Թեմաներ
Հինգշաբթի 01 / 16 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/16/2025   22:36 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի հերթական նիստը 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/16/2025   22:11 Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մյուս հայրենակիցների «դատավարությունները» մեր ազգային ողբերգությունն են. Թաթոյան 01/16/2025   22:00 Այս մտացածին ու կեղծ դատավարությունը առաջին հերթին վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը. Արցախի թեմ 01/16/2025   21:50 Պրոկտոլոգը նշել է զգուշանալու լուրջ պատճառներ 01/16/2025   21:37 Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մի շարք հանդիպումներ է ունեցել 01/16/2025   21:21 Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է բժշկական կենտրոնների կողմից մատուցված ծառայությունների դիմաց ֆինանսավորման ընթացքը 01/16/2025   21:04 Բժիշկը նախազգուշացրել է չափազանց երկար քնելու վտանգի մասին 01/16/2025   20:46 Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների տնօրենների 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ) 01/16/2025   20:30 Երևանում հրդեհ է բռնկվել «Nissan» մակնիշի ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելի 01/16/2025   20:20 Ադրբեջանն այսպես է պատրաստվում խաղաղության.... մշակում են Հայաստանի տնտեսության հիմքերին հարվածող թվային քարտեզ 01/16/2025   20:00 Սիրիան համաձայն Է ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել Գոլանի բարձունքներում 01/16/2025   19:49 ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ամփոփել է Կոմիտեի 2024 թվականի գործունեությունը և նախանշել 2025-ի առաջնահերթությունները 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/16/2025   19:29 Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ 01/16/2025   19:19 Ուրցաձոր գյուղում 62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել ձորակում 01/16/2025   19:14 Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ, իսկ պաշտպանության կողմն արդարացում էր ակնկալում 01/16/2025   18:52 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ 01/16/2025   18:38 Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն ապահովելու համար. Բոչորիշվիլի 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   18:10 ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ 01/16/2025   18:07 Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սկսել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները՝ հյուսիսային հատվածից 01/16/2025   18:04 Բայրամովը Հայաստանին մեղադրում է «ռազմատենչ քաղաքականության» մեջ 01/16/2025   17:37 Նախարարը ներկայացրել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր պետին 01/16/2025   17:30 Ստամբուլում կեղծ ալկոհոլից թունավորման զոհերի թիվը հասել է 30-ի 01/16/2025   17:30 Պետք է մեզ հարց տանք՝ ինչու է անձը ավտոշարասյունով շրջում, ինչու է պահնորդական ծառայություն ձեռք բերում, ինչու են մեքենայի մեջ, թեկուզ, օրինական զենք ունեցող մարդիկ․ ՆԳՆ 01/16/2025   17:19 Գլխավոր դատախազը բավարարել է Միացյալ Թագավորության միջնորդությունը. պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձը հանձնվել է ՄԹ իրավասու մարմնին 01/16/2025   17:16 Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   17:00 Դավիթ Խուդաթյանը գլխավորել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 01/16/2025   16:56 Քննարկվել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցմանը վերաբերող հարցեր 01/16/2025   16:44 Տարբեր հանցավոր խմբերում ընդգրկված մի խումբ անձինք ՀՀ-ում գործող բուքմեյքերական կայքերի մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար 01/16/2025   16:28 Զախարովան խոսել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառների, ռուս-ադրբեջանական հարաբերություններում խնդրներ ստեղծելու փորձերի մասին (տեսանյութ) 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/16/2025   16:18 Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի՝ աշխատանքից ազատումը որևէ կապ չունի Արագածոտնի մարզպետի օգնականի՝ թմրանյութ օգտագործելու դեպքի հետ․ ՆԳՆ 01/16/2025   16:16 Մոսկվան բացասաբար է վերաբերվում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգմանը. Զախարովա (տեսանյութ) 01/16/2025   16:13 Զենքով պետք է ճիշտ անձի պարգևատրել. ՆԳ նախարար 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին 01/16/2025   15:56 Վահե Ղազարյանի աշխատանքի գնահատականը ես չէ, որ պետք է տամ. Արփինե Սարգսյան 01/16/2025   15:56 Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը հանդիպել է «Շկոդա» տրանսպորտային ընկերության ներկայացուցչի հետ 01/16/2025   15:46 Հունիսյան դեպքերով քրեական վարույթներ կան, ծառայողական քննությունները կասեցվել են․ ՆԳՆ 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/16/2025   15:23 Կառավարությունը որոշմամբ՝ նախատեսվում է խաղողի մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնել 01/16/2025   14:35 ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի իրական արժեքը. ինչ հետևանք է այն ունեցել Վրաստանի ու Աֆղանստանի համար. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 01/16/2025   14:34 ՃՏՊ-ների թվի էական նվազում ունենք. դրանց զոհերի թիվը նվազել է 45-ով. ՆԳ նախարար 01/16/2025   14:33 Դավոսում տեղի կունենա՞ Փաշինյան-Ալիեւ հանդիպում. Կառավարության արձագանքը 01/16/2025   14:16 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 01/16/2025   14:15 ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ամփոփիչ ասուլիսը՝ ուղիղ 01/16/2025   14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
01/15/2025   19:47 Առուշ Առուշանյանի պատիժը խստացվեց. 1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում 01/15/2025   16:42 Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական զորքերը հետ քաշվել ռազմավարական նշանակության բարձունքներից, հրապարակվել է (տեսանյութ) 01/16/2025   12:08 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի, լեգենդար «Դքի Նորոյի» կինը 01/15/2025   15:59 Բաքուն կոշտացնում է սպառնալիքները. պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ասուլիս է հրավիրել. ուղիղ 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/15/2025   22:59 Չինացիներն զանգվածաբար ուղևորվում են դեպի Ռուսաստանի քաղաքներից մեկը 01/15/2025   19:01 Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 01/15/2025   08:24 Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ» 01/15/2025   18:54 Մհերն այնտեղ էր, որտեղ խնդիր կար, դավադրության տեսություններին չեմ ուզում տուրք տալ. Գառնիկ Դանիելյան 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին 01/15/2025   23:19 Բժիշկը նշել է ոչ ակնհայտ նախաքաղցկեղային վիճակի նշանները 01/15/2025   12:36 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել 01/15/2025   18:32 Թուրքիայում ոստիկանը սպանել է ընտանիքի 5 անդամներին 01/15/2025   16:27 Ալիեւն ասում է «Զանգեզուրի միջանցքը» կբացվի, իսկ Պապիկյանն արձագանքում է՝ «սահմանների անվտանգությունը երաշխավորելու են բալանսավորված քաղաքականությամբ» (տեսանյութ) 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/15/2025   15:08 Մահացել է Լալա Մնեյանը 01/15/2025   20:13 Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությանը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ամփոփել է Կոմիտեի 2024 թվականի գործունեությունը և նախանշել 2025-ի առաջնահերթությունները 01/16/2025   19:49  |  ԼՐԱՀՈՍ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հունվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2024 թվականի ընթացքում Կոմիտեի կողմից իրականացված աշխատանքները և ներկայացրել է 2025-ի հիմնական ծրագրերն ու առաջնահերթությունները, ինչպես նաև պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

2024  թվականին իրականացված աշխատանքներ

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ  Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2024 թվականի ընթացքում ապահովվել է շուրջ 2,390.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 117.0 մլրդ դրամով կամ աճը կազմել է 5.1 տոկոս: Մասնավորապես, հարկային մարմինների կողմից գանձվել են ավելի քան 1,940 մլրդ դրամի, իսկ մաքսային մարմինների կողմից՝  ավելի քան 450 մլրդ դրամի մուտքեր: ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ, 2024 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներն ապահովվել են տնտեսության զարգացումներին համահունչ: Վերջին տարիներին դրական դինամիկա է արձանագրվել ծախսարդյունավետության մասով․հարկային եկամուտների հավաքագրման վրա կատարված ծախսերի կշիռը պահպանվել է գրեթե նույն՝ 1․1% մակարդակում։

Պետական եկամուտների կոմիտեի և Ֆինանսների նախարարության կողմից՝ մինչև 2023 թվականի համար կատարված գնահատականները (օբյեկտիվ պատճառներով դեռևս բացակայում են 2024 թ․ գնահատումները) հուշում են, որ հարկային վարչարարության ճեղքը (փաստացի և տրված օրենսդրության պայմաններում պոտենցիալ եկամուտների միջև շեղումը, որն, ըստ էության, ստվերային եկամուտներն են) վերջին 3 տարիներին ՀՆԱ-ում միջինում
0.3-0․4 տոկոսային կետով նվազել է: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր տարի 30-40 մլրդ դրամ լրացուցիչ ստվերային հարկային եկամուտներ են վերականգնվել։ «Բայց պետք է գիտակցենք, որ սա եղել է այնպիսի դրական տնտեսական միջավայրում, որտեղ, ի լրումն ՊԵԿ ստվերի դեմ պայքարի ջանքերին, ազդել են նաև բարձր տնտեսական աճը և անկանխիկ գործառնությունների դերի ավելացմանն ուղղված ՀՀ կառավարության միջոցառումները և ջանքերը»,-ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։ Ստուգումների, ուսումնասիրությունների, վերլուծական գործիքների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  նախորդ տարվա համեմատ՝ շուրջ 50 միլիարդ դրամի ավելացում է արձանագրվել։ Մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության մասին է փաստում նաև նախորդ տարվա ընթացքում մաքսանենգության դեպքերի բացահայտումների դինամիկան․ 2024-ին բացահայտվել է մաքսանենգության 400 դեպք։

Տնտեսվարողների ընկալումներում ՊԵԿ գոհունակությունը շարունակում է պահպանվել պատշաճ մակարդակում, սակայն որոշակի նվազում է արձանագրվել, ինչը, ըստ ՊԵԿ նախագահի, հիմնական պատճառը՝ չնայած կատարված բարեփոխումներին և ստվերի կրճատման ջանքերին, դեռ չեն գտնվել կոշտի և օբյեկտիվության ճիշտ բալանսը և հասարակության հետ մարդակենտրոն հաղորդակցման ճիշտ մեթոդները։

2024 թվականին իրականացվել են մի շարք կարևոր նախագծեր՝ ուղղված քաղաքացիների կյանքում դրական փոփոխություններին: Մասնավորապես, սահմանվել է նավթ-նավթամթերքին համանման որոշ ապրանքների (օկտանային հավելումների) մասով ակցիզային հարկի գանձման մեխանիզմը: Ներդրվել է տաքսի ծառայության ոլորտը կարգավորող նոր համակարգ՝ վեբ ու բջջային հավելվածներով և ընդունվել են վերջինիս կիրառման ապահովմանն ուղղված համապատասխան իրավական ակտեր: Հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգի ներդրման համար ևս ընդունվել են իրավական ակտեր: Խաղային ոլորտի կարգավորման նպատակով ընդունվել է նոր օրենք, միաժամանակ, տրվել է օպերատորի ներգրավման գործընթացի մեկնարկը։ Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց օրինապահության հավաստագրի տրամադրման համար սահմանվել են օրինապահության հավաստագիր ստանալու համար դիմումի ներկայացման, դրա քննարկման կարգն ու ժամկետները: Օրինապահի կարգավիճակ ստացած տնտեսվարողները կօգտվեն մի շարք պարզեցումներից: Հետևողական աշխատանքներ են իրականացվել ստվերի գնահատումների բարելավման ուղղությամբ։ Իսկ հարկային ռիսկերի վերլուծության համակարգի բարելավման արդյունքում կիրառությունից հանվել են վիճակագրորեն ոչ նշանակալի 9 ռիսկային չափանիշներ, ներկայում գործող 72 չափանիշներից կատարելագործվել է 35-ը կամ շուրջ 50 տոկոսը: Ակնկալվում է, որ փոփոխությունների արդյունքում ստուգումների արդյունավետությունը կբարձրանա նվազագույնը 20 տոկոսով: 2024 թվականին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է ստացել 83 տնտեսվարող, որից 2-ը՝ ԼՏՕ ռեեստրում ընդգրկվելու համար։

Մաքսային ռիսկերի վերլուծության համակարգի բարելավման շրջանակում ռիսկային չափանիշների մշտադիտարկման և փոփոխությունների արդյունքում 2023 թվականի համեմատ՝ 2024 թվականին էականորեն նվազել են «Կարմիր» ռիսկի մակարդակով (այսինքն` զննման ցուցմամբ) դեպքերի քանակը, մասնավորապես, եթե 2023 թվականին զննման դեպքեր քանակը ընդհանուրի մեջ կազմում էր միջինում 17%, ապա 2024 թվականին այդ ցուցանիշը ավելի քան
երկու անգամ նվազել է` կազմելով միջինում 6%, իսկ տարվա վերջին ամիսներին հասել է 5%-ի, ինչը համապատասխանում է նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից ներկայացվող խորհրդատվություններում նշվող ցուցանիշին:

Թվայնացման գործընթացի շրջանակում մշակվել և ներդվել է Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը, որը հասանելի է վեբ տարբերակով և բջջային հավելվածի միջոցով։ Շուրջ 59 հազար քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր։  Իրագործված այլ նախաձեռնություններից են նաև հարկային և մաքսային ծառայողների տեսախցիկների և տեսահսկման, ինչպես նաև գրանցված աշխատողների նույնականացման համակարգերի ներդրումը, տաքսի ծառայություն մատուցող քաղաքացիների համար հարկերի վճարման My Tax հավելվածի գործարկումը:  Հիմնվել է նաև «ՋԻ Սոլյուշնս»  ՊՈԱԿ-ը, ինչը հնարավորություն կտա մեծ թափ հաղորդել թվայնացման բարեփոխումներին:  

Մի շարք բարեփոխումներ են իրականացվել մաքսային ընթացակարգերում, մասնավորապես, պարզեցվել է ֆիզիկական անձանց առաքանիների գծով հայտարարագրման գործընթացը: Փոստային կամ սուրհանդակային առաքումների միջոցով ներմուծվող ապրանքների մաքսային հսկողություն իրականացնելու անհրաժեշտության դեպքում ֆիզիկական անձանց մաքսային մարմին այցելությունն այլևս պարտադիր չէ. 2024 թվականից քաղաքացու և մաքսային մարմնի միջև շփումն իրականացվում է հեռավար (էլեկտրոնային նամակագրության միջոցով),  և ֆիզիկական անձնանց համար հայտարարգրերը լրացվում են անվճար։ Երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների գծով եզրակացությունը նախորդ տարվանից տրամադրում է մաքսային մարմինը՝ անվճար եղանակով։ Արտահանման փաստաթղթային հսկողությունն իրականացվում է հեռավար եղանակով՝ «Մեյլինգ» համակարգի միջոցով, ինչը նշանակում է, որ  փաստաթղթային հսկողության համար մաքսային մարմին անձամբ այցելելու անհրաժեշտություն չկա։ Նշված ռեժիմով 2024 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսներին հեռավար սպասարկվել է շուրջ 4000 հայտարարագիր։ 2024 թվականից ներդրվել է նաև մաքսային գործառնությունների ժամանակի չափման մեխանիզմը (Time release study), ինչը թույլ է տալիս գնահատել մաքսային գործառնությունների տևողությունը և արդյունավետությունը։

Շարունակվել է հարկային և մաքսային ծառայողների պատրաստման և վերապատրաստման գործընթացը: ՊԵԿ աշխատակիցների համար ուսումնական կենտրոնում  ներդրվել է էլեկտրոնային ուսումնական հարթակ: 

Ընդլայնվել է միջազգային համագործակցությունը, ակտիվացել է միջազգային կառույցների և տարբեր երկրների միջև բազմակողմ և երկկողմ գործակցությունը (Համաշխարհային բանկի հետ իրականացվել են գոհունակության հարցումներ և գնահատումներ, աշխատակիցների գնահատման համակարգի (KPMG, KPI) մշակման աշխատանքներ, ՄԱԶԾ աջակցությամբ հիմնվել է Թվային հետախուզության լաբորատորիա և այլ ծրագրեր): Իրագործվել են նաև մի շարք միջազգային կարևոր նախաձեռնություններ, մասնավորապես, ՊԵԿ-ն ակտիվ մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումին, ինչպես նաև ստորագրվել է «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիր», ինչը թույլ կտա առաջիկայում համապատասխան գործիքակազմի ներդրման միջոցով իրականացնել տվյալների փոխանակում անդամ երկրների միջև։

2025 թվականի ՊԵԿ առաջնահերթություններ և հիմնական ծրագրեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի և Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների հետ առանձին հանդիպումներից ու քննարկումների արդյունքում նախանշվել են 2025 թվականի առաջնահերթությունները և ծրագրերը։ ՊԵԿ-ի գերխնդիրը՝ հարկային եկամուտների պատշաճ հավաքագրումն է և այս ուղղությամբ ՊԵԿ-հանրություն-բիզնես գործընկերային և կառուցողական երկխոսության ամրապնդումն է: «ՊԵԿ-ի տեսլականը պետք է լինի՝ դառնալ հզոր և պրոֆեսիոնալ ծառայություն մատուցող կառույց, որին պետք է հասնել  տնտեսության և հասարակության համար բարենպաստ միջավայրի ձևավորման ու հարկերի պատշաճ վճարման միջև ճիշտ բալանս գտնելու միջոցով»,-շեշտել է կոմիտեի ղեկավարը։։

Այս տարվա առաջնահերթություններից են լինելու ՊԵԿ արդիականացված նոր ռազմավարության ձևավորումը։ Թվայնացման բարեփոխումները ևս Կոմիտեի հիմնական ուղենիշերից են: Մաքսային ոլորտում, մասնավորապես, նախատեսվում է գործարկել ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման միասնական համակարգը,  «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ներդնել ապրանքների և տրանսպորտային միջոցների ինքնաշխատ բացթողնման, ինչպես նաև «EXIM» տեղեկատվական համակարգերը։ Լոգիստիկ և վարչական ենթակառուցվածքների կառուցման և արդիականացման շրջանակում նախատեսվում է Երևանի և Սյունիքի մաքսային կենտրոնների կառուցում,  «Մեղրի» և «Բագրատաշեն» անցման կետերի ենթակառուցվածքների վերակառուցում, արտահանմամբ զբաղվող կառուցվածքային միավորի ստեղծում (24/7 գրաֆիկով): Ընթացիկ տարում կներդրվի նաև մարդկային ռեսուրսների կառավարման էլեկտրոնային հարթակը, կշարունակվի հարկային ծառայողների պատրաստման և վերապատրաստման գործընթացը:

 Հարկային ոլորտում նախատեսվում է լավարկել եկամուտների հայտարարագրման համակարգը, ՊԵԿ նախագահի խոսքով՝ եկամուտների հայտարարագրման համակարգի համատեքստում պետությունը մտադիր է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման պահանջ չի լինի:  Ընթացիկ տարում նախատեսվում է նաև ավտոմատացնել անձնական հաշվի քարտերի համակարգը, պետտուրքի, դրոշմանիշային վճարի, ռեզիդենտության տեղեկանքի,  ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տրամադրման գործընթացները: Վերլուծական և վարչարարական գործիքների կատարելագործման շրջանակում կներդրվեն հետվճարի տրամադրման համակարգը (cash back), միջազգային հարկման նոր գործիքակազմը, խաղային ոլորտի կարգավորման նոր մեխանիզմները, ինչպես նաև երրորդ անձանցից ստացվող տեղեկատվության փոխանակման համակարգը: Ստվերի չափումների և գնահատումների էական բարելավումը ևս լինելու է 2025-ի առաջնահերթություններից: Այդ նպատակով նախատեսվում է մշակել և զարգացնել հսկողական միջոցառումների բազա: Ստվերի և իրավախախտումների դեմ կոշտ պայքարը, իսկ կոռուպցիայի դեմ՝ անխնա պայքարը 2025-ի հիմնական առաջնահերթություններից են լինելու: Կոռուպցիոն և անօրիանական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու: Մարդակենտրոնությունը և մարդկային արժեքները լինելու են առաջնային։ Կոմիտեի նախագահը վստահություն է հայտնել, որ  2025 թվականին ՊԵԿ-ը պետք է բեկում մտցնի մարդկանց ընկալումներում, ամրապնդելով հասարակության կապը մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ (պետական բյուջեի),  և հարկ վճարելու մշակույթը դարձնի մեր հասարակության յուրաքանչյուր անդամի բարեկեցության բարձրացման մեջ արժեքավոր ներդրման մշակույթ։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:08 15/01/2025  |  ՏնտեսությունՈվքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր
14:06 13/01/2025  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
20:18 10/01/2025  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային
20:48 03/01/2025  |  ԼՐԱՀՈՍՖիզիկական անձինք եկամտային հարկի վերադարձի դիմումները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
21:21 30/12/2024  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ փոխնախագահի պաշտոնակատար Աշոտ Մուրադյանն ազատվել է աշխատանքից
14:53 30/12/2024  |  ԼՐԱՀՈՍ2025 թվականից մաքսային մարմնում կմեկնարկի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը
23:21 27/12/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը Պետական եկամուտների կոմիտեում նշանակումներ և վերանշանակումներ է արել
12:20 25/12/2024  |  Քրեական խրոնիկոնՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր
11:51 20/12/2024  |  Քրեական խրոնիկոնՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
11:37 18/12/2024  |  ԼՐԱՀՈՍՆոյեմբերին 466 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 271.4 մլն դրամ

Արխիվ

[]