Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 15 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/15/2025   15:08 Մահացել է Լալա Մնեյանը 01/15/2025   14:47 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց 01/15/2025   14:42 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան 01/15/2025   14:29 Հրդեհ Չարենցավան քաղաքում․ տուժածներ չկան 01/15/2025   14:23 Ռուսական բիզնեսը զգուշավոր է դարձել Հայաստանի նկատմամբ՝ ԵՄ-ին անդամակցելու քննարկումների ազդեցության ներքո. Օվերչուկ 01/15/2025   14:19 Դեմ եմ տրանսպորտի թանկացմանը, Ավինյանը թող թողի գնա. Փաշինյանին էլ ատելով ատում եմ, սա ապրելու ձև չէ. Քաղաքացիները բողոքում են ուղևավերձերի փոփոխություններից 01/15/2025   14:09 Ջո Բայդենի պաշտոնավարման 99.66%-ը լրանալու շեմին նա և պետքարտուղար Բլինքենը վերջապես որոշեցին, որ եկել է ժամանակը Հայաստանի հետ «ստրատեգիական» համաձայնագիր ստորագրելու 01/15/2025   13:41 Թրամփի երդմնակալությունը կարող է թիրախ դառնալ ծայրահեղականների համար 01/15/2025   13:40 ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվար ամսին տեսակցել են Բաքվում պահվող գերիներին 01/15/2025   13:36 Բողոքի ակցիա՝ ընդդեմ տրանսպորտի թանկացումների. ուղիղ 01/15/2025   13:33 Իրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր 01/15/2025   13:27 Մհերը մարտնչող անձնավորություն էր, սկզբունքային էր. անձնական մեծ ցավ եմ ապրում, նա իմ օգնականն է եղել. Սեյրան Օհանյան 01/15/2025   13:24 Սուրճի ապարատի տերերը հավաքվել են ԱԺ շենքի դիմաց․ դժգոհ են նոր սակագներից, տարածքի հարկը 7500 դրամից դարձել է 40,000 01/15/2025   13:20 ԱԺ հանձնաժողովը հավանությունը տվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրին 01/15/2025   13:18 ՀԱՄԱՍ-ն ընդունել է հրադադարի գործարքը.շտապում են մինչ Թրամփի պաշտոնի ստանձնումը համաձայնության գալ 01/15/2025   13:12 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. բարբարոս ցեղերն ավելի բարձր աստիճանի պետական մտածողություն ու արժանապատվության զգացում ունեին. քաղաքագետ 01/15/2025   13:06 2025-ի բյուջեն պլանավորելիս գիտեինք, որ 2024-ին հարկերը հավաքագրվելու են շուրջ 155 մլրդ դրամով պակաս․ Ֆինանսների նախարարը պարզաբանում է տարածել 01/15/2025   13:04 Լոս Անջելեսում հրկիզման կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել 01/15/2025   13:03 Տարադրամի փոխարժեքները հունվարի 15 -ին 01/15/2025   12:59 ՌԴ դեսպանին կանչել են ՀՀ ԱԳՆ. բողոքի նոտա է հղվել 01/15/2025   12:51 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին 01/15/2025   12:50 Մհեր Սահակյանը հայ ազգին չորս զավակ է պարգևել, ցավալի է՝ չի տեսնելու նրանց մեծանալը․ Մինասյան 01/15/2025   12:36 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել 01/15/2025   12:33 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ 01/15/2025   12:27 Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին դրանց դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. Վարդան Ոսկանյան 01/15/2025   12:19 Ֆրենկ Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը 01/15/2025   12:09 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը 01/15/2025   12:02 ՀՀ-ի կողմից վարվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ Փաշինյան 01/15/2025   11:51 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան 01/15/2025   11:47 Վլադիվոստոկում տղամարդը փորձել է առևանգած ջիփով մտնել եկեղեցի (տեսանյութ) 01/15/2025   11:46 ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մհեր Սահակյանի հիշատակը 01/15/2025   11:43 Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին. Հրանտ Մելիք-Շահնազարյան 01/15/2025   11:32 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց 01/15/2025   11:29 ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ .ուղիղ 01/15/2025   11:27 Իշխանությունն այդպես էլ չի կարողանում հայկական շահը վեր դասել մնացյալի շահերից. Բաբայան 01/15/2025   11:25 Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը 01/15/2025   11:17 Հարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է 01/15/2025   11:08 Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր 01/15/2025   11:00 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ 01/15/2025   10:48 Լավ չեք ապրելու. Էլինար Վարդանյան 01/15/2025   10:38 Ժանրի կանոնների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կհայտարարի ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյանը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի մասին 01/15/2025   10:32 Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է 01/15/2025   10:20 Մետրայի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել 01/15/2025   10:15 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր 01/15/2025   08:33 ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ» 01/15/2025   08:29 Մարզպետն ազատել է օգնականին, որ «փրկվի»․ «Հրապարակ» 01/15/2025   08:26 Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ» 01/15/2025   08:24 Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ» 01/15/2025   08:21 Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ» 01/15/2025   08:19 Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ»
01/14/2025   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է լրագրող Արամ Զաքարյանը 01/14/2025   20:15 Որն է եղել պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 01/13/2025   18:14 Ավտովթարի հետևանքով մահացել է պատգամավոր Մհեր Սահակյանը 01/13/2025   20:39 Տաթևիկ Աբրահամյանը Նարեկ Սարգսյանի հետ առանձին էր բնակվում՝ սկեսուրի հետ խնդիրների պատճառով․ փաստաբանը պնդում է՝ ամուսինը տուն էր կառուցում, որ շարունակեն միասին բնակվել 01/13/2025   18:24 ՆԳՆ-ն հաստատեց՝ նախնական տեղեկություններով վթարի հետևանքով մահացել է Մհեր Սահակյանը 01/13/2025   22:06 Տղամարդը սպանդ է կազմակերպել ռուսական օդանավակայանում 01/13/2025   21:27 Կառավարության շենքում Աննա Հակոբյանի լուսանկարահանումն իրականացվել է անձամբ Փաշինյանի թույլտվությամբ 01/14/2025   07:42 Երեւանում մասնավորեցվել է միակ մանկական առողջարանը. ով է բազմահարկ համալիր կառուցում. «Ժողովուրդ» 01/14/2025   15:07 Մերձմոսկվայում բերման են ենթարկել «թիվ 1 օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի եղբորորդուն 01/14/2025   22:34 Բժիշկը նշել է թոքաբորբ հրահրող հայտնի դեղամիջոցները 01/14/2025   13:40 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը փուչիկ է. Թրամփը, բացի պետական շահերից, Թուրքիայում և Ադրբեջանում նաեւ անձնական ու բիզնես շահեր ունի. միջազգայնագետ 01/14/2025   17:20 Տարադրամի փոխարժեքները հունվարի 14 -ին 01/14/2025   07:55 Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ» 01/14/2025   08:10 Կալավանցի Ռոբերտին փոխարինեց կապանցի Գրիշիկը․ «Հրապարակ» 01/14/2025   20:30 Երևանի քրեական վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով ոստիկանություն են տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ին․ նրա մոտ հայտնաբերվել է զենք և թմրամիջոցներ 01/15/2025   08:24 Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ» 01/14/2025   19:03 Փաշինյանը որոշել է գեներալ Ցականյանին ընդգրկել սահմանազատման հանձնաժողովի կազմում 01/14/2025   08:06 Մարզպետի հետ քաշքշուկից հետո ՔՊ-ում Հայկ Սարգսյանին «մեղադրում են» փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար. «Ժողովուրդ» 01/13/2025   15:49 «Գազպրոմը» զանգվածային կրճատումներ է նախապատրաստում 01/14/2025   19:40 Պետական եւ մասնավոր սեկտորի բոլոր աշխատակիցները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. Օրենքը մտել է ուժի մեջ

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը 01/15/2025   11:25  |  ԼՐԱՀՈՍ

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։

ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ստորև ներկայացված է Կանոնադրության ամբողջական տեքստը։

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրություն

Նախաբան

Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները՝

 Հաստատում են իրենց բարեկամական և ռազմավարական գործընկերության հարաբերությունների կարևորությունը: Նպատակադրվում են խորացնել իրենց գործընկերությունը՝ ի շահ երկու երկրների,  և ընդլայնել համագործակցությունը փոխադարձ առաջնահերթությունների լայն շրջանակում: 

Ընդգծում են, որ երկու ժողովրդավարական երկրների միջև այս  համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների և համատեղ շահերի վրա: Դրանք  ներառում են  ժողովրդավարության և տնտեսական ազատության  առաջխաղացումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման ամրապնդումը, աջակցությունը նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդումը:

Ընդգծում են իրենց փոխադարձ ցանկությունը՝ ամրապնդելու հարաբերությունները  դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ, բարձր տեխնոլոգիական, կրթական, գիտական, մշակութային, իրավական, պաշտպանության  և անվտանգության  ոլորտներում:

Բաժին I․ Գործընկերության սկզբունքները

Սույն կանոնադրությունը հիմնված է երկու կողմերի համար ընդհանուր հիմնարար սկզբունքների և համոզմունքների վրա: 

Միմյանց ինքնիշխանության,  անկախության,  և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է:

Կողմերի բարեկամությունը բխում է ժողովրդավարական արժեքների ընդհանուր հանձնառությունից և համոզմունքից, որ ժողովրդավարությունը, քաղաքական լեգիտիմության և, հետևաբար, կայունության գլխավոր հիմքն է:

Ժողովրդավար գործընկերների միջև համագործակցությունը կնպաստի խաղաղության և կայունության խթանմանը:
Ուժեղ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը՝ առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար։

Հայաստանի շարունակական ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները  կարող են լիարժեքորեն բացահայտել իր աշխատասեր քաղաքացիների ողջ ստեղծագործական ներուժը`  դրանով իսկ խթանելով բարգավաճումը տարածաշրջանով մեկ  և  դրանից դուրս:

Միացյալ Նահանգներն  ողջունում է Հայաստանի ջանքերը՝  խորացնելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգության և սոցիալական կապերը եվրաատլանտյան համայնքի այլ երկրների և ժողովրդավարական լայն համայնքի հետ:  
Արժանապատիվ և հարատև խաղաղությունը հիմնարար է Հարավային Կովկասի առավել կայուն և բարեկեցիկ ապագայի համար: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ սահմանազատման գործընթացին՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա:
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝  հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա։
Հաշվի առնելով, որ ապրանքների և մարդկանց տեղաշարժը երկրի սահմաններից դուրս հանգեցնում է հարևանների միջև փոխկախվածության և փոխշահավետ հարաբերությունների, Միացյալ Նահանգները նաև նպատակադրվում է շարունակել խրախուսել Հայաստանի և նրա հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը:
Բաժին II․ Տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ համագործակցություն 

Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել համագործակցությունը` նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու  տնտեսական աճին, աջակցելու տնտեսական/շուկայական բարեփոխումներին և ազատականացմանը, խթանելու տրանսպորտային հաղորդակցությունը, բարելավելու երկկողմ գործարար միջավայրը և ապահովելու ապրանքների ու ծառայությունների շուկայական  հասանելիությունը։ Կողմերը գիտակցում են, որ արդար, աշխատողակենտրոն ու կայուն առևտուրն էական  է մատակարարումների դիմակայուն շղթաները, հավասարաչափ զարգացումը, ազատությունն ու բարեկեցությունն առաջ մղելու համար: Միացյալ Նահանգներն աջակցում է համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու Հայաստանի ջանքերին: 

Ընդունելով առևտրի և ներդրումների ավելացման կարևորությունը տնտեսական աճի և զարգացման գործում՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել երկկողմ առևտրի և ներդումների ավելացման ռազմավարական հնարավորությունները:

Հաշվի առնելով կենսունակ, դիմակայուն և անվտանգ շուկայակենտրոն էներգետիկ ոլորտի կարևորությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել Հայաստանի էներգիայի արտադրության և մատակարարումների բազմազանեցման և աճի հնարավորությունները: Սա ներառում է քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագրի զարգացում՝ միջուկային ապահովության, անվտանգության և չտարածման բարձրագույն ստանդարտներին համաձայն, էներգետիկ անվտանգության և արդյունավետության խթանման ջանքեր, այդ թվում՝ Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժնի զգալի աճ,   ինչպես նաև  տարածաշրջանային ու եվրոպական շուկաների հետ Հայաստանի էներգետիկ կապակցվածությանն ուղղված միջոցառումներ:

Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են աշխատանքային խումբ նախաձեռնել՝ ամրապնդելու երկակի օգտագործման ապրանքների արտահանման վերահսկողության կիրարկումը, համադրելու քաղաքականության շրջանակները և փոխանակելու տեղեկատվությունը: Հայաստանը  և Միացյալ Նահանգները նաև մտադիր են համատեղ երկխոսություն նախաձեռնել՝ ԱՄՆ Առևտրի քարտուղարության արտահման վերահսկվող տեխնոլոգիաներին Հայաստանում գործող վստահելի ընկերությունների կողմից առավել մեծ հասանելիության շուրջ:

Հասկանալով առևտրի բազմազանեցման կարևորությունը պարենային անվտանգության խնդրի հասցեագրման և տնտեսական աճի խթանման գործում՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել համագործակցության հնարավորություններն այն ոլորտներում, որոնք կաջակցեն գյուղատնտեսական ապրանքների առևտրի միջավայրի ամրապնդմանը:

Հաշվի առնելով Հայաստանի՝ դեպի ծով ելք չունենալը, և համաշխարհային առևտրային շուկաներին սահմանափակ հասանելիության պատճառով առաջացած բազմաշերտ մարտահրավերները,  Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել hամագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ինտեգրմանը առավել լայն տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին և կապակցման նախաձեռնություններին, մասնավորապես՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի` ամուր քաղաքական աջակցության և դրա խթանման միջոցով: 
Բաժին III․ Պաշտպանություն և անվտանգություն 

Միացյալ Նահանգները սատարում է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանին: Հարավային Կովկասում խաղաղությունն առանցքային է Հայաստանի և տարածաշրջանի շարունակական տնտեսական աճի և ժողովրդավարական զարգացման համար: Պաշտպանության և անվտանգության ոլորտներում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը շահավետ է ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին։

Հաշվի առնելով համաշխարհային խաղաղության և կայունության սպառնալիքների տևականությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը, այդ թվում՝ առաջիկա տարվա ընթացքում նախաձեռնելով երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ, և մասնագիտական ռազմական ուսուցման միջոցով՝ աջակցել Հայաստանի զինված ուժերին:
Միացյալ Նահանգները գնահատում է Հայաստանի կարևոր ներդրումը Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում խաղաղապահ ջանքերում: Եվրաատլանտյան կառույցներին Հայաստանի ինտեգրման խորացումը երկկողմ առաջնահերթություն է, և կողմերը նախատեսում են ընդլայնել անվտանգության ոլորտում  համագործակցությունը և բարեփոխումների ծրագրերն՝ ուղղված Հայաստանի փոխգործունակության աճին և պաշտպանության ամրապնդմանը:
Հաշվի առնելով զանգվածային ոչնչացման զենքի տարածման վտանգը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են ուսումնասիրել զանգվածային ոչնչացման զենքի և վտանգավոր տեխնոլոգիաների տարածման դեմ պայքարի միջոցները՝ միջազգային չտարածման չափանիշներին համապատասխանելու, արտահանման վերահսկողության արդյունավետ կիրառման և վերահսկողության ամրապնդման միջոցով: Այդ նպատակով Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանի սահմանապահ զորքերի և Պետական եկամուտների կոմիտեի կարողությունների զարգացմանը:
Հաշվի առնելով կառավարությանը, բիզնեսին և հասարակությանը վնասակար կիբեռդերակատարների կողմից տևական սպառնալիքը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են աշխատել նորարարական, անվտանգ և մարդու իրավունքները հարգող թվային ապագայի ուղղությամբ: Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են շարունակել առկա կամ նոր կիբեռսպառնալիքների վերաբերյալ կանոնավոր խորհրդակցություններ կազմակերպել:
Միացյալ Նահագները մտադիր է շարունակել իրավունքները հարգող կառույցների խթանումը, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարարության և իրավապահ գերատեսչությունների բարեփոխումներին և արդիականացմանն ուղղված Հայաստանի ջանքերին աջակցության միջոցով: Ակնկալվում է, որ նման աջակցությունը կներառի ոստիկանական կրթություն և այլ միջոցառումներ՝ ապահովելու հանրային անվտանգությունը, չարաշահումների համար պատասխանատուներին հետաքննելու և պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև անդրազգային հանցագործության և կոռուպցիայի դեմ պայքարելու համար: 
Բաժին IV․ Ժողովրդավարության, արդարադատության և ներառման ամրապնդում

Հաշվի առնելով մինչ այժմ Հայաստանի նշանակալի ձեռքբերումները՝ մեր երկու երկրները հանձնառու են համատեղ աշխատանքներ տանել՝ անկողմնակալ, անկախ դատական ոլորտի ամրապնդման միջոցով օրենքի գերակայությունը խթանելու, խոսքի ազատությունը, այդ թվում՝ լրատվամիջոցների, լավ կառավարումը և հաշվետվողականությունը, հանրային կառավարման բարեփոխումները, արդար և թափանցիկ ընտրական մրցակցությունը, ազատ և ակտիվ քաղաքացիական հասարակությունը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ, ինչպես նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերն ավելի ամրապնդելու համար: 

Հայաստանը և Միացյալ Նահանգները ծրագրում են համագործակցել՝ ամապնդելու անկախ լրատվական միջոցները, խոսքի ազատությունը և անաչառ լրատվության ու տեղեկատվության հասանելիությունը։

Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են համագործակցել օրենքի գերակայության խթանման և այդ ոլորտում քաղաքականության մշակման գործընթացների առաջմղման նպատակով Հայաստանի ջանքերն ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում՝ աշխատանքներ տանելով դատական մարմինների անկողմնակալության և անկախության, հանրային վստահության և թափանցիկության, ինչպես նաև՝ վեճերի կարգավորման այլընտրանքային մեխանիզմների զարգացման ուղղություններով: Իրավապահ ոլորտի և դատական իշխանության  հարաբերությունների, ինչպես նաև հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության ինստիտուցիոնալ շրջանակի ամրապնդման միջոցով կողմերը մտադիր են հասցեագրել ընդհանուր անդրազգային քրեական սպառնալիքները, ինչպիսիք են՝ ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը, մարդկանց թրաֆիքինգը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, փողերի լվացումը ու կիբեռհանցավորությունը:

Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են համագործակցել Հայաստանի հակակոռուպցիոն նախաձեռնությունների ու ջանքերի, և այս ոլորտում քաղաքականության մշակման ուղղությամբ, այդ թվում՝ աշխատանքներ տանելով հակակոռուպցիոն կառույցների և հանրային ծառայությունների բոլոր ոլորտներում բարեվարքության  ամրապնդման ուղղությամբ։

Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավական և կանոնակարգող շրջանակները բարելավելու և մարդու իրավունքների պաշտպանության կառույցներն ամրապնդելու նպատակով համատեղ աշխատանքներ տանել: Միացյալ Նահանգները նախատեսում է աջակցել Հայաստանին՝ խտրականության դեմ պայքարի իրավական դաշտի ընդլայնմանն ուղղված աշխատանքներում:

Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են  թափանցիկության և հաշվետվողականության աճի, հանրային կառավարման բարելավման, բարեփոխումների վերաբերյալ արդյունավետ հաղորդակցության, կառավարության տեղեկատվությանը քաղաքացիների և զանգվածային լրատվամիջոցների  հասանելիության ընդլայնման միջոցով աշխատանքներ տանել Հայաստանում լավ կառավարումը խթանելու համար: 

Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են համատեղ աշխատանքներ տանել Հայաստանում քաղաքական բազմակարծության և թափանցիկ, արդար քաղաքական մրցակցության աճի ապահովման ուղղությամբ։ Ընդ որում, մրցունակ ընտրական միջավայր ստեղծելու նպատակով՝ խրախուսել քաղաքական կուսակցությունների, ուղեղային կենտրոնների և ոչ կառավարական կազմակերպությունների զարգացումն` աջակցելով նրանց մասնակցությունն օրենսդրության մշակմանը և բարեփոխումների իրականացմանը։ 

Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են համատեղ աշխատանքներ տանել՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության՝ հանրային քաղաքականության մշակման և վերլուծության, քաղաքացիների շահերի առաջմղման, օրենսդրական գործընթացներին մասնակցության և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վերահսկողության ապահովման կարողությունները ամրապնդելու նպատակով։
Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են կյանքի կոչել Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում ստանձնած հանձնառությունները:
Միացյալ Նահանգները նախատեսում է աջակցել Հայաստանին՝ Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի բոլոր ձևերի կանխարգելման և դրանց դեմ պայքարի ծրագրի իրականացման գործում:

Հաշվի առնելով, որ Հայաստանը 2023թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման  ճգնաժամի՝ Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում։

Բաժին V․ Մարդկային կապերի և մշակութային փոխանակումների խթանում 

Հայաստանը և Միացյալ Նահանգները ցանկանում են խթանել մարդկային կապերը, այդ թվում՝  ամերիկահայ համայնքի միջոցով, և ընդլայնել մշակութային, ստեղծագործական, կրթական, գիտական և մասնագիտական փոխանակման ծրագրերը, որոնք  նպաստում են  ժողովրդավարության, ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության ու փոխըմբռնման խթանմանը։ 

Հաշվի առնելով Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև կապերի աճի կարևորությունը՝ կողմերը նախատեսում են խթանել հետագա մշակութային ու հասարակական փոխանակումներն և գործունեությունն այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են Ֆուլբրայթ ծրագիրը, Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիրը (FLEX), Բակալավրիատի փոխանակումը (UGRAD), Օրենսդրական կրթությունը և փորձառությունը (LEAP), Միջազգային այցելու առաջնորդության ծրագիրը (IVLP), Անգլերեն լեզվի դասավանդման և ուսանելու ծրագիրը, և այլք:

Ընդգծելով նորարարության և շարժունակության անհրաժեշտությունը երկու երկրների ապագայի համար՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են խթանել բարձրագույն կրթության, բիզնեսի և գիտական հետազոտության ոլորտներում համագործակցության աճը: Միացյալ Նահանգները նախատեսում է դյուրացնել ԱՄՆ մուտքի արտոնագրերի համար դիմումների ներկայացման գործընթացը՝ ԱՄՆ օրենսդրության և ընթացակարգերի համաձայն, այնպես, որ մշակութային, կրթական, բիզնես և գիտական գործունեություն ծավալող որակավորված անձանց մասնակցության հնարավորություն տրվի։

Հայաստանը և Միացյալ Նահանգները գնահատում են Հայաստանի Ակադեմիական քաղաքի ներուժը՝ որպես ակադեմիական համագործակցության և նորարարությունների հանգույց, որն առաջ է մղում կրթության և հետազոտության ոլորտներում ընդհանուր նպատակները:

Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են սատարել Հայաստանում մշակութային ժառանգության պահպանմանն  ուղղված համատեղ նախաձեռնությունները:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:47 14/01/2025  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ԱՄՆ-ի հետ սկում է բանակցությունները միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր». Միրզոյան
19:43 14/01/2025  |  ԼՐԱՀՈՍՊաշտոնական Երեւանը հաստատում է. Միրզոյանի այցը Մոսկվա կկայանա
19:19 13/01/2025  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ
15:30 10/01/2025  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ
23:38 08/01/2025  |  Միջազգային լրահոսԲաքվում ջղագրգիռ են արձագանքել Արարատ Միրզոյանի հայտարարություններին ու փաստացի ապացուցել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները
16:29 08/01/2025  |  ԼՐԱՀՈՍՄեկը կասի ֆաշիստ ես, մյուս կասի` չէ, ֆաշիստը դու ես, հետո կսկսեն կրակել իրար վրա. համբերատար լինենք. Միրզոյան
16:09 08/01/2025  |  ԼՐԱՀՈՍՀաջորդ սահմանազատումը լինելու է նվազ ռիսկային հատվածում. Միրզոյան
15:58 08/01/2025  |  ԼՐԱՀՈՍԼեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը դարձել է շուտասելուկի պես մի բան. Ոչ մի լավ բան այս առումով չեմ կարող ասել. Միրզոյան
15:01 08/01/2025  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ը չի էլ ուզում սեպ լինել Ադրբեջանի և Թուրքիայի միջև, այլ՝ կամուրջ ու կապող օղակ է ցանկանում դառնալ. Արարատ Միրզոյան
14:43 08/01/2025  |  ԼՐԱՀՈՍՔանի դեռ շինծու մեղադրանքներ կան ՀՀ ԶՈՒ-ի կողմից իբր սահմանին կրակոցներ արձակելու վերաբերյալ՝ ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը համարում ենք պահանջված. ԱԳ նախարար

Արխիվ

[]