Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:16  |  Քաղաքական

Բոլոր գերիները, բոլոր պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Բաքվում Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարություններին, տարածված լուսանկարներին, որոնցից ևս ակնհայտ են խոշտանգումները։

«Միայն այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը նրանց չի տեղեկացրել, որ ՄԻԵԴ-ում իրենց վերաբերյալ գործ է քննվում, որ ՄԻԵԴ-ն իրենց վերաբերյալ որոշում ունի և չի հատկացրել այդ որոշման օրինակը, դա արդեն անմարդկային վերաբերմունք է, արգելված՝ ՄԻԵԿ 14-րդ հոդվածով։ Բոլոր հնարավոր իրավունքները, որոնք երաշխավորված են, խախտված են՝ բոլորի նկատմամբ։ Միայն Ռուբեն Վարդանյանն է, որ ունի փաստաբան, մյուսների վերաբերյալ տեղեկություններ չունենք, որ փաստաբան ունեն։ Մենք փորձել ենք։ Ես կոնկրետ փորձել եմ գնալ Ադրբեջան և պաշտպանել մեր վստահորդների շահերը, չի հաջողվել»,- ասաց Զեյնալյանը՝ հավելելով, որ պաշտպան ունենալու իրավունքը երաշխավորված է՝ որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր, բայց Ադրբեջանը թույլ չի տվել՝ գնալ և պաշտպանել վստահորդներին։ Բացի այդ, գերիներին հնարավորություն չի տրվել ծանոթանալու մեղադրանքին՝ իրենց համար հասանելի, հասկանալի լեզվով։

«Այս բոլոր իրավունքները խախտված են։ Բացի այդ, դատավարությունն ընթանում է փակ, ինչը ևս հրապարակային դատաքննության իրավունքի խախտում է։ Չկա որևէ պատճառ, որ ամբողջ դատավարությունը լինի փակ։ Բոլոր հնարավոր իրավունքները, երաշխիքները խախտված են՝ բոլոր գերիների հետ կապված»,- նշեց Զեյնալյանը։

Ինչ վերաբերում է գերիների վերադարձին, ապա Զեյնալյանը դրա հնարավորությունը տեսնում է միայն երկրի հզորացմամբ, որ կարողանանք Ադրբեջանին պարտադրել, հարկադրել՝ վերադարձնել ռազմագերիներին։

«ՀՀ-ն ջանք չի խնայում։ Մենք ևս մեր վստահորդներին ետ բերելու ուղղությամբ միջազգային իրավական պաշտպանության միջոցներ գործադրում ենք, որ լինի ետ վերադարձը՝ միջազգային ատյանների հանձնարարությամբ՝ դատական ակտերի հիման վրա։ Տավուշի մարզից առևանգված Պետրոսյանը վերադարձվեց․․․։ Գործ է քննվում, միջպետական չորս գանգատ կա ԵԴ-ում, որոնց առարկան է նաև մեր ռազմագերիների վերադարձի, արդար դատաքննության հարցը։ ՀՀ-ն ջանք չի խնայում, սակայն պետք է ամեն բան անենք, որ ՀՀ-ն հզորանա, որ կարողանանք ավելի շահեկան դիրքերից հանդես գանք Ադրբեջանի դեմ, հետ բերենք մեր հայրենակիցներին»,- նշեց Զեյնալյանը։

Դիտարկմանը, որ, այո, իրավական հարթակներում՝ թե Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունը, և իրավապաշտպան համայնքը որևէ ջանք չի խնայում, բայց դիվանագիտական խողովակներով՝ ԱԳՆ-ի, ՀՀ ղեկավարության կողմից պատշաճ ջանքեր գործադրվու՞մ են՝ Զեյնալյանը վստահեցրեց՝ «Մազաչափ անգամ չկասկածեք, որ ջանքերը գործադրվում են, որ ՀՀ իշխանությունները նաև դիվանագիտական ջանքեր է գործադրում՝ գերիների վերադարձի համար։ Օգտագործվել է նաև COP29-ը։ Մազաչափ անգամ չկասկածեք։ Հաստատ ՀՀ կառավարության պաշտոնատար անձինք պակաս հայրենասեր չեն, քան՝ մեզնից յուրաքանչյուրը կամ յուրաանչյուր իշխանավոր, յուրաքանչյուրը դա կաներ։ Ցանկացած իշխանություն դա կաներ՝ անկախ նրանից՝ կիսում եք նրանց գաղափարները, թե՝ ոչ»։

Դիտարկմանը, որ հայերի նկատմամբ ազգային ատելության պայմաններում, երբ անգամ արդար դատաքննության իրավունքը չի իրացվում՝ արդյո՞ք հնարավոր է խաղաղության գնալ նման երկրի հետ՝ Զեյնալյանը նշեց, որ խաղաղության ամենամեծ գրավականը ուժերի հավասարակշռության վերականգնումն է, մեզնից յուրաքանչյուրը պետք է ջանք գործադրի, որ ՀՀ-ն ուժեղանա՝ տնտեսապես, քաղաքականապես, ռազմականապես, բարոյահոգեբանական առումով, ամեն ինչում պետք է ձգտել կրճատել այն տարբերությունը, որն առկա է՝ Ադրբեջանի և մեր միջև։

«Սա ամենամեծ գրավականն է։ Տեսեք՝ չկա խաղաղության, հաշտության պայմանագիր՝ Ճապոնիայի և Սովետական Միության և իրավահաջորդ՝ ՌԴ միջև, բայց պատերազմ չկա, չէ՞»։

Թե ինչու են այս իշխանությունները շտապում այդ դեպքում հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրել՝ Զեյնալյանը նշեց, որ ՀՀ շահերից բխում է, որ դա իրականացվի․ «Միշտ չէ, որ մենք դրան նպաստող հարցեր ենք տալիս իրար հրապարակային, ավելի շատ՝ դրան խոչընդոտող հարցեր ենք տալիս հրապարակային՝ հօգուտ մեր հակառակորդի։ Պետք է համաձայնեցված և ներդաշնակ գործենք՝ նկատի ունենալով, որ Ադրբեջանը մեր դեմ պատերազմում է։ Դեռ այս պահին թեժ փուլ չկա պատերազմի, բայց սա պատերազմ է, պետք է համաձայնեցված և ներդաշնակ գործել՝ ռազմական դրության տրամաբանությամբ»։

Հիշեցնենք, որ երեկ Բաքվում մեկնարկել է ապօրինի ազատազրկված, գերության մեջ պահվող անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով դատավարությունը։ Ադրբեջանական գերության մեջ գտնվողների թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և ներկա 8 ներկայացուցիչներ` Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը,Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ վերջինիս մեղադրանքները լրացվել են` նախատեսելով ընդհում ցմահ ազատազրկում: Ռուբեն Վարդանյանը նախօրեին հայտարարությամբ էր հանդես եկել՝ հայտնելով, որ իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալու մեղադրանքներին, ավելին, Վարդանյանը հայտնել էր, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա, որ ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:03 18/01/2025  |  ՔաղաքականԴատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս
14:35 18/01/2025  |  Սոցիալական ցանցերԱյն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան
13:56 18/01/2025  |  ՔաղաքականՄինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
13:40 18/01/2025  |  ՔաղաքականԱյսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
13:35 18/01/2025  |  ՔաղաքականAmnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
21:09 17/01/2025  |  ՔաղաքականԲաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է
20:50 17/01/2025  |  ՔաղաքականԱյս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ. ՀՀԿ ԳՄ
19:49 17/01/2025  |  ԼՐԱՀՈՍԲաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին, և չեն կարող դիտարկվել որպես անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող. ՄԻՊ
19:11 17/01/2025  |  ԼՐԱՀՈՍՏեղի կունենա աղոթք՝ հայ գերյալների Հայրենիք վերադարձի համար
18:00 17/01/2025  |  ԼՐԱՀՈՍԲաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC

Արխիվ

[]