ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական զորքերը հետ քաշվել ռազմավարական նշանակության բարձունքներից, հրապարակվել է (տեսանյութ) 01/15/2025 16:42 | ԼՐԱՀՈՍ
Այսօր հրավիրված ասուլիսում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բացահայտ ստեց՝ անդրադառնալով 2020 թվականին ստորագրված հուշագրին, որով հայկական զորքերը հետ էին քաշվել Սյունիքի և Գեղարքունիքի ռազմավարական նշանակության բարձունքներից։
Ասուլիսի ընթացքում «Փաստինֆո»-ն խնդրեց մեկնաբանել, թե ինչու է հանրությունից առ այս պահը թաքցվում հուշագիրը, որով 2020թ․ դեկտեմբերին հայկական զորքերը հետ են քաշվել մի շարք բարձունքներից, որի հետեւանքով մի շարք ռազմավարական նշանակության հատվածներ անցել են թշնամու հսկողության տակ, այդ թվում բնակավայրեր կիսվել։ Ինչու այդ հուշագիրը չի անցել վավերացման գործընթաց եւ որ թվականի քարտեզն է դրվել այդ հուշագրի հիմքում։
Մինչ հարցը հնչում էր՝ Պապիկյանը նախ հետաքրքրվում էր, թե ինչ հուշագրի մասին է խոսքը, ապա, թե այն հրապարակվել է. «Ես առիթ ունեցել եմ ասել, որ այդ փաստաթութը չի վերաբերում իմ պաշտոնավարման ժամանակահատվածին, բայց միևնույն ժամանակ, դուք խոսում եք մի փաստաթղթի մասին, որը հրապարակված է։ Այսինքն, այն փաստաթուղթը, որին հղում եք կատարում հրապարակված է, ու ես նոր բան այստեղ չունեմ ավելացնելու»։
Սա ակնհայտ կեղծիք է, քանզի նշված հուշագիրը պաշտոնապես երբեք չի հրապարակվել։ ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը հուլիսի 26-ին «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, որից ինքը կամ արտգործնախարարությունը տեղյակ չի եղել։ «Եղել են քննարկումներ։ Հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր»,-ասել էր Այվազյանը։
Այս առնչությամբ «Փաստինֆո»-ն 2024 թ. օգոստոսի 5-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ՊՆ՝ պարզելու, թե երբ և ում կողմից է ստորագրվել հուշագիրը, ինչ հարցեր է կանոնակարգում այն և ինչու այն չի ներկայացվել ՍԴ՝ սահմանադրականության հարցը պարզելու համար, ՊՆ-ն արդյոք համաձայնեցրել է հուշագրի ստորագրումը՝ ԱԳ նախարարության ներկայացուցիչների հետ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հուշագրով շոշափվում են տարածքային հարցեր և առնչվում են ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքներին՝ խնդրել ենք տրամադրել նաև հուշագրի օրինակը։
ՀՀ ՊՆ-ից մերժել էին տեղեկատվության տրամադրումը՝ պետական գաղտնիք լինելու պատճառաբանությամբ։ Միաժամանակ, փաստացի, ՀՀ ՊՆ-ն հաստատել է, որ նման հուշագրի գոյությունը։
Հիմք ընդունելով Սուրեն Պապիկյանի այսօրվա ասուլիսում հնչեցրած հայտարարությունը, թե հրապարակային փաստաթուղթ է նշված հուշագիրը՝ «Փաստինֆո»-ն կրկին հարցում կուղարկի ՊՆ՝ խնդրեով տրամադրել տվյալ հուշագրի կրկնօրինակը, եւ նշել երբ, որտեղ է հրապարակվել նշված փաստաթուղթը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/15/2025 08:33 ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»
- 01/15/2025 08:29 Մարզպետն ազատել է օգնականին, որ «փրկվի»․ «Հրապարակ»
- 01/15/2025 08:26 Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»
- 01/15/2025 08:24 Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»
- 01/15/2025 08:21 Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»
- 01/15/2025 08:19 Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ»
- 01/15/2025 08:16 Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/15/2025 17:24 Վաշինգտոնում ստորագրված Կանոնադրությունն ավելի շուտ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության խնդիրների մռայլ գնահատական է. Օսկանյան
- 01/15/2025 17:13 Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Զաքարյան
- 01/15/2025 16:23 Գլենդելի քաղաքային խորհրդի նիստը չեղարկվել է. քաղաքապետը ներկայացրել է պատճառը
- 01/15/2025 14:42 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/15/2025 22:47 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
- 01/15/2025 22:22 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Honda»-ն ու «Nissan»-ը. վերջինը բախվել է գազախողովակի սյանը, ապա բախվել խանութի պատին ու կոտրել վճարային տերմինալը
- 01/15/2025 21:05 Երևանում․ բախվել են «Renault Logan»-ը և «Mercedes»-ը․ վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ կա վիրավոր
- 01/15/2025 19:40 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Գյումրիում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը․ վարորդները, բժիշկը, բուժքույրն ու բուժառուն տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/14/2025 20:52 Սննդաբանը բացահայտել է ձմռանը քաշի արագ ավելացման պատճառը
- 01/11/2025 20:20 Որոշվել է սուրճ խմելու իդեալական ժամանակը
- 01/11/2025 18:58 Նշվել է մթերքների ապասառեցման ամենաանվտանգ միջոցը
- 01/11/2025 13:13 Վարումն ու Ագուտինը ԱՄՆ-ում 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան կորցնելու վտանգի առաջ են հայտնվել
Հետաքրքիր է իմանալ
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը