Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել 01/17/2025   21:11 Մանուկ Մուրադյանը նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   20:58 Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրված են խաղաղ ատոմի ոլորտում համատեղ նախագծերով 01/17/2025   20:50 Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ. ՀՀԿ ԳՄ 01/17/2025   20:25 Նախարար Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը 01/17/2025   20:13 Իրանը ռուսական գազը կստանա Ադրբեջանի տարածքով. գազատարի երթուղին համաձայնեցվել է 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/17/2025   19:49 Բաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին, և չեն կարող դիտարկվել որպես անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող. ՄԻՊ 01/17/2025   19:11 Տեղի կունենա աղոթք՝ հայ գերյալների Հայրենիք վերադարձի համար 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 01/17/2025   18:50 Պուտինն ու Փեզեշքիանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիրը 01/17/2025   18:48 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները 01/17/2025   18:43 Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար 01/17/2025   18:37 Լոս Անջելեսում հրշեջը կաթով է պայքարել կրակի դեմ 01/17/2025   18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ 01/17/2025   18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   17:50 Եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Վայոց ձորի մարզ. Օլիվիե Դըկոտինյի 01/17/2025   17:48 Առաջին իսրայելցի պատանդները Գազայից կարող են վերադարձվել հունվարի 19-ին 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   17:34 Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել 01/17/2025   17:30 Հունվարի 21-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի տրանսպորտի գնի հարցը 01/17/2025   17:14 Հունվարի 20-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց 01/17/2025   17:09 Օգնության են հասել փրկարարները 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   16:57 Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար 01/17/2025   16:49 Ադրբեջանը հատուկ դատախազների խումբ է ստեղծել՝ «քննելու» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործը 01/17/2025   16:44 ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին 01/17/2025   16:31 Դոնալդ Թրամփը խաղաղություն կբերի Կովկասին․ կոնգրեսական Ջո Ուիլսոն 01/17/2025   16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   15:51 Այսօր կարող ենք ավարտին հասցնել ատոմակայանի կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունները. Փեզեշքիանը՝ Պուտինին 01/17/2025   15:40 Վրաստանի վարչապետը Բաքվում Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել է եռակողմ համագործակցության ֆորմատ 01/17/2025   15:37 Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու իրավապաշտպանները միջազգային կազմակերպություններին կոչ են անում իրականացնել Բաքվում մեկնարկող հայերի դատավարությունների մշտադիտարկում 01/17/2025   15:31 Տարադրամի փոխարժեքները հունվարի 17 -ին 01/17/2025   15:26 Հայտարարագրման համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում. Պատգամավորն ահազանգում է 01/17/2025   15:15 Հայաստանի գոյության հիմքը Մինսկի խումբն է. եթե այն չկա, դուրս է գալիս 100 մլն դոլար ենք պարտք Ադրբեջանին. Բագրատյան 01/17/2025   15:11 Ադրբեջանն իր օրակարգում ունի նաև Տավուշի մարզում գտնվող,այսպես կոչված, անկլավներն իր վերահսկողության տակ վերցնել. Աբրահամյան (տեսանյութ) 01/17/2025   14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   12:08 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի, լեգենդար «Դքի Նորոյի» կինը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին

Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ. ՀՀԿ ԳՄ 01/17/2025   20:50  |  Քաղաքական

Բաքվի բանտերում գտնվող ալիևյան ռեժիմի պատանդ մեր հայրենակիցներն անմեղ են և արդար,  սակայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀԿ Գերագույն մարմինը։

Հայտարարության մեջ ասվում է.

«Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ դատավարությունը:

Ինքնորոշման անօտարելի իրավունքի վրա ստեղծված Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի վարչախումբը, Արցախի ժողովրդին իր բնօրրանից բռնի տեղահանելուց հետո, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի տարրական նորմերը, այդպիսովփորձում է իրավական շղարշ հաղորդել իր հանցավոր գործողություններին:

Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ Բաքվում մեկնարկած դատավարությունը ծաղր է արդարության, արդարադատության և միջազգային իրավունքի նկատմամբ։ Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնք ոտնահարում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքները: Նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներն ընթանում են քրեադատավարական ընթացակարգերի աղաղակող խախտումներով, ներառյալ պաշտպանության իրավունքի և գործի նյութերին հասանելի լեզվով ծանոթանալու հնարավորության բացակայությունը: Ակնհայտ է, որ Բաքվի վարչախումբն ամեն ինչ անում է շինծու դատավարությամբ իր ապօրինությունները կոծկելու համար:

Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ: Մարդկության պատմության մեջ շատ են դեպքերը, երբ բռնապետները դատել են ազատատենչներին, ֆաշիստները՝ այլախոհներին, հաղթածները՝ պարտվածներին։ Սակայն հակահայ և մարդատյաց ալիևյան ռեժիմը միջազգային շրջանակների լուռ անտարբերությամբ փորձում է ձևավորել մի աղաղակող նոր նախադեպ, երբ ցեղասպանը դատում է ցեղասպանվածին:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ Բաքվի բանտերում գտնվող ալիևյան ռեժիմի պատանդ մեր հայրենակիցներն անմեղ են և արդար։ Դատելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը` Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է դատել ողջ հայ ժողովրդին՝ նսեմացնել նրա արժանապատվությունը, ազատատենչությունը, նրա պատմությունն ու հավատը։

Ցավով ենք արձանագրում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են, իսկ համազգային ջանքերը հեռու են բավարար լինելուց։
Բաքվում մեկնարկող դատական ֆարսը հնարավոր է դարձել նաև ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության և կապիտուլյանտական քաղաքականության պատճառով: Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է այսօր մեկնարկող ապօրինությանը։

ՀՀԿ ԳՄ-ն խստորեն դատապարտում է պաշտոնական Բաքվի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումները և կոչ է անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին` իրենց բողոքի ձայնը բարձրացնել ի պաշտպանություն Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների` պահանջելով նրանց անվերապահ ազատ արձակումը: Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ է անում իրենց բոլոր հնարավորություններով աջակցություն հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին:

ՀՀԿ-ն միաժամանակ վերահաստատում է, որ իր գործունեության ընթացքում, այդ թվում՝ միջազգային ասպարեզում, այս թեման շարունակելու է գերակա պահել՝ հասնելու համար արդարությանը, և իր զորակցությունն է հայտնում բոլոր գերիների ընտանիքներին»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:49 17/01/2025  |  ԼՐԱՀՈՍԲաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին, և չեն կարող դիտարկվել որպես անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող. ՄԻՊ
16:49 17/01/2025  |  ՔաղաքականԱդրբեջանը հատուկ դատախազների խումբ է ստեղծել՝ «քննելու» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործը
11:16 17/01/2025  |  ՄարզականԱզատություն Ռուբեն Վարդանյանին և հայ գերիներին․ Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել
14:22 09/12/2024  |  ՔաղաքականԳերիների վերադարձի հարցը ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է, միջազգային դատարանները համարում են, որ այդ հարցը իրեն տիրույթից դուրս է․ Կիրակոսյան
18:22 24/11/2024  |  ՔաղաքականՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել
16:45 25/10/2024  |  Քրեական խրոնիկոնՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը հրավիրվել է դատախազություն
16:35 22/10/2024  |  ԼՐԱՀՈՍԱլմաթիի հռչակագիրը ոչինչ չի պարունակում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճանաչման վերաբերյալ. ՀՀԿ
18:33 11/10/2024  |  ՔաղաքականԲաքվի դատարանը երկարաձգել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը
11:16 11/10/2024  |  ՔաղաքականԱզատություն Բաքվում պահվող հայ գերիներին. բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների դիմաց ուղիղ
10:28 11/10/2024  |  ՔաղաքականԱՄՆ-ում երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել՝ հայ գերիների վերադարձի պահանջով

Տեսանյութեր

01/14/2025   18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետ

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]