ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025 13:20 | Քաղաքական
Հունվարի 17-ին, մի խումբ երիտասարդներ ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցել Վրաստանի հայ համայնք Հկ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը Հարավային Կովկասում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի անունով։ Նամակին կցված են «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ 1918-2023» (վրացերեն լեզվով) և «AZERBAIJAN'S GENOCIDAL POLICY AGAINST ARMENIANS 1918-2023» (անգլերեն թարգմանությունը) գրքերը, որտեղ հակիրճ նկարագրված են անցած դարում Ադրբեջանի կողմից իրականացված հակահայկական կոտորածները և ջարդերը։ Երիտասարդները նաև բացել էին Բաքվում ապօրինի կալանավորվածներին աջակցող պաստառ և Արցախի դրոշն շենքի դիմաց: Այս մասին հայտնում է Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջը։
Հիշեցնենք, որ այս օրերին Բաքվում նշվում է հայերի կոտորածի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանման 35-րդ տարելիցը: Մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական կազմակերպված խմբերը, գործելով լիակատար անպատժելիության մթնոլորտում, ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ, ինչպես նաև խորհրդային իշխանությունների լիակատար անգործության ֆոնին, բազմաթիվ ահավոր հանցագործություններ են գործել հայերի դեմ: Հայերի բացարձակ մեծամասնությունը ստիպված է եղել լքել իրենց տները, չնայած այն հանգամանքին, որ հայ համայնքը կարևոր ներդրում է ունեցել Բաքվի արդյունաբերական քաղաքի կառուցման և զարգացման մեջ 19-րդ դարի կեսերից: Հայ ընտանիքները և անհատները` հիմնադրել, սեփականություն են ունեցել և ղեկավարում էին մեծ արդյունաբերական ձեռնարկություններ, մշակութային և կրթական հաստատություններ։ Ջարդերի ժամանակ Բաքվի հայերը թողել են միլիարդավոր դոլարներ արժողությամբ գույք, ինչը խոչընդոտել է վնասի փոխհատուցման հնարավորությանը։ 1990 թվականի հունվարին Բաքվում հայկական բնակչության կոտորածը, որի նպատակն էր մի ժամանակ 250,000 հայ համայնքի մնացորդները բռնի կերպով տեղահանելը, նախորդել է Ադրբեջանի Սումգայիթ և Կիրովաբադ (ներկայիս Գանջա) քաղաքների լայնածավալ կոտորածներին։ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի կոտորածների հետևանքով շուրջ 400 000 հայեր արտաքսվեցին երկրից։ Բացի այդ, Ադրբեջանի քաղաքներում հազարավոր հայկական հետքեր են ջնջվել, նրանց հարուստ պատմությունն ու ժառանգությունը կեղծվել: Այդ հարձակումները կատարվել են ի պատասխան Ղարաբաղի ինքնավար շրջանի հայերի օրինական պահանջների՝ միավորվել Հայաստանի հետ։
Հունվարի 17-ին, նույն Բաքվում սկսվել է 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի ժամանակ առևանգված տասնվեց հայերի դատավարությունը: Տասնվեց հայ գերիներից են Արցախի Հանրապետության նախկին պաշտոնյաները։ Այս «դատավարությունները» տեղի են ունենում նույն հակահայկական մթնոլորտում, որն այսօր Ադրբեջանում գոյություն ունի ավելի քան մեկ դար:
Միայն միջազգային քննադատությունն ու գործողությունները կարող են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու նրա հակահայկական քաղաքականությունը և գործողությունները, որոնք վերջին տարիներին ներառել են նաև ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ։ Հենց այդ ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով է Հայաստանի Հանրապետությունը ստիպված զիջում կատարել Ադրբեջանի պահանջներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ