Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 15 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/15/2025   14:47 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց 01/15/2025   14:42 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան 01/15/2025   14:29 Հրդեհ Չարենցավան քաղաքում․ տուժածներ չկան 01/15/2025   14:23 Ռուսական բիզնեսը զգուշավոր է դարձել Հայաստանի նկատմամբ՝ ԵՄ-ին անդամակցելու քննարկումների ազդեցության ներքո. Օվերչուկ 01/15/2025   14:19 Դեմ եմ տրանսպորտի թանկացմանը, Ավինյանը թող թողի գնա. Փաշինյանին էլ ատելով ատում եմ, սա ապրելու ձև չէ. Քաղաքացիները բողոքում են ուղևավերձերի փոփոխություններից 01/15/2025   14:09 Ջո Բայդենի պաշտոնավարման 99.66%-ը լրանալու շեմին նա և պետքարտուղար Բլինքենը վերջապես որոշեցին, որ եկել է ժամանակը Հայաստանի հետ «ստրատեգիական» համաձայնագիր ստորագրելու 01/15/2025   13:41 Թրամփի երդմնակալությունը կարող է թիրախ դառնալ ծայրահեղականների համար 01/15/2025   13:40 ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվար ամսին տեսակցել են Բաքվում պահվող գերիներին 01/15/2025   13:36 Բողոքի ակցիա՝ ընդդեմ տրանսպորտի թանկացումների. ուղիղ 01/15/2025   13:33 Իրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր 01/15/2025   13:27 Մհերը մարտնչող անձնավորություն էր, սկզբունքային էր. անձնական մեծ ցավ եմ ապրում, նա իմ օգնականն է եղել. Սեյրան Օհանյան 01/15/2025   13:24 Սուրճի ապարատի տերերը հավաքվել են ԱԺ շենքի դիմաց․ դժգոհ են նոր սակագներից, տարածքի հարկը 7500 դրամից դարձել է 40,000 01/15/2025   13:20 ԱԺ հանձնաժողովը հավանությունը տվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրին 01/15/2025   13:18 ՀԱՄԱՍ-ն ընդունել է հրադադարի գործարքը.շտապում են մինչ Թրամփի պաշտոնի ստանձնումը համաձայնության գալ 01/15/2025   13:12 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. բարբարոս ցեղերն ավելի բարձր աստիճանի պետական մտածողություն ու արժանապատվության զգացում ունեին. քաղաքագետ 01/15/2025   13:06 2025-ի բյուջեն պլանավորելիս գիտեինք, որ 2024-ին հարկերը հավաքագրվելու են շուրջ 155 մլրդ դրամով պակաս․ Ֆինանսների նախարարը պարզաբանում է տարածել 01/15/2025   13:04 Լոս Անջելեսում հրկիզման կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել 01/15/2025   13:03 Տարադրամի փոխարժեքները հունվարի 15 -ին 01/15/2025   12:59 ՌԴ դեսպանին կանչել են ՀՀ ԱԳՆ. բողոքի նոտա է հղվել 01/15/2025   12:51 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին 01/15/2025   12:50 Մհեր Սահակյանը հայ ազգին չորս զավակ է պարգևել, ցավալի է՝ չի տեսնելու նրանց մեծանալը․ Մինասյան 01/15/2025   12:36 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել 01/15/2025   12:33 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ 01/15/2025   12:27 Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին դրանց դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. Վարդան Ոսկանյան 01/15/2025   12:19 Ֆրենկ Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը 01/15/2025   12:09 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը 01/15/2025   12:02 ՀՀ-ի կողմից վարվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ Փաշինյան 01/15/2025   11:51 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան 01/15/2025   11:47 Վլադիվոստոկում տղամարդը փորձել է առևանգած ջիփով մտնել եկեղեցի (տեսանյութ) 01/15/2025   11:46 ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մհեր Սահակյանի հիշատակը 01/15/2025   11:43 Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին. Հրանտ Մելիք-Շահնազարյան 01/15/2025   11:32 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց 01/15/2025   11:29 ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ .ուղիղ 01/15/2025   11:27 Իշխանությունն այդպես էլ չի կարողանում հայկական շահը վեր դասել մնացյալի շահերից. Բաբայան 01/15/2025   11:25 Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը 01/15/2025   11:17 Հարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է 01/15/2025   11:08 Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր 01/15/2025   11:00 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ 01/15/2025   10:48 Լավ չեք ապրելու. Էլինար Վարդանյան 01/15/2025   10:38 Ժանրի կանոնների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կհայտարարի ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյանը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի մասին 01/15/2025   10:32 Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է 01/15/2025   10:20 Մետրայի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել 01/15/2025   10:15 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր 01/15/2025   08:33 ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ» 01/15/2025   08:29 Մարզպետն ազատել է օգնականին, որ «փրկվի»․ «Հրապարակ» 01/15/2025   08:26 Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ» 01/15/2025   08:24 Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ» 01/15/2025   08:21 Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ» 01/15/2025   08:19 Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» 01/15/2025   08:16 Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան. «Ժողովուրդ»
01/14/2025   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է լրագրող Արամ Զաքարյանը 01/14/2025   20:15 Որն է եղել պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 01/13/2025   18:14 Ավտովթարի հետևանքով մահացել է պատգամավոր Մհեր Սահակյանը 01/13/2025   20:39 Տաթևիկ Աբրահամյանը Նարեկ Սարգսյանի հետ առանձին էր բնակվում՝ սկեսուրի հետ խնդիրների պատճառով․ փաստաբանը պնդում է՝ ամուսինը տուն էր կառուցում, որ շարունակեն միասին բնակվել 01/13/2025   18:24 ՆԳՆ-ն հաստատեց՝ նախնական տեղեկություններով վթարի հետևանքով մահացել է Մհեր Սահակյանը 01/13/2025   22:06 Տղամարդը սպանդ է կազմակերպել ռուսական օդանավակայանում 01/13/2025   21:27 Կառավարության շենքում Աննա Հակոբյանի լուսանկարահանումն իրականացվել է անձամբ Փաշինյանի թույլտվությամբ 01/14/2025   07:42 Երեւանում մասնավորեցվել է միակ մանկական առողջարանը. ով է բազմահարկ համալիր կառուցում. «Ժողովուրդ» 01/14/2025   15:07 Մերձմոսկվայում բերման են ենթարկել «թիվ 1 օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի եղբորորդուն 01/14/2025   22:34 Բժիշկը նշել է թոքաբորբ հրահրող հայտնի դեղամիջոցները 01/14/2025   17:20 Տարադրամի փոխարժեքները հունվարի 14 -ին 01/14/2025   13:40 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը փուչիկ է. Թրամփը, բացի պետական շահերից, Թուրքիայում և Ադրբեջանում նաեւ անձնական ու բիզնես շահեր ունի. միջազգայնագետ 01/14/2025   07:55 Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ» 01/14/2025   08:10 Կալավանցի Ռոբերտին փոխարինեց կապանցի Գրիշիկը․ «Հրապարակ» 01/14/2025   20:30 Երևանի քրեական վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով ոստիկանություն են տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ին․ նրա մոտ հայտնաբերվել է զենք և թմրամիջոցներ 01/14/2025   08:06 Մարզպետի հետ քաշքշուկից հետո ՔՊ-ում Հայկ Սարգսյանին «մեղադրում են» փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար. «Ժողովուրդ» 01/14/2025   19:03 Փաշինյանը որոշել է գեներալ Ցականյանին ընդգրկել սահմանազատման հանձնաժողովի կազմում 01/15/2025   08:24 Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ» 01/13/2025   15:49 «Գազպրոմը» զանգվածային կրճատումներ է նախապատրաստում 01/14/2025   19:40 Պետական եւ մասնավոր սեկտորի բոլոր աշխատակիցները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. Օրենքը մտել է ուժի մեջ

Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր 01/15/2025   11:08  |  Տնտեսություն

2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։

ՊԵԿ-ը հայտնում է, որ այս փուլում տարեկան հայտարագիր ներկայացնող քաղաքացիների շրջանակն ընդլայնվել է․ 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նոր խմբեր․

1.     2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները։

2.    2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։

3.     2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։

4.    2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։

5.    «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։

6.   2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները (վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով վարկ ստացած (այդ թվում՝ հիփոթեքային)  քաղաքացիները չեն ներառվում այս խմբում):

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր  ներկայացնելու պարտավորություն ունեն նաև այն ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն), որոնք հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից ստացել են հարկվող եկամուտներ։ Ընդ որում, քաղաքացիների այս խումբն ունի եկամտային հարկը նույն ժամկետում պետական բյուջե վճարելու պարտավորություն։ Օրինակ, այն անձինք, որոնք նախորդ տարվա ընթացքում վարձակալությամբ տրամադրել են բնակարան։

Ինչպես ներկայացնել հայտարարագիր

Եկամուտների հայտարարագիրը քաղաքացիները ներկայացնում են տարեկան մեկ անգամ՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է ինչպես վեբ տարբերակով՝ https://self-portal.taxservice.am/, այնպես էլ բջջային հավելվածի միջոցով: Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի համար, Google Play Store-ում՝ Android-ի համար։ Ներբեռնելիս փնտրման դաշտում պետք է հավաքել Self Portal անվանումը:

Այս համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն: Այն անհրաժեշտ է Ձեր եկամուտների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը, անվտանգությունը և դրանց հասանելիությունը բացառապես Ձեզ համար ապահովելու նպատակով: Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։

Բջջային հեռախոսի միջոցով նույնականցում ձեռք բերելու համար պետք է իրականացնել հետևյալ քայլերը․

1.     ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։

2.    Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։

3.    Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։

4.    Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ https://www.ekeng.am/hy/payments

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք այցելել բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն կամ դիմել բջջային կապի օպերատորին հետևյալ եղանակներով.

ü  Վիվա-ՄՏՍ․ թեժ գիծ՝ 111 կամ 093 297 111, www.mts.am

ü  Յուքոմ․ թեժ գիծ՝ 444 կամ 011 444 444, www.ucom.am

ü  Team Telecom Armenia․ թեժ գիծ՝ 100, www.telecomarmenia.am

Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով նույնականցում ձեռք բերելու համար պետք է իրականացնել հետևյալ քայլերը․

1.     ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր։

2.    Ունենալ նաև նույնականացման քարտն ընթերցող սարք, որը կարող եք նաև ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից (մանրամասները՝ https://www.ekeng.am/hy/reader):

3.    Այցելել www.ekeng.am կայք և հետևելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.ekeng.am կայքի առցանց խորհրդատուի էջ կամ զանգահարել +374 60 464504 հեռախոսահամարով։

Կարևոր է իմանալ, որ նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:

Ինչպես օգտվել սոցիալական ծախսից

Հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերից։ Քաղաքացին կարող է օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, եթե 2024 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք է բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող կրթական հաստատությունում կատարել է ուսման վճար։ Ընդ որում, կրթական ծախսերը կարող են կատարված լինել ինչպես նախադպրոցական, այնպես էլ տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար։ Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Անհրաժեշտ է հիշել, որ ֆիզիկական անձի՝ իր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ: Փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:06 13/01/2025  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
20:18 10/01/2025  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային
20:48 03/01/2025  |  ԼՐԱՀՈՍՖիզիկական անձինք եկամտային հարկի վերադարձի դիմումները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
21:21 30/12/2024  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ փոխնախագահի պաշտոնակատար Աշոտ Մուրադյանն ազատվել է աշխատանքից
14:53 30/12/2024  |  ԼՐԱՀՈՍ2025 թվականից մաքսային մարմնում կմեկնարկի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը
23:21 27/12/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը Պետական եկամուտների կոմիտեում նշանակումներ և վերանշանակումներ է արել
12:20 25/12/2024  |  Քրեական խրոնիկոնՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր
11:51 20/12/2024  |  Քրեական խրոնիկոնՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
11:37 18/12/2024  |  ԼՐԱՀՈՍՆոյեմբերին 466 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 271.4 մլն դրամ
16:36 17/12/2024  |  Քրեական խրոնիկոնՊԵԿ-ը շարունակում է ծխախոտի մաքսանենգության դեմ պայքարը

Արխիվ

[]