ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025 19:15 | Տնտեսություն
ԵԱՏՄ-ն՝ որպես տնտեսական միություն հստակ պայմանագրային հիմքով և համապատասխան ֆորմատներով ու օրենսդրություններով գործող համակարգ է, ընդհանուր մաքսային տարածքում կարգավորումներով, ներդաշնակեցված ձևաչափերով և, բնականաբար, եթե անդամակցում ես այս կառույցին, ապա պետք է այդ նորմատիվային տիրույթում մնաս։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Նոր պրոյեկտ, տնտեսական ալիք» նախաձեռնության անդամ Ատոմ Մարգարյանն՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու նախագծին հավանություն տալու կառավարության որոշմանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ այդ նաշաձեռնությանը բավակտան կտրուկ են արձագանքել Մոսկվայից՝ նշելով, որ ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են ու ԵՄ-ի անդամակցության հարցի քննարկմամբ պաշտոնական Երեւանն սկսում է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը։ Ինչից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը զանգել է ՌԴ նախագահին ու պարզաբանել իրենց քայլերը։ Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը անդրադարձել էր ԵԱՏՄ-ի ներսում Հայաստանի առևտրաշրջանառության ծավալին։
Տնտեսագետի դիտարկմամբ՝ այդ տեղեկատվության արձանագրումը ևս մեկ զգուշացում էր հայկական կողմին այն հետևանքների մասին, որոնք կարող են տեղի ունենալ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության ուղղությամբ քայլերի դեպքում։
«Հայաստանյան իշխանությունները արդեն խոսում են ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի, ընթացակարգերի մասին, հետևապես, սա հստակ ազդանշան է ԵԱՏՄ-ին եւ նրա առանցքը կազմող ՌԴ-ին։ Այնպես որ միանշանակ է, որ Պուտինի այդ դիտարկումը ազդակ էր, որ «երկու երնեկ մի տեղ չի լինում», որ «չես կարող միաժամանակ երկու աթոռի նստել», չես կարող միաժամանակ և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում լինել, սա աքսիոմա է։ Այնպես որ՝ երկրներն իրենք պետք է որոշեն, թե որտեղ են ուզում լինել, ընդ որում, սա միայն երկրի կառավարությունների որոշելիքը չէ, դա այդ երկրների առաջին հերթին ժողովուրդների ու հասարակությունների որոշելիքն է, այսինքն, այս հարցը պետք է հանրաքվեի դրվի»։
Դիտարկմանը, թե Հայաստանի և նաև Ռուսաստանում գործող խոշոր հայ գործարարներ արձագանքել էին այս որոշմանը, արդյոք ՀՀ կառավարության դիրքորոշումը հենց գործարարներին ու բիզնեսին առաջին հերթին չի հարվածելու՝ Մարգարյանը պատասխանեց, որ ակնհայտ է, որ առաջին հերթին հենց բիզնեսն է տուժելու։ «Սա ժողովուրդների արմատական շահերի դեմ կատարվող քայլ է, պետք է լավ կշռադատել ու հասկանալ, ոչ թե ինչ-ինչ անձնական ամբիցիաներին ու քաղաքական կոնյուկտուրայից ելնելով՝ նման վերաֆորմատավորումների գնալ։
Ես ծանոթ եմ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի կոնցեպտուալ ուղերձներին, որ պետք է լավ կշռադատել բոլոր հետևանքները։ Փաստարկները, որոնք բերում են, բազմաթիվ են՝ ահռելի քանակով առևտրաշրջանառություն, ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցներ, Հայաստանում գործող ռազմավարական ոլորտներում՝ հատկապես ենթակառուցվածքներում ռուսական բիզնեսի իրականացրած խոշոր ներդրումներ, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն և այս ոլորտում արդյունաբերական հնարավոր կոոպերացիաներ, բազմաթիվ առումներով, այո, խոշոր բիզնեսը շատ զգայուն է ու անհանգստությունները, որ սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ՝ հասկանալի են, ու պատահական չէ, որ խոշոր բիզնեսն այսպես է արձագանքում։
Բայց խնդիրը միայն խոշոր բիզնեսը չէ, այլև մեր 100. 000-ավոր հայրենակիցները, որոնք աշխատում են ՌԴ-ում և իրենց ընտանիքների կարիքների համար միլիարդավոր դոլարների փոխանցումներ են իրականացնում դեպի Հայաստան և մակրոտնտեսական պահանջարկ են ձևավորում։
Այս ամենը շաբաթների ընթացքում կարող է ի չիք դառնալ, և այս տեսակյունից չհամաձայնել խոշոր գործարարների դիտարկումների հետ, չի կարելի։ Կարծում եմ, սա քաղաքական ինչ –ինչ կոնյուկտուրայից ելնելով քայլ է, բայց դրա տնտեսական, սոցիալական և նաև ռազմաքաղաքական հետևանքները լինելու են ծանրագույն ՀՀ-ի համար»։
Նա ընդգծեց, որ աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը անգամ տեղ չի թողնում հիպոթետիկ դատողություններ անելու, որ կարելի է փոխել Հայաստանի ինտեգրացիոն օրիենտացիան և այնտեղ գրկաբաց մեզ սպասում են։ Նման բան չկա։
«Մեն տեսնում ենք, թե ինչպիսի ողբալի վիճակում են ԵՄ ասոցացված կարգավիճակ ունեցող երկրները, հատկապես Ուկրաինան և Մոլդովան, նաև Վրաստանը։ Ընդ որում՝ Վրաստանի կառավարող էլիտան շատ պրագմատիկ քաղաքականություն է վարում և վատ չէր լինի, որ մերոնք ևս նայեին հյուսիս և տեսնեին, թե ինչպես են վարվում վրացական իշխանությունները՝ շատ լավ հասկանալով, որ դեպի ԵՄ ճանապարհը օրերի, ամիսների հարց չէ, այլ 10-ամյակների հարց է, իսկ ռեգիոնալ իրողությունները՝ ռազմաքաղաքական, տնտեսական, նման հնարավորություն չեն տալիս»։
Տնտեսագետի դիտարկմամբ՝ սրան զուգահեռ մեկ այլ իրողություն կա, որը առաջիկա 10-ամյակի համար ուղենիշային է լինելու, այն է ԱՄՆ-ում Թրամփի պաշտոնավարումը։ «Թրամփի առաջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ տեղի են ունենալու բաժանարար գծերի հետ կապված որոշ մեղմացումներ և Հարավային Կովկասում իրավիճակի վրա դա նույնպես կարող է ազդել։
Ռուս -ամերիկյան հարաբերությունների բարելավումը ազդանշան է, որպեսզի կտրուկ շարժումներ չանեն փոքր երկրները, այդ թվում՝ Հայաստանը։
Այս ամենը համադրելով կարող ենք ասել, որ նման օրիենտացիոն վայրիվերումները, խաղերը ոչ մի հիմնավորում ու տրամաբանություն չունեն։ Եվրոպական շուկաները իրենց ստանդարտներով, տեխնոլոգիական լուծումներով, բիզնեսի կազմակերպման ֆորմատները, քաղաքական և բազմաթիվ այլ տեսակյուններով կիլոմետրով հեռու են այն իրողություններից, որ գոյություն ունեն նախկին ԽՍՀՄ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։
Ավելին, ես կարող եմ հիպոթետիկ մի բան ասել՝ Հայաստանը կարող է ինտեգրվել ԵՄ-ին, եթե ԵԱՏՄ-ն ինքը ինտեգրվի ԵՄ-ին և շուկաները գնան ինտեգրացիայի։ Ժամանակին կար նման մտադրություն, 2009-10 թթ, սակայն իրականության մեջ տեղի ունեցավ ոչ թե ինտեգրում, այլ տարամիտում, այս պայմաններում՝ փոքր երկրները չեն կարող կտրուկ քայլեր անել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից