ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025 22:38 | Քաղաքական
Քանի որ սահմանազատումը դեռ 2024-ին սկսվել էր Տավուշի հատվածից, ապա, կարծում եմ, ճիշտ կլինի այնտեղից էլ շարունակել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քարտեզագիր Ռուբեն Գալչյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ հունվարի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, որի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել պետական սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
Քարտեզագրի փոխանցմամբ՝ Տավուշում սահմանազատման մի մասն արդեն իրականացվել է, սակայն մի հատված կար՝ Ոսկեպարում, որտեղ ճանապարհը մտնում է Ադրբեջանի տարածք, ապա դուրս է գալիս Հայաստանի տարածքը թողնել էր ապագային՝ այդ ապագան հիմա է։ «Հիմա կամ պետք է այնպես արվի, որ այդ հողատարածքը, որտեղով անցնում է Հայաստանի տարածքը, հանձնվի Հայաստանին, մենք էլ դրան հավասար ինչ-որ հողակտոր հանձնենք Ադրբեջանին։ Նախորդ անգամ Բերքաբերի ջրամբարից վերև ընկած տարածքը մնացել էր ադրբեջանական վերահսկողության նորքո, որպեսզի երբ լուծվի ճանապարհի հատվածը, ապա այդ հարցն էլ պետք է լուծվեր դրան զուգահեռ։
Հիմա գլխավոր հատվածն այն է, թե ինչպես է լուծվելու այս հարցը, կամ պետք է ճանապարհը փոխվի ու շրջանցի այդ հատվածը, ինչը շատ բարդ կլինի անել՝ հաշվ առնելով լեռնային տեղանքը, խնդիրը բարդանում է նրանով, որ նաև այստեղով են անցնում գազատարն ու այլ ենթակառուցվածքներ։ Բայց եթե Ալիևը համաձայնեց փոխանակման, ապա դրանով ցույց կտա, որ մտադրություն ունեն այդ խնդիրը ինչ-որ կերպ լուծելու։ Եթե նա պնդեց, որ սահմանը պետք է Բերքաբերում մնա նույն տեղում, իսկ ճանապարհը իրավունք չունի անցնել այդտեղով, պարտադրեն կառուցել նոր ճանապարհ, ապա այդպիսով ցույց կտան, որ Ալիևը հարցերը լուծելու մտադրություն իրականում չունի, այլ ցանկություն ունի մեզ համար խնդիրներ առաջացնելու», նշեց Գալչյանը։
Անդրադառնալով անկլավներին՝ Գալչյանն ընդգծեց, որ վերջին շրջանում այս մասին առհասարակ չի խոսվում, բայց, նրա գնահատմամբ, անկլավների հարցը լուծելու միակ ճանապարհն այն է, որ այդ 3 ադրբեջանական ակլավները միասին ունեն 45 քկմ տարածք, իսկ Արծվաշենը ունի 44 քկմ տարածք։ «Այսինքն, այս 3-ինը նույնն է, ինչ Արծվաշենինը, թերևս ամենադյուրին ճանապարհը այն կլինի որ այդ անկլավները մնան այն երկրի տարածքում, որտեղ գտնվում են, այսինքն, Ադրբեջանը ստանա Արծվաշենը, իսկ 3 անկլավները ստանա Հայաստանը»,- ասաց քարտեզագիրը՝ ավելացնելով, որ սա, իր կարծիքով, ամենադյուրին ճանապարհն է։
«Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա Ադրբեջանն էլ հետագայում միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար»,- նշեց նա։
Գալչյանն ընդգծեց, որ մենք այլևս սահմանի ողջ երկայնքով որևէ տեղ որևէ բան չունենք տալու Ադրբեջանին, մենք այլևս միայն ստանալու բան ունենք։ «Տավուշից եթե դուրս գանք, ամբողջ ճանապարհին՝ մինչև Սև լիճ ու Ներքին Հանդ 240 կմ Ադրբեջանը մեզնից գրավել է, մենք որևէ բան այլևս չունենք տալու, փոխարենը 240 քկմ ստանալու բան ունենք։ Եթե իրապես Ալիեւը ցանկանում է շարունակել սահմանազատումն ու սահմանագծումը՝այդ տարածքները պետք է անմիջապես հանձնվեն Հայաստանին»։
Հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ Տավուշում այլևս որևէ դիրքային փոփոխություն չի լինելու՝ Գալչյանը դրական պատասխան տվեց։ «Այո, ենթադրում եմ, միակ խնդրահարույց հատվածը ճանապարհինն է, խնդիրը լուծելու համար ես առաջարկում եմ հողային փոխանակում։ Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքում մենք այլևս որևէ տեղ ոչինչ չունենք զիջելու, որովհետև վիճելի հողակտորները, բարձունքները արդեն կտրել ու պոկել է մեզանից։ Մենք ոչինչ չենք վերցրել։ Մենք այլևս այն սահմաններում ենք, որով անկախացել ենք 1991 թ-ի Ալմա-Աթային հռչակագրով»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/17/2025 08:31 609 մլրդ դրամ դեֆիցիտ, տագնապի մեջ հայտնված գործարարներ․ ԵԱՏՄ-ն ոսկոր է դարձել իշխանության համար․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:29 «Միասնական հայրենիքը» մասնակցել է, ապա հրաժարվել ստորագրությունից․«Հրապարակ»
- 01/17/2025 08:25 Գործողություն են ուզում, ոչ թե խոսքուզրույց ․«Հրապարակ»
- 01/17/2025 08:23 Սոցապ նախարարը սխալներով հրավեր է ուղարկել, ԱԺ աշխատակազմի ղեկավարն էլ ընթացք է տվել. ոչ պրոֆեսիոնալիզմ․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:20 Փետրվարի 10-ին կլինի առաջին նիստը․«Հրապարակ»
- 01/17/2025 08:18 Արցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունը․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
- 01/17/2025 13:26 «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ընկել է շինարարական փոսը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի