ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025 13:21 | Վերլուծություններ
Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանը, դատավարությունից առաջ աշխարհի հանրությանն ուղղված իր ուղերձում ասել էր՝ «Ոչ չարություն, ո՛չ ատելություն ես չեմ զգում: Հակառակը, ես անկեղծորեն կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր օրենք, բարոյական սկզբունքներ ու Ղուրանի պատվիրաններ են խախտում:
Ես վստահ եմ, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հակամարտությունում ներգրավված երկրների առաջնորդները, իրենց հասարակությունների հավանությամբ, կկարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին:
Ես խոստանում եմ անել ամեն հնարավորը, որ դա տեղի ունենա իմ կենդանության օրոք»:
Իսկ ո՞րն է Ռուբեն Վարդանյանի «մեղքը«, կոնկրետ ի՞նչի համար է ազարբայջան կոչվող պետությունը անմարդկային կտտանքների ենթարկում նրան։ Ի՞նչ «մեղադրանքներ» է նրան վերագրում 442 հատորանոց քրեական գործ սարքած ճոռոմ ստերի ու կեղծիքի այս պետությունը՝ ազարբայջան անվանյալ։ Ընդ որում՝ ամեն ջանք թափելով, որ «քրեական գործ» կոչվող այդ հորինվածքն անընթեռնելի լինի։ Այլապես, ինչու՞ այն պիտի լիներ գրված ազարբայջաներենով, ժամանակն էլ լիներ շատ կարճ․․․ Պարզ է, չէ՞, որ այս ամենը հատուկ է արված։
Բայց դառնանք հիմնական հարցին՝ ո՞րն է ի վերջո, Ռուբեն Վարդանյանի մեղքը, ինչու՞մ է մեղադրում նրան ազարբայջանն իր 422 հատորանոց հորինվածքում։
Իրականում, հայ գործարար, բարերար և հասարակական գործիչ, 2022 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2023 թվականի փետրվարի 23-ը Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ի՞նչ «հանցանք» է գործել ազարբայջան կոչվող պետության հանդեպ։
422 հատորանոց ստահոդ ճոռոմաբանության մեջ անհնար է գտնել որևէ լուրջ մեղադրանք՝ ուղղված ազարբայջանին։
Ռուբեն Վարդանյանի մեղքն ուրիշ է և այն բնավ պետք չէ փնտրել ո՛չ ազարբայջանի տիրույթում, ո՛չ էլ՝ այդ պետության իրավական ատյաններում։
Իր պրոֆեսիոնալ և հանրային գործունեությամբ Ռուբեն Վարդանյանն աշխարհաքաղաքացի է, իրապես՝ Արևմուտքն ու Արևելքը հումանիզմի հարթության մեջ մեկտեղող կերպար։
Դրա լավագույն օրինակը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն էր, որի համահիմնադիրը լինելով նա կարողացավ աշխարհի բազմաթիվ պետությունների և հասարակությունների հայացքն ուղղել դեպի Հայաստան, Ցեղասպանության միջով անցած և Փյունիկ թռչուն որպես կրակներից հառնած՝ սեփական անկախ պետությունն ու պետականությունը ստեղծած և ստեղծարար Հայ ու Հայաստան․․․
Բնականաբար, ազարբայջանին ուղղորդողը միշտ նույնն է՝ Թուրքիան և հենց վերջինիս համար աններելին Ռուբեն Վարդանյանի մարդասիրական գործունեությունն էր և այդ ծիրում աշխարհը մեկ դարձրած՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։ Այն աշխարհի՝ հումանիզմի կարոտը մեկտեղելով, կարոտյալներին օգնության ձեռք մեկնելով հանդերձ, միաժամանակ՝ հիմքում իրապատում ուներ, այն է՝ Ավրորա Մարդիգանյանի՝ Արշալույս Մարտիկյան- հայ կնոջ կյանքի ահասարսուռ պատմությունը /հուշերի գիրքը՝ «Հոշոտված Հայաստան»/։
Ավրորան անցնելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության վայրագությունների միջով, կարողացել էր ոչ միայն հաղթահարել սարսափները, այլև պատմում էր թուրքերի ձեռամբ հոշոտված Հայաստանի ի՛ր իսկ պատմությունը, որպեսզի աշխարհն իմանա իրականությունը․․․
Այդպիսով, Ավրորան, ըստ էության, փաստում, փաստագրում էր Թուրքիա պետության՝ իրականացրած՝ Հայոց Ցեղասպանության մասին․․․
Ասել է՝ Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․
Իսկ «քաղաքակիրթ» Արևմուտքն առայժմ ընդամենը լուռ հետևում է այս անմարդկային «դատավարությանը»։ ՈՒր «մեղադրյալի» աթոռին Ռուբեն Վարդանյանից բացի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/17/2025 08:31 609 մլրդ դրամ դեֆիցիտ, տագնապի մեջ հայտնված գործարարներ․ ԵԱՏՄ-ն ոսկոր է դարձել իշխանության համար․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:29 «Միասնական հայրենիքը» մասնակցել է, ապա հրաժարվել ստորագրությունից․«Հրապարակ»
- 01/17/2025 08:25 Գործողություն են ուզում, ոչ թե խոսքուզրույց ․«Հրապարակ»
- 01/17/2025 08:23 Սոցապ նախարարը սխալներով հրավեր է ուղարկել, ԱԺ աշխատակազմի ղեկավարն էլ ընթացք է տվել. ոչ պրոֆեսիոնալիզմ․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:20 Փետրվարի 10-ին կլինի առաջին նիստը․«Հրապարակ»
- 01/17/2025 08:18 Արցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունը․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
- 01/17/2025 13:26 «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ընկել է շինարարական փոսը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի