ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. վարչապետը ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 01/17/2025 14:42 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը:
Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է իրականացված աշխատանքներին և դպրոցում ստեղծված պայմաններին: Դպրոցը հագեցվել է ժամանակակից սարքավորումներով և գույքով:
Ծրագրի արժեքը 2 մլրդ 189,9 մլն դրամ է: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ, Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Այն նախատեսված է 576 աշակերտի համար:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին հոյակերտ դպրոցի շինարարության ավարտի առիթով և հույս հայտնել, որ քայլ-քայլ հաղթահարվում է այն շրջանը, երբ նորակառույց դպրոցներ այցելելը սթրեսներով լի ժամանակաշրջան էր: «Բայց մենք նաև գիտեինք և գիտենք, որ այո, սա սովորելու գործընթաց է և Կառավարության համար, և շինարարական ոլորտի համար, որովհետև իսկապես կան շատ նրբություններ, որոնք էական են մեր արած աշխատանքը կառուցում հասկացությանը համապատասխանեցնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու և հիմնանորոգելու ծրագիրը: Վարչապետի խոսքով՝ ամենասկզբից գուցե կռահել են, որ այո, սա նաև սովորելու գործընթաց է, ծրագիրը կառավարելու, իրականացնելու, նախագծելու, գնահատելու, ընթացքը կառավարելու, նաև տնտեսական արդյունավետության հարցեր լուծելու համար, «բայց ակնհայտ է, որ մենք սովորում ենք և ուրախ ենք դրա համար»:
«Եվ շատ կարևոր է, որ մենք սա հայտարարում ենք և անում ենք, պատահական չէ, որ մենք, կոնկրետ ես իմ առաջ խնդիր եմ դրել, որ նման բոլոր դպրոցներում անձամբ անպայման լինեմ, ոչ միայն նրա պատճառով, որ ընդգծեմ ծրագրի կարևորությունը, որ դա սովորելու պրոցեսի մաս է, որովհետև ուրիշ բան է խոսել տեսական տեղում տեսական դպրոցի տեսական շինարարության շահագործման մասին, ուրիշ բան է լինել տեղում, տեսնել մարդկանց, զգալ նրանց էմոցիաները, տեսնել միջավայրը: Ես մի բանից շատ ուրախացա, որ դպրոցը գտնվում է անմիջապես մայրուղու հարևանությամբ և իր հոյակերտ տեսքով իհարկե զարդարում է Էջմիածին-Երևան մայրուղին, բայց նաև մի քիչ ափսոսացի, որ տեսարանը ծառերով փակվում է, բայց ծառերն իհարկե ավելի կարևոր են, քան տեսարանը»,- նշել է երկրի ղեկավարը:
Վարչապետն ընդգծել է՝ դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել, որովհետև շատ կարևոր է, որ մենք մեր երեխաներին հաղորդենք գիտելիքներ, որոնք կիրառական են հենց լավ ապրելու համար, հենց լավ ապրելու տեսակետից: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ բոլորս պետք է հասկանանք, որ մեր երկրին տանջող ամենամեծ խնդիրներից մեկը, օրինակ՝ աղքատությունը, մեծապես և հիմնականում կապված է կրթության հետ: «Եթե մենք որևէ ընտանիքի, որևէ անհատի աղքատության պատճառահետևանքային կապերն ուզում ենք ուսումնասիրել, անպայման առնչվելու ենք կրթության, հանրակրթության ընթացքում առաջացած ինչ-որ ճեղքի հետ, ուրիշ տարբերակ պարզապես գոյություն չունի: Շատ կարևոր է, որ մենք գնում ենք այդ ճանապարհով և դպրոցում երեխաների հետ շփման մեր պաթոսի աստիճանը պետք է իջեցնենք, դպրոցը պետք է մոտիկ լինի կյանքին, գիտելիքը պետք է մոտիկ լինի կյանքին, ուսումնառությունը պետք է մոտիկ լինի կյանքին և այո, դպրոցում երեխաներն առաջին հերթին պետք է սովորեն լավ ապրել: Սա ամենևին չի հակադրվում կրթության մասին մեր ունեցած ավանդական պատկերացումների հետ, որովհետև երեխաները պետք է իմանան, որ լավ ապրել չի նշանակում շատ ուտել և շատ խմել, պետք է երեխաներն իմանան, որ լավ ապրել նշանակում է առողջ սնվել, երեխաները պետք է իմանան, որ լավ ապրել նշանակում է ակտիվ կյանքով ապրել, ակտիվ լինել, առողջ ապրելակերպ որդեգրել, երեխաները պետք է իմանան, որ լավ ապրելու անբաժանելի մաս է հարգանքը դիմացինի նկատմամբ, հարգել և հարգանք ստանալը, դիմացինի իրավունքները և ազատությունը հարգելը»,- ընդգծել է երկրի ղեկավարը:
Վարչապետի խոսքով՝ պետք է երեխաներն իմանան, որ լավ ապրելը նշանակում է բռնությունից զերծ միջավայր ունենալը և բռնությունից զերծ միջավայրում ապրելը: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կա հարուստ լինելու երկու տեսակ, որոնցից մեկն ամոթալի է, իսկ մյուսը՝ ողջունելի: Այն հարստությունը, որ ձևավորվում է գիտելիքի, աշխատանքի և օրինական ճանապարհով՝ ոչ միայն ամոթալի չէ, այլև խրախուսելի է, ցանկալի և անհատի, և համայնքի, և հանրության, և պետության համար: «Իսկ այն հարստությունը, որ գոյանում է ապօրինի՝ կոռուպցիայի ճանապարհով, հանցավոր եղանակով, դա ամոթալի է, և պետք է համընդհանուր արգահատանքի արժանանա: Այսինքն՝ լավ կյանքի հմտությունը մի առանցքային գործոն է, որը պետք է ուսուցանվի դպրոցներում, որովհետև երեխաները պետք է իմանան, որ կարելի է լավ ապրել՝ լավ երաժիշտ լինելով, կարելի է լավ ապրել՝ լավ նկարիչ լինելով, կարելի է լավ ապրել՝ լավ ուսուցիչ լինելով»,- ասել է երկրի ղեկավարը:
Նշելով, որ ընթացքի մեջ է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը՝ վարչապետը նկատել է, որ դրա հետ կապված կան քննադատություններ, քննարկումներ և դրանք նույնպես սովորելու պրոցես է Կառավարության և մյուսների համար: «Մենք ինչի՞ համար ենք դա անում, որովհետև ուզում ենք, որ ուսուցիչը կարողանա իր աշխատանքով լավ ապրել, որպեսզի ինքն էլ իր հերթին լավ ապրելու հմտություններ կարողանա հաղորդել աշակերտներին: Եվ ի վերջո, մենք պետք է մեր երեխաներին կարողանանք փոխանցել, որ լավ ապրել կարելի է միայն աշխատանքի շնորհիվ, բայց նաև պետք է կարողանանք փոխանցել, որ լավ ապրել ամեն աշխատանքի շնորհիվ չէ, որ հնարավոր է, որովհետև աշխատանքը պետք է լինի արդյունավետ, աշխատանքը պետք է լինի արտադրողական, աշխատանքը պետք է լինի տնտեսապես արդարացված և այլն, և այսպես շարունակ: Հետևաբար, այս ամեն ինչը որևէ կերպ չի հակադրվում ոչ քիմիային, ոչ ֆիզիկային, ոչ աշխարհագրությանը, ոչ հասարակագիտությանը, ոչ պատմությանը, ընդհակառակը, շատ կարևոր է, որ այդ բոլոր առարկաները, որ մենք ուսուցանում ենք մեր երեխաներին, իմանանք՝ ինչի համար ենք դրանք ուսուցանում, ոչ թե ամպագոռգոռ և կյանքից կտրված ինչ-որ բառերի համար, որոնք երեխաներն իրենք էլ չեն հասկանում, շատ դեպքերում մենք էլ չենք հասկանում դա ինչի համար ենք ասում, այլ դա շատ կոնկրետ կյանքի, միջավայրի համար է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Երկրի ղեկավարի խոսքով՝ երեխաները պետք է իմանան՝ լավ ապրել նշանակում է շրջակա միջավայրի նկատմամբ հոգ տանել, որովհետև շրջակա միջավայրը, մանավանդ 21-րդ դարում հիմնականում մարդն է իր համար ստեղծում: Այսինքն՝ ինչ միջավայր ստեղծում է, այդ միջավայրում էլ ապրում է: Վարչապետի դիտարկմամբ՝ եթե այդ միջավայրը հարմար է լավ կայքի համար, ուրեմն այդտեղ հնարավոր է լավ ապրել, եթե հարմար չէ լավ կյանքի համար, ուրեմն հնարավոր չէ լավ ապրել:
«Եվ, ահա, մեր ընկալմամբ՝ մենք ստեղծել ենք ձեզ համար լավ միջավայր, որպեսզի այս խոսակցությունը տեղի ունենա ուսուցիչների միջև, ուսուցիչների և աշակերտների միջև: Մեր կարծիքով սա ձեզ համար ստեղծագործելու, մտածելու, մտածածը ձևակերպելու, ձևակերպածն առարկայացնելու, առարկայացրածն ուրիշներին հասու դարձնելու և ուրիշների հետ կիսելու հնարավորություն է տալիս: Եվ մենք ուզում ենք, որ այս դպրոցը ձեզ ուժեղացնի, սիրելի երեխաներ, ուժեղացնի ֆիզիկապես, ուժեղացնի հոգեպես, ուժեղացնի մտքով: Համաձայն եմ տնօրենի հետ, որ բոլոր պայմանները ստեղծված են, այս դպրոցը Կառավարությունն այսօր հանձնում է համայնքին, աշակերտներին, ուսուցիչներին, և այս պատերը դեռևս ընդամենը պատեր են և երկուշաբթի օրվանից դուք այն ապրեցնելու եք: Եվ այս պատերը կներշնչվեն այն շնչով, ինչ շունչ դուք ձեր աշխատանքի, ձեր ուսումնառության ընթացքում կներշնչեք այդ պատերին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ցանկություն հայտնելով, որ դպրոցի պատերը լիքը լինեն կյանքով, ստեղծագործությամբ, ստեղծագործականությամբ՝ լավ ապրելու, երջանիկ երկրում ապրելու, ազատ երկրում ապրելու, անկախ երկրում ապրելու, ինքնիշխան երկրում ապրելու, բարեկեցիկ երկրում ապրելու անսահման ձգտմամբ, վճռականությամբ և համոզմունքով, որ դա իրականություն է դառնալու մեր բոլորիս համատեղ աշխատանքի շնորհիվ:
«Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր մասնակցություն են ունեցել այս դպրոցի կառուցման, ստեղծման գործին, և առաջին հերթին շնորհավորել աշակերտներին, ուսուցիչներին, փարաքարցիներին, հետո մեզ բոլորիս և Հայաստանի Հանրապետությանը հերթական դպրոցի բացման առիթով»,- եզրափակել է վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/17/2025 08:31 609 մլրդ դրամ դեֆիցիտ, տագնապի մեջ հայտնված գործարարներ․ ԵԱՏՄ-ն ոսկոր է դարձել իշխանության համար․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:29 «Միասնական հայրենիքը» մասնակցել է, ապա հրաժարվել ստորագրությունից․«Հրապարակ»
- 01/17/2025 08:25 Գործողություն են ուզում, ոչ թե խոսքուզրույց ․«Հրապարակ»
- 01/17/2025 08:23 Սոցապ նախարարը սխալներով հրավեր է ուղարկել, ԱԺ աշխատակազմի ղեկավարն էլ ընթացք է տվել. ոչ պրոֆեսիոնալիզմ․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:20 Փետրվարի 10-ին կլինի առաջին նիստը․«Հրապարակ»
- 01/17/2025 08:18 Արցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունը․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
- 01/17/2025 13:26 «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ընկել է շինարարական փոսը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի