ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025 17:07 | Հարցազրույց
Այս տարվա հունվարին ՀՀ֊ԱՄՆ ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնակարգի ստորագրումը իշխանությունները ներկայացնում են իբրև դարի դիվանագիտական ձեռքբերում։ Ընդ որում, հայերեն լեզվով պաշտոնական հրապարակումներում բացակայում էր անգամ «հանձնաժողով» եզրույթը, ինչը միայն հետո լրացվեց, մինչդեռ՝ ոչ ճիշտ վերտառությունը այն թյուր տպավորությունն էր ստեղծում, թե, իբր, ստորագրվել է ռազմավարական գործընկերության միջազգային պայմանագիր։ Ինչևէ, հաշվի առնելով այս փաստաթղթի իրավական կտրվածքով խիստ իրարամերժ մոտեցումները, «Փաստինֆո»-ն փաստաթղթի վերաբերյալ պարզաբանումների համար դիմել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին։
֊ Պարոն Դանիելյան, նախ, այս փաստաթուղթը համարվո՞ւմ է, արդյոք, միջազգային պայմանագիր։ Առանձին գործիչներ ընդգծում են, որ սա համաձայնագիր է, ոչ թե պայմանագիր, չունի միջազգային պայմանագրին բնորոշ հատկանիշներ և այլն։
- Զուտ ձևական հատկանիշներով այն միջազգային պայմանագիր է, անվանումը չունի իրավական արժեք, սակայն բովանդակությամբ առավելապես հիշեցնում է դասական իմաստով հռչակագրային փաստաթուղթ, որով բացարձակապես անդրադարձ չի արվել միջպետական հարաբերություններին բնորոշ որևէ առանցքային խնդրի, կարծես այդպիսիք ընդհանրապես գոյություն չունեն։ Դրա փոխարեն այն հիմնականում՝ նվիրված է իշխանության քաղաքականության գովքին և առավելապես հիշեցնում է նախընտրական քարոզչության բուկլետի։ Մյուս կողմից, թերևս՝ անտեսված են Ադրբեջանի կողմից իրականացված ու հենց այս պահին իրականացվող ոճրագործությունները, իսկ դրանց մի մասը հրամցվել է անդեմ ու խայտառակ մեղմ որակումներով։ Մասնավորապես, կոնկրետ ոլորտներում դույզն ինչ որոշակի պարտավորություններ ստանձնելու փոխարեն դրական լույսով արձանագրվել են Հայաստանում խիստ խնդրահարույց նախաձեռնությունները։ Ընդ որում, այդ փաստաթղթում արձանագրված գովեստի խոսքերն աղերս անգամ չունեն նույն ԱՄՆ֊ի պետդեպարտամենտի ամենամյա զեկույցներում և միջազգային կազմակերպությունների կողմից արձանագրված գնահատականների հետ։ Մի խոսքով, ըստ էության, դա ոչ այնքան պայմանագիր է, որքան հաշվետվության ամփոփում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի, այնուհետև Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը լղոզված թեզերով ներկայացնելուն, ապա դա անասելի վտանգավոր է, հատկապես՝ այս փուլում Բաքվում ընթացող շինծու դատավարությունների տեսանկյունից, քանզի ստացվում է, որ մենք ևս լծվում ենք այդ կեղծիքների արդարացմանը։
֊ Ասում եք, որ շրջանցվել են էական խնդիրները և դրանց ողջամիտ լուծումներ առաջադրելու անհրաժեշտությունը, կոնկրետ ի՞նչն է անտեսվել։
- Բոլոր ոլորտներում ձեռագիրը նույնն է՝ նախ, հանգամանալից շարադրվում են ձեռքբերումները, այնուհետև վերացական, հռչակագրային ձևակերպումներով ընդգծվում է, որ ԱՄՆ֊ը բոլոր այդ նախաձեռնություններին հետևողականորեն կաջակցի։ Ընդ որում, առանձին հարցերում նույնիսկ առաջադրվել է ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունը, այսինքն՝ նախապես որևէ կոնկրետ խնդիր չի ուրվագծվել, ուղղակի ուսումնասիրությունները ցույց կտան։
Ասվածի համատեքստում, անդրադառնալով օրինակ՝ արդարադատության ոլորտին, պարզապես թվարկվել են Հայաստանում արված որոշ քայլերը, սակայն որևէ անդրադարձ չկա այն հարցերին, թե կոնկրետ ի՞նչ լուծում կարող է տրվել տասնամյակներ շարունակ ՀՀ֊ԱՄն հարաբերություններում կուտակված խնդիրներին, օրինակ՝ վերջապես կնքվի՞ իրավական համագործակցության պայմանագիր, որը կպարտավորեցներ ԱՄՆ֊ին հանձնել Հայաստանում սպանություններ և այլ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած և ԱՄՆ֊ում անարգել բնակվող անձանց և այլն։
Ինչ վերաբերում է պաշտպանության և անվտանգության ոլորտներին, ապա կարելի է ընդգծել բովանդակային երկու սկզբնակետ՝ ա) Հայաստանը պետք է ինքնուրույն լուծի այդ ոլորտներում իր խնդիրները և բ) ԱՄՆ֊ը կաջակցի, որպեսզի Հայաստանը կարողանա դա անել։ Արտաքուստ հրաշալի դրույթներ են, կարելի է ասել յուրաքանչյուր հայի երազանքն է ապավինել սեփական ուժերին։ Բայց սատանան մանրուքների մեջ է՝ նախ, ԱՄՆ֊ը անգամ ակնարկ չի անում, որ իր աջակցությունը դրսևորվելու է գոնե զենքի մատակարարմամբ, էլ չխոսենք իրական ռազմական աջակցության մասին, քանզի խոսքն ընդամենը երկու տեսակի աջակցության մասին է՝ ռազմական խորհրդակցություններ և ոսուցում։ Բացի այդ, մի կողմից՝ Հայաստանը նշված միջազգային փաստաթղթով հավաստիացնում է, որ ի զորու է երաշխավորել սեփական ուժերով իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու խնդրի լուծումը, մյուս կողմից՝ իր ամեն տեսակի զիջումները փորձում է արդարացնել պատերազմի վտանգի առջև իր անխուսափելի անկարողությամբ։
Դժվար չէ նկատել, որ այսպիսի զարգացումներն անթաքույց ենթադրում են ՀԱՊԿ֊ից և ընդհանրապես ՌԴ ռազմական աջակցությունից կտրուկ հրաժարվելու քաղաքականության մեկնարկ, ինչն արդեն վաղուց է կիրառման փուլում, սակայն հենց այսպիսի նախաձեռնություն խրախուսող փաստաթղթում լռության է մատնված այն հարցը, թե մինչ այդ, այսպես կոչված՝ անցումային փուլում ի՞նչ երաշխիքներ կարող է ունենալ Հայաստանը։ Ընդ դրում, այս դեպքում «անցումային փուլ» արտահայտությունը խիստ պայմանական եմ նշում, քանզի ԵՄ անդամակցությունը ուղղակի վերացական, անիրատեսական ենթադրությունների դաշտից է։ Չեմ էլ ուզում անգամ անդրադառնալ այն սոցիալական և բարոյական արժեքներին, որոնք անհամատեղելի են գոնե ազգային ինքնությունը պահպանելու առաքելության հետ։
Շատերն այս շրջանում հնչեցնում են իբրև թե արտաքուստ պարզ պնդում՝ թե բա ՌԴ֊ն շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղություն հաստատելով, քանզի դրանից հետո ինքը, իբր, անելիք չի ունենա և կվերածվի բուտաֆորիայի։ Այս մտքի հեղինակներին հարկ է խնդիրը վերլուծել առավել լայն դիապազոնով, նախ, Հայաստանը ՌԴ֊ի հետ ոչ միայն ռազմական, այլև լրջագույն տնտեսական, ընդհուպ՝ էներգետիկ կապերի մեջ է, ընդ որում, ապրանքաշրջանառությունը վերջին տարիներին ոչ թե սահմանափակվել, այլ էապես ընդլայնվել է։ Ավելորդ է անգամ խոսել ներկայումս մատակարարվող գազի գնի մասին, ինչը մեր Երկրում քիչ, թե շատ տնտեսական կայունություն ապահովող լրջագույն երաշխիք է։ Եվ եթե կան մարդիկ, որ այս համակարգային կապերին էական նշանակություն չեն տալիս, ապա առնվազն պարտավոր են բացատրել, թե որոնք են դրանց համարժեք գործոնները։ Նախապես նկատենք, որ այդպիսիք ուղղակի չկան ՀՀ֊ԱՄՆ ռազմավարական գործընկերության հիշյալ փաստաթղթում։ Երբ պատասխանատու պաշտոնյաները իբրև այլընտրանք են մատնանշում այնպիսի փաստարկներ, ինչպիսիք են ցորենը բրնձով փոխարինելը, Ադրբեջանից գազ ստանալու հնարավորությունը և այլն, ապա պարզ է դառնում, որ չկա իրական այլընտրանք, կան ուղղակի անհեռանկար, իրականությունից զուրկ գեղեցիկ, բայց և խիստ վտանգավոր պոպուլիստական թեզեր։
֊ Ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերում ԱՄՆ֊ի հետ հարաբերությունների բարելավմանը, կարո՞ղ ենք ենթադրել, որ դա անխուսափելիորեն կհանգեցնի հայ֊ռուսական հարաբերությունների վատթարացմանը։ Այս տեսանկյունից մեկ հարց ևս՝ հնարավո՞ր է, արդյոք, որ Հայաստանը միաժամանակ խորացնի իր գործընկերային հարաբերությունները և ԵՄ֊ի և ԵԱՏՄ֊ի անդամակցության հարթությամբ։
-Միանշանակ դրական եմ վերաբերում ԱՄՆ֊ի հետ հարաբերությունների խորացմանը, իմ դիտարկումները բոլորովին այլ խնդիրների են վերաբերում, մասնավորապես՝ այդ հարաբերությունների խորքային բովանդակությանը։ Նախ, նկատենք, որ սկզբունքորեն բարիդրացիական հարաբերություններ ամրացնելուն ուղղված բազում պայմանագրեր ԱՄՆ֊ի հետ կնքել է նաև ՌԴ֊ն, սակայն խնդիրն այս դեպքում ոչ թե պարզապես գործընկերային, այլ ռազմավարական դաշնակցի ընտրության, ավելի ճիշտ՝ ընտրության փորձի մասին է։
Ինչ վերաբերում է միաժամանակ երկու վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցելու հարցադրմանը, ապա սկզբնական մի փուլում դա դեռ հնարավոր էր, մինչդեռ՝ ներկայումս բացառվում է ինչպես գործնական, այնպես էլ իրավական ասպեկտով։ Խոչընդոտները բազմաթիվ են ու բազմասպեկտ։ Նշեմ միայն մեկը՝ ԵԱՏՄ կանոնադիր փաստաթղթերով ամրագրված է, որ անդամ պետությունը պետք է ղեկավարվի բացառապես այդ իրավական հիմքերով, այդ թվում՝ այն դեպքերում, երբ դրանք հակասում են այլ միջազգային պայմանագրերի։ Ներկա փուլում, ԵՄ կանոնադրական հիմքերն ընդհանուր աղերսներ անգամ չունեն ԵԱՏՄ կանոնադրական հիմքերի հետ, ուստի ավելորդ է անգամ ընթացակարգային այլ խնդիրներին անդրադառնալը։
֊ Եթե այդ փաստաթուղթը, ըստ էության, էական որևէ դրույթ չի բովանդակում, այլ պարզապես օգտագործվում է իբրև հակակշիռ ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությանը և ներքին քաղաքական հարթությամբ առավել շահեկան դիրք ձեռք բերելու նկրտումներով, ապա ի՞նչ արժեք ունի այդ փաստաթուղթը, ինչո՞ւ է հայտնվել ուշադրության կենտրոնում։
-Ինչպես արդեն ասացի, դրանում առկա են նաև հայ֊ադրբեջանական հարաբերություններին առնչվող իրադարձությունների բացահայտ աղավաղված արձանագրումներ կամ լավագույն դեպքում՝ շրջանցման անհաջող փորձեր։ Բնորոշ է այն, որ այդ փաստաթղթում չկա անգամ ակնարկ Բաքվում ռազմագերիների և պատանդի կարգավիճակում քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող շինծու դատավարությունների առնչությամբ, իսկ Արցախից ռազմական գործողությունների միջոցով բռնագաղթած հայությունը բնորոշվել է իբրև տեղահանված փախստականներ, որոնց պարզապես հարկ է նյութական աջակցություն ցուցաբերել։ Այլ կերպ ասած, այս փաստաթղթով ոչ միայն աղավաղված է միջազգային կազմակերպությունների կողմից արձանագրված որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները։ Սա գուցե համահունչ է միմյանց նկատմամբ դատական հայցերից հրաժարվելու ներկայիս թեզին, սակայն չպետք է միամիտ լինել՝ Ադրբեջանը իր զառանցանք հիշեցնող նորանոր պահանջներն իբր չբավարարելու պատճառաբանությամբ պատեհ առիթը բաց չի թողնի միջազգային դատական ատյաններ դիմելու համար, ուստի մեր կողմից անթույլատրելի է ի սկզբանե հակափաստարկներ բերելու հիմնավորումները միջազգային փաստաթղթերով հերքելը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան