Թեմաներ
Հինգշաբթի 01 / 16 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/16/2025   22:36 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի հերթական նիստը 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/16/2025   22:11 Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մյուս հայրենակիցների «դատավարությունները» մեր ազգային ողբերգությունն են. Թաթոյան 01/16/2025   22:00 Այս մտացածին ու կեղծ դատավարությունը առաջին հերթին վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը. Արցախի թեմ 01/16/2025   21:50 Պրոկտոլոգը նշել է զգուշանալու լուրջ պատճառներ 01/16/2025   21:37 Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մի շարք հանդիպումներ է ունեցել 01/16/2025   21:21 Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է բժշկական կենտրոնների կողմից մատուցված ծառայությունների դիմաց ֆինանսավորման ընթացքը 01/16/2025   21:04 Բժիշկը նախազգուշացրել է չափազանց երկար քնելու վտանգի մասին 01/16/2025   20:46 Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների տնօրենների 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ) 01/16/2025   20:30 Երևանում հրդեհ է բռնկվել «Nissan» մակնիշի ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելի 01/16/2025   20:20 Ադրբեջանն այսպես է պատրաստվում խաղաղության.... մշակում են Հայաստանի տնտեսության հիմքերին հարվածող թվային քարտեզ 01/16/2025   20:00 Սիրիան համաձայն Է ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել Գոլանի բարձունքներում 01/16/2025   19:49 ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ամփոփել է Կոմիտեի 2024 թվականի գործունեությունը և նախանշել 2025-ի առաջնահերթությունները 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/16/2025   19:29 Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ 01/16/2025   19:19 Ուրցաձոր գյուղում 62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել ձորակում 01/16/2025   19:14 Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ, իսկ պաշտպանության կողմն արդարացում էր ակնկալում 01/16/2025   18:52 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ 01/16/2025   18:38 Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն ապահովելու համար. Բոչորիշվիլի 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   18:10 ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ 01/16/2025   18:07 Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սկսել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները՝ հյուսիսային հատվածից 01/16/2025   18:04 Բայրամովը Հայաստանին մեղադրում է «ռազմատենչ քաղաքականության» մեջ 01/16/2025   17:37 Նախարարը ներկայացրել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր պետին 01/16/2025   17:30 Ստամբուլում կեղծ ալկոհոլից թունավորման զոհերի թիվը հասել է 30-ի 01/16/2025   17:30 Պետք է մեզ հարց տանք՝ ինչու է անձը ավտոշարասյունով շրջում, ինչու է պահնորդական ծառայություն ձեռք բերում, ինչու են մեքենայի մեջ, թեկուզ, օրինական զենք ունեցող մարդիկ․ ՆԳՆ 01/16/2025   17:19 Գլխավոր դատախազը բավարարել է Միացյալ Թագավորության միջնորդությունը. պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձը հանձնվել է ՄԹ իրավասու մարմնին 01/16/2025   17:16 Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   17:00 Դավիթ Խուդաթյանը գլխավորել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 01/16/2025   16:56 Քննարկվել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցմանը վերաբերող հարցեր 01/16/2025   16:44 Տարբեր հանցավոր խմբերում ընդգրկված մի խումբ անձինք ՀՀ-ում գործող բուքմեյքերական կայքերի մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար 01/16/2025   16:28 Զախարովան խոսել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառների, ռուս-ադրբեջանական հարաբերություններում խնդրներ ստեղծելու փորձերի մասին (տեսանյութ) 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/16/2025   16:18 Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի՝ աշխատանքից ազատումը որևէ կապ չունի Արագածոտնի մարզպետի օգնականի՝ թմրանյութ օգտագործելու դեպքի հետ․ ՆԳՆ 01/16/2025   16:16 Մոսկվան բացասաբար է վերաբերվում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգմանը. Զախարովա (տեսանյութ) 01/16/2025   16:13 Զենքով պետք է ճիշտ անձի պարգևատրել. ՆԳ նախարար 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին 01/16/2025   15:56 Վահե Ղազարյանի աշխատանքի գնահատականը ես չէ, որ պետք է տամ. Արփինե Սարգսյան 01/16/2025   15:56 Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը հանդիպել է «Շկոդա» տրանսպորտային ընկերության ներկայացուցչի հետ 01/16/2025   15:46 Հունիսյան դեպքերով քրեական վարույթներ կան, ծառայողական քննությունները կասեցվել են․ ՆԳՆ 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/16/2025   15:23 Կառավարությունը որոշմամբ՝ նախատեսվում է խաղողի մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնել 01/16/2025   14:35 ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի իրական արժեքը. ինչ հետևանք է այն ունեցել Վրաստանի ու Աֆղանստանի համար. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 01/16/2025   14:34 ՃՏՊ-ների թվի էական նվազում ունենք. դրանց զոհերի թիվը նվազել է 45-ով. ՆԳ նախարար 01/16/2025   14:33 Դավոսում տեղի կունենա՞ Փաշինյան-Ալիեւ հանդիպում. Կառավարության արձագանքը 01/16/2025   14:16 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 01/16/2025   14:15 ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ամփոփիչ ասուլիսը՝ ուղիղ 01/16/2025   14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
01/15/2025   19:47 Առուշ Առուշանյանի պատիժը խստացվեց. 1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում 01/15/2025   16:42 Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական զորքերը հետ քաշվել ռազմավարական նշանակության բարձունքներից, հրապարակվել է (տեսանյութ) 01/16/2025   12:08 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի, լեգենդար «Դքի Նորոյի» կինը 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/15/2025   15:59 Բաքուն կոշտացնում է սպառնալիքները. պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ասուլիս է հրավիրել. ուղիղ 01/15/2025   22:59 Չինացիներն զանգվածաբար ուղևորվում են դեպի Ռուսաստանի քաղաքներից մեկը 01/15/2025   19:01 Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 01/15/2025   08:24 Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ» 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/15/2025   18:54 Մհերն այնտեղ էր, որտեղ խնդիր կար, դավադրության տեսություններին չեմ ուզում տուրք տալ. Գառնիկ Դանիելյան 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/15/2025   23:19 Բժիշկը նշել է ոչ ակնհայտ նախաքաղցկեղային վիճակի նշանները 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին 01/15/2025   12:36 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել 01/15/2025   18:32 Թուրքիայում ոստիկանը սպանել է ընտանիքի 5 անդամներին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/15/2025   20:13 Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությանը 01/15/2025   16:27 Ալիեւն ասում է «Զանգեզուրի միջանցքը» կբացվի, իսկ Պապիկյանն արձագանքում է՝ «սահմանների անվտանգությունը երաշխավորելու են բալանսավորված քաղաքականությամբ» (տեսանյութ) 01/15/2025   15:08 Մահացել է Լալա Մնեյանը

Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   18:24  |  ԼՐԱՀՈՍ

Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանը, դատավարությունից առաջ, ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ ուղերձ է փոխանցել՝ խնդրելով այն հանրայնացնել:

 

Ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, մարդկանց, որոնք անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է  մեր տարածաշրջանում և երկարատև ու իրական խաղաղություն են ուզում:

Ես՝ Ռուբեն Վարդանյանս, 2023 թ. սեպտեմբերի 27-ից արդեն ավելի քան 470 օր գտնվում եմ Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության մեկուսարանում: Այդ օրերից 340-ը ես անցկացրել եմ մենախցում,  23-ը՝ պատժախցում:  Դատավարությունից առաջ ցանկանում եմ հետևյալ հայտարարությունը փոխանցել: Եթե դուք կարդում եք սա, նշանակում է, ես սպառել եմ այստեղ կատարվողի մասին   ճշմարտությունը ձեզ  հասցնելու բոլոր այլ միջոցները:

Հունվարի 17-ին, ժամը 15:00-ին նշանակված է իմ գործով դատական նիստը: Ինձ ասվել է, որ ինձ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:

Բայց մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է  բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը:

Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված,  ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին:

Միևնույն ժամանակ ճնշում է գործադրվել իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ:

Պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ:

Ես նորից եմ հայտարարում ու պնդում  իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին և պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը:

Չնայած մեր անմեղությանը և  գործի քաղաքական դրդապատճառներին՝ շատ հավանական է, որ մեղադրողները կանտեսեն իմ հայտարարությունը և  կսկսեն դատավարությունը:  Այս պարագայում  ես խնդրում և պահանջում եմ ձեզնից  աջակցել իմ հետևյալ պահանջներին՝

1.     Ինձ ու իմ փաստաբանին հնարավորություն տալ լիարժեք պատրաստվել պաշտպանության: Մասնավորապես, մեզ ժամանակ և հնարավորություն տալ ուշադիր ծանոթանալ գործի նյութերին ռուսերենով:

2.    Վերացնել թույլ տրված խախտումներն ու կեղծիքները:  Մասնավորապես, ճանաչել անընդունելի բոլոր կեղծ փաստաթղթերն ու հարցաքննությունների արձանագրությունները, որոնք երբեք չեն անցկացվել,  քանի որ ես ոչ մի ցուցմունք չեմ տվել իմ ձերբակալման օրվանից ի վեր:

3.    Իմ և մյուս բոլոր մեղադրյալների նկատմամբ դատավարությունն անցկացնել հրապարակային: Ես պնդում եմ, որ լինի առավելագույնս բաց դատաքննություն՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

4.    Միավորել իմ գործը մյուս մեղադրյալների գործերի հետ:  Իմ՝ 422  հատորանոց գործի ավելի քան 400 հատորները ընդհանուր գործի էպիզոդներ են:  Դրանից միայն 6-ն է վերաբերում իմ նկատմամբ  առաջադրված կեղծ մեղադրանքներին: Իմ գործի առանձնացումը արհեստական և անհիմն որոշում է:

 

Ո՛չ չարություն, ո՛չ ատելություն ես չեմ զգում: Հակառակը, ես անկեղծորեն կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր օրենք, բարոյական սկզբունքներ ու Ղուրանի պատվիրաններ  են խախտում:

Ես վստահ եմ, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն  ժամանակ, երբ հակամարտությունում ներգրավված երկրների առաջնորդները, իրենց հասարակությունների հավանությամբ,  կկարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին:

Ես խոստանում եմ անել ամեն հնարավորը, որ դա տեղի ունենա իմ կենդանության օրոք: Ինչպես ասել է մեծն Մահաթմա Գանդին, աշխարհն ինքնաոչնչացումից փրկելու միակ ճանապարհը  առանց բռնության, ճշմարտության և սիրո սկզբունքներով ապրելն է: Մենք կարող ենք հասնել իրական խաղաղության բոլոր մարդկանց նկատմամբ կարեկցանքի միջոցով՝ անկախ նրանց մաշկի գույնից, ազգությունից  կամ դավանանքից:

Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Բոլորին սիրում եմ և երախտապարտ եմ ՝ իմ նկատմամբ բարի վերաբերմունքի համար:

Իմացեք, որ ես ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է:

 

Ռուբեն Վարդանյան

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:16 23/10/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի դատարանը մերժել է բարերար Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը
09:21 21/04/2024  |  ԼՐԱՀՈՍԱպօրինաբար կալանավորված քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանը, մեկնարկած հացադուլի ընթացքում առաջին անգամ կապ է հաստատել ընտանիքի հետ
16:41 29/06/2023  |  ԼՐԱՀՈՍՀամաձայն չենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ու աշխարհին պետք է լսելի դարձնենք մեր այս դիրքորոշումը. Շարժումը հանդիպումներ է ունենում Ստեփանակերտում
08:04 09/06/2023  |  ՄամուլԻնչ են քննարկել Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանը․«Հրապարակ»
11:09 22/03/2023  |  Մեկնաբանություն100 օր առաջ սկսված ու շարունակվող շրջափակումը մեզ կրկին հիշեցնում է՝ Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք. Վարդանյան
23:46 14/01/2023  |  ՄեկնաբանությունԱրցախից Ռուբեն Վարդանյանի հեռացումը կհանդիսանա Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու նախապատրաստության առանցքային քայլը. Ասլանյան
12:05 08/07/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային օրակարգ» կուսակցության անդամների և աջակիցների հանդիպում-քննարկում «ԻԴԵԱ» հիմնադրամի համանախագահներին
13:23 05/03/2019  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդանյանի ղեկավարած «Տրոյկա Դիալոգ»-ը կհայտնվի պատժամիջոցների թիրախո՞ւմ

Արխիվ

[]