ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախարար Նարեկ Մկրտչյանն ամփոփել է 2024 թվականին իրականացված աշխատանքները 01/15/2025 16:39
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարար Նարեկ Մկրտչյանի մասնակցությամբ մամուլի ասուլիս․ նախարարն ամփոփել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում 2024թ․ իրականացված աշխատանքները, նաև ներկայացրել 2025 թ․ նախատեսվող նախաձեռնությունները։
Ըստ այդմ, 2024 թվականին շարունակվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագիրը, որի շրջանակում ամսական մինչև 50 հազար դրամ է տրամադրվել՝ յուրաքանչուր ամիս շուրջ 100 հազար հայրենակցի։ Միջոցառման շրջանակում 2024-ին ԼՂ-ից տեղահանված հայրենակիցներին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 58,5 մլրդ դրամ ուղիղ ֆինանսական աջակցություն։ Հայրենակիցներին աջակցելու համար ընդհանուր առմամբ իրականացվել է ֆինանսական 3 ծրագիր՝ 100, 50+50 և 40+10 հազար դրամ աջակցության միջոցառումների տեսքով. տվյալ միջոցառումների շրջանակում տրամադրվել է շուրջ 89 մլրդ 370 մլն դրամ։ 2025 թվականին ևս կիրականացվի աջակցության նորացված ծրագիր, որի շրջանակում ֆինանսական աջակցություն կստանան գրեթե բոլոր հայրենակիցները, իսկ ապրիլից՝ աջակցությունը կլինի առավել թիրախային։ Կշարունակվի նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում արդեն իսկ հավաստագիր է ստացել շուրջ 440 ընտանիք։
Ընդունվել են պետության համար առաջնային համարվող երկու փաստաթղթեր՝ ՀՀ ժողովրդագրության և ՀՀ զբաղվածության ռազմավարությունները։ ՀՀ ժողովրդագրության ռազմավարությամբ նախատեսված շուրջ 190 միջոցառման իրականացումը հնարավորություն կտա ստեղծել ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայր, նվազեցնել մահվան ռիսկի գործոնները, ապահովել ակտիվ ու արժանապատիվ ծերության պայմաններ, ինչպես նաև նվազեցնել էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառները՝ ձևավորելով բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալ։ Զբաղվածության ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները ևս հնարավորություն կտան նպաստել մարդկային կապիտալի զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատեղերի ավելացմանը, տնտեսական կայուն և ներառական աճի խթանմանը, աղքատության մակարդակի նվազեցմանը և այլն:
Բնակարանային ապահովման, մասնավորապես՝ Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը 2024 թ․ ամենահաջողված միջոցառումներից է եղել․ քաղաքացիների մեծ հետաքրքրվածությամբ պայմանավորված՝ ծրագրով նախատեսված 2 հազար ընտանիքների շեմը շատ արագ լրացվել է, և սա հաշվի առնելով՝ ծրագիրը վերաբացվել է Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրերի համար, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր շինթույլտվությունը ստացել էին մինչև 2024թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ: Ինչ վերաբերում է Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրին, ապա 2024-ին ծրագրից օգտվել է ավելի քան 3050 ընտանիք, տրամադրվել է շուրջ 2 մլրդ 260 մլն դրամ։ Միջոցառման մեկնարկից մինչ օրս՝ շահառուների թիվը՝ 12,120 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 8 մլրդ 617 մլն դրամ։
Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակում «ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդնվի «անապահովության նպաստ», որի իրավունքը կունենան Կառավարության հաստատած գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքները, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր կլինի անապահովության սահմանային շեմից: Կներդրվի նաև նոր ինստիտուտ, որի համաձայն՝ ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին կվերագրվի եկամուտ՝ Կառավարության նախատեսած դեպքերում, չափով ու ժամկետներում։ Նոր համակարգը կգործարկվի 2025 թ. մարտի 17-ից Կոտայքի և Սյունիքի մարզերում, մյուս մարզերում՝ 2026 թվականից։
2024-ի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից օգտվող քաղաքացիներին հնարավորություն է տրվել ապրանքների և ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ Հետվճարի չափը սահմանվել է 12%` նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ։ Մեկնարկից սկսած՝ ծրագրի շրջանակում անկանխիկ դրամաշրջանառության ծավալը կազմել է 171․7 մլրդ դրամ, շահառուներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 15․2 մլրդ դրամ հետվճար, 1 շահառուն, ըստ վերջին ամսվա տվյալների, ամսական ստանում է միջինում շուրջ 4,190 դրամ հետվճար։
2024-ին շարունակվել է պետության անունից, բայց հասարակական կազմակերպությունների միջոցով խոցելի խմբերին անհրաժեշտ ծառայությունների մատուցման գործընթացը՝ հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաներին, կանանց, ավագ սերնդի ներկայացուցիչներին, ընտանեկան բռնության և թրաֆիքինգի զոհերին։ 2024 թվականի հունվարի 1-ից պետությունը հաշմանդամություն ունեցող 15 տարին լրացած սովորող կամ աշխատող անձանց տրամադրել և շարունակում է տրամադրել անձնական օգնականի ծառայություն, որի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձի անկախ ապրելուն, իր համայնքում ներառվելուն։ Նախատեսվում են աշխատանքներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր անկախ կյանքի կենտրոն կառուցելու ուղղությամբ, որը հնարավորություն կտա մեկտեղել հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող սոցիալական ծառայությունները,
․ հաշմանդամություն ունեցող անձանց պետական հավաստագրերի հիման վրա նախարարության կողմից որակավորված կազմակերպությունների կողմից 2024-ին շուրջ 2 մլրդ դրամի շրջանակում տրամադրվել է շուրջ 30,310 աջակցող միջոց (պրոթեզներ, օրթեզներ, քայլակներ, անվասայլակներ, լսողական սարքեր և այլն),
․ պետության կողմից հավաստագրված ՀԿ-ների կողմից դրամաշնորհի պայմանագրի հիման վրա հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցմանն ուղղվել է 193 մլն դրամ։
Երեխաների հիմնահարցերի ուղղությամբ՝
․ այս պահին շարունակվում են բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր և հատուկ/մասնագիտացված տիպի 5 հաստատություններում առանց ծնողական խնամքի մնացած 635 երեխաների խնամքն ու դաստիարակությունը,
· իրականացրել և շարունակվում է ծառայությունների տրամադրումը կյանքի
դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին՝ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններում,
· 2025-ին ևս կշարունակվեն պետության կողմից հավաստագրված ՀԿ-ների կողմից հանրապետության բոլոր մարզերի առնվազն 28 սոցիալական
հոգածության ցերեկային կենտրոններում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3300 երեխայի և նրանց ծնողներին անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը,
· հընթացս շարունակվում են կարևոր ինստիտուտներից մեկի կայացման
աշխատանքները՝ խոսքը խնամատարության ինստիտուտի մասին է․ այս պահին 103 խնամատար ընտանիքներում խնամք և դաստիարակություն է ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 175 երեխա։
Ավագ սերնդի ներկայացուցիչների հիմնահարցերի ոլորտում՝ կշարունակվեն նաև ըստ տեսակների՝ շուրջօրյա, տնային պայմաններում և ցերեկային խնամքի ծառայությունների տրամադրումը:
Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բնագավառում՝ խոցելի խմբերին պատկանող կանանց, ինչպես նաև ընտանիքում բռնության և թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց շարունակվել է կարիքահեն սոցիալական աջակցությունների տրամադրումը, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ, իրավաբանական խորհրդատվություն, կացարանի տրամադրում, բնաիրային օգնություն, բժշկական օգնություն և այլ կարիքի վրա հիմնված աջակցության տեսակներ:
Անհուսալի վարկեր ունեցող անձանց ստվերային զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով` 2025թ. փետրվարի 1-ից կգործարկվի միջոցառում, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։ Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն գրանցված զբաղվածություն, այն չի իրականացվելու մյուս հարկատուների հաշվին, այլ տվյալ անձն աշխատելու է և իր վարկի մարման աջակցության չափը կազմելու է իր իսկ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/15/2025 08:33 ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»
- 01/15/2025 08:29 Մարզպետն ազատել է օգնականին, որ «փրկվի»․ «Հրապարակ»
- 01/15/2025 08:26 Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»
- 01/15/2025 08:24 Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»
- 01/15/2025 08:21 Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»
- 01/15/2025 08:19 Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ»
- 01/15/2025 08:16 Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/15/2025 17:24 Վաշինգտոնում ստորագրված Կանոնադրությունն ավելի շուտ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության խնդիրների մռայլ գնահատական է. Օսկանյան
- 01/15/2025 17:13 Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Զաքարյան
- 01/15/2025 16:23 Գլենդելի քաղաքային խորհրդի նիստը չեղարկվել է. քաղաքապետը ներկայացրել է պատճառը
- 01/15/2025 14:42 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/15/2025 12:36 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել
- 01/14/2025 21:38 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ
- 01/14/2025 21:21 Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW»-ն, «Ford»-ը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
- 01/14/2025 20:30 Երևանի քրեական վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով ոստիկանություն են տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ին․ նրա մոտ հայտնաբերվել է զենք և թմրամիջոցներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/14/2025 20:52 Սննդաբանը բացահայտել է ձմռանը քաշի արագ ավելացման պատճառը
- 01/11/2025 20:20 Որոշվել է սուրճ խմելու իդեալական ժամանակը
- 01/11/2025 18:58 Նշվել է մթերքների ապասառեցման ամենաանվտանգ միջոցը
- 01/11/2025 13:13 Վարումն ու Ագուտինը ԱՄՆ-ում 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան կորցնելու վտանգի առաջ են հայտնվել
Հետաքրքիր է իմանալ
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը