չունեցող ընկերությու՞ն, ինչին արձագանքելով վկան նշեց՝ դեռ Վարշամն է կաշառք ստացել, նա ինչ իրավունք ուներ փող ստանալ այդտեղից։ Ինչ վերաբերում է մեղադրանքին, թե Հովսեփյանը գնացել է Շանթ՝ միայնակ՝ առանց թիկնապահների, պահանջել, որ հողատարածքը գրանցվի իր որդու անունով՝ վկան նշեց՝ 2007թ -ից հետո ինքը մուտ չի գործել Շանթ՝ եղբոր հետ հարաբերությունների պատճառով, բայց չի հավատում, որ Հովսեփյանը նման բան աներ։ Ըստ վկայի՝ Հովսեփյանն ընկերական հարաբերություններում, նույնիսկ լարված իրավիճակում երբեք չի շեշտադրել իր՝ պաշտոնյա լինելու հանգամանքը։ Վկան իր խոսքում նաև հիշատակեց Սերժ Սարգսյանի անունը՝ ՀԸ-ն վերցնելիս խոսակցություն ունենալու համատեքստում, բացի այդ, հողատարածքի ձեռքերման հարցում շոշափվեց նաև թաղապետի անունը, որն, իբրև ասել էր, թե հող կա ձեռքբերելու, ուժերից վեր է, հետո ասել են՝ հարցը լուծված է։ Մանվել Ղարիբյանի ընկերությունն ավտոմեքենա էր տրամադրել գլխավոր դատախազության համար, իսկ Հովսեփյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելուց հետո՝ ավտոմեքենան վերադարձվել է ընկերությանը։ Դատախազի միջնորդության հիման վրա հրապարակվեց վկայի նախաքննակապ ցուցմունքը, որն էականորեն տարբերվել է դատարանում տրված ցուցմունքներին։ Ղարիբյանը դա պայմանավորեց նախկինում՝ Հովսեփյանի հետ լարված հարաբերություններով։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը մինչ այդ շուրջ 1.5 տարի քննություն էր իրականացրել՝ առանց Հովսեփյանին հարցաքննության հրավիրելու։ Նրան միանգամից մեղադրանք են առաջադրել և որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործը չի վերաբերում ի պաշտոնե կատարված առերեւույթ չարաշահումներին, նախաքննական մարմինը պնդում է, թե նախկին գզխավոր դատախազն օգտագործելով իր դիրքը, բիզնես գործունեություն է ծավալել, իբր, արտոնյալ պայմաններ ստեղծել իր մերձավորների համար։
Գործն ի սկզբանե գտնվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում, ապա, օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ տեղափոխվել Հակակոռուպցիոն դատարան, այժմ գտնվում է դատավոր Տիգրան Դավթյանի վարույթում։ Գործով ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել նաև Վրեժ Մարկոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, սակայն Մարկոսյանի դրվագը հետագայում առանձնացվել է: Վերջինս մահացել է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից